Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/491

Այս էջը սրբագրված չէ

քից։ Բնության գովքը, որ երբեմն ներ– հյուսված է սիրո երգին, կրում է աշխար– հիկ ընկալման բնույթ։ Կենսասիրության արդյունք են նաև խոհա–խրաաական տա– ղերը։ Թլկուրանցու անունով մնացել է սիրային մի քանի հայրեն։ Հայ միջնադարյան քնարերգության պսակը կազմող հայրենները, որոնց թիվը հասնում է մոտ 500-ի, և որոնք նոր ժա– մանակներում վերագրվել են Նահապետ Քուչակին, ճնշող մեծամասնությամբ պահ– պանվել են իբրև անանուն հեղինակների տաղաշարքեր։ Դրանք XIII–XVI դդ․ ըս– տեղծված, հիմնականում սիրային բո– վանղակությամբ քառյակներ են։ Այս գողտրիկ բանաստեղծությունները, ար– ժանանալով լայն ընդունելության, նա– խապես անցնելով բանավոր ուղի, կորց– րել են հորինողների անունները U այդ– պես մտել ձեռագիր ժողովածուների մեջ։ Հայրեններում կինը հանդես է գալիս ոչ միայն որպես սիրո առարկա, այլև որ– պես քնարական բնավորություն4 իր հո– գեկան կերտվածքով, խառնվածքի որո– շակի դրսևորումներով։ Սիրո բերկրանքն ու տառապանքը նկարագրող տաղիկները պատկերում են մարդկային ապրումների բազմազան վիճակներ։ Հայրեններում իշ– խում է աշխարհիկ առողջ ոգին, մերժվում է ծախու սերը, փառաբանվում են վայել– քի, անմնացորդ նվիրումի, սիրեցյալին երջանկություն պարգևելու ձգտումները։ Առաքել Սյունեցին (մոտ 1350–1431- ից հետո) հեղինակելով քերակ․, Փիլ․ և դավանաբանական արձակ երկեր, թողել է նաև չափածո հարուստ ժառանգություն։ Պաշտպանելով քրիստ․ բարեպաշտության ոգով մարդու վերադաստիարակման և այդ կերպ երջանկության հասնելու գա– ղափարը, նա կրոն, նյութի հենքի վրա ար– տացոլել է իրականությունը։ Նրա ստեղ– ծագործություններն աչքի են ընկնում վառ երևակայությամբ, առարկայական մտածելակերպով ու գեղարվեստ, հնա– րանքների բազմազանությամբ։ Գովասա– նական ու խրատական տաղերով Առաքել Սյունեցին հանդես է գալիս իբրև ակ– րոստիքոսի չգերազանցված վարպետ։

  • Դրախտագիրք» քնարական պոեմը պատ–

կերում է անդրշիրիմյան աշխարհը, հի– շեցնելով Դանթեի երկի կառուցվածքը։ Նրա գլուխգործոցը «Ադամգիրք»-ն է (!401 –1403)՝ կազմված երեք պոեմից։ Մշակելով Ադամի ու Եվայի դրախտից ար– տաքսվելու թեման, հեղինակը դնում է մարդկության կորցրած երջանկության խնդիրը, որը համահունչ էր հայ ժողովըր– դի քաղ․ կացությանը։ Դրամատիկ, կա– ռուցվածքով, իրականությունից առնված նկարագրություններով, գլխ․ հերոսների հոգեբանության ու վարքագծի արդիակա– նացված բացահայտումներով «Ադամա– գիրք»-ը հայ գրկ–յան ինքնատիպ երկե– րից է։ XV–XVI դդ․ չափածոյի հարուստ և ուշագրավ մասն են կազմում պատմ․ ող– բերը, որոնք ստեղծվել են քաղ․ մեծ դեպ– քերի առիթով և ճանաչողական ու գրակւսն նշանակալի արժեք ունեն։ Նման երկե– րից են Գրիգոր Իղաթեցու (1349–1425) «Ցիշատակարան աղէտից» (1422), Աբ– րահամ Անկյուրացու (XV դ․) «Ողբ ի վե– րա յ առման Կոստանդինուպօլսոյ» (1453), Առաքել Բաղիշեցու (մոտ 1380–1454) «Ողբ մայրաքաղաքին Մտըմպօլու» (1453), Ներսեսի (XV դ․) «Ողբ մայրա– քաղաքին Կաֆայու» (1475), Կարապետ Բաղիշեցու (XV դ․ վերջ –XVI դ․ սկիզբ) «Ողբ ի վերայ արշաւանաց Շահ–Իսմայե– լի» (գր․ 1513), Թադեոս Սեբաստացու (XV–XVI դդ․) «Ողբ ի վերայ մանկանց, որ գերի տարան ի քաղաքն Մտամպօլ» (1531), Մինաս Թոխաթցու (1510–1621 կամ 1622) «Ողբ ի վերայ Օլախաց երկրի հայերուն» (1551 – 1552), անհայտ ողբա– գիրների «Տաղ վասն շարժման Կարմիր գլխան» (1552), «Տաղ վասն Ցակոբ վար– դապետին և ընկերաց նորին» (1552), Հով– հաննես Մշեցու (XVI դ․) «Տաղ վասն Հա– յոց երկրի» (1553), Սիմեոն Ապարանեցու (1540-ական թթ․–1614) «Ի վերայ առման Թաւրիզոյ․․․» (1585) ստեղծագործություն– ները ևն։ Սրանք, իհարկե, չունեն գեղար– վեստ․ ու գաղափարական միևնույն մա– կարդակը, բայց, ճշմարտացիորեն ար– տացոլելով պատմ․ անցքերը, միաժամա– նակ բացահայտում են հեղինակների ներ– աշխարհը, հայրենասիրական ու անհա– տական ապրումները, խոհերը՝ ժողովըր– դի ճակատագրի և ապագայի մասին։ Առա– քել Բաղիշեցին բացի «Ողբ»-ից գրել է նաև արձակ ու չափածո գեղարվեստ, այլ երկեր։ Առանձնապես արժեքավոր է «Տաղ Ցովասափու» պոեմը (1434), որը համաշ– խարհային գրկ–յանը ծանոթ «Հովասավւ և Բարաղամ» վեպի բանաստեղծական ինք– նատիպ մշակումն է։ Հետաքրքիր են Գրի– գոր Լուսավորչին և Ներսես Մեծին նվիր– ված պատմ․ պոեմները։ Նա բանաստեղ– ծության նյութ է դարձնում նաև պանդըխ– տության թեման, մշակել է վարդի ու սո– խակի այլաբանությունը, գրել աշխարհիկ ու կրոն, բովանդակությամբ խրատներ, ողբեր, գանձեր, պարսավներ, գովեստ– ներ ևն։ Դամբանական հրաշակերտ ողբ է Քերովբեից (XV դ․) պահպանված միակ ստեղծագործությունը։ Մկրտիչ Նաղաշը (մոտ 1394–մոտ 1470) կատարելագոր– ծում է պանդխտության երգը, այն հարըս– աացնելով բովանդակության նոր գծերով ու շեշտելով նյութի հուզական բնույթը։ Խրատական տաղերը, անձնական–քնա– րական և դամբանական ողբերը, որոն– ցով դատապարտվում են իրականության հոռի կողմերը՝ ագահությունը, ոխակա– լությունը ևն, կամ որոնք նվիրված են աշխարհի ունայնության և մահվան խըն– դիրներին, անկախ կրոնա–բարոյախոսա– կան հայացքից, հեղինակի մարդասիրա– կան ըմբռնումների բարձրարժեք հաստա– տումն են։ Բանաստեղծի աշխարհիկ հա– կումները հատկապես դրսևորվել են բնու– թյան և սիրո տաղերում, որոնցից լավա– գույնը «Տաղ վասն բլբուլին և վարդին» այլաբանությունն է։ Գրիգորիս Աղթա– մարցու (մոտ XV դ․ վերջ –մահ․ թ․ անհտ․) տաղերն աչքի են ընկնում Փոխաբե– րությունների առատ կուտակումով, ճոխ Գիելաոճով և բնութագրվում են ոչ այնքան կոնկրետ թեմաների միագիծ գարգաց– մամբ, որքան քնարական հերոսի ներաշ– խարհի, կյանքի հանդեպ դրսևորած վե– րաբերմունքի բազմանվագ բացահայտ– ւ!ամբ։ Նրա տաղերը գերազանցապես հո– գևոր և աշխարհիկ բնույթի գովեստնեո են։ Կրոն, տաղերն անգամ հորինված են գարնան, բնության ու սիրո մեծ զգացո– ղությամբ։ Հայրենասիրական ու կենսա– տենչ ձգտումների մեծարվեստ դրսևո– րում է «Ցամեն առաւօտ և լոյս» սկսված– քով քնարական ողբը։ Նորովի խմբագրե– լով Աղեքսանդրի և Պղնձե քաղաքի պատ– մությունները, Գրիգորիս Աղթամարցին դրանց բնագրերը համալրել է բազմաթիվ ինքնուրույն կաֆաներով։ Այդ գործով հետագայում զբաղվել է Զաքարիա Դնու– նեցին (XVI դ․)։ Նա իր այլաբանական, կրոն, և աշխարհիկ տաղերով շարունա– կել է Աղթամարցու ավանդույթները։ Հո– վսաափ Սեբաստացու (1508– 18-ի միջև– մահ․ թ․ անհտ․) տաղերով քնարերգու– թյունը վերադառնում է սիրային զգաց– մունքի անսքող, ինքնաբուխ և ազատ վերարտադրման սկզբունքին, իբրև նո– րություն հավելելով կնոջ հոգեբանության պատկերումը։ Նա պատմ․ ու գովասանա– կան բանաստեղծություններում, խոհա– խրատական կաֆայաշարքերում նկարա– գրել է ժամանակաշրջանի աղետաբեր անցուդարձերը, ստեղծել օրինակելի բնա– վորություններ, ցույց տվել կյանքի չարն ու բարին, ձգտելով վառ պահել ժողովըր– դի հայրենասիրական ազատատենչ ոգին։ Սիմեոն Ապարանեցին (1540-ական թթ․– 1614) Թավրիզի անկման մասին ողբից բացի, գրել է նաև «Շարադրութիւն հոմե– րական վիպասանութեամբ» (1590) վիպա– կան, «Ողբանք ի վերայ թախտին Տրդա– տայ թագաւորին» (1593), «Պատմութիւն Ապարանից Սուրբ Նշանին» և «Ողբ ցաւա– գին․․․ ի վերայ Մեծոփոյ ուխտին» քնարա– կան պոեմները, որոնք արտահայտում են հայրենասիրական տրամադրություններ։ XVI դ․ բանաստեղծներ են Սարկավագ Բերդակցին, Վրթանես Կաֆացին (Սռնը– կեցի), Հովհաննես Վարագեցին, Մարտի– րոս Իոսրբերդցին, Մարտիրոս Ւոսրասար– ցին և ուրիշներ։ Վերջինս սիրո, կենցա– ղային–ծիսական տաղերից բացի, գրել է նաև գինու և խնջույքի ուրախ երգեր, դառ– նալով այդ տեսակի սկզբնավորողներից մեկը հայ քնարերգության մեջ։ Դրկ․ որոշակի առաջընթաց է ապրում նաե արձակի բնագավառում։ Գեղարվեստ, խոսքի Փայլուն նվաճումներ են հատկա– պես առակներն ու զրույցները։ Առա կա գրությունը, հիմնականում կապվում է Վարդան Այգեկցու (XII–XIII դդ․) ան– վան հետ։ Հատուկ հետաքրքրություն դրսևորելով ժանրի նկատմամբ, նա ժող․ առակները վերամշակում է, օգտագործում իր քարոզների մեջ, ապա կազմում առան– ձին ժողովածու, զետեղելով նաև իր սե– վւական ստեղծագործությունները։ Այդ ժո– ղովածուն, որ կրել է «Առակք Վարդանա յ վարդապետի» խորագիրը, ընդօրինակվե– լով հետագա դարերում, մշտապես հա– րբառացվել է ժող․, թարգմանական և ան– հատական բնույթի նորանոր գործերով։ Ընդօրինակվելիս՝ հին առակները հա– ճախ ենթարկվել են Փոփոխությունների, թարմացվել նոր գաղափարներով և այդ– պես գոյատևել։ Վարդանի հետևությամբ ուրիշները ևս, որոնց անունները չեն պահ– պանվել, կազմել են ինքնուրույն ժողո– վածուներ։ Մեծ է առակների ճանաչողա–