վորապես XIX դ․ վերջին տասնամյակնե– րին և դադարել առաջին համաշխարհա– յին պատերազմից (1914–1918) հետո։ Պ․ Հակոբյան XIX դ․ 2-րդ կեսի գրականություն։ 1850–60-ական թթ․ գրական սերունդն ասպարեզ եկավ իրականացնելու նախորդ տասնամյակներին առաջադրված, բայց տակավին վերջնական լուծում չստացած գաղափար, ու գեղագիտ․ բազմաթիվ հար– ցեր։ Բուրժուականացող հասարակությու– նը ազգի սոց․, տնտ․ ու մշակութային իր հաստատություններն էր ստեղծում, գործ– նական նախադրյալների վրա դնելով հա– սարակական զարգացման այն խթաննե– րը, որոնք առաջին լուսավորիչների հա– յացքներում հայտնվում էին սոսկ որպես տես․ նախագծումներ։ Ընդլայնվում էր մտավոր գործունեության բովանդակու– թյունը՝ հասարակական միտքը լարելով հնի ու նորի գաղափար, բանավեճով և օրակարգի առջև դնելով եկեղեցու, դըպ– րոցի, լեզվի, գրկ–յան արմատական նո– րոգման պահանջը։ «Կամ դեպի առաջ դարի հետ, կամ քարացում և հոգևոր բա– րոյական մահ»՝ հարցն այսպես էր դնում Ս․ Նազարյանը։ Առանձնապես սուր բը– նույթ էր ստանում գրապայքարը։ Նոր լեզվի հարցը ներկայանում էր որպես ամեն բանի սկիզբ, ազգի գոյության և առաջա– դիմության ցուցանիշ։ Հասարակական մտքի ընդհանուր վերելքը որոշակի նա– խադրյալներ էր ստեղծում ազգ․ գրկ–յան զարգացման համար․ բարձրանում էր գրկ–յան դերը ազգի հոգևոր կազմավոր– ման գործում։ Գրկ–յան զարգացումն իր հերթին նպաստում էր գրականագիտու– թյան և քննադատության ձևավորմանը՝ որպես մտավոր գործունեության ինքնու– րույն բնագավառ։ Հայ գրկ–յան պատմա– բանները (Հ․ Գաթըրճյան, Ս․ Պալասան– յան, Գ․ Զարբհանալյան) ընդհանրացնում էին ազգ․ գրկ–յան փորձն ու զարգացման օրինաչափությունները, քննադատությու– նը լուսաբանում էր ընթացիկ գրական շարժման հիմնական միտումները։ Առա– ջադրելով գրկ–յան ազգ․ ինքնատիպու– թյան պահանջը, քննադատությունը առա– վելապես ելնում էր գրկ–յան և պատմու– թյան նույնականության գեղագիտ․ սկըզ– բունքից։ «Բանաստեղծությունը ևս նույն– պիսի ճշգրիտ հիշատակարան է, ինչպես պատմությունը», գրում է Մ․Նալբանդյանը՝ ընդհանրացնելով, թե՝ «ազգային է բա– նաստեղծությունը, եթե բովանդակում է յուր մեջ ազգին պատկանած բաներ» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 1, 1979, էջ 309–310)։ Ազգ․ գրկ–յան ձևավորման պրոցեսն ուղեկցվում էր համաշխարհային գեղար– վեստ․ փորձի յուրացմամբ։ Եվրոպ․ և հատկապես ռուս․ գրկ․ դարձել էր ժողո– վըրդի հոգևոր ու բարոյական զարգաց– ման կարևոր միջոցներից մեկը, հանգա– մանք, որը խթան էր թարգմանական գոր– ծունեության ընդլայնման համար։ Հայե– րեն թարգմանությամբ լույս են տեսնում է․ Սյուի, Բ․ Սթոուի, Վ․ Հյուգոյի, 6ո․ Գյո– թեի, Ա․ Դյումայի, Ա․ Լամարթինի, ժ․ Մո– լիերի, Ֆ․ Շիլլերի, Պ․ Բոմարշեի, ժ․ Ռա– սինի, Վոլտերի, Ի․ Կռիլովի ստեղծագոր– ծությունները, Զ․ Բայրոնի, Պ․ Բերանժեի, Ա․ Միցկևիչի, Շ․ Պետեֆիի, Ջ․ Լեոպար– դիի, Հ․ Լոնգֆելլոյի, Հ․ Հայնեի, Ա․ Պուշ– կինի, Ն․ Նեկրասովի պոեմներն ու բա– նաստեղծությունները։ 1850–60-ական թթ․ հայ գրկ․ հատկա– նշվեց երկու գլխ․ ուղղությունների՝ ռո– մանտիզմի ու ռեալիզմի, զուգահեռ գոյու– թյամբ, որոնք ընդլայնեցին գրկ–յան ար– տահայտչական միջոցները ժանրային բազմազան ձևերի մշակմամբ։ Հատկապես դրվեց վեպի ստեղծման անհրաժեշտու– թյունը։ Հ․ Հիսարյանի «Խոսրով և Մաք– րուհի»-ն (1851), Ա․ Հայկունու «էլիզա»-ն (1861), Խ․Միսաքյանի «Մոփիա»-ն, Րաֆ– ֆու «Մալբի»-ն (1866) ռոմանտիկ, ուղղու– թյան վեպեր են, որոնց պաթոսը գերա– զանցապես հանգում է ազգ․-ազատագր․ գաղափարին ու ֆեոդ, բարքերի հակա– մարդկային էության քննադատությանը։ Լուսավորական վեպը (Մ․ Նալբանդյան՝ «Մինին խոսք, մյուսին հարսն», 1857, «Մեռելահարցուկ», 1859, Հ․ Վարդանյան՝ «Ագապի», 1851, Պ․ Պռոշյան՝ «Մոս և Վարդիթեր», 1860, Գ․ Տեր–Հովհաննիս– յան՝ «Տեր–Մարգիս», 1861, Ղ․ Աղայան՝ «Արություն և Մանվել», 1867) դիդակւոիկ– լուսավորական ուղղվածություն ուներ և հետամուտ էր կյանքի ռեալիստ, արտա– ցոլման։ Անցումը կլասիցիզմից ռոմանտիզմին ժանրային ուրույն վւոխակերպությամբ նշանավորվեց դրամատուրգիայում։ Պատմ․ ողբերգությունը ձևափոխվեց պատմա–ռոմանտ․ դրամայի, ստեղծելու^ ժանրային մի տիպ, որը հատկանշվում էր կլասիցիզմի և ռոմանտիզմի ոճական հա– մադրությամբ։ Դրամատուրգիայի այդ ուղ– ղության ճանաչված դեմքերն էին Մ․ Պե– շիկթաշլյանը («Կոռնակ», «Արշակ Երկ– րորդ»), Ս․ Հեքիմյանը («Արտաշես և Աաթենիկ», «Սամվել»), Հ․ Կարենյանը («Շուշանիկ», «Վարդան Մամիկոնյան»), Թ․ Թերզյանը («Հովսեփ Գեղեցիկ», «Հը– ռիփսիմե»)։ Պատմա–ռոմանտիկ․ դրամային զուգա– հեռ զարգացավ նաև ռեալիստ, ուղղու– թյան սոցիալ–կենցաղային կատակերգու– թյունը։ Ն․ Փուղինյանի, Ն․ Ալադաթյանի, խ․ Գալֆայան–Նար Պեյի, Մ․ Պատկանյա– նի, Մ․ Տեր–Գրիգորյանի և այլոց վոդևիլ– ներում ու կատակերգություններում ներ– կայացված են քաղքենիական միջավայրի բարքերը։ Ռեալիստ, դրամատուրգիայի գեղարվեստ․ Փորձի ընդհանրացումը հան– դիսացավ Գ․ Մունդուկյանի (1825–1912) ստեղծագործությունը։ Իր նշանավոր կա– տակերգություններում՝․ «Խաթաբալա», (1866), «էլի մեկ զոհ» (1870), «Պեպո» (1871), «Քանդած օջախ» (1872), պատկե– րել է բուրժուականացող հասարակության սոց․ ու բարոյական հեղաբեկումները, բուրժ․ էգոիզմի էությունն ու մարդկային արժեքների կորուստը։ «Պեպո»-ն իրա– վամբ համարվում է հայ դրամատուրգիա– յի դասական ստեղծագործություն։ Գ․Սուն– դուկյանը կերտել է աշխատավոր մարդու գրական մի հոյակապ կերպար, որը մարմ– նավորում է ժողովրդի բարոյական բար– ձըր հատկությունը, առաքինությունն ու հոգու գեղեցկությունը, նրա ընդվզումը կեղծիքի և անարդարության դեմ։ Հետագա տասնամյակներին Գ․ Սուն– դուկյանը ստեղծագործում է ժանրային այլ ձևերով։ Սիրո և ընտանիքի խնդիրը բա– րոյաբանական լուծումներով կարգավորող դիդակտիկ պիեսներից («Ամուսիններ», 1893, «Սեր և ազատություն», 1910, «Կը– տակ», 1934) բացի, նա գրում է հրապարա– կախոսական ու արձակ երկեր, արձա– գանքում առօրյա իրադարձություններին, երգիծում ժամանակի բարքերի հոռի և արատավոր կողմերը։ 1850–60-ական թթ․ հայ գրկ–յան առա– ջատար ժանրը պոեզիան է։ Ազաաագըր– վելով կլասիցիզմի ռացիոնալիստ, կա– նոնականությունից , քնարերգությունը հարստանում է բնության, սիրո, կարոտի մոտիվներով։ Քնարական խոհերի առանց– քում հայտնվում է հայրենիքը՝ որպես հո– գեկան արժեքների լինելության սկիզբ։ Պոեզիան ձուլվում է երաժշտությանը և ամենուրեք հնչում է ազգ․ երգի մեղեդին։ Զգացմունքի այս ռոմանտիկան արձա– գանքն էր հայրենասիրական ռոմանտի– կայի, որը ժամանակի հայ քնարերգու– թյանը ներարկում էր քաղաքացիական պաթոս։ Մ․ Նալբանդյանի «Ազատություն», Ռ․ Պատկանյանի «Արաքսի արտասուքը», Րաֆֆու «Ձայն տուր, ով ծովակ», Մ․ Պե– շիկթաշլյանի «Եղբայր եմք մեք», Ն․ Ռու– սինյանի «Կիլիկիա», Ս․ Շահազիզի «Երազ», Գ․ Դոդոխյանի «Ծիծեռնակ» բա– նաստեղծություններում արտահայտու– թյուն է գտել 50–60-ական թթ․ հայ պոե– զիայի քնարական կոնցեպցիան։ » Մ․ Պեշիկթաշլյանի (1828–1868) պոե– զիան հատկանշվում է դասականության և ռոմանտիզմի ոճական ներհյուսմամբ, որը նրա բանաստեղծություններին տալիս է ներքին ու արտաքին ձևի կատարյալ ներ– դաշնակություն։ Մ․ Պեշիկթաշլյանի գե– ղագիտ․ իդեալն է բարին ու գեղեցիկը («Գարուն», «Առ զեփյուռն Ալեմտաղի», «Գացեք իմ տաղք»)։ Նրա քնարական զեղումների մեջ միշտ հառնում է հայրե– նիքի պատկերը։ «Զեյթունյան երգեր» շարքում Մ․ Պեշիկթաշլյանն ստեղծել է հայրենասիրության, հերոսության, Փառ– քի ու անմահության քնարական հիմներ։ Նրա գրչին են պատկանում դասական ոճի հայրենասիրական քերթվածներ, պատմ․ ողբերգություններ, ճառեր ու հրապարա– կախոսական Էջեր, որոնք հետագայում լույս տեսան «Մատենագրությունք» (1870), «Տաղք և թատրերգությունք» (1917), «Քերթվածներ ու ճառեր» (1904) ժող–նե– րում։ «Ազատության ժամեր» (1860) բանաս– տեղծությունների ժող–ից հետո, որի գլխ․ մոտիվը անձնական զգացմունքների քնա– րական խոհն Է, Ս․ Շահազիզը (1840 – 1907) հրատարակեց «Լևոնի վիշտը և զանազան բանաստեղծություններ» (1865) գիրքը, որտեղ տիրապետող էր քաղաքաց․ մոտիվը։ «Նախ քաղաքացի և ապա պոետ»՝ այսպես է ձևակերպում բանաստեղծն իր գեղագիտ․ կոնցեպցիան։ «Ազգային վի– ճակ», «Ինձ մի սիրիր», «Խորհրդածություն բանաստեղծի», «Եզվիտներ և Զեյթուն», «Պոետ, նյութապաշտ և քաղաքացի», «Իտալուհիք և իտալացիք» հրապարակա– խոսական ներշնչանքով տոգորված բա– նաստեղծություններում հայրենասիրու– թյան և ազգ․ ազատագրության գաղա– Փարն Է։ Շահազիզը հրատարակել է նաև
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/498
Այս էջը սրբագրված չէ