Հայկ․ հեքիաթների մեծագույն մասը, ունենալով իր միջազգ․ զուգահեռներն ու տարբերակները, միաժամանակ հատկա– նշվում է տեղական ազգ․ երանգով ու յուրահատկություններով։ 5․ Առակներն ու զվարճապա– տ ու մ զրույցները հայ բանավոր արձակի հնագույն տեսակներից են։ Առակները՝ կենդանիների, մասամբ նաե բույսերի մասին իրապատում զրույցներ են, գրառվել ու գրական մշակման են ենթարկվել միջնադարում, հատկապես XII դ․, Մխիթար Դոշի և Վարդան Այգեկ– ցու կողմից։ Դրանցում ուղղակի կամ խրա– տական այլաբանության ձևով արտացոլ– վել է միջնադարյան Հայաստանի սոցիալ– կենցաղային կյանքի, բարքերի պատկերը՝ իր տարբեր կողմերով ու հարաբերու– թյուններով։ Միջնադարյան առակների շատ նմուշներ, նույնությամբ կամ վերա– փոխված, ինչպես նաև բազմաթիվ նոր առակներ ու կենցաղային զրույցներ գրառ– վում են՝ սկսած XIX դ․ երկրորդ կեսից։ Սոցիալ–կենցաղային բովանդակու– թյամբ զրույցներին են հարում անեկ– դոտներն ու երգիծական զա– նազան զվարճապատումները։ Դրանք, հաճախ ծագելով իրական դիպ– վածներից, բանավոր ավանդության սկըզ– բունքներով մշակվում են ու ընդհանրաց– վում կամ, լինելով ավանդական սյուժե– ներ, նորոգվում են ու փոխակերպվում, հարմարեցվում կյանքի նոր պայմաննե– րին և ձեռք բերում գեղարվեստ, ընդհան– րացման նոր արժեք։ Այդպիսի զրույցնե– րը հաճախ խմբվում են կոնկրետ պատմ․ անձնավոր ությունների, միջազգ․, ազգ․ կամ տեղական սրամիտ զվարճախոսնե– րի, որոշակի տեղավայրերի կամ ազգագր․ շրջանների անունների շուրջը, առաջ բե– րելով անեկդոտների, զվարճապատում– ների տեղական անվանական շարքեր։ Հայ բանավոր ավանդության մեջ հայտնի են Մոլլա Նասրեդդինի (հարեան մահ– մեդական ժողովուրդներից փոխառված), Պոլոզ Մուկուչի, Պըլը Պուղու, Վարդանի– կի, ինչպես նաև լենինականցիների, լո– ռեցիների, քյավառցիների, վանեցիների և այլոց անեկդոտային շարքերը՝ տեղա– կան բարբառով ու արտահայտչամիջոց– ներով։ 6․ Վիպական երգերը վիպա– կան բանահյուսության չափածո երգային ստեղծագործություններ են՝ հորինված առասպելական, կրոն, և պատմ․ անձանց ու իրադարձությունների շուրջը։ Հնա– գույնը առասպելաբանական վիպերգերն են՝ նվիրված աստվածների, դյուցազուն– ների ծննդի ու արարքների նկարագրու– թյանը, հիմնված առասպելական հավա– տալիքների ու պատկերացումների վրա («Վահագնի երգը»)։ Համեմատաբար ուշ շրջանի արգասիք են կրոնական վիպերգերը («Նարեկացի», «Կարոս խաչ»)։ Դրանց մի մասը (ծննդյան ավետիսներ) ունի ծիսական բնույթ, կա– տարվում է Քրիստոսի ծննդյան կամ Նոր տարվա տոնական արարողություններին։ Ամենատարածվածը պատմական վիպեր– գերն են․ հորինված են իրական դեպքերի և պատմ․ անձանց անունների շուրջը, ունեն հակիրճ սյուժե։ Մեզ ամբողջու– թյամբ հասած ամենավաղ պատմ․ վիպեր– գը «Լեոնի երգն է»՝ հորինված XIII դ․ Կիլիկիայի Հեթում Ա թագավորի որդու գերման առիթով։ Դասական պատմ․ վի– պերգի նմուշ է «Մոկաց Միրզան»։ Համե– մատաբար շատ են պահպանվել XIX– XX դդ․ ռուս–պարսկ․ և ռուս–թուրք․ պա– տերազմների հայազգի հերոսների (Ռոս– տոմ Բեկ, Լոռիս–Մելիքով, Տեր–Ղուկա– սով, Հասանղալայի ճակատամարտ) և հայ ազատագր․ կռիվների հերոսների (Աղբյուր Սերոբ, Գևորգ Չաուշ, Անդրա– նիկ են) վերաբերյալ երգերը՝ պատմա– հերոսական և պատմաողբերգական բո– վանդակությամբ։ Կան նաև բազմաթիվ տեղային պատմակենցաղային վիպերգեր («Դուլաբեցի Արշակի երգը»)։ Այս հիմնական խմբերից բացի, կան նաե ընդհանուր բնույթի ծավալուն վիպերգեր, որոնց մեջ հարակցվել ու միաձուլվել են կրոնա–առասպելաբանական, պատմ․ ու կենցաղային մոտիվներ, սյուժեներ, կեր– պարներ («Ասլան աղա», «Մեռավ էն, ինչ շատ մալ ուներ»)։ Գ․ Քնարական բանահյուսությունը բանաստեղծական–տաղաչափական համա– կարգով բաժանվում է երկու հիմնատիպի՝ հայրենների և խաղիկների։ Հայրենները քնարական հնա– գույն երգատիպերից են, վկայված X դ․ իբրև ժող․ սգերգ (Դրիգոր Նարեկացի, «Մատեան ողբերգության», բան ԻԶ)։ «Հայերեն», «հայրէն», «հարեն» են կոչվել ազգ․ առանձնահատուկ տաղաչափության («հայրենի կարգաւ») համար։ Հայրենի չափով հորինվել են տարա– բնույթ երգեր։ Ամենավաղ և ամենաշատ վկայվածն ու տարածվածը սիրո և ուրա– խության հայրեններն են, որոնք հորին– վել են միջնադարյան քաղաքներում՝ գու– սանների և վարձակների (կին գուսաններ) կողմից, կատարվել խնջույքների ժամա– նակ՝ թմբուկի, սրինգի, քնարի, փողի նվագակցությամբ։ XIII դ–ից սկսած հայ– րենները գրառվել ու մտել են միջնադար– յան ձեռագիր տաղարանները, շարունա– կելով մնալ նաև ժող․ բանավոր երգար– վեստում․ XIX–XX դդ․ բանահավաքները գրառել են «հարեն», «հերեն», ավելի հա– ճախ «անտունի» անվանումներով։ Խաղիկները, որոնց գրավոր անդ– րանիկ նմուշները հանդիպում են XVIII դ․ ձեռագրերում, հայ ժող․ նոր քնարերգող թյան և առհասարակ ժող․ երգարվեստի հիմնատիպն են, նոր ժամանակների վի– պական, զինվորի, աշխատանքային, որոշ կարգի ծիսական (համբարձման վիճակա– հանության) երգերի, պարերգային ամ– բողջ բանահյուսության հիմքն ու տարեր– քը։ Դրանք իբրե առանձին երգատեսակ հիմնականում սիրերգեր են՝ հորինված գեղջուկ պատանիների ու աղջիկների կող– մից․ արտահայտում են նրանց սիրային պարզ զգացումները, զեղումները, ապ– րումները։ Քնարական բանահյուսությունը իր բը– նույթով, կիրառությամբ ու թեմատիկա– յով ես բաժանվում է մի քանի տեսակի․ 1․ Գեղջկական աշխատան– քային երգերը վիպա–քնարական բնույթի ստեղծագործություններ են, ուղեկցել են դաշտային և առտնին աշխա– տանքային տարբեր պրոցեսների։ Հատ– կանշվում են գործիքների, բանող անա– սունների գովքով, աշխատավոր գյուղա– ցու երազանքների իրագործման ձգտու– մով, սոցիալ–դասակարգային բնույթի բո– ղոքներով։ 2․ Պանդխտության կամ ղ ա– րիբի երգերն առնչվում են միջնա– դարից սկսած հայ ազգ․-սոցիալ․ կյան– քին բնորոշ երևույթներից մեկի՝ պանդըխ– տության հետ։ Այդ երգերին բնորոշ են օտարություն մեկնողի և նրա հարազատ– ների հրաժեշտի, պանդուխտի կարոտի, տառապանքի, հիվանդության, մահվան, հայրենիքում հարազատների սպասում– ների, ինչպես նաև պանդուխտի վերա– դարձի ու դրա հետ կապված ուրախ ապ– րումների մոտիվները։ 3․ Զինվորի երգերը հայ քնա– րական բանահյուսության համեմատա– բար նոր տեսակներից են, կապված XIX դ․ վերջերին և XX դ․ սկզբներին հայերին ցարական և թուրք, բանակ պարտադիր զինվ․ ծառայության զորակոչելու իրողու– թյան հետ։ Հորինված են ավանդ, երգերի (պանդխտության, հարսանեկան, հրաժեշ– տի, ողբի) ոճական ազդեցությամբ, ունեն երգային կայուն բանաձևեր ու կրկնակներ («Սալդաթ եմ, կերթամ», «Ասքյար եմ, կերթամ», «Վագոն, մի ժաժա»), համա– խմբված են որոշակի մոտիվների՝ զորա– կոչի վիճակահանության («Կանցիլարի դուռը», «Մտա եկեղեցին»), հրաժեշտի և ուղևորման («Գնալով գնացի, գյուղից հեռացա», «Մայրիկ ջան, քույրիկ ջան»), զորանոցային կյանքի անցուդարձերի, ռազմաճակատում զինվորի ապրումների, վիրավորվելու, գերվելու շուրջը («Հասան– ղալա», «Կերչի հողը», «Սև ծովի ափին, մայրիկ ջան», վերջին երկուսը՝ Հայրե– նական մեծ պատերազմի երգաշարից)։ 4․ Օրորոցային և մանկա– կան երգերն ունեն համապատաս– խան, կրկնակներ, հորինված են թճ հայ– րենի և թե բանահյուս, այլ չաՓերով։ Ըստ կիրառության ու բնույթի բաժանվում են մի քանի ենթատեսակի՝ օրորոցային կամ օրորի (հորինել և կատարել են կանայք), մանկախաղաց՝ մանուկներին խաղացնող երգեր (դանդանաներ, դարձյալ մեծ մա– սամբ կանանց կողմից կատարվող), ման– կան լոգանքի ու քայլքի և զուտ մանկա– կան երգեր՝ մանուկների համար և մա– նուկների կողմից կատարվող։ Մանկական քնարական երգերը հագե– ցած են վիպական և դրամատիկ, տարրե– րով, նվիրված են բնության երևույթներին, երկնային լուսատուներին, թռչուններին, կենդանիներին և արտահայտված են ման– կական լեզվով ու հոգեբանությամբ։ Դ․ Առածները և ասացվածքները ժող․ կենդանի խոսակցական լեզվով հորինված բանահյուսական բանաձևային ասույթ– ներ են, բաղկացած են առնվազն երկու բառից՝ որոշակի թեմա և իմաստ արտա– հայտող։ Դրանք ժողովրդի դարավոր կեն– սափորձից բխող սեղմ ու պատկերավոր, իմաստալից ընդհանրացումներ են սոց․ կյանքի, մարդկային բարքերի ու կեն– ցաղի ամենաբազմազան երևույթների վե– րաբերյալ։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/482
Այս էջը սրբագրված չէ