Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/472

Այս էջը սրբագրված չէ

փոքրասիականը՝ արմ․ խմբակցությու– նում։ Աոանձին բարբառներով (Արարատյան, Թբիլիսիի, Նոր Ջուղայի, Ղարաբաղի ևն) XVII –XIX դդ․ ստեղծվել է հարուստ գրկ․ (չափածո և արձակ), գրի առնվել մեծ քա– նակությամբ բանահյուսական նյութ։ Այժմ բարբառային տարրերը ոճավորման նը– պատակներով օգտագործվում են գեղար– վեստ․ գրկ–յան մեջ։ Հանրալեզվաբանական տեղեկություն– ներ․ հայոց լեզուն Հայկ․ ՍՍՀ պետ․ լե– զուն է․ խոսվում է նաև Ադրբ․ ՍՍՀ–ում, Վրաց․ ՍՍՀ–ում, ինչպես նաև ՌՍՖՍՀ–ում և միութենական այլ հանրապետություն– ներում։ Հայախոս ստվար զանգվածներ կան սփյուռքի հայկ․ գաղթավայրերում (ԱՄՆ, Հվ․ Ամերիկա, Կանադա, Լիբա– նան, Սիրիա, Իրան ևն)։ ՍՍՀՄ–ի տարած– քում, Իրանի և Հնդկաստանի գաղթավայ– րերում խոսվում է արևելահայերենը, արմ․ սփյուռքում՝ արևմտահայերենը և արմ․ բարբառների մի մասը։ Հայոց լեզուն մայ– րենի լեզու է համարում 5,4 մլն մարդ, որից Սովետական Միության մեջ՝ մոտ 3,8 մլն (1979), արտասահմանում՝ 1,6 մլն մարդ (1978)։ Հայերենը Հայկ․ ՍԱՀ տարածքում ապ– րող 161 հզ․ ադրբեջանցիների և 51 հզ․ քրդերի ու ասորիների հաղորդակցման երկրորդ լեզուն է։ Արևելահայ գրական լեզուն սպասար– կում է հանրապետության հայ բնակչու– թյանը պետ․, հաս․, մշակութային, ուսում– նադաստիարակչական և առօրյա կյանքի բոլոր բնագավառներում, կիրառվում է որ– պես գործավարության, ինֆորմացիայի մասսայական միջոցների, մամուլի և հրա– պարակախոսության, թատրոնի և կինոյի լեզու, հայոց լեզվով է կատարվում տար– րական, միջնակարգ ու բարձրագույն ուս․ հաստատությունների դասավանդումը, նրանով են գրվում գեղարվեստ, ստեղծա– գործություններ, գիտ․ աշխատություն– ներ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկ– ներ ևն։ Հայկ․ ՍՍՀ բնակչության մեջ տարած– ված է հայերեն–ռուսերեն երկլեզվությու– նը, ինչպես նաև բարբառային շերտավոր– ման և հայրենադարձության հետ կապ– ված՝ բարբառ–արևելահայ գրական լե– զու և արևմտահայ–արևելահայ գրական լեզուներ կրկնախոսությունը (դիգլոսիա)։ Արևմտահայ գրական լեզուն սփյուռքա– հայության (բացի Իրանի և Հնդկաստանի գաղթավայրերից) ընդհանուր հաղորդա– կցման լեզուն է՝ անկախ խոսողների բար– բառային պատկանելությունից։ Օգտա– գործվում է սՓյուռքահայ մամուլում, գիտ․, գեղարվեստ, և ուսումնական գրկ–յան մեջ։ ի տարբերություն պետ․ լեզվի կար– գավիճակ և գործառական համապարփա– կություն ունեցող գրական արևելահայերե– նի, գրական արևմտահայերենի գործա– ռությունը սահմանափակվում է միայն հայկ․ համայնքների ազգ․ կյանքի ոլորտ– ներով։ Սփյուռքահայերի համար բնորոշ է հայերեն–տվյալ երկրի պետ․ լեզու երկ– լեզվությունը։ Հայոց լեզուն ենթարկվել է գործառա– կան–հասարակական զգալի շերտավոր– ման։ Հիմնականում առանձնացվում են գրական և խոսակցական տարբերակներ, գրական տարբերակի մեջ՝ գիտության, մամուլի և հրապարակախոսության, պաշ– տոն․ գրագրության լեզուներ։ Ուրույն տեղ է գրավում գեղարվեստ, գրկ–յան լե– զուն, որտեղ, բացի բուն գեղարվեստ, ոճին հատուկ տարրերից, կիրառվում են լեզվա– կան գրեթե բոլոր տարբերակների տար– րերը (բարբառներ, խոսակցական լեզու ևն)։ Խոսակցական տարբերակի մեջ նույն– պես առանձնացվում են որոշակի շերտեր՝ կախված խոսողների սոց․ դիրքից, տարի– քային ու կրթական առանձնահատկու– թյուններից։ Հայերենի պատմական զարգացման ընթացքը, հայոց լեզվի պատմությունը բաժանվում է նախագրային և գրային շրջանների։ Նախագրային շրջանն ընդ– գրկում է հնդեվրոպ․ մայր լեզվից հայերե– նի անջատվելուց և որպես առանձին լեզու ձևավորվելուց (մ․ թ․ ա․ III հազարամյակ) մինչև նրա գրի առնվելը (V դ․ սկիզբը)։ Գրավոր աղբյուրներով վկայված զարգա– ցումը սկսվում է 405-ից․ այն բաժանում են երեք հիմնական շրջանի՝ հին հայե– րենի (V–XI դդ․), միջին հայերենի (XI– XVI դդ․), նոր հայերենի (XVII դ–ից մինչև մեր օրերը)։ Հին հայերենի շրջան, այս շրջանի լեզուն ավանդված է ինքնուրույն և թարգմանական հարուստ մատենագրու– թյամբ։ Հին հայերենի սկզբնավորման շրջանի՝ V դարի լեզվավիճակում թե ըստ կարևորության, թե ըստ գործառական ար– ժեքի առանձնահատուկ տեղ է գրավում գրական մշակման ենթարկված տարբերա– կը՝ գրաբարը, որն աչքի է ընկնում կա– ռուցվածքային միասնականությամբ, բար– բառային կամ հասարակական բնույթի նվազագույն շեղումներով։ Այս հանգա– մանքը թույլ է տալիս ենթադրելու, որ գրաբարը զարգացել է նախապես մեկ կամ մի քանի մերձավոր բարբառային տարբե– րակների հիման վրա առաջացած ընդհա– նուր խոսակցական հիմքից։ Անշուշտ, գրական լեզվին զուգահեռ գոյություն են ունեցել նաև բարբառներ, որոնք միմյան– ցից տարբերվել են հիմնականում հըն– չյունական համակարգի և բառապաշարի առանձնահատկություններով, պահպա– նելով քերականական կառուցվածքի ընդ– հանրությունը։ Գրական տարբերակը բնորոշվում է իր ժամանակի համար գոր– ծառույթների ամենալայն շրջանակով, այն է՝ որպես պետ․ պաշտոնեական հաղոր– դակցման լեզու, դպրոցական կրթության ու լուսավորության, կրոնա–պաշտամուն– քային արարողությունների և, որ ամենա– կարևորն է, ամենալայն իմաստով՝ որ– պես գրական լեզու, վերջինիս ամենա– բազմազան դրսևորումներում՝ գեղար– վեստ․ արձակ և չափածո ստեղծագործու– թյուն, պատմագրություն, գիտություն և դավանաբանություն, նամակագրություն ևն, որոնց ամբողջությունը ներկայաց– նում է V դ․ հայ մատենագրության բովան– դակությունը։ Նշված ժամանակաշրջանում լեզվի հա– սարակական շերտավորումը թույլ է ար– տահայտված։ Գրաբարը իր հիմքով չի նույնացել որևէ տարածական տարբերա– կի կամ հասարակական որևէ խմբավոր– ման լեզվի հետ, այլ հանդես է եկել որ– պես միևնույն համաժող․ լեզվի գոյության առանձնահատուկ ձև՝ հակադրվելով լեզ– վի խոսակցական տարբերակին միայն գրական մշակման ենթարկված լինելու հատկանիշով։ Կառուցվածքային տեսակետից գրաբա– րըն աչքի է ընկնում քերականական կար– գերի հարստությամբ, քերականական իմաստների առատությամբ և դրանց ար– տահայտման միջոցների բազմազանու– թյամբ, թեքական ու համադրական կա– ռույցների գերակշռությամբ։ Գրաբարի հնչույթային համակարգը հարուստ է ձայնավոր հնչույթներով, այդ թվում՝ երկբարբառներով ու եռաբարբառ– ներով [ա, ե, ը, ի, ո, ու ձայնավորներ, աւ, այ, եա, է(եյ), ոյ, ուա, ուո, ուե, ուի, ուը, իւ երկբարբառներ, ուայ, եայ, ուէ (ուեյ), ուոյ, եաւ, ուաւ եռաբարբառներ], ինչպես նաև ձայնորդներով (մ, ն, ր, ռ, Ь ղ» J* 0» Անդ որում, յ և ւ ըստ դիրքի կա– րող են հանդես գալ որպես ձայնավոր (ի, ու), երկբարբառների և եռաբարբառների ձայնորդ բաղադրիչ (այ, եաւ ևն) և բա– ղաձայն (յ, վ)։ Գրաբարի բաղաձայնա– կան համակարգում առկա է հպականնե– րի և հպաշփականների եռանդամ հակա– դրություն․ ձայնեղներ՝ բ, գ, դ, ձ, ջ, խու– լեր՝ պ, կ, տ, ծ, ճ, շնչեղ խուլեր՝ փ, ք, թ, ց, չ։ Բառասկզբի դիրքի համար ենթադըր– վում է շնչեղ ձայնեղների առկայություն՝ առանց հնչույթաբանական արժեքի։ Շփա– կանները կազմում են երկանդամ հակա– դրություն․ ձայնեղներ՝ զ, ժ, և խուլեր՝ ս, շ։ Կան նաև առանձին խուլ շփական հնչույթներ՝ ետնալեզվային խ և կոկոր– դային հ։ Հնչյունական շղթայում գործում են հնչյունների կապակցելիության և դիր– քային սահմանափակության որոշակի օրենքներ։ Բառասկզբի դիրքում բացառ– վում են բաղաձայնական կապակցություն– ները։ Բառը կարող է սկսվել միայն ձայ– նավորով, իջնող (թուլացող) երկբարբա– ռով և մեկ բաղաձայնով (բացի ր–ից)։ Բա– ռավերջի դիրքում հանդիպում են ի, ու ձայնավորները, մյուսները՝ առկա են սա– կավ դեպքերում։ Բաղաձայնական կա– պակցություններից բառավերջում հնա– րավոր են շփական + հպական կամ մ, ձայնորդ + բաղաձայն, ինչպես նաև դ+rf, p+tf։ Վանկի գերակշռող տիպերն են՝ vc, cv, cvc (v-ձայնավոր, с-բաղա– ձայն), համապատասխանաբար՝ բառի համար ամենատարածվածը cv+cvc երկ– վանկ տիպն է։ Շեշտը հիմնականում վերջնավանկային է․ շեշտափոխությունը կարող է պատճառ դառնալ ձայնավորների, այդ թվում՝ երկ– բարբառների ու եռաբարբառների հըն– չյունավւոխության՝ ու >ը կսսմ զրո, ի >ը կամ զրո, եա>ե, եայ >է, է >ի, ոյ>ու։ Հնդեվրոպ․ բառաշերտը գրաբարի բա– ռապաշարի հիմքն է թե՝ ըստ կարևորու– թյան (հիմնական բառաֆոնդ), թե՝ ըստ բառակազմական ակտիվության (բառա– պաշարի ընդհանուր թվի մոտ 70% –ը կազմված է հնդեվրոպ․ արմատներով)։ Կան նաև զգալի թվով փոխառություններ պարսկ–ից, հուն–ից, ասորերենից, կով– կասյան, փոքրասիական, սեմական լե–