իդեալը տեղի էր ավել աշխարհիկ ոգուն։ Նոր հեղինակների կողմից կրոն, թեմայի արծարծումը, ընդհանուր առմամբ, չէր ուղեկցվում խոր ապրումներով, հուզա– կան հագեցվածությամբ ու ողբերգական շնչով, այլ ուներ առավելապես դարերի ընթացքում նվիրագործված քրիստ․ գա– ղափարների կենդանացման և ըստ այդմ սերունդներին դաստիարակելու, խրատե– լու և այլ այլադավանների դեմ կրոն, ու դավանաբանական պայքար մղելու նպա– տակ։ Հետևաբար, զգալիորեն փոխվում է կրոն, բանաստեղծության էությունը։ Կոչված լինելով ուսուցանել և բարոյա– կրթել սերունդներին քրիստոնեական– մարդասիրական գաղափարներով, կրոն, բանաստեղծությունը զարթոնքի շրջանի ազգային մաքառման գրկ–յան մեջ ձեռք է բերում հասարակական մեծ նշանակու– թյուն։ Առավել մեծ կշիռ է ձեռք բերում հատկապես XVIII դ․ ազգային–եկեղեց․ բանաստեղծությունը, որտեղ աստվածա– շընչյան, աստվածաբանական թեմաներին զուգորդված են հայրենասիրական մոտիվ– ները, լուսավորչական դավանանքի հար– ցերը, ազգ․ եկեղեցու սրբությունների փա– ռաբանությունը ևն։ Զարգանում, նշանա– կալից դեր է ստանում նաև պատմաքաղ․ բանաստեղծությունը, որն արտացոլում է հայ ժողովրդի անցյալի U ներկայի ռազ– մաքաղ․ անցքերը, ազգային–ազատագր․ և ազատասիրական ձգտումները։ XVII–XVIII դդ․ կրոնա–հայրենասիրա– կան բանաստեղծությունը մասամբ պահ– պանում է իր չտարբերակված բնույթը՝ կապված մնալով երաժշտությանը։ Վերա– կենդանանում են դասական հոգևոր բա– նաստեղծության հիմնական ժանրերը՝ տաղը և գանձը, որոնք հարմարեցվում են հայտնի եղանակներին կամ ստեղծում են նորերը։ Լայն տարածում են գտնում հատ– կապես ապաշխարության, օրհնաբանա– կան և վկայաբանական տաղերը, դամբա– նական գանձերը։ Շարունակում են գոյա– տևել նաև բանքերը, ներբողներն ու ող– բերը․ ստեղծվում են պատմաողբերգ․ և չափածո պատմություններ։ Այդ երկերի հեղինակները, մեծ մասամբ, բարձրաս– տիճան հոգևորականներ էին կամ վանա– կան կրթություն ստացած մարդիկ (XVII դ․՝ Ներսես Մոկացի, Ատեփանոս, Հակոբ և Խաչատուր Թոխաթցիներ, Վարդան և Հով– հաննես Կաֆացիներ, Վրթանես Առնկե– ցի, Դավիթ Դեղամեցի, Հովհաննես Մակ– վեցի, Երեմիա Չելեպի Քյոմուրճյան, XVIII դ․՝ Աիմեոն Երևանցի, Պաղտասար Դպիր, Պետրոս Ղափանցի, Հովհաննես Բերիացի, Դրիգոր Օշականցի, Ղազար Ջահկեցի, Հովհաննես Կարնեցի և ուրիշ– ներ), որոնք թե Հայաստանում և թե գաղ– թավայրերում ղեկավարում էին ազգային– մշակութային կյանքը, նպաստում ազգա– յին–ազատագր․ պայքարի գաղափարա– խոսության ծավալմանը, հայ ժողովրդի ինքնագիտակցության բարձրացմանը։ Նը– րանց երկերում կրոնաքաղ․ մոտիվները և հայրենասիրական գաղափարներն ար– տահայտված են տարբեր դիրքերից, գե– ղարվեստ․ տարբեր ձևերով ու մակարդա– կով։tXVII դ․ կրոնա–հայրենասիրական բանաստեղծության ամենանշանավոր դեմքը Երեմիա Քյոմուրճյանն է։ Նա հեղի– նակել է բազմաթիվ գանձեր,տաղեր ,ող– բեր, ուղերձներ, պատմաքաղ․ պոեմ– ներ, որոնցում ներկայացրել է իր ժամա– նակի արևմտահայ իրականության համա– կողմանի պատմա–գեղարվեստ․ պատկե– րը, արտահայտել հայ ժողովրդի ազատա– սիրական ձգտումները։ Նույն իրականու– թյան ծնունդ են XVIII դ․ բանաստեղծներ Պաղտասար Դպիրն ու․ Պետրոս Ղափան– ցին, որոնք ժամանակի կրոնահայրենա– սիրական բանաստեղծության ամենատա– ղանդավոր ներկայացուցիչներն են և միջ– նադարյան բանաստեղծությունից նոր՝ կլասիցիստական քերթության անցման շրջանի բանաստեղծներ։ XVII–XVIII դդ․ քնարերգության երկ– րորդ ուղղությունը սերվում է միջնադար– յան աշխարհիկ տաղերգությունից, խո– րապես կրելով նաև ժամանակի ժողովըր– դագուսանական քնարերգության ազդե– ցությունը։ Այս բանաստեղծությունը ևս նախորդի սոսկական կրկնությունը չէ, այլ ներկայացնում է նրա զարգացումը մի նոր որակով, որը նոր պատմաշրջանի գեղարվեստ, մտքի ու ճաշակի արգասիք էր։ Աշխարհիկ տաղերգությունն ուղղված էր ժող․ լայն զանգվածներին, և իրենք՝ տաղասացներն էլ, հիմնականում հասա– րակության ցածր խավերի ծնունդ էին։ Նրանց լեզուն միջին հայերենն է (մա– սամբ՝ պարզ գրաբարը և բարբառները), իսկ թեման՝ սերը, բնությունը, խրախճան– քը, անձնական ապրումները, սոցիալ․ կյանքը։ Նոր տաղասացների երգերում սերը կնոջ նկատմամբ հիմնականում զերծ է այլաբանությունից, բացահայտ է և ան– կաշկանդ։ Մեղքի և ահեղ դատաստանի գաղափարները այլևս նախկին ուժով չեն խոչընդոտում սիրո զգացմունքի արտա– հայտմանը։ Տիրապետողն արդեն աշխար– հիկ ոգին է, և գովերգվող կինը երկրային արարած է, աշխարհիկ վայելքի ու ներ– շնչման աղբյուր։ Կնոջ գեղեցկությունն ըմբռնվում է որպես բնության ստեղծա– գործություն, բնության շարունակություն, ըստ այդմ սիրո երգերում մեծ տեղ են գրավում նաև բնության պատկերները։ Ստեղծվում են առանձին տաղեր, որտեղ երգվում է բնության գեղեցկությունը,հատ– կապես գարունը։ Նման երգերով վերջնա– կանապես խարխլվեց միջնադարյան–աս– կետական մտայնությունը։ Նոր շեշտեր են ստանում պանդուխտ տաղասացների հայրենաբաղձ երգերը։ Այս բանաստեղծության հիմնական ժանրը ևս տաղն է, որը մեծ մասամբ հարմարեց– վել է ժող․ մեղեդիներին։ Լայն տարածում են գտել նաև երգիծական, խոհախրատա– կան և սոցիալ․ մոտիվներով գրված բա– նաստեղծությունները։ ժամանակի տա– ղասացներից հիշատակելի են Խաչատուր Խասպեկ Երեցը, Ղազար Աեբաստացին, Ատեփանոս Վարագեցին, Քոսա Երեցը, Ատեփանոս Դաշտեցին, Դավիթ Աալաձոր– ցին, Նաղաշ Հովնաթանը, Ղունկիանոս Կարնեցին և ուրիշներ։ Այս անունների մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Նաղաշ Հովնաթանը՝ աշխարհիկ տաղեր– գության խոշորագույն ներկայացուցիչը։ Մեծ արժեք են ներկայացնում հատկապես նրա սիրո և խրախճանքի տաղերը, որոնց շնորհիվ, ինչպես նկատել է Մ․ Աբեղյանը, մեր քնարերգությունը կատարելապես աշ– խարհիկանում է։ Յուրացնելով նախորդ տաղերգուների լավագույն արժանիքները և արտահայտելով ժամանակի ոգին ու գեղարվեստ, մտածողությունը, Նաղաշ Հովնաթանն իր ստեղծագործություննե– րում մյուս թևով կապվում է աշուղական քնարերգությանը, նախապատրաստելով բանաստեղծական այնպիսի խոշոր ան– հատականության երևան գալը, ինչպիսին է Աայաթ–Նովան։ ժամանակի տաղասա– ցության մեջ որոշակի լումա են ներդրել նաև Մարտիրոս Ղրիմեցին՝ իր երգիծա– կան բանաստեղծություններով, և Պաղ– տասար Դպիրն ու նրա դպրոցի բանաս– տեղծները՝ իրենց սիրերգերով։ XVII–XVIII դդ․ քնարերգության երրորդ ճյուղը՝ ժողովրդա–գուսանական երգը, ներթափանցված է երեք շերտով՝ ժողո– վըրդական, ազգային–գուսանական և աշուղական։ Ներկայացվող ժամանակա– շրջանում կենսունակ էին նախկինում ստեղծված ժող․ երգերը, որոնց հետևու– թյամբ և նոր ժամանակների պահանջով հյուսվեցին նոր երգեր։ ժողովրդական– գուսանական երգերը XVII–XVIII դդ․ արտահայտվում են բուն ազգ, և արևելյան– աշուղական ձևերով, հիմնականում՝ հայ– րեններով։ Ուշ միջնադարում հանդես եկած հայկ․ աշուղական երգերը վերա– ձևեցին հայ բանահյուսության և գրկ–յան հենքի վրա՝ որպես գուսանական արվես– տի մի նոր տիպ։ Հայ աշուղները իրենց բարդ ու բազմատեսակ երգերը ստեղծել են բարբառներով, դրանք կատարել լա– րային գործիքների նվագակցությամբ, իրենց հորինած կամ հայտնի եղանակնե– րով։ Նրանք հանդես են եկել ժողովրդի մեջ, առանձին կամ խմբեր կազմած, մըր– ցել են իրար հետ, մասնակցել ժող․ հան– դեսների, տարածել հայրենի և հարևան ժողովուրդների ավանդավեպերը, երգել կին ու գինի, քարոզել բարոյականություն ու բարեպաշտություն։ ժամանակի աշուղ– ներից նշանավոր են Ղուլ էգազը, Մկրտի– չը, Արթինը, Ռումանին, Քրչիկ–Նովան, Շամչի–Մելքոն, Ամիր–Օղլին և շատ ուրիշ– ներ։tXVII–XVIII դդ․ հայ աշուղական բանաստեղծությունը աննախադեպ բար– ձունքի հասավ շնորհիվ Աայաթ–Նովայի։ Իր հզոր տաղանդի ուժով և շեշտված ան– հատականությամբ, խռովահույզ սիրեր– գերով ու մարդասիրական բարձր գաղա– փարներով Աայաթ–Նովան դուրս է գալիս աշուղական բանարվեստի սահմաննե– րից և կանգնում միջնադարյան խոշորա– գույն բանաստեղծների կողքին։ Նա վեր– ջիններիս հոգեհարազատ ժառանգորդն է և Նաղաշ Հովնաթանի հետ միասին եզ– րափակում է միջնադարյան հայ քնարեր– գությունը։ XVII–XVIII դդ․ շարունակում են գոյա– տևել նաև գեղարվեստ, արձակի որոշ ժանրեր, ինչպես՝ քարոզը, առակը, զրույ– ցը, խրատականը, վարքը և վկայաբանու– թյունը։ Այդ ժանրերով գրված հին և նոր ստեղծագործություններն ամփոփվում են Քարոզգիրք, Աղվեսագիրք, Հարանց վարք, Հայելի վարուց, Հայսմավուրք և այլ ձեռագիր ու տպագիր ժողովածունէ»- րում։ Ատեղծվում են նաև մի շարք պատմա– գրական երկեր, որոնց մեջ աչքի են ընկ–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/493
Այս էջը սրբագրված չէ