նում Առաքել Դավրիժեցու, Զաքարիա Սարկավագի և Աբրահամ Կրետացու պատ– մությունները։ Վերջիններս ժառանգել են հայ դասական պատմագրության (հատ– կապես Մովսես Խորենացու) հայրենասի– րական ոգին, գրել են մատչելի լեզվով, ներկայացրել իրենց ժամանակաշրջանի ողբերգական անցքերը։ Այդուհանդերձ նրանց երկերը չունեն նշանակալից գրա– կան–գեղարվեստ․ արժեք։ Առավել հատ– կանշական են, սակայն, հուշագրական երկերը, որոնցում ուրույն տեղ ունի Սի– մեոն Լեհացու (XVII դ․) «Ուղեգրութիւնը» (1936)։ XVII դ․ ձևավորվում է հուշագրա– կան մեկ այլ ժանր՝ օրագրությունը։ Այս ժանրով գրված անդրանիկ երկերի հեղի– նակներն են Զաքարիա Ագուլեցին, Երե– միա Քյոմուրճյանը, Մինաս Ամդեցին։ Այս շրջանում գրվում են նաև պատմ․ և գեղարվեստ, արժեք ունեցող մի շարք հի– շատակարաններ, որոնք որոշ հատկանիշ– ներով հարստացնում են ժամանակի գե– ղարվեստ․ արձակն ու բանաստեղծությու– նը։ Նոր թափ է առնում նաև թարգմանա– կան արվեստը։ Օտար աղբյուրներից թարգմանվում, փոխադրվում և ազգայնաց– վում են մի շարք վարք–վկայաբանություն– ներ, առակներ, զրույցներ և զանազան պատմություններ։ Լայն ծավալ է ստանում հայատառ թուրքերեն գրկ․, որը, ուղղված լինելով թուրքախոս հայության զանգված– ներին և ունենալով ազգային–հայկական բովանդակություն ու ոգի, կազմում է հայ գրկ–յան ինքնատիպ և անքակտելի մասը։ XVII–XVIII դդ․ ձեռագրերում պահ– պանվել են նաև որոշ դրամատիկական երկեր, որոնցից հնագույնը «Նահատա– կութիւն սրբոյն Հռիփսիմեայ» ողբերգու– թյունն է՝ բեմադրված 1668-ին, Լվովի հայոց կաթոլիկական դպրոցում։ XVII–XVIII դդ․ գրկ․՝ վերածնելով, շարունակելով ու զարգացնելով միջնա– դարյան դպրության լավագույն ավան– դույթները, ստեղծեց մի շարք մեծարժեք երկեր (հատկապես բանաստեղծության ասպարեզում) և կայուն հող նախապատ– րաստեց նոր գրկ–յան սկզբնավորման ու զարգացման համար։ Բախչինյան Գրկ․ Ա լ ի շ ա ն Ղ․, Շնորհալի և պարագա յուր, Վնա․, 1873։ Զարբհանալյան Գ․, Մատենադարան հայկական թարգմանությանց նախնյաց (դար Դ–ԺԳ), Վնտ․, 1889։ Ն ու յ– ն ի, Պատմություն հայկական դպրության, Վնտ․, 1895։ U կ ի ն յ ա ն Ն․, Հինգ պան– դուխտ տաղասացներ, Վնն․, 1921։ Ն ու յ ն ի, Րաղեշի դպրոցը, Վնն․, 1952։ Մ կ ր յ ա ն Մ․, Գրիգոր Նարեկացի, Ե․, 1955։ Մնացա– կանյան Ա․, հայկական միջնադարյան ժողովրդական երգեր, Ե․, 1956։ Թ և ր զ ի– բ ա շ յ ա ն Վ․, Տայ դրամատուրգիայի պատ– մություն, հ․ 1–2, Ե․, 1959–64։ Մ ա լ խ ա ս– յ ա ն Ստ․, Մատենագիտական դիտողություն– ներ, Ե․, 1961։ Մեսրոպ Մաշտոց։ Տողվածների ժող․, Ե․, 1962։ Մեսրոպ Մաշտոց (հոդվածների ժող․), Ե․, 1963* Աբեղյան Մ․, Երկ․, հհ․ 2, 3, 4, Ե․, 1967–70։ Ս ր ա պ յ ա ն Ա․, Հայ միջնադարյան զրույցներ, Ե․, 1969։ խ ա չ ա– արյան Պ․, ՝՝տայ միջնադարյան պատմա– կան ողբեր (ԺԴ–Ժէ դդ․), Ե․, 1969։ Ս և ա կՊ․, Սայաթ–Նովա, Ե„ 1969։ Տ և ր–Մ ի ն ա ս– յան Ե․, Պատմա–բանասիրական հետազո– տություններ, Ե․, 1971։ Ավդալբեկ– յ ա ն Մ․, Հայ գեղարվեստական արձակի սկզբնավորումը (V դ․), Ե․, 1971։ Սիմոն– I ա ն Հ․, Հայ միջնադարյան կաֆաներ (X– XVI դդ․), Ե․, 1975։ Սահակյան Հ․, Ուշ միջնադարի հայ բանաստեղծությունը (XVI – XVII), Ե․, 1975։ Ներսիսյան Վ․, Հայ միջնադարյան տաղերգության գեղարվեստա– կան միջոցներ (XIII–XIV դդ․)» Ե․, 1976։ Մ կ ր յ ա ն Մ․, Հայ հին գրականության պատ– մություն (V–X դդ․)․ Ե․, 1976։ Հայ մշակույթի նշանավոր գործիչները (V–XVIII դդ․), Ե․, 1976։ Տ և ր–Մ կրտչյան Գ․, Հայագիտա– կան ուսումնասիրություններ, գիրք 1, Ե․, 1979։ Հակոբյան Գ․, Շարականների ժանրը հայ միջնադարյան գրականության մեջ (Y-XV դդ․), Ե․, 1980։ Տ և ր–Դ ա վ թ յ ա ն XI–XV դարի հայ վարքագրությունը, Ե․, 1980։ Գրիգոր Նարեկացի, Մաւոեան ող– բերգութեան (աշխատասիրությամբ՝ Պ․ Մ․ Խաչատրյանի և Ա․ Ա․ Ղազինյանի), Ե․{ 1985։ Эмин Н․ О․, Исследования и статьи по армянской мифологии, археологии, истории и истории литературы (1858–1884 гг․), М․, 1896; Ն ու յ ն ի, Переводы и статьи по ду– ховной армянской литературе, апокрифы, жития, слова и др․ (1859–1882 гг․), М․, 1897; М а р р Н․, Сборники притч Варда– на։ Материалы для истории средневековой армянской литературы, ч․ 1, Исследование, СПБ, 1899; А д о н ц Н․, Дионисий Фракий– ский и армянские толкователи, П․, 1915; Поэзия Армении с древнейших времен до наших дней, под ред․ В․ Я․ Брюсова, М․, 1916; О р б е л и И․, Избр․ труды, т․ 1, М․, 1968; Н а л б а н д я н В․, Саринян С․, Агабабян С․, Армянская литература, М․, 1976; Русская и армянская средневеко– вые литературы, Л․, 1982; Н а л б а н- дян В․, Уроки армянской древности, Е․, 1985․ Հայ նոր գրականություն XVIII գ․ վերշի– XIX դ․ 1-ին կեսիգրա– կանություն։ Այս շրջավւուլում բուռն վե– րելք է ապրել տակավին XVII դ․ կեսերից եկող գրական–գաղափար․ նոր շարժումն ու նորոգման համընդհանուր ձգտումը, որն, ի վերջո, հանգեցնում է հայոց նոր գրկ–յան ու գեղագիտ․ մտքի ձևավորման՝ հիմնական դպրոցներով ու ուղղություններով, միայն թե ոչ որպես ամբողջական՝ համազգ․ ու միասնական մի դպրություն, այլ երկ– փեղկված ու ճյուղավորված։ Արևելահայ և արևմտահայ նոր գրկ–ները յուրաքան– չյուրը յուրովի իր վրա կրել է ազգի քաղ․ ու տնտ․ տրոհվածության կնիքը և օտար տիրողների հետապնդումների ու ձուլման քաղաքականության ծանր հետևանքները։ Արևմտահայ գրկ․ իր գոյությունը պահպա– նեց մինչև XX դ․ 10-ական թթ․ և թուրք, կառավարող շրջանների հրահրած հայա– հալած քաղաքականության հետևանքով ունեցավ նույն ողբերգական վախճա– նը, ինչ ժողովուրդը։ Արևելահայ իրա– կանությունն ու գրկ․ էլ մինչև XIX դ․ 20-ական թթ․ կեսերը, ենթակա լինելով պարսից հալածանքներին, ի վերջո զար– գացման լայն հնարավորություններ ստա– ցան շնորհիվ Ռուսաստանի հետ Հայաս– տանի միավորման (1828)։ Ելնելով աշ– խարհագր․ պայմաններից՝ արևմտահա– յերի առնչություններն առավել սերտացան արևմտաեվրոպ․ գրական կյանքի, մաս– նավորապես, ֆրանս–ի հետ, հնդկահայ գաղթաշխարհինը՝ անգլ–ի, արևելահայե– րինը՝ ռուս, և գերմ․ իրականության ու գրկ–յան հետ։ Գրական ուսումնառություն անցնելով համաշխարհային դասական– ների ստեղծագործությունների վրա՝ հայ հեղինակները նրանց փորձը յուրացնում ու փոխադրում էին հայ իրականություն։ Բուն պատմ․ Հայաստանի արլ․ ու արմ․ բնաշխարհներում ծաղկող գրկ–ների մա– սին այս շրջափուլում խոսելը դեռևս ժա– մանակավրեպ բան կլիներ, որովհետև մայր երկրի մշակութային կենտրոններից քչերը մասնակցություն ունեին գրական նոր շարժմանը, թերևս Կաբինն ու Սե– բաստիան արևմտահայերի, Վաղարշա– պատն ու Երևանը (մասամբ նաև՝ Գան– ձակը)՝ արևելահայերի մոտ։ Գրական գործիչներն ստեղծագործում էին գերա– զանցապես գաղթավայրերում՝ Կ․ Պոլ– սում, Զմյուռնիայում, Մադրասում, Կալ– կաթայում, Մոսկվայում, Պետերբուրգում, Աստրախանում, Նոր Նախիջևանում, Մոզ– դոկում, Թիֆլիսում, Նոր Զուղայում։ Այս հանգամանքն էլ պատճառ է դառնում գրկ–յան ազգ․ ձևի, նախ և առաջ լեզվի որոնման հարցում տարբեր մոտեցում– ների, որ ի հայտ է գալիս և՝ արևելահայ, և՝ արևմտահայ գրական ու մշակութային գործիչների ստեղծագործական փորձի մեջ։ Տակավին չէր մշակվել միասնական տեսակետ նոր գրկ–յան ու դպրոցի լեզվի հարցերում։ Ավանդաբար նախապատվու– թյունը տրվում էր գրաբարին, բայց փոր– ձեր էին արվում նաև այս կամ այն բար– բառը, խոսակցական աշխարհաբարի արա– րատյան ու պոլսական տարբերակները գրկ–յան ու դպրոցի լեզու դարձնելու հա– մար, թեպետ չէր ստեղծված նաև այդ միասնական աշխարհաբարը։ Դասական հայերենի վերածնության շարժումը, որն առավելապես դրսևորվում էր գրկ–յան բնագավառում և որի նախա– ձեռնողները, առաջին հերթին, Վենետի– կի մխիթարյանները՝ Մխիթար Սեբաստա– ցին (1676–1749) ու նրա աշակերտներն էին, ուղղված էր մի գլխ․ նպատակի՝ դա– րերի ընթացքում գրքերի միջոցով ավանդ– ված և աստիճանաբար աղճատված գրա– բարը խորթ ձևերից ու լատինաբանու– թյուններից մաքրագործելուն և ոսկեդար– յան վիճակը վերականգնելուն, որպեսզի այն դառնար ոչ միայն գրկ–յան ու դպրոցի լեզու, այլև ժամանակի սոց․ ու տնտ․ փոխ– հարաբերությունների ու գաղափարախո– սության արտահայտման միջոց, ծառայեց– վեր ազգ․ վերածնության ու համախմբման նպատակներին և համազգ․ կարիքներին։ Այս շարժումը կողմնակիցներ ուներ գրեթե բոլոր հայկ․ մշակութ․ կենտրոններում, բայց որովհետև չէր հետևում ժամանակի ոգուն, ի վերջո, ձախողվեց։ Գաղտնիք չէ, որ իրենք՝ մխիթարյաններն էլ, ավելի ու ավէղի հակվելով խոսակցական աշխար– հաբարին, այդ լեզվով հրատարակեցին (1843-ից) «Բազմավեպ» գրական–գիտ․, քաղ–տնտ․ հանդեսը։ Շարժման գլխ․ ար– դյունքը գրաբար գրկ–յան վերածնունդն Էր, որ նախապատրաստված էր ըստ ամենայ– նի։ Տքնաջան հետազոտությունների մի– ջոցով մխիթարյանները բացահայտել Էին գրաբարի հիմնական օրինաչափություն– ները ինչպես ձևաբանության, այնպես Էլ շարահյուսության բնագավառում, կազ– մելով դասական հայերենի քերականու– թյունը (Մ․ Չամչյան, Գ․ Ավետիքյան և Ա․ Բագրատունի)։ Հավաքելով ու ստուգա– բանելով հայերենի ողջ բառապաշարը
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/494
Այս էջը սրբագրված չէ