Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/492

Այս էջը սրբագրված չէ

կան արժեքը։ Դրանք այլաբանորեն պատ– կերում են դասակարգային և սոցիալ․ ներհակությունները, արտահայտում ժո– ղովրդի կենսաՓորձն ու հայացքը։ Ըստ այդմ, առակներում դրսևորվել է այն ճիշտ ըմբռնումը, որ և՝ հոգևոր, և՝ աշխար– հիկ տերերն ապրում են աշխատավորու– թյան հաշվին, քննադատվել են պաշտոն– յաների դատապարտելի արարքները, ծաղրվել է եկեղեցու սպասավորների խոս– քի և գործի հակասությունը, դրվատվել արդար աշխատանքի գաղափարը։ Ձե– ռագրերում առակների հետ խառը զետեղ– վել են նաև իրապատում մանրավեպեր, լուրջ և ծիծաղելի զանազան պատմվածք– ներ, անեկդոտներ, որոնք «զրույց» ան– վան տակ լայն տարածում են ունեցել միջ– նադարում։ Վարդան Արևելցին (մոտ 1200–1271), հեղինակելով մեկնություն– ներ, ներբողներ, ճառեր, խրատներ, քե– րականական աշխատություններ, հայտ– նի «ժղլանք»-ը, որը ժամանակի մտավո– րականությանը հետաքրքրող տարբեր բնույթի նյութերի հանրագիտարան է, ստեղծել է նաև բազմաթիվ զրույցներ։ Թե՝ առակներում, թե՝ զրույցներում հեղինա– կային պատումին զուգահեռ զգալի դեր է հատկացնում գործող անձանց տրամա– խոսությանը։ XIII դ․ 2-րդ կեսին առանձնակի աշխու– ժություն է դրսևորում պատմ․ արձակը։ Պատմագրության վերելքն ամենից առաջ պայմանավորված էր դարաշրջանի ազգ․ մեծագույն աղետը՝ մոնղ․ նվաճումները, հանգամանորեն արտացոլելու և գալիք սերունդներին Փոխանցելու պահանջով։ Գործի նախաձեռնողն ու կազմակերպիչը եղել է Վանական վարդապետը (1181– 1251), որի գրած պատմությունը դեռ չի հայտնաբերվել։ Թաթար–մոնղ․ նվաճում– ները մանրամասնորեն նկարագրված են նրա աշակերտների՝ Կիրակոս Գանձա– կեցու (մոտ 1200-1202–1271) «Պատմու– –1211, ՏՆացՆլ է; անա– վար տ), Վաբղան Արեեւցու «Հաւաքումն պատմութեան» (ավարտվել է 1267-ից հե– տո) , Գրիգոր Ակներցու (XI 11դ․) «Պատմու– թիւն ազգին նետողաց» (ավարտվել է 1273-ից հետո) մեծարժեք երկերում։ Քաղ․ նույն անցքերի արձագանքն է Հեթումի «Պատմութիւն թաթարաց» գործը (հայե– րեն բնագիրը չի պահպանվել), որը Կղե– մես V պապի հանձնարարությամբ 1307-ին միջնադարյան ֆրանս–ով վերաշարադրել է հեղինակը, իսկ նրա ֆրանսիացի քար– տուղարը թարգմանել է լատ․։ Այս տարբե– րակը «Հայթոնի Ծաղիկ Արևելքի պատ– մության» խորագրով հրատարակվել է (1529) Եվրոպայում, արժանացել լայն ճանաչման, թարգմանվել ու տպագրվել մի շարք լեզուներով։ XIII դ․ պատմ․ ար– ձակի կոթողներից է Ստեփանոս Օրբել– յանի «Պատմութիւն նահանգին Սիսա– կան» (1299) մատյանը, որն ամփոփում է Սյունիքի քաղ․, տնտ․ ու մշակութային կյանքի պատմությունը՝ I դ–ից մինչև XIII դ․ վերջը։ Հերոսական գործերի, հայ– րենի բնաշխարհի շատ նկարագրություն– ներ ստեղծված են ճոխ լեզվով, արտա– հայտիչ ու գեղեցիկ փոխաբերություննե– րով, չաՓավոր, բայց ազդու հուզականու– թյամբ ։XIV դ․ սկսած մինչև XVI դ․ ներառյալ պատմագեղարվեստ․ արձակն ապրում է խոր ճգնաժամ։ Միակ բացառությունը, թերևս, Թովմա Մեծոփեցու (1378–1446) «Պատմութիւն Լանկ–Թամուրայ և յաջոր– դաց իւրոց» (սկսել է 1430-ական թթ․ և ավարտել 1440-ին, հրտ․ I860) գործն Է, որտեղ ցավագին վշտով հեղինակն ար– տացոլում է 1386–1440 թթ․ հայկ․ տարած– քում տեղի ունեցած ավերիչ արշավանք– ների կոտորածների, գերեվարության ողջ պատկերը։ Թովմա Մեծոփեցու «Ցիշատա– կտրան»-ը, որը, ըստ Էության, «Պատմու– թյան» շարունակությունն Է՝ 1441 –1443 թթ․ ընդգրկմամբ, տալիս է կաթողիկո– սական գահը Վաղարշապատ տեղափո– խելու հանգամանքների և հոգևոր դասի բարոյական քայքայման նկարագրությու– նը։ XIII–XVI դդ․ անկայուն պայմաննե– րում պատմագրությունը հիմնականում գոյատևում է տարեգրության և ժամանա– կագրության ձևով։ Ստեղծված բազմա– քանակ աշխատանքներից ուշագրավ են Սմբատ Սպարապետի (1208–1276) «Տա– րեգիրք» (1275), Մխիթար Այրիվանեցու (XIII դ․) «Նոր պատմություն», Ստե– վւանոս Օրբելյանին վերագրվող «ժա– մանակագրութիւն» (1290) երկերը, Հով– հաննես Ավագերեց Լեհացու (XIII դ․), Հեթում Բ թագավորի (ծն․ թ․ անհտ․– մահ․ 1807), Հեթում պատմիչի (XIII դ․), Ներսես Պալիանենցի (XIII դ․ վերջ – 1363), Հովհաննես Արճիշեցու (ծն․ թ․ անհտ․– 1327), Հովհաննիսիկ Ծարեցու (1560–մահ․ թ․ անհտ․), նաև անանուն շատ հեղինակների կազմած ժամանակա– գրությունները։ Մատենագրական հին ար– ժեքների նորացմանը և նոր գրքերի ստեղծ– մանը զուգահեռ՝ արձակ, երբեմն էլ չա– վւածո հորինվածքով, լայն զարգացում է ապրում հիշատակարանի ժանրը։ Հիշա– տակարանները ձեռագիր մատյանում հե– ղինակի, գրչի կամ այլ անձանց (մանրա– նկարիչ, պատվիրատու, կազԱ՚ող, Աորո– գող Ան) կողմից արված կարճառոտ ար– ձանագրություններ են, որոնք սովորա– բար ամփոփում են գրքի ստեղծման հետ առնչվող հանգամանքներ, ժամանակի պատմաքաղ․, սոց․ վիճակն արտացոլող տեղեկություններ, անձնական բնույթի տվյալներ։ XIII–XVI դդ․ ընթացքում գըր– վել են նաև բազմաթիվ հրաշապատումներ, տեսիլներ, Աստվածաշնչի թեմաներով պատմվածքներ ևն, որոնք երևակայական իրականությունը ներկայացնում են ռեալ կյանքի, կենցաղի, մարդկային բնավո– րությունների ու հարաբերությունների տպավորիչ պատկերմամբ։ Բուռն վերելք է ապրում վարքագրական և առանձնապես վկայաբանական արձա– կը։ Սրա մի մասը պահպանվել է առանց հեղինակային անունների։ Պատմաքաղ․ դժվարին հանգամանքներում, ձգտելով ծառայել ազգապահպանման գործին, վարքերն ու վկայաբանությունները ար– տահայտում են հայրենասիրական շեշտ– ված գաղափարախոսություն։ Ի դեմս Մարտիրոս Երզնկացու «Այս է պատմութիւն ֆռանկաց երկրին» գրված– քի, որտեղ ամփոփված են հեղինակի 1489–1496 թթ․ Արմ․ Եվրոպայի մի շարք երկրներ կատարած ճամփորդական տպա– վորությունները, հայ արձակի մեջ սկըզբ– նավորվում է ուղեգրության ժանրը։ վ․ Ներսիսյան XVII–XVIII դդ․ գրականություն։ XVII դ․ 1-ին քառորդից հայ իրականության մեջ սկիզբ առած սոցիալ–քաղ․ և մշա– կութային զարթոնքը մեծապես նպաս– տում է գեղարվեստ, գրկ–յան զարգացմա– նը։ Գրչագրության և նորաստեղծ տպա– գրության շնորհիվ վերակենդանանում է միջնադարյան հայկ․ գրավոր հարուստ ժառանգությունը, որը, բանահյուսության հետ մեկտեղ, հիմք է գրական նոր արժեք– ների ստեղծման համար։ Վերածնվող միջ– նադարյան դպրությունը ձեռք է բերում նոր որակ, ձևավորվում է ազգային–ազա– տագր․ շարժումների և հայ առևտր․ բուր– ժուազիայի գաղափարախոսությունը, որը որոշակի արտահայտություն է գտնում նաև գեղարվեստ, գրկ–յան մեջ։ XVII–XVIII դդ․ գերակշռող գրակ․ սեռը մնում է քնարերգությունը, որը զարգա– նում է երեք հիմնական ուղղությամբ՝ կրոն ա–հ այրենա սիրական բանաստեղծ ու թյ ու ն, աշխար– հիկ տաղերգություն և ժողո՝ վըրդագուսանական երգ։ Այս ուղղությունները, իրենց բնորոշ գծերով հանդերձ, միմյանցից խստորեն տարան– ջատված չեն և երբեմն ներկայանում են փոխազդեցություններով՝ որպես նույն պատմաշրջանի գեղարվեստ, մտածողու– թյան արդյունք։ Նույն բանաստեղծի ստեղ– ծագործության մեջ անգամ հնարավոր է դիտարկել ժամանակաշրջանի բանաստեղ– ծության տարբեր միտումներ։ Այս առու– մով բնորոշ է Մարտիրոս Ղրիմեցու գրա– կան ժառանգությունը, որի մեջ համատեղ– ված են հոգևոր երգը, աշխարհիկ տաղը և աշուղական ոտանավորը։ Այսուհան– դերձ, բանաստեղծական հիշյալ երեք ուղ– ղությունները այդ շրջանի գրկ–յան մեջ որոշակի են իրենց ժառանգականությամբ և դրանից բխող լէւզվաոճական, պոետի– կական հատկանիշներով, թեմատիկայով և նպատակաուղղվածությամբ։ Այսպես, կրոնա–հայրենասիրական բանաստեղծու– թյունն ընդօրինակում և յուրովի շարունա– կում է միջնադարի հոգևոր և պատմաքաղ․ բանաստեղծության ավանդույթները։ Լե– զուն գրաբարն է (մասամբ միջին հայերե– նը), հիմնական թեման՝ աստվածաշնչյան և հայոց պատմության դրվագները, կրոն, և հայրենասիրական գաղափարները։ Այդ բանաստեղծությունը հիմնականում ունի ուսուցողական, բարոյակրթական նպա– տակ և ուղղված է առավելապես այն լսարանին, որի ունկնդիրները դառնալու էին ժողովրդի հոգևոր առաջնորդները, ուսուցիչներն ու քարոզիչները։ ժողո– վըրդին անհրաժեշտ էր կրթել հայրենա– սիրական և քրիստոնեական ոգով, հիշեց– նել նրան հայրենի պատմության հերոսա– կան անցքերն ու քրիստ․ ավանդություն– ները։ Կրոնա–հայրենասիրական բանաս– տեղծության մեջ կարելի է տարբերակել զուտ կրոն․, ազգային–եկեղեց․ և պատմա– քաղ․ ստեղծագործություններ։ Զուտ կրոն, բանաստեղծությունները չունեն միջնա– դարյան նմանատիպ երկերի գեղարվեստ, արժեքը և չէին կարող ունենալ, քանի որ փոխվել էին ժամանակները, և կրոն․