Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/507

Այս էջը սրբագրված չէ

ՀեղաՓոխության ժամանակի գլխ․ հար– ցը հայ բանաստեղծության նոր դիմագծի հայտնադործումն էր։ Բանաստեղծական մտածողության որակային նորացման խնդիրն ամենից ավելի սուր էր զգում Ե․ Չարենցը։ Սիմվոլիստ, ուղղության խոր– հըրդանշանների («Երեք երգ․․․․», «Ծիա– ծան», «Դանթեական», «Կապուտաչյա հայ– րենիք»), իսկ այնուհետև ռոմանտիկ, ուղ– ղության հուզական պայթյունների («Սո– մա», «Ամբոխները խելագարված» ևն) գեղագիտության դպրոցն անցած բանաս– տեղծը տենդագին որոնում էր ժամանակի նոր երգը։ Ինչպես վկայում են «Դեկ– լարացիա երեքի» դրույթները, Չարենցը գտնում էր, որ պետք է ասպարեզ տալ հրապարակային–հաղորդակցական պոե– զիային։ Այդպիսին էր նրա «Ամենապոեմը» (1922)։ Այստեղ հարցականի տակ էին դըր– վում անհատական քնարերգության ավան– դույթները, զարգացման հիմնական նշա– նը համարելով առհասարակ արվեստի օգտապաշտության դրույթը։ Պոեզիայում գլխավորն էր համարվում անիվների ու մուրճերի, երկաթի ու չուգունի փառաբա– նումը։ Այս առումով նորագույն պոեզիայի կարևոր դրվագը եղավ «շիրկանալյան» չափածոն (Ն․ Զարյանի, Դ․ Աարյանի, Դ․ Մահարու, Մ․ Արմենի, Աարմենի և այլոց բանաստեղծությունները)։ Շիրակի ջրանցքի կառուցմանը նվիրված պոեզիան սկզբնավորեց սոցիալիստ, աշխատանքի գեղագիտությունը։ Արա սկզբունքներով ստեղծվեց պրոլետ, բանաստեղծ Հ․ Հա– կոբյանի «Բոլշևիկ է Շիր–կանալը» (1924)։ Այս և մյուս պոեմներով («Աստվածները խոսեցին», 1922, «Վոլխովստրոյ», 1935) Հ․ Հակոբյանը, ինչպես գնահատել է Ա․ Լունաչարսկին «Նոր առավոտ» ռուսե– րեն գրքի առաջաբանում, «հառաչանքի երգերից, բողոքի երգերից, ցասման եր– գերից անցավ դեպի շինարարության լայ– նահորդ պատումները»։ «Երկաթավորվող երկրի» գեղարվեստ, արձագանքներից բացի, նորագույն բանաստեղծության թե– մատիկ առանցքի մեջ էր հայ գյուղի սո– ցիալիստ․ զարթոնքը։ «Դյուղացիական բանաստեղծների» առաջին դեմքը առա– կագիր ու մանկագիր Mrijn Ապերն էր։ 20–30-ական թթ․ հայ պոեզիայում մեծ տեղ գրավեց զարթնող Արևելքի թեմատի– կան։ Նորագույն արևելապատումին մաս– նակցություն բերեցին բանաստեղծներ Ա․ Վշտունին, Ե․ Չարենցը, Դ․ Մահարին, Դ․ Աարյանը, Վ․ Ալազանը, Ն․ Զարյանը, Ա․ Տարոնցին։ Դեռ հեղափոխության օրերին Ա․ Վշտու– նին հանդես եկավ արլ․ ժողովուրդներին ազատագր․ պայքարի կոչող բանաստեղ– ծություններով, իսկ հեղափոխությունից հետո իր քնարը նվիրեց Արևելքի սոց․ կոնտրաստներին ու ազատագր․ խոյա– ցումներին («Neaorientalia», 1923, «Աալամ– նամե», 1924, «Արևելքը հուր է հիմա», 1927, «Խոսում է ռադիո Ալժիրը», 1931)։ Հայ պոեզիայում ռեալիստ, կոնկրետությամբ և գաղափար, ուղղվածությամբ ընդգծվեց Ե․ Չարենցի լենինապատումը՝ 1924– 1925 թթ․ գրած բանաստեղծությունների և բալլադների շարքը։ Լենինի կերպարով Ե․ Չարենցը մարդկային հոգեբանության մեջ թափանցելու նոր ուղիներ բացեց։ Հո– Ա․ Իսահակյան, Ե․ Չարենց, Համլիկ Թուման յան և Աղ․ Վարդանյան (1926, Թիֆլիս) գեբանության արտահայտման պահանջը դարձավ բանաստեղծության զարգացման պայմաններից մեկը։ Տասնամյակի երկ– րորդ կեսից արդեն գիտակցվում է մտեր– մական ապրումների՝ սիրո և կարոտի, ցավի և թախծի, ինչպես նաև բնության գե– ղեցկությունների արտահայտման անհրա– ժեշտությունը։ Մտերմական, անհատա– կան ապրումների բանաստեղծական ձևա– կերպումներով հանդես եկան Դ․ Մահա– րին, Դ․ Աարյանը, Վ․ Նորենցը, Վեսպե– րը (1893–1977)։ Պոեզիայի «սյուժետա– յին ուղղության» զարգացումը կապվում էր բալլադի քնարական ժանրատեսակի հետ [Ե․ Չարենց, Դ․ Մահարի, Ա․ Տարոն– ցի, Ա․ Վահունի (1910–83)]։ Հաղթահա– րելով սխեմատիզմի գեղագիտության հրահանգները, բանաստեղծները ուղըղ– վում են դեպի մարդը։ «էպիքական լուսա– բաց» (1930) գրքի ծրագրային բանաստեղ– ծություններում Ե․ Չարենցը հիմնավորեց մարդկային հոգեբանության և ժամանա– կի կապի գեղագիտությունը։ Այդ ժողո– վածուն գծում էր հայ պոեզիայի գալիքի ճանապարհը։ Զարգացման նոր թափ է վերցնում, այսպես կոչված, «կառուցման քնարեր– գությունը»։ Տեխնիկայի վերամբարձ–պա– թոսային մեծարանքի փոխարեն հասարա– կական կյանքի նոր փուլի կառուցման եր– գերը ռոմանտիկ, պաթոսը համադրում են հոգեբ․ ապրումի հետ։ «Երկիր խորհրդային» (1930), «Երկաթե ոտնաձայներ^ (1933), «Միջօրե» (1935) ժող–ներում Դ․ Աարյանը մտերմական բա– նաստեղծությունների կողքին ստեղծել է նաև կառուցման, քաղաքային բնանկարի երգեր, որոնց մեջ աչքի են ընկնում ոչ թե առարկաների նկարագրությունները, այլ մարդկային հուզական թրթիռները։ Սխե– մատիզմը և տեխնիցիզմը հաղթահարելու հակումներ է դրսևորում Վ․ Ալազանը՝ «Մաքառումներ» (1933) բանաստեղծու– թյունների ժող–ում։ Հայ պոեզիայում աստիճանաբար նվա– զում են անցյալի տխուր հիշողություննե– րը, առատանում հայրենիքի վերածնու– թյանը նվիրված բանաստեղծությունները։ Մասնավորապես 30-ական թթ․ սկզբից ծավալվում է ներբողագրական շարժումը, բանաստեղծները փառաբանում են ազգ․ և սոց․ վերածննդի ուղին թևակոխած Հա– յաստանը, նրա լուսավոր ապագան, դրա արտահայտություններն էին Ե․ Չարենցի Դովքերը և Տաղերը, Դ․ Մահարու «Մրգա– հասը» (1933), Դ․ Աարյանի ուրբանիստա– կան էջերը, Ն․ Զարյանի «Վերածնունդ» (1937) բանաստեղծությունը, նոր ասպա– րեզ մտած Հովհաննես Շիրազի (1914– 1984) «Դարնանամուտը» (1935)՝ աշխար– հի «գարնանացման» բանաստեղծական տեսությամբ։ 20-ական թթ․ վերջից, հերոս, բալլադ– ների կողքին, երևան են գալիս քնարա– կան, հրապարակախոս․, վիպական պոեմ– ներ։ Արդյունաբերական հսկաներ և կոլ– տնտեսային շարժում՝ սրանք էին ժամա– նակակից թեմայով պոեմների «սոցիալ– մարդկային հումքը»։ Հայ պոեմի պատմության մեջ երևույթ եղավ Ն․ Զարյանի «Ռուշանի քարափը» (1930) «չափածո էպոպեան» (հեղինակի բնութագրումն է)։ ժամանակաշրջանը լից– քեր հաղորդեց հասարակության պատմ․ գիտակցությանը։ Այդ գիտակցության գե– ղարվեստ․ բարձրակետը եղավ Ե․ Չարեն– ցի «Դիրք ճանապարհի» (1934) ժող–ն՝ պատմ․ պոեմների շարքով և փիլ․ շնչի Տաղերով ու Իարհուրդներով։ «Պատմության քառուղիներով» (1933) հրապարակախոսական–քնարական պոե– մում հրովարտակելով «0՜, չի եղել մեր գայլը պղնձյա» տեսակետը, Չարենցը նկատի ուկնր հայոց պատմության ող– բերգական ընթացքը։ Դա էլ հարուցում էր ազգ․ ինքնաքննադատության կիրքը («անանցյալ անցյալի» դիրքը), հետևա– բար նաև ազգ․ ինքնաճանաչման կանչը։ Պոեզիայում պատմ․ թեմայի յուրօրինակ արձագանքներն էին հայ ժող․ վիպերգի՝ «Աասնա ծռերի», տարբեր ճյուղերի գրա– կան մշակումները։ Դրանց շարքում էր Ա․ Իսահակյանի «Աասմա Մհեր» վիպեր– գի նոր տարբերակը (1937)։ Դրական ասուլիսների, վեճ ու վիճաբանություն– ների, ծրագրերի ու հրովարտակների իրա– դրության պայմաններում պոեզիան զար– գանում էր, մի կողմից, «լիրիկական անտ– րակտի»՝ մարդու ներաշխարհի բացա– հայտման, մյուս կողմից «էպիքական լայ– նության»՝ ժամանակի սոց․ նյութի յու– րացման ուղղությամբ։ Բանաստեղծների նոր սերունդը [խ․ Դաշտենց (1910–1974), Թ․ Հուրյան (1912–1942), Խ․ Հրաչյան (ծն․ 1912), Աղավնի (ծն․ 1911), Դ․ Բոր– յան (1915–1971), Մ․ Մարգարյան (ծն․ 1915), Ա․ Կապուտիկյան (ծն․ 1919), Դ․ էմին (ծն․ 1919), Հ․ Հովհաննիսյան (ծն․ 1919) և այլք] ընդարձակում է, այս– պես կոչված, «լիրիկական ֆրոնտը», հուն բացելով անհատական ապրումների հըն– չեցման համար։ Այդ սերունդը բերում էր կյանքի երիտասարդացման աշխարհզգա– ցում։ 20–30-ական թթ․ առաջադրվել են գեղագիտ․ բարձր սկզբունքներ և ստեղծ– վել գեղարվեստ, բարձրարժեք երկեր։ Հայ պոեզիայի ընդհանուր ֆոնի վրա բարձրացավ Եղիշե Չարենցի վիթխարի անհատականությունը։ Դեռ դարասկզբից հայ գեղարվեստ, արձակի առջև ծառացած՝ «գավառակա– նության», բարքագրական սահմանափա– կության հաղթահարման, նրա հասարա– կական–բարոյական–հոգեբ․ պաթոսի լայ– նացման խնդիրը առավելագույն սրու– թյամբ դրվեց կյանքի հեղ․ շրջադարձից