Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/495

Այս էջը սրբագրված չէ

երանք ստեղծել էին Հայկազյան լեզվի ընտիր ու լիակատար ստուգաբանական բառարան (Մ․ Ավգերյան, Դ․ Ավետիքյան և К Այուրմելյան), իրենց իսկ կանոնար– կած լեզվական ու ոճաբանական օրենք– ներով և ստուգաբանած բառապաշարով թարգմանել հույն, լատին ականավոր գրողների ու պատմիչների երկասիրու– թյունները (Հոմերոս, Վիրգիլիոս, Պլա– տոն, Արիստոտել, Հուլիոս Կեսար, Պլու– տարքոս, Աալյուստիոս, Տակիտոս են), վերջապես՝, հորինել էին գերազանցապես հանգավոր տողերով էպիկական ու քնա– րական քերթության բազմազան նմուշներ, որոնք հետագայում ամփովւվեցին «Տաղք Մխիթարեան վարդապետացա (հ․ 1–3, 1852–54) ժող–ի և առանձին մեծ ու Փոքր գրքերի մեջ։ Դրանց բարձրագույն արտա– հայտությունը Ա․ Բագրատունու (1790– 1866) «Հայկ Դիւցազն» էպիկական–հե– րոսական պոեմն է (գրվել ու ավարտվել է 1830-ին, ձեռագիրը հետո զոհ է գնացել պատահարի, վերստեղծվել է հետագա– յում, լույս է տեսել 1858-ին)։ Մինչե XIX դ․ 40-ական թթ․ կեսերը հայ բանաստեղծներն ու մխիթարյան սաները գերազանցապես այդ վերականգնված դա– սական հայերենով էին գրում, իսկ 50- ական թթ․ հնչեց գրապայքարի հաղթա– նակի ու աշխարհաբարի քաղաքացիական իրավունքի ժամը։ Արևելահայ իրականության մեջ աշխար– հաբարի հաղթանակի գրական ամենա– մեծ վավերագիրը Ի*․ Աբովյանի (1809– անհետացել է 1848) «Վերք Հայաստանի» (գրել է 1841-ին ու հաջորդ տարիներին, հրտ․ 1858) պատմավեպն է, իսկ արևմտա– հայ իրականության մեջ՝ Ղ․ Ալիշանի (1820–1904) «Երգք Նահապետի» հայրե– նասիրական բանաստեղծությունների շարքը։ Երկուսի գրչի տակ էլ աշխարհաբարը ստացել է անկրկնելի Փայլ ու կենդանու– թյուն, երկուսի գրական ստեղծագործու– թյուններն էլ խոր հետք են թողել հայ գրկ–յան և ազատագրական պայքարի վրա, կանխորոշել հայ հայրենասիրական քերթության գլխ․ թեմաներն ոԼ զարգաց– ման ուղիները։ Դրաբար ստեղծագործություններին զուգընթաց հորինվել են նաև գրաբարա– խառն աշխարհաբարով և հոգևոր ու աշ– խարհիկ բովանդակությամբ տաղաշար– քեր։ Լավագույնը Պետրոս Բերդումյան Աղամալյանցի «Պայծառ արփին արդ բարձրացավ․․․» տաղն է։ Այս դպրոցի կամ ուղղության ներկայացուցիչները շատ են արլ․ և արմ․ հայության շրջանում՝ Դրի– գոր Օշականցի (1757–1799), Հովհաննես Կարնեցի (մոտ 1750-ական թթ․–1820- ական թթ․ սկիզբ), Ահարոն Վարդապետ, Աերովբե Պատկանյան (1769–1836), Դե– վորգ Խութով, Ռոստոմ Աբովյան։ Կրոնա– բարոյախոսական հորդորներից բացի, նը– րանց քնարը հնչեցնում է նաև հայրենա– սիրական մեղեդիներ (Ռ․ Աբովյանի «Մու– նետիկն ի ձայն աղաղակէ․․․» տաղը)։ Այս ուղղությունը ևս, ի վերջո, չի գոյա– տևել․ տաղերգությունը, իբրև միջնադար– յան քերթության վերապրուկ, շուտով ձուլ– վել է մասամբ աշուղական բանաստեղծու– թյան, մասամբ էլ՝ նոր քերթության հետ․ իսկ տաղը, որպես հայ նոր բանաստեղ– ծության տեսակ, իր ձևական ու գաղա– Փար, հատկանիշներով վերածնվել ու նոր որակ է ձեռք բերել արևմտահայ քեր– թության մեջ (Մ․ Պեշիկթաշլյան, Պ․ Դուր– յան)՝ նույնանալով երգին։ Տաղերգու– աշոլղներից հիշատակության արժանի է Պ․ Մադաթյանցը՝ Աեյադը (1810–1876), որը գրել ու հրատարակել է անչափ շատ, միայն թե՝ թույլ ու անկատար ոտանա– վորներ։ Երկու ճյուղերի գրկ–ների որոնումների ու հիացումի առարկան հայ հին հայրե– նիքն ու նրա անցյալ Փառքն էր, հայ ազգի Ու լեզվի հնության և հեղինակության հաս– տատումն ու պանծացումը։ Ե՝վ արևելա– հայ, և՝ արևմտահայ քերթողները Հայաս– տանի անցյալ երանությունները վերստեղ– ծելիս ջանք չէին խնայում թանձրացնելու գույները և նպաստելու Հայաստանի քաղ․ անկախության վերականգնմանն ու միա– վորմանը, լուսավորության ու բանակա– նության թագավորության վերահաստատ– մանը։ Օտար նվաճողների լծից հայկ․ հողերի ազատագրումը (Ռուսաստանի աջակցությամբ ու օգնությամբ) դարձել է այդ շրջանի քերթվածների գլխ․ թեմանե– րից մեկը։ Իսկ գալիք Հայաստանը, ըստ ժամանակի գրողների, պետք է լիներ տիպն ու պատկերը ոսկեդարյան ժամա– նակների կարգերի ու պանծալի դեմքերի, վարդանանց նման քաջ ու անձնուրաց, Մեսրոպ Մաշտոցի ու նրա աշակերտների՝ Մովսես Խորենացու, Եղիշեի և մյուսների նման իմաստուն և հայրենասեր։ Աիմեոն Երևանցու «Արի աստուած հարցն մերոց․․․» մաղթանքը, Պետրոս Ղափանցու (ծն․ թ․ անհտ․ –1784) «Ի ննջմանէդ արքայա– կան» տաղը, «Հայելի Կալկաթեան» լրա– գրում լույս տեսած անանուն «Տէր, կեցո դու զհայս․․․» և Հովհաննես Միրզա Վա– նանդեցու «Առ Հայաստան» («Հայաստան, երկիր դրախտավայր») երգերը այդ հայե– ցությունների ու ձգտումների ինքնատիպ արտահայտություններն են, բանաստեղծ, խոսքի ու զգացման նախանձելի դրսևո– րումներ։ Այս շրջաՓուլում առաջին անգամ ուր– վագծվում են ուղղություններ ու դպրոց– ներ, որոնք մինչ այդ անսովոր էին ու ան– ծանոթ U որոնց շնորհիվ մեր ազգ․ բա– նաստեղծական մշակույթը, դուրս գալով ներանձնացումից, փարում կամ մերձենում էր համընդհանուր գրական կյանքին, հա– մաշխարհային գրական ընթացքին։ Արև– մուտքի գրկ–յան ուղղությունները, սե– ռերն ու տեսակները ընտանի են դառնում հայ գրողներին ու իրականությանը։ Շըր– ջաւիուլի սկզբից մինչև ավարտը տիրա– պետող գրական ուղղությունը կլասիցիզ– մըն էր (Ռ․ Ինճիճյան, «Ամարանոց բյու– գանդեան», 1704, Ղուկաս Կարնեցոլ՝ Գեր– մանիայի Հովսեփ կայսերն հղած աղեր– սագրի վերջաբանը, Երևանի հայոց նա– մակը Հովսեփ Արղությանին ևն)։ Հայկ․ կլասիցիզմի զինանոցը նախ հին Հայաստանի պատմ․ կյանքն էր, տարբեր դարաշրջաններում պետ․, ռազմ, ու հո– գևոր գործունեության ասպարեզ կոչված արքաները, զորավարները, քերթողները, սրբացած վարդապետները, նրանց կյան– քի անցքերն ու մեծագործությունները, հեթանոս Հայաստանի աստվածներն ու դյուցազունները ևն։ Հայության հոգևոր զարգացումը, տարանջատվելով հեթա– նոս Արևելքից, առմիշտ շաղկապվում է քրիստոնյա արևմուտքի հետ, դրական ու բացասական բոլոր հետևանքներով հան– դերձ․ Ա․ Բագրատունի («Հայկ դիւցազն»), Հ․ Միրզա–Վանանդեցի (1772–1841, «Ար– Փիական Հայաստանի», «Ոսկեդար Հա– յաստանի»), Մ․ Թաղիադյան (1803–1858, «Աօս և Աօնդիպի», «Հայկ ի տեսիլ հայազ– նին»), Դ․ Պատկանյան (1802–1889, «Հայ– կերգ», «Արամերգ», «Փառնակ», «Առնակ», «Փառանձեմ», «Վարդան», «Անուշավան», «Կար»)։ Հայկ․ կլասիցիզմի օրինական ժառանգն է նաև դրաման՝ գերազանցապես պատմ․ ու բարոյախոսական բնույթի պիեսներ, որոնք, իբրև գրական ինքնուրույն սեռի արտահայտություններ, իրենց հաստա– տուն տեղն են գրավում հետագա շրջա– փուլերում։ Այս առումով որոշակի երախ– տիք ունեն մխիթարյան գրողներ Մ․ Զախ– ջախյանը, Ե․ Թովմաճանը, Ա․ Բագրատու– նին, Պ․ Մինասյանը և ուրիշներ։ Առաջին– ների պիեսները նվիրված էին հայոց պատ– մության ականավոր դեմքերին՝ Երվանդ և Խոսրով Մեծ արքաներին, Վարդան Մա– միկոնյանին, Աբդլմսեհ սրբին և այլոց, իսկ Բագրատունու «Ի յայտնութիւն տե– սան» դրամայում հանդես էին բերված կրոնա–բարոյախոսական խորհրդանիշ– ներ՝ Հավատը, Հույսը և Աերը։ Հայկ․ կլասիցիզմի գրկ–ից է սկիզբ առ– նում բանաստեղծությունների թեմատիկ բաժանման սկզբունքը, որ կիրառում էին մասնավորապես մխիթարյան քերթողնե– րը, որոնք սովորություն էին դարձրել իրենց ոտանավորները համախմբել տե– րունականք, կրոնականք, բարոյականք, կենցաղականք, սթափականք և համա– նման այլ վերնագրերի տակ․ սա Ղ․ Ափ– շանի ստեղծագործական առօրյայում ավէ£ լի է հստակվում՝ Տերունի, Մաղթունի, Բնունի, Մանկունի, Տխրունի, Հայրունի ևն։ Հայրենասիրության գաղափարը, ինչ– պես նկատել է ակադեմիկոս Մ․ Աբեղ– յանը, XVIII–XIX դդ․ բանաստեղծության գլխ․ շարժիչը լինելով հանդերձ՝ դեռ զատ– որոշված չէր կրոնական–եկեղեց․ քարոզ– ներից ու աշխարհըմբռնումներից։ Այդ գա– ղափարը մեզ ներկայանում է շատ դեպ– քերում ողբերի ու ներբողների միջոցով, որոնք ժամանակի տարածված բանաս– տեղծ․ տեսակներից էին և ավանդական կարգով ծավալվում էին էջմիածնի ու Այ– րարատյան աշխարհի սրբությունների շուրջը։ Առատ են հատկապես էջմիածնին նվիրված տաղերն ու ներբողները, որոնց հեղինակներն են Աիմեոն Երևանցին, Դրի– գոր Օշականցին, Աբրահամ Աստապատ– ցին (մասնավորապես՝ «Ներբողեան սըր– բոյ Աթոռոյն էջմիածնի» գրքույկը, 1807), Դ․ Փեշտմալճյանը, անգամ երիտասարդ Խ․ Աբովյանը («Դրուստ առ սուրբ Մայր Աթոռն մեր էջմիածին»)։ Հնչում են նաե այլ երգեր ու մոտիվներ՝ կյանքի ու մահ– վան, հոգու և մարմնի անլուծելի հակասու– թյան, վարդի ու սոխակի, խնջույքի և ուրա– խության, բայց նրանցում արտահայտվող գլխ․ գաղափարը, ոգին կրոն, բարոյա–