ինքնուրույն ճանապարհով, ուշ միջնա– դարում (XII–XVI դդ․) զորեղ կերպով ներազդել է հայ գեղարվեստ, գրկ–յան վրա, առանձին ժանրերով (հանելուկ, առակ, երգ, զրույց) թափանցել նրա մեշ, երանգավորել գրկ–յան ոգին ու արտա– հայտության միջոցները, հասել մինչև մեր օրերը։ XIX–XX դդ․ հայ գրողների հատուկ միտումով մշակվել է և օգտա– գործվել նոր գրկ–յան մեջ։ Հին և միջնադարյան բանահյուսության նմուշները ավանդվել են գրավոր, հիմնա– կանում հին և միջին գրական հայերենով, զգալիորեն ենթարկվել մատենագիրների գրական վերապատումներին ու մշակում– ներին։ Վիպական հին հուշարձանները (առաս– պելներ, վիպերգեր, վեպեր) պահպանվել են Մովսես Խորենացոլ,Փավստոս Բուգան– դի, Ագաթանգեղոսի, Սեբեոսի, Հովհան Մամիկոնյանի երկերում, գրական մշակ– ման ենթարկված հանելուկները՝ Անա– նիա Շիրակացու, Ներսես Շնորհալու եր– կերում և անանուն գրչագրերում, առակ– ները՝ Վարդան Այգեկցուն վերագրված «Առակք Վարդանայ» ժող․-ներում, սիրո և ուրախության հայրենները՝ հիմնականում XV–XVII դդ․ ձեռագիր տաղարաններում, զրույցները, ծիսական ու քնարական այլ կարգի երգերը՝ տարբեր ժող․-ներում ու տաղարաններում, հմայական աղոթքներն ու բանաձևերը՝ ձեռագիր հմայիլներում և ախտարքային ժող․–ներում։ Նոր շրջա– նում պահպանված բանահյուսությունը ավանդվել է բանավոր, հայոց լեզվի տար– բեր բարբառներով վիպող ու երգող, ժո– ղովրդի տարբեր խավերի, տարբեր սեռի ու տարիքի բանասացների կողմից, որոնք էլ բանահյուսության կենդանի կրողներն են, իսկ բնագրերը՝ նրանցից գրառված բանահյուս, նյութերը։ Բանահյուսության ժանրային համա– կարգը ձևով բաժանվում է 3 խմբի, ա ր– ձ ա կ–պ ա տ ու մ ա յ ի ն (հեքիաթ, աոակ, ավանդություն, զրույց), չ ա– ւիածո–երգա յին (ժող․ վեպ, վիպ․, ծիս․, քնար, երգեր), բանաձևային (առած, հանելուկ, երդում, անեծք, օրհ– նանք, հմայական աղոթք)։ Բանահյուսությունը իր բնույթով ու կիրառությամբ բաժանվում է մի քանի խմբի․ Ա․ ծիսահմայական բանահյուսությու– նը հայ բանավոր ավանդության վաղնջա– կան և կարևոր բաղադրիչներից է, ամփո– փում է հետևյալ տեսակներն ու ենթատե– սակները՝ անեծքներ, օրհնանք–մաղթանք– ներ, երդումներ, հմայական աղոթքներ, ծիսա–տոնական տարբեր բնույթի երգեր, խաղեր ու բանաձևեր։ Խումբն ունի կի– րառական որոշակի նպատակ և նշանա– կություն՝ առնչված ժողովրդի ապրած բնական միջավայրի, տնտ․, սոցիալ–կեն– ցաղային կյանքի հետ, բարոյական ու կրոնապաշտամունքային ընկալումների տարբեր կողմերն ու երևույթները խորհըր– դանշող ծիս․ ու հմայ․ արարողություննե– րի հետ։ Բանահյուս, հիշյալ բոլոր տեսակ– ները բնորոշվում են խոսքի հմայական ներգործության զորության հանդեպ հա– վատի առկայությամբ, ծիսահմայական արարողություններին ենթակա անձի, առարկայի կամ երևույթի տվյալ վիճակը փոխելու ցանկությամբ՝ արտահայտված հաճախ սիմվոլիկ–այլաբանական պատ– կերներով ու համեմատություններով։ Հմայական համեմատաբար պարզ բա– նաձևերից են անեծքները, օրհնանք– մաղթանքներն ու երդումները, որոնք ունեն լայն կիրառություն։ Գործածվում են նաև ծիսահմայական արարողու– թյունների ժամանակ (ծննդյան, մահվան, հարսանիքի, ժող․ տարբեր հանդիսու– թյունների, սեղանի, ողջույնի, հրաժեշտի, շնորհավորանքի, բարեմաղթություննե– րի)։ Հմայական բարդ բանաձևե– րից են կապքի (կախարդական արգել– քի հմայության) աղոթքները, որոնք, վի– պական–նկարագրական սկզբնամասից բացի, բաղադրվում են անեծքի, բարե– մաղթության, երդման և սպառնալիքի բանաձևերից, ուղեկցվում են որոշակի արարողություններով, մեծ մասամբ ունեն պահպանական–ապահովական բնույթ, կիրառվում են չար ոգիներից հարուցվող զանազան ցավերից, հիվանդություններից (չար աչքի, գորտնուկի, մրջմուկի, ծննդկա– նին ու նորածնին սպառնացող թպղայի, ալքի), ունեցվածքն ու անասուններին փորձանքից (գայլ ու գազանից, չարիքից) զերծ պահելու, չար ոգիների կախարդան– քով կալած–կապված երևույթները (երաշտ, անբերրիություն, անքնություն և առհա– սարակ ամեն մի չար հմայություն) վերաց– նելու նպատակով։ Ծիսատոնական երգերը, խաղերն ու բանաձևերը կատար– վում են ժող․ ու կրոն, նշանավոր ծիսակա– տարությունների, ժող․ օրացուցային տո– նախմբությունների ժամանակ (Քրիստո– սի ծնունդ, Նոր տարի, բարեկենդան, տեր– ընդեզ, զատիկ, համբարձում, ծաղկա– զարդ, վարդավառ, աստվածածին և սուրբ խաչ)։ Սրանցից յուրաքանչյուրն ունեցել է իրեն հատուկ երգային, խաղային, բա– նաձևային ծիսական շարքերը, որոնցից քչերն են պահպանվել։ Ծիսաընտանեկան բանա– ձևերի ու երգերի տակ խմբվում են մարդու հիմնական կենսաշրջանները (ծնունդ, ամուսնություն, մահ և թաղում) սրբագործող ծիսական արարողություն– ներին ուղեկցող երգերը, խաղերն ու մաղ– թանքի բանաձևերը։ Ծիսական յուրաքան– չյուր շարք ունի իր պարտադիր ավանդ, մաղթանքները։ Բանահյուսական նյութե– րի առատությամբ, կայունությամբ և ավանդականությամբ են հատկանշվում ամուսնության ու մահվան ծիսական արա– րողությունները։ Հարսանեկան ու սգո երգերն իրենց ժող․ բնույթով վկայված են հնից, հետագայում ենթարկված քրիստ․ գաղափարներով վերաիմաստավորման։ Բ․ Վիպական բանահյուսությունը ընդ– գրկում է վիպական–առասպելաբանական երգերը, զրույցները, ավանդությունները, վեպերը, հեքիաթները, առակներն ու եր– գիծական մանրապատումները, վիպա– պատմական երգերը։ 1․ Հա յ հին առասպելները ավանդվել են գրավոր, պատմ․ զրույցնե– րի, ավանդությունների և վիպ․ երգերի տեսքով։ Պահպանվել են նաև հին ու նոր ժող․ վեպերի, հեքիաթների, ավանդու– թյունների, հանելուկների և երգերի մեջ։ Հնագույսներն են Հայկի, Արամի, Արա Գեղեցիկի, Անգեղյա Տորքի, Արտավազ– դի, Վահագնի, Տիգրանի և Աժդահակի, Երվանդի և Երվազի, վիշապների և վի– շապազունների մասին վիպվող զրույց– ներն ու երգերը, որոնց մեջ հին առաս– պելական կերպարները վիպականացել են, պատմականացել, դարձել հայ ցեղի նախնիներ, արքաներ, արքայազուններ կամ նրանց օտար հակառակորդներ։ Հայկ․ հին առասպելները կառուցված են դասա– կան առասպելաբանությանը յուրահա– տուկ երկհակադրության սկզբունքով, հա– կոտնյա կերպարների հակադրության և պայքարի վրա․ դրական կամ բարի սկըզ– բունքը մարմնավորում են յուրային հե– րոսները, բացասականը՝ օտար ու չար հակառակորդները։ Այդ հակադրությունն ու պայքարը ավարտվում է մեծ մասամբ յուրայինի, բարու հաղթանակով, օտարի, չարի պարտությամբ։ Հայկ․ ցեղի առասպելական նախնու՝ Հայկի վիպական պատմության ընդեր– քում ընկած է խավարն ու տիեզերական խառնաշփոթությունը խորհրդանշող բռնա– կալ Բելի դեմ աստեղային հերոս, առաս– պելական որսորդ, աղեղնավոր Հայկի մղած պայքարի առասպելը։ Հայկը դար– ձել է հայկ․ ցեղի, երկրի հիմնադիր, ան– վանատու նախնի, իսկ նրա հակառակորդ Բելը՝ հայրենի երկիրը խուժած բաբելո– նացի բռնակալ։ Հայկը կռվով ելնում է Բելի դեմ, սպանում նրան, ապահովում ԻՐ ցեղի ու երկրի գոյատևումը։ Հայկը Օրիոն համաստեղության հայկ․ անվա– նումն է, Բելը՝ արմ․ սեմական ցեղերի գերագույն աստծու։ Հայկ․ ցեղի երկրորդ անվանատու նախ– նին է Հայկի տոհմից սերված առասպե– լական Արամը (թերևս ծագած նախահայկ․ արիմ ցեղանունից)։ Մեռնող–հառնող երի– տասարդ աստծու առասպելն է մարմնա– վորում Արա Գեղեցիկի և Շամիրամի պատ– մականացած զրույցը։ Վիշապների դեմ մղված ամպրոպային աստծու տիեզերական կռվի վաղնջական առասպելն իր տարբեր արտահայտու– թյուններն է գտել հայ հնագույն «Վիպա– սանք» կամ հատկապես՝ Տիգրանի և Աժդահակի, վիշապաքաղ Վահագնի, Ար– տավազդ ի և վիշապազունների մասին երգվող ու վիպվող դրվագներում։ Հայոց ամպրոպային աստված Վահագնը ծնվում է Երկնքի ու Երկրի և ծիրանի ծովի երկուն– քից, ծովում բոցավառվող եղեգնի փողից։ Ծնվելուն պես նա շտապում է տիեզերա– կործան վիշապների դեմ կռվելու։ Տիգրանի և Աժդահակի․վիպական դըր– վագներում ամպրոպային աստվածը պաւո– մականացել է, դարձել հայոց Տիգրան թագավոր, իսկ նրա հակառակորդ վի– շապը՝ թշնամի Մարաստանի Աժդահակ (= վիշապ) թագավոր։ Վահագնը ևս պաւո– մականանալով՝ դարձել է Տիգրանի եր– րորդ զավակը, իսկ մեկ այլ առասպելում՝ հայոց ազգի նախնի, որ գողանում է ասո– րեստանցիների նախնի Բարշամի հարդը՝ դրա հետքը ընդմիշտ դաջված թողնելով երկնքում (այստեղից էլ՝ «հւսրդագողի ճանապարհ»)։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/480
Այս էջը սրբագրված չէ