հին և միջնադարյան մատենագրության, վավերագրերի, բնագիտ․ հուշարձաննե– րի և ձեռագրերի պահպանության, ար– խիվային ձեռագրերի վերականգնման ու պատճենահանման բաժիններ, հայագիտ․ գրադարան։ Մատենադարանի մասին առաջին տե– ղեկությունները մեզ են հասել V դ–ից։ Ըստ Ղազար Փարպեցու, էջմիածնի կա– թողիկոսարանին կից գործել է մի գրա– տուն, որտեղ պահվել են հայերեն և հուն, մատյաններ։ Ռուսաստանի հետ Արլ․ Հայաստանի միավորումից (1828) հետո բարենպաստ պայմաններ են ստեղծվում մատենադա– րանի հավաքածուների հարստացման հա– մար․ 1828-ին այստեղ հաշվվում էր 1809 միավոր ձեռագիր, 1914-ին՝ 4660։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո, ՀԽՍՀ Հեղկոմի 1920-ի դեկտ․ 17-ի դեկրետով, պետա– կանացվել է էջմիածնի մատենադարանը, իսկ 1921-ի Փետր․ 5-ի դեկրետով՝ մատե– նադարանի հիմքի վրա ստեղծվել է Կուլ– տուր–պատմ․ ինստ–ը։ Մատենադարանում պահվում են V–XYIII դդ․ ձեռագրեր, XVI–XVIII դդ․ հնատիպ գրքերի եզակի հավաքածուներ, հին և միջին դարերի հայ պատմագիրների, գրողների, փիլիսոփա– ների, մաթեմատիկոսների, աշխարհա– գետների, բժիշկների ստեղծագործու– թյուններ, հին հուն․, արաբ․, լատ․ աշ– խատությունների թարգմանություններ, որոնց մի մասը բնագրի դեր են կատա– րում։ Մատենադարանի խնդիրն է՝ կազմա– կերպել հին ձեռագրերի պահպանությու– նը, վերականգնումն ու պատճենահանու– մը, ի մի բերել ձեռագիր հուշարձանները, կազմել հայերեն ձեռագրերի մայր ցու– ցակ, ուսումնասիրել և հրատարակել կա– րևորագույն բնագրերը, հայկ․ մանրա– նկարչության հուշարձանները, համաշ– խարհային նշանակություն ունեցող միջ– նադարյան հայկ․ աղբյուրները ռուս, և եվրոպական լեզուներով, գիտահանրա– մատչելի գրքույկների միջոցով մասսա– յականացնել հայ ժողովրդի ձեռագիր մշա– կույթի արժեքավոր կոթողները ևն։ Մա– տենադարանում, հայ հին ձեռագրերի աշխարհում ամենախոշոր գրապահո– ցում՝ 1986-ին կար 13,672 հայերեն, 2807 արաբ․, պարսիկ, և այլ լեզուներով ձե– ռագրեր, արխիվային փաստաթղթեր, որոնք գիտ․ և պատմ․ մեծ արժեք ունեն և կարևորագույն սկզբնաղբյուրներ են Հայաստանի, ինչպես և Կովկասի, Մեր– ձավոր ու Միջին Արևելքի ժողովուրդների պատմության ու հոգևոր մշակույթի ուսում– նասիրման համար։ Մատենադարանը սերտ կապերի մեջ է ձեռագրական մշա– կույթի ուսումնասիրությամբ զբաղվող սովետական և արտասահմանյան գիտ․ ու թանգարանային հաստատությունների հետ, կատարում է գրքերի ու մանրաժա– պավենների փոխանակում։ Ամեն տարի հազարավոր հայ և օտարազգի հյուրեր այցելում են Մատենադարանի թանգարա– նը և ծանոթանում հայ ժողովրդի հոգևոր մշակույթի եզակի նմուշներին։ 1941-ից հրատարակվում է «Բանբեր Մատենադա– րանի» աշխատությունների ժողովածուն։ Ա․ Մյասնիկյանի անվ․ հան– րապետական գրադարանը հայ գրքի ամենահարուստ գրապահոցն է աշխարհում։ Հիմնվել է 1832-ին Երևանի գավառ, ուսումնարանի, ինչպես և արա– կան գիմնազիայի գրադարանների գըր– Ա․ Մյասնիկյանի անվ․ հանրապետ․ գրադա– րանի գիա․ ընթերցասրահում քային ֆոնդերի հիման վրա։ Գրադարա– նում պահվում են (1512-ից) հայատառ գրականություն, հայերեն պարբերական– ների հարուստ հավաքածու (1794-ից), XVI–XVIII դդ․ հազվագյուտ արժեք ներ– կայացնող այլալեզու գրականություն, Մարքսի, էնգելսի, Լենինի աշխատու– թյունների հայերեն առաջին հրատարա– կություններ։ 1986-ին ունեցել է 5583 հզ․ գիրք (41 հզ․ ընթերցող)։ 1982-ին պարգե– վատրվել է ժողովուրդների բարեկամու– թյան շքանշանով։ Դիտական խոշոր գրադարաններից են՝ ԴԱ հիմնակազմ գրադարա– ն ը (հիմն, է 1935-ին)։ Դրքային ֆոնդը 2800 հզ․ միավոր է (1986)։ Ունի հազ– վագյուտ և հնատիպ գրքերի ֆոնդ, որտեղ պահվում են XVI–XVIII դդ․ հայ․, ռուս, և օտար լեզուներով հրատարակություն– ներ։ Արդյունավետ կապեր է պահպանում արտասահմանյան 49 երկրների 620 գրա– դարանների և գիտ․ այլ հիմնարկների, առանձին հայագետների, հայագիտ․ կենտրոնների հետ։ Երևանի համալ– սարանի գրադարանը հիմն, է 1921-ին՝ նախկին ուսուցչական սեմինա– րիայի ֆոնդերի հիման վրա։ Նույն տա– րում ֆոնդերը համալրվել են Դևորգյան ճեմարանի, Երևանի թեմական դպրոցի ու արական գիմնազիայի, Մոսկվայի Լա– զարյան ճեմարանի, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի, ինչպես նաև առանձին անձանց (Վ․ Տերյան, Ա․ Ծատուրյան, Օ․ Չուբար– յան, Ա․ Աթաբեկյան, Մ․ Բերբերյան և ուրիշներ) հավաքածուներով։ Դրաղա– րանն ունի 1,415 հզ․ կտոր գիրք և պար– բերական (1986)։ ՀՍՍՀ կուլտ, մինիստրու– թյան ենթակայության տակ 1986-ին գոր– ծել են 1397 մասսայական գրադարաններ (այդ թվում քաղաքներում՝ 403, գյուղա– կան վայրերում՝ 994), որոնք ըստ վարչա– տերիտորիալ բաժանման համախմբված են 41 գրադարանային կենտրոնացված համակարգերում։ Հանրապետության տեխ․ և մասնագիտ․ գրադարանների ղե– կավարումն իրականացնում է ՀՍՍՀ պետ– պլանին առընթեր հանրապետ․ գիտա– տեխ․ գրադարանը (հիմն, է 1963-ին)։ Ունի հարուստ տեղեկատու պատենտա– յին գրականություն։ Դիտատեխ․ ինֆոր– մացիայի խոշոր կենտրոն է, ակտիվ գըր– քափոխանակություն է կատարում հայ– րենական և արտասահմանյան գիտա– տեխ․ ինֆորմացիոն հրատարակություն– ների հետ։ Հարուստ մասնագիտ․ գրակա– նություն ունի հանրապետ․ բժշկ․ գիտ․ գրադարանը (հիմն, է 1949-ին), որը ղե– կավարում է հանրապետ․ առողջապահու– թյան մինիստրության համակարգի 39 գրադարանների (գրքային ընդհանուր ֆոնդը՝ 1․528 հզ․) աշխատանքները։ Հան– րապետ․ գյուղատնտեսական գիտ․ գրա– դարանը (հիմն, է 1967-ին) ղեկավարում է գյուղատնտեսության մինիստրության հա– մակարգի 21 գրադարանների (գրքային ընդհանուր ֆոնդը՝ 1 մլն 90 հզ․) աշխա– տանքները։ Երաժշտ․ գրականության հանրապետ․ գրադարանը (հիմն․ է 1967-ին) ունի երաժշտ․ արվեստին վերա– բերող 132 հզ․ միավոր գրականություն։ ՀՍՍՀ պրոֆտեխկրթության պետ․ կոմի– տեի համակարգում կա 99 գրադարան (1260850 գիրք, 55470 ընթերցող)։ Մանկ, գրադարանների գիտամեթոդ․ ղեկավարու– մըն իրականացնում է խնկո–Ապոր անվ․ հանրապետ․ մանկ, գրադարանը (հիմն, է 1963-ին, ունի 321 հզ․ գիրք)։ 1986-ին ՀՍՍՀ–ում կար մոտ 3,3 հզ․ գրադարան՝ 47 մլն գրքով։ Պատկերազարդումը տես 240-րդ էջից հետո՝ ներդիրում։ Թանգարաններ Թանգարանների նախատիպեր կային Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայում և UIJI քաղաք–ամրոցներում՝ Մուսասիրում, էրեբունիում, Թեյշեբաինիում կառուց– ված հեթանոսական տաճարներում։ Մեզ հասած գրավոր կցկտուր տեղեկություն– ները վկայում են, որ հին Հայաստանի մեհյանները եղել են նաև արվեստի ու դպրության կենտրոններ, ինչպես և գան– ձատներ՝ բացառիկ արժեք ունեցող իրեր պահելու համար։ Նշանավոր էր Երգըն– կայում գտնվող Անահիտ աստվածուհու տաճարը։ Քրիստոնեության ընդունումից հետո հեթանոսական տաճարներն ան– խնա ավերվել են, ոչնչացվել այնտեղ գտնվող գանձերը։ V դ–ից սկսած եկեղե– ցիները դարձել են յուրատեսակ գանձա– տներ։ Առավել մեծ ու հարուստ վանքերն ունեցել են իրենց ավանդատները, ուր պահվել են եկեղեց․ թանկարժեք իրեր, որոնք դեկորատիվ կիրառական արվես– տի նմուշներ էին։ ժամանակակից թանգարանների նա– խատիպերն ստեղծվել են միջնադարում։ Հովհաննես Դրասխանակերտցին իր «Պատմութիւն Հայոց» երկում երեք տիպի թանգարան է հիշատակում՝ արքունի, իշխանական տների և եկեղեց․։ էջմիածնի տաճարը, Սանահինի, Հաղպատի վան– քերը, Հավուց թառը ունեցել են հատուկ գանձատներ՝ թանգարաններ։ Թանգարաններ են հիմնվել հատկապես XIX դ․։ Խ․ Աբովյանը Երևանի գավառ, դպրոցին կից հիմնել է (1846) հնություն– ների կաբինետ։ Թանգարաններ են ըս– տեղծվել Վասպուրականի վարագավան– քում (1858), էջմիածնում (1868), Երուսա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/468
Այս էջը սրբագրված չէ