՝ այռում կամ ջրերում արգելափակված հե ոսի առասպելաբանական սյուժեի տււրբեր դրսևորումներն են Մասիսի վի– հում Արտաշեսի որդի Արտավազդի կամ վերջինիս որդի Շիդարի, Դավթի որդի Փոքր Մհերի («Սասնա ծռեր» վեպում), ջրերի խորքում Երվանդի՝ վիշապներից կամ քաջքերից բանտարկվելու վիպական ԳՐ յցները։ է․ բազան երկվորյակների վաղնջական պսч ուսմունքի և առասպելի տարբեր ար– տա’ այտություններ են Երվանդի և Եր– վա^ հ, Սարասարի և Ադրամելիքի («Մսա– նա դերում»՝ Սանասարի և Բաղդասարի), Մտ ւկի և Կռնակի, Դեմետրի և Գիսանեի պա մականացած ու վիպականացած զրո? ւները։ տ շարք առասպելներ պահպանվել են T’ri;՛ բանավոր ավանդությամբ։ «Մսանա ծռսր վեպում պահպանվել են հայոց երկ– նայիս լույսի և արեգակի աստված Միհ– րի անունը (Մեծ և Փոքր Մհեր) և առաս– պելաբանական մոտիվները (Մեծ Մհերի առյուծ սպանելը, Փոքր Մհերի ժայռում փակվելը, առանձին տոների՝ նրա ժայռից դուրս գալը)։ Բազմաթիվ ավանդական զրույցներ կան Արևի և Լուսնի, Արևաման– կան և Արևամոր, համաստեղությունների (Մեծ արջ, Ծիր Կաթին), ջրի և հրի, թըռ– չունների (արագիլ, ագռավ, կռունկ, աղավ– նի, ծիծեռնակ), կենդանիների, բույսերի ծագման, անձնավորման, անունների ստուգաբանության վերաբերյալ։ 2․ Ավանդությունները կարճ, արձակ, տեղեկատու բնույթի զրույցներ ու հուշապատումներ են՝ տեղային նշա– նակություն ունեցող դեպքերի ու դեմքե– րի, բնական ու մշակութային առարկանե– րի, երևույթների մասին, իրական կամ հրաշապատում բովանդակությամբ։ Բնույ– թով լինում են իրերի ու երևույթների ծա– գումը պատճառաբանող, անունները ստուգաբանող կամ Էլ պատմական ան– ձանց որևէ արարք վիպող զրույցներ։ Ավանդություններին են հարում նաև սնահավատական զրույցնե– ր ը (կոչվել են նաև «բան», «բանս»), ժող․ հավատալիքների հիման վրա ձևավոր– ված մանրապատում–հուշապատումները (գերբնական էակների, ոգիների մասին) ընկալվում են իբրև եղելություններ՝ կա– տարված հաճախ զրույցը պատմող ակա– նատեսի հետ։ 3․ ժողովրդական վեպ (էպոս)։ Հայ վիպական ավանդությունը հատկանշվում է ժող․ մի քանի վեպերի առկայությամբ։ Հնագույնը «Վիպասանք» առասպելաբանական վեպն է՝ բաղկացած տարբեր վիպական երգերից ու պատում– ներից, հյուսված Մեծն Տիգրանի, Սանա– տրուկի, Երվանդի, Արտաշեսի, Սաթենի– կի, Արտավազդի անունների և արարքնե– րի շուրջը։ Բաղկացած է երկու վիպական հիմնական միավորից՝ Տիգրանի և Ար– տաշեսի վեպերից, որոնց կապակցող հիմ– քը առասպելաբանական է։ Հին առասպե– լականը կամ փոխակերպվել է պատմակա– նի, կամ էլ նույնությամբ պահպանվել ու հարակցվել պատմ․ դեմքերին ու դեպքե– րին (Երվանդի և Երվազի գերբնական ծնունդը, մանուկ Արտավազդի հափշտա– կումը վիշապազունների կողմից, Արաա– վազդի փակվելը Ավագ Մասիս ում ևն)։ Երկրորդ հին վեպը «Պարսից պատե– րազմ» հերոսավեպն է՝ հորինված մ․ թ․ Ill–IV դդ․ Հայաստանի ներքին և արտա– քին կյանքի պատմ․ իրադարձությունների հիմքի վրա։ Հիմնական բովանդակությու– նը Հայաստանի և Սասանյան Պարսկաս– տանի միջև մղված դարավոր կռիվներն են, ինչպես նաև հայ Արշակունի արքա– յատոհմի և նախարարական տների միջև ծագած հակասություններն ու դրամատիկ, իրադարձությունները։ Վեպում հանդես եկող հայ և պարսիկ թագավորները, սպարապետներն ու իշխանները իրական պատմ․ նախատիպերի վրա ձևավորված, վիպական, գեղարվեստ, կերպարներ են, վիպասանների ու գուսանների կողմից ենթարկված գաղափարականացման, հե– րոսացման (Վասակ, Մուշեղ, Մանվել Մա– միկոնյաններ)։ Երրորդ հին վեպը «Տարոնի պատե– րազմն» է, որը որոշ խմբագրումներով ու վերամշակումով պահպանվել է Սեբեոսի և Հովհան Մամիկոնյանի պատմագրական երկերում։ Բաղկացած է ժող․ բազմաթիվ զրույցներից, ավանդություններից, մա– սամբ և վիպական երգերից, հյուսված է Մամիկոնյան իշխաններ Մուշեղի, Դայլ Վահանի, Սմբատի, Վահան Կամսարակա– նի և Տիրանի անունների շուրջը, հոր և որդու հաջորդությամբ։ Վիպական այդ կերպարներում և նրանց արարքներում տեսանելի են V դ․ պատմ․ նշանավոր գործիչներ Վարդան և Վահան Մամիկոն– յանները, պարսիկների դեմ նրանց մղած ապստամբական կռիվների արձագանք– ները։ Վիպական բաղադրությամբ և հիմ– նական բովանդակությամբ առնչվում է «Պարսից պատերազմին»։ Չորրորդ վեպը «Սասնա ծռեր» հերոսա– վեպն է, պահպանված բանավոր ավան– դությամբ, գրառված XIX դ․ վերջին քա– ռորդից տարբեր բանահավաքների կող– մից՝ 160-ի հասնող տարբերակներով։ Բաղկացած է վիպական չորս հիմնական սերնդի մասին պատմող ճյուղերից, հե– րոսների ժառանգական հաջորդությամբ՝ պապից ծոռ (Սանասար և Բաղդասար, Մեծ Մհեր, Դավիթ, Փոքր Մհեր)։ Սկսվում է այդ տոհմի ծագումից ու Սասնա տան հիմնադրումից և ավարտվում տոհմի վեր– ջին ներկայացուցիչ՝ անմահ ու անժա– ռանգ Փոքր Մհերի ժայռում փակվելով։ Բաղկացած է վիպական տարբեր շարքե– րից, բայց և նույն թեմաներից ու համա– նման սյուժեներից, դրանց մեջ միավոր– ված բազմաթիվ ու բազմազան մոտիվնե– րից։ Առաջնային ու միավորիչ թեման, որ առկա է բոլոր ճյուղերում, հ ա կ ա դ ր ու– թ յ ու ն ն է օտար և հայրենի,երկրների։ Հաջորդ թեման՝ հերոսական ա մ ու ս ն ու թ յ ու ն ն է։ Այս թեմաների վիպականացման մեջ մեծ տեղ է գրավում մարտերի նկարագրությունը՝ միշտ յու– րային հերոսի հաղթանակով ավարտվող։ Վերոհիշյալ թեմաներին են հարում հե– րոսների շինարար ու թյան և տոհ– մային զորեղ ժառանգ ունենալու ենթա– թեմաները։ Հնագույնն ու ելակետայինը հրաշածնունդ երկվորյակներ Սանասարի ու Բաղդասարի առասպելն է, հարակցված ու մշակված մ․ թ․ ա․ VII դ–ից սերող Ասո– րեստանի Սինախերիբ (Սենեքերիմ) թա– գավորի հայրասպան որդիների փախուս– տի և Արարատյան երկիրը ապաստանելու պատմ․ ավանդության հետ։ Այն, տեղայ– նանալով, երկրորդ անգամ է պատմակա– նացել, ենթարկվել միջնադարյան Բաղ– դադի արաբ, խալիֆայության, մասամբ Ա Մսրա (Եգիպտոսի) էյուբյան մելիքների տիրապետության ժամանակների (VII – XIII դդ․) իրադարձությունների ազդեցու– թյանը։ Մեծ Մհերի, Դավթի և Փոքր Մհե– րի վիպական ճյուղերի նախահիմքում ընկած են խեթախուռիական ակունքներից սերող հնդեվրոպ․ ամպրոպային աստծո և հին հայոց երկնային լույսի ու արեգակ– նային աստված Միհրի առասպելները՝ հարակցված առաջին ճյուղի երկվորյակ եղբայրների վաղնջական առասպելին, վաղ միջնադարի և հատկապես VIII – XIII դդ․ պատմ․ կոնկրետ անցուդարձերի՝ արաբ, տարբեր բռնապետությունների դեմ ուղղված ժող․ ապստամբությունների (749 և 851), ըմբոստ ելույթների ազդեցությամբ խիստ փոխակերպված։ Որոշակի պատմաշրջանի հավաստի դրոշմ կրելով հանդերձ՝ «Սասնա ծռերը» ներառել և իր մեջ գեղարվեստորեն հա– մաձուլել է հայ ժողովրդի տարբեր դարա– շրջանների նյութական ու հոգևոր կյանքի տարբեր իրողությունները, ժողովրդի աշ– խատավոր խավերի իղձերն ու ակնկալիք– ները։ 4․Հեքիաթները հայ բանահյու– սության հնագույն և բազմաքանակ տե– սակներից են․ որոշ սյուժեներ ու փոքրա– ծավալ հեքիաթներ գրառվել են միջնա– դարում, իսկ հիմնականում՝ XIX դ․ երկ– րորդ կեսից։ Բնույթով բաժանվում են երկու մեծ խմբի՝ հրաշապա տում և իրապատու՜մ։ Կան նաև արկածային– նովելատիպ և կումիլյատիվ (շղթայաձև) հեքիաթների ենթախմբեր։ Հրաշապատում հեքիաթները սերել են վաղնջական առասպելներից և մեծ մասի սյուժեները հեքիաթների փո– խարկված հնագույն առասպելներ են։ Իրենց ֆանտաստիկ բովանդակությամբ, միջավայրով ու կերպարներով դրանք սեր– տորեն կապված են Հայաստանի կոնկրետ աշխարհագրական միջավայրի, ժողովրդի ապրած ֆեոդ, ժամանակաշրջանի սոցիալ– պատմ․ կյանքի երևույթների հետ։ Իրապատում հեքիաթները ձևա– վորվել են ֆեոդ, հարաբերությունների իրական պատմ․ հիմքի վրա, արտացոլում են այդ հասարակարգին բնորոշ տնտ․, սոց․, իրավական ու տնտ․–կենցաղային կյանքի տարբեր կողմերն ու երևույթնե– րը։ Մեծ մասամբ հագեցած են աշխատա– վոր մարդու հոգեբանությամբ ու իմաստ– նությամբ, գործող անձինք միմյանցից տարբերվում են աշխատանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքով, աշխատանքը նրանց փոխհարաբերությունների հիմ– նական շարժիչ ուժն է։ Իրապատում հե– քիաթներում ևս դրսևորվում են հրաշա– պատում մոտիվներ ու միջադեպեր, որոնք, սակայն, էապես չեն ազդում պատումի ընթացքի վրա և ենթակա են նրա ընդհա– նուր իրապատում տրամաբանությանը։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/481
Այս էջը սրբագրված չէ