Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/510

Այս էջը սրբագրված չէ

իրենց հռետորական հնչերանգով, լար– ված ռիթմով, անմիջական պաթոսով, ժող․ բանահյուսության կերպարների ու դարձ– վածքների կիրառությամբ նոր բարձունքի հասցրին քաղաքացիական բանաստեղ– ծության ավանդույթները։ Պատերազմի առաջին արձագանքներից՝ պատգամ–հրո– վարտակներից ու մարտաշունչ կոչերից հետո բանաստեղծության ծանրության կենտրոնը դարձավ կռվող զինվորների ներաշխարհը։ Քնարական սկզբունքի ուժեղացումով բանաստեղծությունն ամե– նևին չկորցրեց իր մարտական շեշտը։ Նոր որակի համար առանձնացվեց «ռազ– մաճակատային քնարերգություն» հասկա– ցությունը։ Պատերազմի բարոյական իմաստավորման շեշտերը տեղ գտան ինչ– պես «ռազմաճակատային», այնպես էլ «թիկունքային քնարերգության» մեջ։ Հայրենական տան պատկերի կոնկրե– տացումով սովետահայ բանաստեղծու– թյունը «վերադարձավ» դեպի իր ակունք– ները, տեղ բացելով և՝ ազգային պատմու– թյան ու բնանկարի խորհրդանիշների, երկրի յուրօրինակ օրնամենտի, ե՝ սո– ցիալիստ․ կեցության նոր գծերի, սովե– տական ժողովուրդների հոգևոր դաշինքը մարմնավորող երևույթների համար։ Բա– նաստեղծական մտածողության մեջ կա– ռուցվեց հայրենիքի նոր պատկերը՝ «միասնական ընտանիք»։ Սրանով են շնչում ժամանակի շատ ու շատ բանաստեղ– ծական գործեր, ինչպես Դ․ էմինի «Կռուն– կը․․․»՝ հայոց ավանդական անտունիների նոր իմաստավորումը, Հ․ Շիրազի «Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք․․․» բանաստեղ– ծությունը, նաև ուրիշ գործեր, որոնց մեջ է Ն․ Զարյանի հայրենասիրական պաթո– սով տոգորված «Ձայն հայրենական» (1942) պոեմը։ Այս շրջանի գրական նշա– նակալի երևույթներից է Ն․ Զարյանի «Արա Գեղեցիկ» (1944) պատմադիցաբա– նական ողբերգությունը, որտեղ տարբեր գաղափարախոսությունների, քաւլ․ ռնդ– դիմադիր հոսանքների բախումը ներկա– յացվում է իբրև կառուցումի և գոյության գոտեմարտ։ Հայոց պատմության հայրենասիրական– հերոսական և կենսասիրական–բարոյա– կան ավանդույթների յուրացումը եղավ Դ․ Դեմիրճյանի «Վարդանանք» (գիրք 1 – 2, 1944–46) պատմավեպը, որն իր մեջ կրում է խոր ոլ հավերժական բովանդա– կություն՝ պատերազմների՝ կյանքի թշնա– մոլ դատապարտման միտքը։ Պատմության բարոյական խորհոլրդների մյուս իմաս– տավորումն էր Ա․Զորյանի «Պապ թագա– վորը» (1944), որտեղ հեղինակը ազգ․ ստրկացման սպառնալիքներին հակադրել է ազգային ինքնուրույնության երազան– քը։ Հայոց պատմության յուրօրինակ արդիական իմաստավորում էր նաև Վի– գեն խեչումյանի (1916–1975) «Զվարթ– նոց» (1945) նովելների ժողովածուն, այստեղ հիմնականը այն միտքն է, որ ժողովուրդն իր գոյությունը պահել է ոչ միայն ազատագրական կռիվներով, այլև մարդու և կյանքի իր մեծարումով, շինարարության ու արվեստների պաշտա– մունքով, միջնադարյան դոգմաների դեմ ծառացումով։ Կյանքի մեծարումը լայնո– րեն արտացոլվեց ռազմաճակատային ակ– նարկներում ու պատմվածքներում, ինչ– պես նաև հրապարակախոսության մեջ։ Հ․ Քոչարի (1919–1965) պատումներում, որոնք տեղ գտան «Նախօրյակին» (1942), «Հերոսների ծնունդը» (1942) և «Սրբա– զան ուխտը» (1946) ժող–ներում, հայրենի– քի զինվորների հերոսությունը ներկա– յացվում է իբրև աշխատանքի ու խաղա– ղության, արդար գոյության ու ժողովուրդ– ների եղբայրության համար կատարվող սխրագործություն։ Բարոյախոսական շեշ– տերով ընդգծվեցին նաև մյուս զինվորա– կան թղթակիցների՝ Վ․ Անանյանի (1905– 1980), Հ․ Մկրտչյանի (ծն․ 1903), Դ․ Բեսի (1910–1986) և այլոց պատումները, ինչ– պես և Դ․ Դեմիրճյանի մանրապատում– ները, Ա․ Զորյանի «Պարզ հոգիներ»-ը (1945, պատմվածքներ)։ ժամանակն իր կնիքը դրեց գեղարվեստ, գրկ–յան բոլոր ժանրերի ներքին կառուց– վածքի վրա․ ավանդական պատմավեպը, դրաման, պոեմն ու բալլադը՝ ի դեմս «Վարդանանքի», «Պապ թագավորի», «Արա Դեղեցիկի», «Բիբլիականի», «Ձայն Հայրենականի», Դ․ Աարյանի բալլադ– ների, հարստացան նոր գծերով, ջնջվե– ցին ակնարկի ու պատմվածքի դասագըր– քային սահմանագծերը, առաջ եկան նոր գրական տեսակներ։ Հ․ Օրբելու (1887– 1961), Ա․ Իսահակյանի, Հ․ Դյուլիքևխյանի (1886–1951) հակաֆաշիստ, հոդվածնե– րի կողքին հրապարակախոսության ժան– րի զարգացման մեջ մեծ դեր խաղացին ռադիոկանչերը, հարազատներից զինվոր– ներին հղված նամակները, մանավանդ հայկ․ հին հրովարտակների ոգուն հարա– զատ այնպիսի պատգամախոսություններ, ինչպիսիք էին հայ ժողովրդի նամակը (1943)՝ ուղղված ռազմաճակատում մար– տընչող իր զավակներին, Աովետական Հայաստանի մշակույթի ականավոր գոր– ծիչների դիմումը արտասահմանի հայ առաջադեմ ուժերին (1941), հայ ժողովըր– Ոհ դիմումը ուկրաինական ժողովրդին՝ «Ուկրաինացի եղբայրներ և քույրեր, հայ Ժողովուրդն ամբողջապես ձեզ հետ է» (1942), 89-րդ Հայկական հրաձգային Թա– մանյան դիվիզիայի նամակը հայ ժողո– ՎԸՐԴին (1945)։ Հայրենական մեծ պատերազմը սովե– տական ժողովրդի պատմության մեջ մը– տավ որպես տառապանքի ու սխրագոր– ծության շրջան, որպես ժողովուրդների նյութական ու հոգևոր ուժերի քննություն։ Հայ գեղարվեստ, գրկ–յան շատ գործեր, թափանցված այդ հերոսական օրերի շըն– չով, մտան ժողովրդի հոգևոր գանձարանը։ Մ․ Աղաբաբյան Հետպատերազմյան 1-ին տասնամյա– կի (1945–1954) գրականություն։ Շա– րունակելով 1920–30-ական թթ․ գեղար– վեստ․ խոսքի հիմնական սկզբունքնե– րը, կապված երկրի հասարակական– քաղ․ կյանքի զարգացման օրինաչափու– թյունների հետ, հետպատերազմյան շըր– ջանի գրկ․ ի հայտ բերեց ստեղծագործա– կան զարգացման նկատելի առանձկէս– հատկություններ։ Ըստ այդմ՝ այդ ժամա– նակահատվածը բաժանվում է երկու են– թաշրջանի՝ 1945–1954 թթ․ U 1954-ից հետո ընկած գրապատմ․ փուլը։ Հայաստանի ԴՄ II համագումարի (194b) պատգամավորներ, նստած են՝ Վ․ Զվյագին– ցևա, Դ․ Դեմիրճյան, Ա․ Իսահակյան, Մ․ Սարյան, կանգնած են՝ Հ․ Սիրաս, Մ․ Պետ– րովիխ, Հ․ Քոչար Պատերազմի ավարտից հետո՝ 1946-ին, հրապարակվեցին կուս․ մի քանի որոշում– ներ («Զվեզդա» և «Լենինգրադ» ամսա– գրերի մասին», «Դրամատիկական թատ– րոնների խաղացանկերի և դրանց բարե– լավման միջոցառումների մասին», «Մեծ կյանք» կինոնկարի մասին»), որոնք որո– շակի ուղղվածություն տվեցին գրկ–յան ու․արվեստի զարգացմանը։ Որոշումների մեջ պահանջ էր դրվում ամրապնդել գրկ–յան կապը բուն կյանքի ու իրականու– թյան հետ, ուժեղացնել գեղարվեստ, խոս– քի քաղաքաց․ բովանդակությունը, ուշա– դրության կենտրոնում պահել արդիա– կանությունը, չտարվել պատմ․ անցյալի գունազարդումով։ Այս պահանջների թե– լադրանքով ընթացավ նույն թվականի սեպտեմբերին հրավիրված ՀԴՄ II հա– մագումարը։ Հետպատերազմյան տարիների հայ գրկ․ բնութագրվում է ստեղծագործական ուժերի նոր համալրումով։ Դրական աս– պարեզ իջավ երիտասարդ գրողների մի նոր սերունդ (նրա որոշ ներկայացուցիչ– ներ իրենց մուտքն ազդարարել էին դեռևս 40-ական թթ․ առաշին տարիներին, իսկ ոմանք էլ նախաքայլերն արել էին ավելի վաղ), որն իրենից նկատելի ուժ ներկա– յացրեց այս և հատկապես հետագա տա– րիներին [Պ․ Աևակ (1924–1971), Հ․ Աահ– յան (ծն․ 1914), Ա․ Կապուտիկյան (ծն․ 1919), Դ․ էմին (ծն․ 1919), Վ․ Դավթյան (ծն․ 1922), Մ․ Մարգարյան (ծն․ 1915), Հ․ Հովհաննիսյան (ծն․ 1919), Ս․ Հարու– թյունյան (ծն․ 1921), Վ․ իյեչումյան (1916 – 1975), Ս․ Իաւնզադյան (ծն․ 1915), Ա․ Սա– հինյան (ծն․ 1917), Ի*․ Դյուլնազարյան (ծն․ 1918), Դ․ Տեր–Դրիգորյան (1916– 1981), Ա․ Ատեփանյան (ծն․ 1917) և ուրիշ– ներ]։ Նոր սերնդի կազմավորմանը նպաստեց այդ և հետագա տարիների զանգվածային հայրենադարձությունը։ Հայրենիք վերա– դարձան և իրենց ստեղծագործական բուռն կյանքն ապրեցին Հ․ Ղուկասյանը (ծն․ 1919), Ա․Ալաջաջյանը (ծն․ 1924), Ա․Ավագ– յանը (1919–83), Դ․ Քեշիշյանը (1921- 1980), Դ․ Աևանը (ծն․ 1926), Ա․ Ալիքյանը (ծն․ 1928), Կ․ Աուրենյանը (ծն․ 1925)։ Ամ– րապնդվեցին Հայաստանում և սփյուռքի գաղթօջախներում ապրող ու ստեղծագոր– ծող գրողների կապերը։ ՀԴՄ II համագու– մարում, ելնելով «Մեկ ժողովուրդ, մեկ գրականություն» սկզբունքից, Ա․ Իսա–