հակյանն իր բացման խոսքում հետևյալն ասաց․ «Մեր համագումարի ամենաարժե– քավոր արդյունքն այն կլինի, որ ավելի սերտանան և մտերմանան փոխադարձ հարաբերությունները մայր հայրենիքի և սփյուռքի գրականությունների միջև» («Երկ․ ժող․», հ․ 5, 1977, էջ 239)։ Փոխայցե– լությունների և սփյուռքահայ գրողների երկերը Հայաստանում տպագրելու շնոր– հիվ այդ կապերն աստիճանաբար դարձան գործնական, որոշակի և ավելի նպաստե– ցին ժողովրդի ցրիվ ուժերի հոգևոր մեր– ձեցմանը։ Գրական երիտասարդ ուժերի հետ մեկ– տեղ իրենց ստեղծագործական ուղին էին շարունակում Ա․ Իսահակյանը, Դ․ Դե– միրճյանը, Ս․ Զորյանը, Մ․ Արագին, Լեռ Կամսարը, Ն․ Զարյանը, Գ․ Սարյանը, Վ․ Անանյանը, Հ․ Քոչարը, Տ․ Շիրագը, Խ․ Դաշտենցը, Տ․ Սիրասը, Ս․ Տարոնցին և ուրիշներ։ Երկարատև հարկադիր բացա– կայությունից հետո նրանց միացան 20- ական թթ․ գրական սերնդի եռանդուն ներկայացուցիչներ Գ․ Մահարին, Մ․ Ար– մենը, Վ․ Նորենցը, Վ․ Ալագանը։ Հետպատերազմյան տարիների հայ գրկ․, գլխավոր նպատակ ունենալով ար– դիականության գեղարվեստ, պատկերու– մը, ի հայտ բերեց նյութի ընդգրկման նկատելի բազմազանություն։ Առաջնա– հերթ դարձավ երկրի վերակառուցման, գյուղի ու քաղաքի շինարարության պատ– կերումը կյանքի բոլոր բնագավառներում։ Միաժամանակ ստեղծվեցին պատերազմա– կան տարիները, զինվորի վերադարձը, հետպատերազմյան կյանքը, հայ ժողո– վըրղի հեռու և մոտիկ ժամանակների առանձին դրվագներ պատկերող երկեր։ Գրկ–յան նյութ դարձավ նաև արտասահ– մանի իրականությունը, ինչպես նաև սփյուռքահայ կյանքը։ Արձակում իր տե– ղը հաստատեց պատերազմական տարի– ների ճակատի և թիկունքի առօրյան պատ– կերող նկարագրական–պատմողական վեպը (Ք․ Թափալցյան, «Պատերազմ», հ․ 1–4, 1946–1965, Հ․ Սիրաս, «Արարատ», 1950, Ս․ Խանզադյան, «Մեր գնդի մար– դիկ», 1950, Հ․ Քոչար, -«Մեծ տան զավակ– ները», 1952, Մ․ Արմեն, «Ցասվա», 1953, Մ․ Շաթիրյան, «Զինվորներ», 1955 ևն)։ Այս ժանրի երկերը գրկ․ էին բերում կյան– քի անմիջական փաստը, դեպքերն ու իրա– դարձությունները դրանցում զարգանում էին ավելի լայնքով ու զանգվածային ընդ– գրկումով, քան հոգեբ․ խորացումներով։ Այս տարրներին ստեղծվեցին նաև պատ– մա–ազգս^րական, կենսագրական, սո– ցիալ–բարոյական, գյուղի ու քաղաքի կյանքը և ընթացիկ իրականությունը բնու– թագրող վիպական գործեր (Հ․ Սիրաս, «Հայր և որդի», 1946, Ա․ Սահինյան, «Խա– չուղիներ», 1946, «Ծարավ», 1955, Ի»․ Դաշ– տենց, «Խոդեդան», 1950, Աղավնի, «Շի– րակ», 1954, Վ․ Խեչումյան, «Մեզ մոտ հա– րավում», 1955, Ս․ Խանզադյան, «Հողը», 1954–1955, Գ․ Աևունց, «Թեհրան», 1952, Ս․ Ալաջաջյան, «Անապատում», 1953, Ա․ Ավագյան, «Շիկացած հող», 1955 ևն)։ Գեղարվեստ, նյութի յուրացման նույն պատկերն էր իշխում նաև պոեզիայում։ Ուշագրավ են Հ․ Շիրազի «Լիրիկա» (1946), «Գիրք խաղաղության և սիրո» (1950), Ս․ Կապուտիկյանի «Զանգվի ափին» (1947), «Այս իմ երկիրն է» (1949), «Իմ հա– րազատները» (1951), Գ․ էմինի «Նորք» (1946), «Նոր ճանապարհ» (1949), Պ․ Սևա– կի «Անմահները հրամայում են» (1948), Հ․ Սահյաեի «Որոտանի եզերքին» (1946) ժող–ները, Գ․ Սարյանի «Վերադարձ» շար– քը։ Պոեզիայի գլխ․ խնդիրն է դառնում վավերական հավաստիություն ունեցող նյութի յուրացումը (որոշակի դեպք, փաստ, եղելություն, իրադարձություն, պատմու– թյուն), որը չավւածո խոսքին հաղորդում է վիպական–ակնարկային բովանդակու– թյուն։ Հետպատերազմյան տարիներին հրա– պարակ հանվեցին նաև դրամատիկ, նոր երկեր, որոնցում փորձ էր արվում տեսա– նելիորեն վերարտադրելու ժամանակա– կից մարդու կերպարը (Ն․ Զարյան, «Աղբ– յուրի մոտ», 1950, «Փորձադաշտ», 1953, Գ․ Բորյան, «Բարձունքներում», 1949, Մ․ Քոչարյան, «Հին հիվանդություն», 1953, Գ․ Տեր–Գրիգորյան, «Այս ասաղերը մերն են», 1949)։ Այս շրջանի թաաերգու– թյունները, բեմ հանելով որոշակի կեն– սական վիճակներ ու հարաբերություն– ներ, այնուամենայնիվ, զուրկ էին հոգեբ․ խորացումից, իսկ երբեմն էլ դուրս չէին գալիս պարզունակ սխեմաների շրջանակ– ներից։ Մանկապատանեկան գրկ․ ուշագրավ եր– կերով հարստացրեց Վ․ Անանյանը («Սևա– նի ափին», 1951 ևն)։ Տպագրվեցին նաև Մ․ Արազու «Մանկական պատմվածքներ» (1952), Ա․ Շայբոնի (1905–1982) «Սպի– տակ ստվերների աշխարհում» (1951), «Տիեզերական օվկիանոսի կապիտաննե– րը» (1955) գրքերը։ Մանկապատանեկան գրկ․ նոր գործերով հարստացրին Գ․ Բոր– յանը, Խ․ Հրաչյանը, Խ․ Գյուլնազարյանը։ Այս ամենով հանդերձ հետպատերազմ– յան տարիների հայ գրկ․ չհասավ գեղար– վեստ․ բարձր արդյունքի։ Պատճառը ոչ թե տաղանդի պակասն էր, այլ այն սխալ տես․–գեղագիտ․ նախադրյալը, որ պար– տադրվում էր այդ տարիների գրկ–յանը։ Գեղարվեստ, խոսքը ընկավ սխեմատիզմի վանդակների մեջ, որտեղ գերագույն օրենքի ուժ էին ձեռք բերել անկոնֆլիկ– տայնության տեսությունը, կյանքի գու– նազարդումը, տոնական–շքերթային մո– տեցումը իրական բարդ ու դժվարին առ– օրյային։ Այդ ամենը խորապես խանգա– րում էր գրկ–յան գլխ․ հերոսի՝ ժամանա– կակից մարդու կյանքի ու հոգևոր աշխար– հի ճշմարտացի պատկերմանը։ Մարդը դրվում էր դեպքերի շարժման մեջ, բայց որպես լիարժեք անհատականություն, ըստ էության, բացակայում էր։ Նրա փո– խարեն գրկ–ում տնօրինում էր «գաղափա– րական ձայնափողը»։ Այս թերացումներից անմասն չմնացին թե ավագ և թճ երի– տասարդ սերնդի գրողները։ Սակայն այս տարիներին կուտակած կենսական պա– լարներն ու զսպված ներքին ուժը երևան եկան հետագա տարիների նրանց ստեղ– ծագործություններում։ Դ․ Գասպարյան 1954՜– 1980-ական թթ․ գրականություն։ 1954-ից հետո, երկրում կատարված ար– մատական փոփոխությունների հետևան– քով, որ արտացոլվեցին ՍՄԿԿ XX և XXII համագումարներում, հայ սովետական ՍՍՀՄ ԳՄ III համագումարի (1959) մի խումբ հայ պատգամավորներ գրկ․ ընթացավ զարգացման նոր հունով։ Գրական կյանքում կարևոր իրադարձու– թյուն եղան Հայաստանի գրողների III և ՍՍՀՄ գրողների II համագումարները (1954)։ Գրկ–յան մեջ վերականգնվեցին այնպիսի արմատական սկզբունքներ, ինչ– պիսիք են պատմականությունը, ժողովըր– դայնությունը, ավանդույթների կենսական հիմքը, խոսքի զարգացումն ապահովող ազատ նորարարությունը, վերստին երե– վան եկավ մարդ–անհատը՝ իր անձնական կյանքով, նրբին խոհերով ու ապրումնե– րով։ ժամանակակից մարդու համակող– մանի պատկերման հետ մեկտեղ նոր հիմ– քերի վրա դրվեցին սովետական գրկ–յանն անհրաժեշտ արմատական սկզբունքնե– րը (գրողի քաղաքացիական պարտքի գի– տակցումը, խոսքի հասարակ, հնչեղու– թյունը)։ Դրանք հանգում էին այնպիսի կարևոր հարցադրման, ինչպիսին է կա– պը իրական կյանքի ու ժողովրդի պատմ․ ճակատագրի հետ։ Խնդիր էր դըր– վում ժամանակի հասարակական կյան– քը բացահայտել սոցիալ–հոգեբան․ ամ– բողջ խորությամբ։ Գրողներն առաջա– դրեցին նաև բանարվեստի զարգացմանը վերաբերող խնդիրներ։ Այս ամենի շուր– ջը մամուլում ծավալվեցին ուշագրավ բա– նավեճեր՝ ճշտելով վերաբերմունքը այն– պիսի խնդիրների նկատմամբ, ինչպի– սիք են ավանդականն ու նորարարակա– նը, ազգայինն ու համազգայինը, արդիա– կան ըմբռնումներն ու հնացած պատկե– րացումները, քաղաքացիական շեշտվա– ծությունն ու փիլ․ ներքնատեսությունը, անձնականն ու անանձնականը արվեստի մեջ։ Հատկապես 50-ական թթ․ կեսերից մինչև 70-ական թթ․ սկիզբը առավել եռան– դուն էին բանաստեղծները, որոնք և նոր շարժում պարտադրեցին գրական կյան– քին։ Բանաստեղծական իրենց ճանապար– հը շարունակեցին ավագ սերնդի ներկա– յացուցիչները։ Լույս տեսան Ն․ Զարյանի «Արև և ստվեր» (1957), «Սպասում եմ քեզ» (1968), Գ․ Սարյանի «Քրիզանթեմ» (1968), Հ․ Շիրազի «Քնար Հայաստանի» (հ․ 1–3, 1958–74), «Հուշարձան մայրիկիս» (1968) ժող–ները։ Նոր գրքերով ու բանաստեղծա– կան շարքերով հանդես եկան Վ․ Նորեն– ցը, Ս․ Տարոնցին, Վ․ Ալազանը, Գ․ Բոր– յանը, Մ․ Խկրանյանը (1899–1970), Խ․ Դաշտենցը, Կ․ Զարյանը, Մ․ Վեսպերը, Ա․ Գրաշին և ուրիշներ։ Մեծ ժողովրդա– կանություն ձեռք բերեց Հ․ Շիրազի պոե– զիան։ Ստեղծագործական բուռն կյանք
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/511
Այս էջը սրբագրված չէ