Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/504

Այս էջը սրբագրված չէ

Վ․ Տերյանին հետևող երիտասարդ բա– նաստեղծների մի ամբողջ սերունդ [Ա․ Վշտունի (1894–1958), Լեյլի (1892– 1951), Արմենուհի Տիգրանյան (1888– 1962), Դ․ Քալաշյան (1885–1921), Ա․ Տեր– Մարաիրոսյան (1892–1937) և ուրիշներ]։ Այդ սերնդի խոշորագույն դեմքը դարձավ Ե․ Չարենցը (1897–1937)՝ նախահոկտեմ– բերյան շրջանի իր ստեղծագործությամբ։ Այդ տարիներին հրատարակված բանաս– տեղծական ժող–ներում («Երեք երգ տըխ–< րադալուկ աղջկան», 1914, «Ծիածան», 1917) և պոեմներում «(«Կապուտաչյա Հայ– րենիք», 1915, «Դանթեական առասպել», 1916) Ե․ Չարենցն արտահայտեց առա– ջին համաշխարհային պատերազմի իրա– դրությունից ծնված ողբերգական մտո– րումներ, երջանկաբեր հեռուների բուռն ձգտում։ Այդ բոլորը, սակայն, ստանում էր գերազանցապես սիմվոլիստ, գունա– վորում, իրական աշխարհից հաճախ տե– ղափոխվում էր անուրջների և ստվերնե– րի ոլորտը։ Վ․ Տերյանի համեմատու– թյամբ երիտասարդ Ե․ Չարենցն զգալիո– րեն խորացրեց պոեզիայի սիմվոլիստ, բովանդակությունն ու ձևերը։ Նա իր տրամաբանական վախճանին հասցրեց Վ․ Տերյանի սկզբնավորած դպրոցը, ավարտեց սիմվոլիզմի պատմությունը հայ գրկ–յան մեջ։ Սակայն վաղ շրջանի չա– րենցյան երկերի և առաջին հերթին «Դան– թեական առասպելի» մեջ մուտք գործե– ցին նաև կյանքի իրական պատկերներ, որը և հող ստեղծեց ռեալիզմի առաջաց– ման համար։ Իսկ 10-ական թթ․ վերջին գրած «Սոմա» (1918), «Ամբոխները խելա– գարված» (1919) պոեմներով և ապա 20- ական թթ․ ստեղծագործությամբ Ե․ Չա– րենցը դարձավ հեղափոխության մեծ եր– գիչը, սոցիալիստ, ռեալիզմի խոշորա– գույն արվեստագետը հայ գրկ–յան մեջ։ Ռուս, առաջին հեղափոխության տարի– ներին սկսվեց հայ պրոլետ, գրական հո– սանքի ձևավորումը, որը պատմականորեն դարձավ սովետահայ գրկ–յան անմիջա– կան նախորդը։ Այդ հոսանքի քաղ․ և գաղափար, հիմքը սոցիալիզմի միացումն էր բանվորական շարժման հետ, գրկ–յան կուսակցականության լենինյան ուսմուն– քը։ Հայ պրոլետ, գրկ–յան հիմնադիրը Հ․ Հակոբյանն էր (1866–1937), որը նախ– կինում երգած ընդհանուր դեմոկրատ, մոտիվներից դարասկզբին անցավ բան– վոր դասակարգի աշխատանքի և պայքա– րի պատկերման, կյանքի սոցիալիստ, վերափոխման գաղափարի բանաստեղ– ծական դրվատման։ Այդ գծերը ցայտուն արտահայտություն ստացան «Աշխատան– քի երգեր» (1906), «Հեղափոխական եր– գեր» (1907) ժող–ներում, «Նոր առավոտ» (1909), «Կարմիր ալիքներ» (1911), «Հա– վասարություն» (1916–17) պոեմներում։ Այդ երկերի պաթոսը անհատի և հասարա– կության շահերի ներդաշնակության, կո– լեկտիվիզմի սկզբունքի հաղթանակի մի– ջոցով բոլորի և ամեն մեկի երջանկությա– նը հասնելու գաղափարն է։ Պրոլետ, գրական հոսանքի ուժեղ և ցայտուն դրսևորումներից մեկն էլ եղավ Շ․ Կուրղինյանի (1876–1927) «Արշալույ– սի ղողանջներ» (1907) ժողովածուն, որի լավագույն էջերը տոգորված են բանվոր դասակարգի տառապանքի ու պայքարի պատկերներով, այդ պայքարի համաժող․ նպատակների վառ գիտակցությամբ։ Նոր հոսանքի ձևավորման մեջ որոշակի դեր խաղացին նաև Մ․ Պետրոսյանի (1867– 1944) պատմվածքները («Պատմվածքներ», գիրք 1–2, 1906–11), Ա․ Վարդանյանի (1879–1954) «Գործադուլ» (1906, բեմ․ 1912) պիեսը, և, մանավանդ, Մ․ Արազու (1878–1964)․ իրապատում և այլաբանա– կան զրույցներն ու պատմվածքները («Արևը», «Կիսատ տունը», «Կարմիր համ– բույրը», «Կռվախնձոր» ևն)։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին փորձ արվեց համախմբելու գրական նոր հոսանքի ուժերը, հրատա– րակվեցին «Կարմիր մեխակներ» և «Բան– վորի ալբոմը» (երկուսն էլ՝ 1914) գրական– գեղարվեստ․ ժողովածուները, որոնց էջե– րում, բացի հիշյալ անուններից, հանդես եկան նաև պրոլետ, գրկ–յան ասպարեզ մուտք գործած ուրիշ հեղինակներ։ Նախահոկտեմբերյան շրջանի հայ պրո– լետ․ գրկ–յան մեջ, հատկապես Հ․ Հակոբ– յանի պոեզիայում, առաջին անգամ երե– վան եկան նոր ստեղծագործական մե– թոդի՝ սոցիալիստ, ռեալիզմի մի քանի բնորոշ գծեր։ XX դ․ սկզբին լուրջ տեղա– շարժեր կատարվեցին հայ գրկ–յան ժան– րային կազմում։ Ամենից առաջ՝ զգալի չափով մեծացավ պոեզիայի տեսակարար կշիռը, նրա դերն ու նշանակությունը գրական շարժման ընդհանուր համակար– գում։ Ընդամենը 15–20 տարում տաղանդի բարձրագույն արտահայտության հասավ առաջնակարգ բանաստեղծների մի մեծ խումբ, որպիսին չի եղել հայ գրկ–յան պատմության նախընթաց ոչ մի փուլում․ Հ․ Թումանյան, Ա․ Իսահակյան, Սիաման– թո, Դ․ Վարուժան, Վ․ Տերյան, Մեծարենց, Ե․ Չարենց։ Դարասկզբին պոեզիան էր, որ, առաջին հերթին, իր վրա վերցրեց Ժողովրդի հոգևոր մաքառման, նրա կյան– քի բանաստեղծական և հերոսական կող– մերի բացահայտման, ընթերցողին գե– ղագիտ․ բարձր իդեալով ոգեշնչելու դըժ– վարին խնդիրը։ Պոեզիայի ներսում էլ, չնայած էպիկա– կան ձևերի մի քանի հոյակապ նմուշնե– րի առկայությանը (Հ․ Թումանյանի պոեմ– ներն ու բալլադները, Դ․ Վարուժանի «Հարճը»), բացահայտորեն գերակշռում էր քնարական ստեղծագործությունը։ Քնարերգության դասական օրինակներ, մարդկային սրտի և հոգու անմիջական խոստովանություններ էին Ա․ Իսահակ– յանի երգերը։ Բացառապես քնարական արտահայտություն ունեցավ Վ․ Տերյանի և Մ․ Մեծարենցի, Վ․ Թեքեյանի և Շ․ Կուր– ղինյանի տաղանդը։ Կենսական օբյեկ– տիվ նյութի գեղարվեստ, մշակման քնա– րական եղանակն էր գերակշռում նաև Հ․ Հակոբյանի, Սիամանթոյի, Ռ․ Սևակի, Ե․ Չարենցի բանաստեղծություններում ու պոեմներում։ Քնարական տարերքի ուժե– ղացումը կապված էր անհատի կոչման և իրավունքների բանաստեղծական ար– ծարծման, հոգու ամենանուրբ ծալքերը թափանցելու պահանջի հետ, որը սուր կերպով առաջադրվեց դարասկզբին։ Պոեզիայի ժանրային զարգացման կա– րևոր նորույթներից մեկը դարձավ բա– նաստեղծական շարքերի լայն տարածու– մը։ Թեև Ա․ Ծատուրյանն (1865–1917) ու Հ․ Հակոբյանը, Ա․ Իսահակյանն ու Վ․ Թեքեյանը նույնպես բանաստեղծու– թյունների շարք գրելու փորձեր են արել, բայց իսկական իմաստով այդ նվաճումը կապվում է Վ․ Տերյանի և Սիամանթոյի, Դ․ Վարուժանի և Ե․ Չարենցի ստեղծագոր– ծության հետ։ Նրանք գրեցին քնարական երգերի կայուն շարքեր, որոնց մեջ յու– րաքանչյուր բանաստեղծություն մտա– հղացվում է իբրև ընդհանուրի մի ան– բաժան մաս, իբրև տրամադրության զար– գացման և գեղարվեստ, կառուցվածքի մի անհրաժեշտ օղակ, որն ունի իր ան– փոխարինելի տեղն ու դերը։ Այդպիսի շարքեր են Վ․ Տերյանի «Մթնշաղի անուրջ– ներ», «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Երկիր Նաիրի», Սիամանթոյի «Դյուցազ– նորեն», «Կարմիր լուրեր բարեկամես», «Հայրենի հրավեր», Դ․ Վարուժանի «Բա– գինին վրա», «Կրկեսին մեջ», «Գողգոթա– յի ծաղիկներ», «Հացին երգը», Ե․ Չարեն– ցի «Ծիածան», «Ողջակիզվող կրակ», «Տա– ղարան» և այլ ստեղծագործություններ։ Պոեմի ժանրում ևս գերակշռող դարձան քնարական ձևերը։ Դրա ցայտուն օրինակն են Ա․ Իսահակյանի «Աբու–Լալա Մահա– րի», Սիամանթոյի «Սուրբ Մեսրոպ», Հ․ Հակոբյանի «Նոր առավոտ», Ռ․ Սևա– կի «Մարդերգություն» և այլ պոեմներ։ Երբեմն էլ պոեմը կառուցվում էր իբրև մի յուրօրինակ բանաստեղծաշար, որի նմուշներից են Ա․ Իսահակյանի «Ալա– գյազի մանիները», Ռ․ Սևակի «Զարդի խենթը», «Թրքուհին»։ XX դ․ սկզբին ավարտվեց հայկ․ բալլա– դի ժանրի ձևավորումը։ Այն իր դասական կատարելությանը հասավ Հ․ Թուման յա– նի «Փարվանա», «Մի կաթիլ մեղր», «Աղավ– նու վանքը», «Թագավորն ու չարչին» և այլ երկերում։ Որոշակի փոփոխություններ մտան նաև գեղարվեստ, արձակի ժանրա– յին կազմի մեջ։ Նախորդ դարի 70–90– ական թթ․ համեմատությամբ նկատվեց վեպի որոշակի ճգնաժամ և, ընդհակառա– կը, փոքր ձևերի ակնհայտ աշխուժացում։ Դա կապված էր հասարակական կյանքի տեղաշարժերի և նրանց հոգեբ․ ընկալ– ման առանձնահատկությունների հետ։ Հատկապես մեծ էին արձակի փոքր ձևերի նվաճումները արևմտահայ գրկ–յան մեջ։ Դրա վկայությունն են Գ․ Զոհրապի նորավեպերի երեք ժողովածուները, Երու– խանի, Ռ․ Զարդարյանի, Թլկատինցու (1860–1915) պատմվածքները, նովելնե– րըն ու ակնարկները, Ե․ Օտյանի և Առան– ձարի երգիծական պատմվածքաշարերը։ Նույն շրջանի արևելահայ արձակագիր– ներից առավել մեծ ժանրային բազմազա– նություն է նկատվում Վ․ Փափազյանի ստեղծագործության մեջ։ Պատմվածքի և ակնարկի գծերի յուրօրինակ համադրու– մից ծնվեց նրա ռեալիզմի ամենավառ արտահայտություններից մեկը՝ «Գյուղից» պատկերների շարքը։ Նա գրեց նաև վի– պակներ («Ալեմգիր», «Ծովափին» ևն), արձակ բանաստեղծություններ, այլա– բանական զրույցներ («Ըմբոստի մահը», 1900, «Վիշապը», 1903 ևն)։ Նա փաստո–