մասը վերածվել է պարզ ձայնավորների, առաջացել են նոր հնչույթներ՝ ղ U ֆ, տեղի է ունեցել բաղաձայնների բաշխման տեղաշարժ՝ խուլ հպականներն ու հպա– շփականները վերածվել են ձայնեղների, իսկ ձայնեղները՝ խուլերի, բառասկըզ– բում երկրորդական շեշտի առաջացման հետևանքով բազմավանկ բառերի միջին վանկերի ձայնավորները սղվել կամ վե– րածվել են ը՜ի, բառասկզբում առաջացել է ե–ի յե և ո–ի վո արտասանությունը, տա– րածվել է բառավերջի ն–ի անկումը ևն։ Ձևաբանության մեջ աստիճանաբար սկսել են գերակշռել կցականության և անջատականության տարրերը։ Առաջացել են հոլովման նոր տիպեր (ոջ, վան, ան, եան), մեծ չափով ընդլայնվել են ի հո– լովման կիրառման շրջանակները, հոլո– վիչ ձայնավորներն արդեն նախկին դերը չեն կատարել, և յուրաքանչյուր հոլով ստացել է իրեն հատուկ նոր ձայնավորում (սեռական–տրական՝ ի, գործիական՝ ով, բացառական՝ է), սկսել է տարածվել ում վերջավորությամբ ներգոյականը։ հոգ– նակի թիվը կազմվել է նոր հոգնակիա– կերտներով (եր, ներ, նի, վի, ստան, աի, եան ևն), որոնք գրաբարում սահմանա– փակ կիրառություն ունեցող հավաքա– կան մասնիկներ էին։ Ավելի նկատելի է դարձել սեռական և տրական հոլովների նույնացումը՝ ինչպես անվանական, այն– պես էլ դերանվանական հոլովման մեջ։ հոլովների կազմության մեջ սահմանա– փակվել է նախդիրների դերը։ Խոնարհ– ման համակարգում տեղի է ունեցել ներ– կա և ապառնի ժամանակաձևերի վերա– կազմավորում (գրաբարի ներկան սկսել է կիրառվել ըղձական ապառնու իմաստով, և ի հայտ է եկել կու եղանակիչով սահ– մանական ներկայի ու անկատարի նոր կազմությունը)։ ժխտականը կազմվել է անորոշ դերբայի և օժանդակ բայի ժըխ– տականի ձևերով՝ չեմ ի գրել։ Վերացել է <աՀ»ալ․է․ սսւրադսսակաԿ եղանակը, ավեւի հստակ արտահայտություն է ստա– ցել բայական սեռի կարգը՝ կրավորական վ ածանցի միջոցով, որոշ անկանոն բայեր ձեռք են բերել կանոնավոր խոնարհում4՝ որոշ չաՓով վերացել է ներկայի և ան– ցյալ կատարյալի տարահիմքությունը։ Շարահյուսական կառուցվածքում նկա– տելի է որոշիչ–որոշյալի համաձայնության վերացումը, նախադաս որոշիչների գերա– կշռությունը, բայի տեղափոխությունը հիմ– նականում նախադասության վերջը, նայ, ու շաղկապների տարածումը և նոր շաղ– կապների առաջացումը, առ, ընդ, ըստ, ց, նախդիրների Փոխարեն ի նախդրի գոր– ծածությունը, զ նախդրի կիրառության սահմանափակումը միայն հայցական հո– լովով։ Բառապաշարի մեջ զգալի տեղ են գրա– վել պարսկերենից, արաբերենից, թյուրք, և եվրոպ․ լեզուներից կատարած նոր փո– խառությունները։ Խոսակցական լեզվից գրական լեզու են թափանցել նոր բառեր, ոճեր և արտահայտություններ։ Միջին հայերենը զարգացել է երկու են– թաշրջանով՝ կիլիկյան նորմավորման (XII–XIV դդ․) և աշխարհաբարացման (XV–XVI դդ․)։ Կիլիկյան նորմավորման ենթաշրջանում միջին գրական հայերենը ձեռք է բերել Կիլիկյան թագավորության պետ․ լեզվի կարգավիճակ։ Լեզվի լայն կիրառությունը մշակութային և պետ․ կյանքի գրեթե բոլոր ոլորտներում (բա– ցառությամ՛բ դպրոցի, եկեղեցու և գրական որոշ ժանրերի) նրա զարգացման, մշակ– ման ու նորմավորման որոշակի նախա– դրյալներ է ստեղծել։ Միջին հայերենը առաջին ենթաշրջանում ձգտել է որոշ նոր– մավորման և լեզւիսկան կառուցվածքի միասնականության, ազդել է նաև այլ բարբառների ներկայացուցիչ հեղինակ– ների լեզվի վրա։ Սակայն երկրորդ են– թաշրջանում միջին հայերենը կորցրել է պետ․ լեզվի իր կարգավիճակը և անբա– րենպաստ հանգամանքների հետևանքով զրկվել միասնական զարգացման ու մշակ– ման հնարավորություններից։ Գրական մշակութային ավանդույթի ընդհատման, արտագաղթերի ուժեղացման, քաղաքա– յին կյանքի անկման պայմաններում շա– րունակվել է բարբառային տարբերակման գործընթացը, վերացել են համակենտրո– նացնող գործոնները։ Այդ պատճառով էլ միշիհ հայերենը չի հասել նորմավոր– ման ու մշակվածության այն աստիճանին, որ բնորոշ էր գրաբարի դասական շրջա– նին և նոր հայերենի ժամանակակից փու– լին։ Աշխարհաբարացման ենթաշրջանում միջին հայերենի քերականական կառուց– վածքի ներքին փոփոխությունները հիմ– նականում որակական բնույթ չեն կրել, բայց էական նշանակություն են ունեցել լեզվի զարգացման հիմնական միտումնե– րի խորացման տեսակետից և նպաստել են աշխարհաբարին անցնելու նախադըր– յալների ստեղծմանը (թեքականության հե– տագա սահմանափակում, կցականության ու բաղադրյալ ձևույթներով կազմություն– ների աստիճանական տարածում, նորա– տիպ հոլովումների ու հոգնակիակերտ– ների, բայի նոր ժամանակային ու դեր– բայական ձևերի գործածության ոլորտ– ների ընդարձակում, գրաբարյան ձևերի կենսունակության նվազում ևն)։ Սակայն այդ փոփոխությունների միասնական ուղղվածության բացակայության, նորմա– վորվածության պակասի և բարբառային տարրերի հետագա աշխուժացման պատ– ճառով լեզվական համակարգի միօրինա– կանացման ընթացքը խաթարվել է, և լեզուն աստիճանաբար ավելի է մոտեցել ժողովրդական–խոսակցական հիմքին։ Նոր հայերենի շրջան, նոր հայերենը կամ աշխարհաբարը սկսել է ձևավորվել XVII դ․, լեզվական և սոցիալ– քաղ․ բարդ իրավիճակում։ Թեև լեզուն շարունակել է զարգանալ երկրի մասնատ– վածության և բարբառային խիստ տարբե– րակվածության պայմաններում, սակայն, հաս․, տնտ, ու մշակութային կյանքի կենտ– րոնացման, միջնադարյան մեկուսացման հաղթահարման, առևտր․ կապիտալի ծաղկման, հայկ․ գաղթավայրերում տար– բեր տեղերից եկած բնակչության կենտ– րոնացման շնորհիվ ի հայտ են եկել նաև միասնականացնող միտումներ, U բանա– վոր հաղորդակցման ոլորտում բարբառ– ների կողքին սկսել է զարգանալ միջ– բարբառային ընդհանուր խոսակցական ստանդարտը, այսպես կոչված՝ քաղաքաց․ հայերենը, որը շուտով ձեռք է բերել նաև գրավոր–գրական լեզվի գործառույթ։ Կառուցվածքային տեսակետից նոր գրա– կան հայերենը մի կողմից միջինհայերեն– յան համակարգի (հատկապես՝ արևմտա– հայերենի, որի բարբառային հիմքը բա– վական մոտ է միջին հայերենին) հետագա զարգացումն է, մյուս կողմից, ի հակադրու– թյուն ժամանակակից բարբառների, գրա– բարյան ձևերի վերակենդանացումն ու նպատակադրված կիրառությունն է։ Այդ նկատելի է հատկապես հնչյունաբանու– թյան (երկբարբառակերպների լիաձայ– նություն, անշեշտ դիրքում բարբառների սղված ձայնավորների վերականգնում, քմայնացած ձայնավորների բացակայու– թյուն, վերջնավանկային շեշտ ևն), բառա– պաշարի (միջնադարյան և նոր պարսկ․ ու թյուրք, փոխառությունների արտամը– ղում, գիտ․ տերմինաբանության վերա– կանգնում և նրա օրինակով նոր տերմին– ների ստեղծում, գրաբարյան բանա– ստեղծական բառաշերտի, մասամբ դարձ– վածաբանության օգտագործում) և բա– ռակազմության մեջ (հին հայերենի բա– ռակազմական կաղապարների, հատկա– պես նախածանցման մեջ հունաբան դըպ– րոցի ստեղծած ավանդույթների օգտա– գործում ևն)։ Ձևաբանության մեջ, ընդ– հակառակը, զարգացումն ընթանում է ան– վանական և դերանվանական հոլովման, բայերի խոնարհման մեջ գրաբարյան ձևերի արտամղման, կցական և վերլու– ծական կառույցների հետագա տարած– ման ուղղությամբ։ Միջին հայերենի հա– մեմատությամբ նոր հայերենը ձգտում է քերականական ձևերի միօրինականաց– ման, բազմաձևության վերացման, ան– կանոն և զարտուղի ձևերի նվազեցման։ Նոր հայերենի զարգացման պատմու– թյունը բաժանվում է երեք ենթաշրջանի․ 1․ վաղ աշխարհաբարի (XVII դ․– XIX դ․ կեսերը), 2․ երկճյոսլ աշխարհաբարի (XIX դ․ կեսերից մինչև 1920 թ․), յ․ Ժա– մանակակից հայերենի (1920-ից մինչե մեր օրերը)։ Վաղ աշխարհաբարի ենթաշրջանում նոր ձևավորվող աշխարհաբարը գրական լեզվի աստիճանի է բարձրացել իր գոր– ծառությունը շարունակող գրաբարի կող– քին։ Այդ պատճառով գրական աշխարհա– բարը, հենված լինելով բարբառային խո– սակցական հիմքի վրա, զերծ չէր նաև գրաբարյան տարրերից։ Պահպանվել են վաղ աշխարհաբարով գրված ձեռագիր և տպագիր հուշարձաններ դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ, օրագրու– թյուններ, կրոն, գրկ․, գեղարվեստ, երկեր (հատկապես քնարերգություն)։ Նոր գրական հայերենն ընդգրկել է բա– նավոր և գրավոր հաղորդակցման այն բոլոր ոլորտները, որտեղ անհրաժեշտ էր ընդհանուր հասկանալի լեզու (նամակա– գրություն, հրապարակախոսություն, դըպ– րոց, դատական գործ, առևտուր ևն)։ Սկզբնապես գրական աշխարհաբարը հանդես է եկել տեղային տարբերակների ձևով, կրելով այս կամ այն բարբառի կնիքը (Թբիլիսիի, Երևանի, Նոր Ջուղա– յի), այնուհետև, խիստ բարբառային ձե– վերի արտամղմամբ, զարգացել է համե– մատաբար միասնական հունով մինչև
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/474
Այս էջը սրբագրված չէ