առնում։ Հայաստանում և գաղթավայրե– րում գործում են ուս․ ու մշակութային կենտրոններ, որոնք մեծ ճիգերի գնով կարողանում են պահպանել նախորդ դա– րերի մտավոր գործունեության ավան– դույթները։ Ստեղծվում են դավանաբանա– կան, փիլ․, քերականական, բնագիտ․ և այլ բնույթի աշխատություններ։ Խմբա– գրվում և նոր նյութերով համալրվում են Հայսմավուրք, Գանձարան, Շարակնոց, Մաշտոց ժող–ները, կազմվում են նորա– նոր քարոզգրքեր, ոսկեփորիկներ, ճառ– ընտիրներ, տաղարաններ ևն։ Ազգ․ մա– տենագրությունը հարստանում է նաև արաբ–ից, պարսկ–ից, հին ֆրանս–ից, լատ–ից կատարված թարգմանական այ– լաբնույթ երկերով։ ժամանակաշրջանի հայ մշակութային կյանքի մեծագույն իրա– դարձություններից է տպագրության սկզբնավորումը (1512)։ Պատմ․ ծանր հան– գամանքներում, երբ մտավոր ողջ շարժու– մը ուղղված էր ժողովրդի ազատագր․ մաքառումների, ազգապահպանման գոր– ծի ծառայությանը, գրկ․ առավել քան երբևէ, մոտենում է իրականությանը, ձեռք բերում նոր որակ։ Մեռնող գրաբարի Փո– խարեն հետզհետե տիրապետող գրական լեզու է դառնում ժողովրդի խոսակցական լեզուն՝ միջին հայերենը։ Արտացոլելով կյանքը, գրկ․ ոչ միայն պահպանում է նախորդ շրջանի գեղարվեստ, ավանդույթ– ները, այլև առավել լայնահուն ընթացքով բռնում աշխարհականացման ուղին։ Մե– ծանում են չափածո խոսքի տեսակարար կշիռն ու հասարակական–գաղափարախո– սական դերը։ Առաջընթաց ապրող աշ– խարհիկ քնարերգությունը կոչված էր բարոյապես ոգեշնչելու ժողովրդին՝ բո– լոր տեսակի աղետներին դիմագրավելու գործում։ Դառնալով լայն զանգվածների սեփականություն՝ քնարերգությունն ավե– լի է մոտենում բանահյուսությանը, ընդ– հանուր եզր գտնում ժող․ երգի ոգու, պարզության, պատկերավորման ձևերի ու մտածելակերպի հետ։ Բանաստեղծու– թյան հաճախ գործածվող տեսակներն են գովեստը, գանգատը, խրատը, ողբը, վար– դի և սոխակի այլաբանական տաղը՝, հայ– րենը, կաֆան, որոնք արծարծում են սի– րո, բնության, սոց․, պանդխտության ու բարոյադաստիարակչական թեմաներ, արտահայտում ժողովրդի և անհատի ող– բերգությունը, հայրենասիրական տրա– մադրությունները, անդրադառնում հա– սարակական դրվածքի, կյանքի, մահվան, հոգու և մարմնի խոհա–փիլ․ հարցերին; Աշխարհիկ գաղափարների զարգացմանը հակընթաց աստիճանաբար բանաստեղ– ծության մեջ երկրորդական տեղ են մըդ– վում դավանաբանական միտումները։ XIV դ–ից հետո հորինվում են անգամ այն– պիսի տաղեր, որոնցում, ի հակադրու– թյուն քրիստ, վարդապետության սկըզ– բունքների, նախապատվությունը տրվում է մարդու երկրային ձգտումներին։ Աստ– վածածնին, առաքյալներին, համաքրիստ․, ազգ․ սրբերին ու սրբավայրերին ձոնված տաղերն արտացոլում են ավելի շատ այս– րաշխարհային, քան կրոն, երևույթներ։ Միտումը մասամբ նկատելի է նույնիսկ եկեղեց․ արարողության համար նախա– տեսված այնպիսի տեսակներում, ինչ– պիսիք են գանձերն ու շարականները։ Սրանց լավագույն նմուշները կապվում են XIII–XIV դդ․ հեղինակներ Խաչատուր Տարոնացու (ծն․ և մահ․ թթ․ անհտ․, մոտ XIII դ․), Վարդան Արևելցու (1200– 1271), Հակոբ Կլայեցու (1200–1286), Մխիթար Այրիվանեցու (XIII դ․), Հովհան– նես Պլուզ Երզնկացու (1230–1293), Գե– վորգ Սկևռացու (մոտ 1246–1301), Կիրա– կոս Երզնկացու (1270-ական թթ․–1356), Գրիգոր Խլաթեցու (1349–1425) անուն– ների հետ։ XV դ–ից սկսած, բացի ծիսական կարգի Շարակնոց և Գանձարան ժողովա– ծուներից, գրկ․ այդ ասպարեզներում լուրջ արժեքներ չի ստեղծել։ ժամանակաշրջանի չափածո գրկ–յան զգալի բաժինն են ներկայացնում նաև վիպական, վիպա–քնարական և ուսուցո– ղական պոեմները, որոնք նվիրված են հայոց պատմության հերոսական դրվագ– ների ու դեմքերի պատկերմանը, Ս․ գրքի որոշ թեմաների բանաստեղծական մշակ– մանը և գիտության առանձին հարցերի գեղարվեստ, վերարտադրմանը։ Հովհաննես Պլուզ Երզնկացին, որ հայտ– նի է քերական․, կանոնական, խրատա– կան, մեկնողական և այլ բնույթի արձակ երկերով, գրել է կրոն, և աշխարհիկ բա– նաստեղծություններ։ Աստվածածնի և դրախտից արտաքսված Ադամի անունից հորինված նրա ողբերը, Գրիգոր Լուսա– վորչին, Ներսես Մեծին և մյուս սրբերին նվիրված շարականները, որ աչքի են ընկ– նում հուզականությամբ, ապահով ու անվտանգ կյանքի ծարավով, իրականում մարմնավորում են մեծ կորուստներ ապ– րած մարդու հոգու դրաման, փայփայում աշխարհի խաղաղության, ազգ․ վերա– ծնության երազը։ Աշխարհիկ բովանդա– կությամբ տաղերը՝ հայրեններն ու խրատ– ները, կյանքի ու մահվան, իմաստության, մարդկային ճակատագրի և այլ խնդիր– ների մասին փիլ․ խորհրդածություններ են, բարության, առաքինության, հոգու գեղեցկության ձգտելու մարդասիրական հորդորներ։ Հովհաննես Պլուզ Երզնկա– ցու մի քանի հայրենում առաջին անգամ արծարծվում է պանդխտության թեման։ «Բան յաղագս երկնային զարդուց» ուսու– ցողական պոեմը, որն ունի տիեգերա– գիտ․ բովանդակություն, հիմնավոր տեղե– կություններ է տալիս երկնային մարմին– ների, երկրի բնական մի շարք երևույթ– ների մասին։ Աշխարհիկ բանաստեղծության մեծար– ժեք մասն է կազմում Ֆրիկի (մոտ 1230– 1310-ական թթ․) ստեղծագործությունը։ Նրանից մնացել են մոտ 5 տասնյակ տա– ղեր, որոնք մոնղոլ, շրջանի հայկ․ կյան– քի քնարերգ, դրսևորումներն են՝ ողբ, խրատ, գանգատ։ Ֆրիկի քնարական հե– րոսը ժողովրդասեր, անարդարություն– ների հետ չհաշտվող, ազգ․ ու հասարա– կական խնդիրներով այրվող անհատն է, որն արտահայտում է ճնշվող ու հարստա– հարվող ընչազուրկ խավերի շահերը։ Նույ– նիսկ ողբերն ու խրատները, որոնց մեշ հեղինակը միստիցիզմի դիրքերից շոշա– փում է մահվան, աշխարհի ունայնության, հանդերձյալ կյանքի խնդիրներ, տոգոր– ված են ժող․ տրամադրություններով։ Հայ քաղաքաց․ քնարերգության ցայտուն նը– մուշներ են նրա «Գանգատ», «Ընդդեմ ֆալաքին», «Վասն Թալեհի և Բրջի» տա– ղերը, որոնցով ազգ․ բանաստեղծության մեջ սկզբնավորվում է սոց․ թեման։ Օգտա– գործելով հակադրության և հարակրկնու– թյան հնարանքները, Ֆրիկը գեղարվեստ, արտակարգ ուժով պատկերել է կյանքի ծայրաբևեռները, դասակարգերի տնտ․, ազգերի քաղ․, իրավական անհավասարու– թյունները, ըմբոստացել սոց․ կեղեքման, օտար նվաճողների դեմ։ Աշխարհաբարով ստեղծագործելոլ փաստը նրա պոետի– կայի համակարգում լիովին գիտակցված միտում է։ Ուշագրավ երկ է Ստեփանոս Օրբելյանի (ծն․ թ․ անհտ․–մահ․ 1305) «Ողբ ի դիմաց Կաթուղիկէին» քնարական պոեմը։ «Ողբ»-ը, որն ստեղծվել է 1300-ին, արտահայտում է հայրենասիրական գաղա– փարներ և ավարտվում է Հայաստանի քաղ․ ապագայի պայծառ լավատեսու– թյամբ։ Միջնադարյան անհատի հոգեկան տվայ– տանքները լավագույնս մարմնավորել է Խաչատուր Կեչառեցին (մոտ 1260–մոտ 1331)։ Խմբագրելով «Պատմութիւն Աղեք– սանդրի» արձակ երկի հին թարգմանու– թյունը, նա առաջինը դրա առանձին դրվագների համար գրեց հարյուրից ավե– լի կաֆաներ, որոնք հայրենի չափով և աշխարհիկ բովանդակությամբ քնարա– կան ութնյակներ են։ Ողբերն ու խրատնե– րը հեղինակի կրոն, պատկերացումների, կյանքի վաղանցիկության ու մահվան նկատմամբ ունեցած սարսափի, հայրե– նասիրական ու մարդկային վեհ ձգտում– ների քնարական արտացոլքն են։ Նրա տաղերն աչքի են ընկնում բնությունից առնված գունեղ պատկերներով, արծար– ծած նյութի որոշակիությամբ, հակիրճ ծավալով։ Բանաստեղծական արվեստի բարձր որակն է հավաստում Կոստանդին Երզըն– կացու (մոտ 1250–1314-28-ի միջև) ստեղ– ծագործությունը։ Գանգատներն ու խրատ– ները, որ հաճախ կրում են կրոն, բարոյա– խոսության դրոշմ, իրական ապրումների արգասիք են և մարմնավորում են տիրող բարքերից դժգոհ, շրջապատի թշնաման– քից դառն հալածանքներ ճաշւսկած ան– հատի ներքին խռովքը, հոգու լույսն ու գեղեցկի երազանքը։ Նրա մի շարք տա– ղերով հայ գրկ–յան մեջ սկզբնավորվում է սիրային քնարերգությունը։ Վարդի և սոխակի սիրավեպի այլաբանական մշա– կումները, անկախ դրանց հիմքում դըր– ված կրոն, նկատառումներից, տոգորված են սիրո հաղթանակի, ուրախության ու վայելքի գաղափարներով։ Մյուս տաղերը փառաբանում են կնոջ գեղեցկությունն ու հմայքը։ Բանաստեղծը, որի երգերում կարևոր տեղ է գրավում գարնան նկա– րագրությունը, կրոն, առանձին այլաբա– նություններով ևս անդրադառնում է բնու– թյանը։ Հովհաննես Թլկուրանցու (XIV դ․ երկ– րորդ կես –XV դ․ առաջին կես) տաղե– րում արդեն այլաբանություն չկա, և սեոը երգվում է ինքնամոռաց նվիրումով, ան– կաշկանդ պոռթկումներով, համարվելով այնպիսի երևույթ, որից ազատ չէ ոչ ոք, նույնիսկ կուսակրոնը։ Ըստ բանաստեղ– ծի՝ սիրո զգացմունքը ուժեղ է դավանան–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/490
Այս էջը սրբագրված չէ