վածքներն ու վիպակները։ Մարդկային ճակատագրեր պատկերելու միջոցով գրկ․ կանգնում է ժամանակների գեղարվեստ, տարեգրությունն ստեղծելու անհրաժեշ– տության առջև [Շ․ Թաթիկ յան (ծն․ 1924), «Նրա ճանապարհը», հ․ 1–3, 1956–62, «Երիցս խաչվածը», 1985, Զ․ Խալափյան, «Որտե՞ղ էիր, մարդ աստծո», 1966, Ա․ Սա– հինյան, «Կարոտ», 1975, են)]։ ժամանա– կի տարեգրությունն ստեղծվում է նաև հայ արձակի համար ավանդական դար– ձած պատմակենսագրական ինքնակեն– սագրական բնույթի երկերով (Ն․ Զարյան, «Պարոն Պետրոսն ու իր նախարարները», 1958, «Երկրորդ կյանք», 1982, Աղավնի, «Բարի լույս, Արեգ», 1980)։ Արձակի մեջ են ներթափանցում երկրի հասարակա– կան–քաղ․ կյանքի այնպիսի երևույթներ, որոնք անհատի պաշտամունքի տարինե– րին վարագուրվել էին [Լ․ Հուրունց (1913– 1982), «Կարապներ», 1962, Վ․ Արամյան (ծն․ 1909), «Մարդու սերը», 1962, Խ․ Հրաչ– յան (ծն․ 1912), «Ռոմանտիկները», 1963, Մ․ Արմեն, «Պատվիրեցին հանձնել ձեզ», 1964]։ Հատկապես հաջողված են Գ․ Մա– հարու մի շարք պատմվածքներ («Աև մար– դը», «Արջը ծխամորճով», «Նախօրյակին», «Անմեղ մեղավորներ»)։ 60–70-ական թթ․ արձակի հիմնական ուշադրությունը лици1и^ էր ժամանակա– կից կյանքին։ Բազմաթիվ վեպերում ու վիպակներում որպես հարցադրում կանգ– նեցին այսօրվա կյանքի հասարակական– բարոյական խնդիրները։ Գնալով՝ փաս– տական նյութի կուտակմանը հաջորդեց նյութի հոգեբան․–փիլ․ յուրացումը։ Կյանքի միագիծ պատկերմանը փոխարինեց բազ– մաճյուղ զուգորդական պատումը, նկարա– գրականությունն իր տեղը զիջեց վեր– լուծական մտածողությանը։ Այս առումով ժամանակակից հայ արձակի բարձր դըր– սևորումներից է Հ․ Մաթևոսյանի ստեղ– ծագործությունը։ Նրա վիպակներում ու պատմվածքներում, որոնք զետեղված են «Օգոստոս» (1967), «Ծառերը» (1978), «Մեր վազքը» (1978), «Տերը» (1983) գըր– քերում ու երկերի երկհատորյակում (Երկ․ ժող․, հ․ 1–2, 1985) և որոնք թողնում են մի մեծ ու բազմաճյուղ վեպի առանձին, բայց ներքուստ սերտորեն իրար կապված հատվածների տպավորություն, ռեալիստ, թանձր գույներով պատկերվում է ժամա– նակակից հայ գյուղի կյանքը։ Գյուղը նրա համար ոչ թե աշխարհից կտրված հովվերգական մի անկյուն է, այլ հենց աշխարհի շարժմամբ ապրող դժվարին ու դրամատիկ, կյանքի մի ասպարեզ։ Այս ՍՍՀՄ ԳՄ VII համագումարի (1981) մի խումբ հայ պատգամավորներ առումով առանձնանում են հատկապես «Բեռնաձիեր» շարքի պատմվածքները, «Աշնան արև», «Տերը» վիպակները։ ժա– մանակակից գյուղի ու կենցաղի պատկեր– մանն են նվիրված նաև Ա․ Այվագյանի («Լեռնցիներ», 1955, «Տուր ձեռքդ, կյանք», 1959, «Խնձորեսկ», 1981), Ա․ Սեկոյանի (ծն․ 1922) «Ոսկե վազերի մեջ», 1958, Մ․ Արմենի («Ոսկե հնձան», 1959), Բ․ Ուլու– բաբյանի (ծն․ 1925) («Հայրենի հող», 1959, «Թարթառ», 1963), Խ, Հրաչյանի («Ուրցի Մարան», 1961) և այլոց բազմա– թիվ վեպեր, վիպակներ ու պատմվածք– ներ։ Արձակի մեջ լայնորեն պատկեր– վում է նաև քաղաքի արդ․, մտավորական կյանքը [Ա․ Ատեփանյան (ծն․ 1917), «Ամառնամուտ», 1959, Ա․ Խանզադյան, «Քաջարան», 1964, Հ․ Մելքոնյան, «Հար– ցաքննություն», 1977]։ ժամանակի հա– սարակական–բարոյական խնդիրներին են նվիրված Վ․ Պետրոսյանի վիպակներն ու պատմվածքները, որոնք ի մի են բերված «Քաղաքի կիսաբաց լուսամուտները» (1964), «Ապրած և չապրած տարիներ» (1970), «Դեղատուն «Անի» (1973), «Վեր– ջին ուսուցիչը» (1980), «Մենավոր ընկու– զենին» (1981) գրքերում։ Այս շրջանի հայ արձակի դիմագիծն ամբողջացնում են Գ․ Բեսի (1910–86), Բ․ Վերդյանի, Հ․ Մը– կըրտչյանի, Ա․ ԿՈւրտիկյանի (1908– 1986), Մ․ Խերանյանի, Բ․ Աեյրանյանի (ծն․ 1913), Գ․ Քեշիշյանի, Մ․ Մնացականյանի (ծն․ 1934), Պ․ Զեյթունցյանի, Ն․ Ադալյա– նի (ծն․ 1936), Կ․ Աիմոնյանի (ծն․ 1936), Գ․ Դևրիկյանի (ծն․ 1937) ստեղծագործու– թյունները։ Ակնարկի և հրապարակա– խոսության բնագավառում ուշագրավ գոր– ծերով հանդես եկավ Զ․ Բալայանը (ծն․ 1935)։ Թատերգությունը ներկայանում է Գ․ Բորյանի («Երեք դրամա», 1963, «Նույն հարկի տակ», 1972), Ա․ Պապայանի (ծն․ 1911) («Կատակերգություններ», 1962, «Աշխարհն, այո, շուռ է եկել», 1972), Գ․ Տեր–Գրիգորյանի («Գարնան անձրև», 1962, «Տասը տարի», 1969, «Իմ խեղճ Պորտոս», 1977), ժ․ Հարությունյանի (ծն․ 1928) («Գլխի գինն է 50 միլիոն», 1968, «Ղազարը գնում է պատերազմ», 1968, «Հարսնացու հյուսիսից», 1973, «Խաչմե– րուկ», 1979) ստեղծագործություններով։ Թատերգության մեջ իրենց ավանդն ունեն նաև Գ․ Ցաղջյանը (ծն․ 1916), Ա․ Շահին– յանը (ծն․ 1928), Լ․ Կարագյոզյանը (1913– 1986), Լ․ Միքայելյանը (1905–87)։ Արձակ գործերի հետ մեկտեղ թատերգություններ գրեցին նաև Զ․ Խալափյանն ու Պ․ Զեյ– թունցյանը։ Միաժամանակ թատրոննե– րում բեմականացվեցին Հ․ Մաթևոսյանի և Վ․ Պետրոսյանի արձակ երկերը։ Թա– տերագիրները հիմնականում անդրա– դարձան ժամանակակից կյանքին։ Իրա– կանությունը իր նոր հերոսներով, հերոս– ների աշխատանքային ու կենցաղային առօրյան պատկերող վիճակներով ու հա– րաբերություններով բարձրացավ բեմ։ Հրատարակվեցին նաև բազմաթիվ ար– ձակ ու չափածո գրքեր՝ նվիրված մանուկ և պատանի ընթերցողին։ Մանկագիրնե– րը նյութի զվարճալի, զբաղեցնող, ճա– նաչողական–հետաքրքրաշարժ հատկա– նիշների կողքին տեղ տվեցին նաև հա– սարակական–բարոյական խնդիրներին։ Այս ուղղությամբ ուշագրավ գործեր ստեղ– ծեցին Հ․Հայրապ ետ յանը (1874–1962), Վ․ Անանյանը, Խ․ Գյուլնազարյանը, Խ․ Հրաչ– յանը, Վ․ Արամյանը, Զ․ Դարյանը, Վ․ Տալյանը (ծն․ 1907), Պ․ Խաչատրյանը (ծն․ 1924), Մ․ Մուրադյանը (ծն․ 1930) և ուրիշներ։ Ամբողջության մեջ հայ սովետական գրկ․ այս շրջանում ի հայտ բերեց զարգաց– ման ուրույն առանձնահատկություններ, դուրս եկավ հետաքրքրությունների ան– համեմատ լայն ոլորտ և դարձավ իր ժա– մանակի գեղարվեստ, հարուստ տարե– գրությունը։ Դ․ Գաացարյան Պատկերազարդումը տես 496–497-րդ էջերի միջև՝ ներդիրում։ Գրկ․ Ս ու ր խ ա թ յ ա ն Հ․, Հետ–հոկտեմ– բերյան հայ գրականություն, Ե․, 1929։ Ս ի– մ ո ն յ ա ն Դ․, Հայաստանի գրականությու– նը, Ե․, 1934։ Սարգսյան Խ․, <,այրենա– կան պատերազմը և գրականությունը, Ե․, 1946։ Գյուլիքևխյան Հ․, Սովետական դրամատուրգիայի մասին, Ե․, 1948։ Ա ղ ա– բ ա բ յ ա ն Ս․, Հայ սովետական գրականու– թյան պատմություն, գիրք 1, Ե․, 1986։ Եղիշե Չարենցի ստեղծագործությունը (ժող․), Ե․, 1957։ Սովետահայ գրականության տարեգրու– թյուն, [հ․ 1-2], Ե․, 1957–77։ Սկսել Բակունցի ստեղծագործությունը (ժող․), Ե․, 1959։ Սո– վետահայ գրականության պատմություն, հ․ 1–2, 1961–65։ Արգումանյան Ս․, Սո– վետահայ վեպը, հ․ 1–3, Ե․, 1967–86։ Մխի– թարյան Ա․, Վրաստանի սովետահայ գրականությունը, Ե․, 1966։ Նույնի, ժա– մանակակից սովետահայ արձակագիրներ, Թ․, 1985։ Չարենցյան ընթերցումներ (ժող․), Ե․, հ․ 1–4, 1973–79։ Գրիգորյան Վ․, Սո– վետահայ դրամատուրգիայի ձևավորումը, Ե․, 1975։ Գասպ արյան Դ․, Սովետահայ պոեզիայի տաղաչափությունը, Ե․, 1979։ Սո– վետահայ գրականության պոետիկան (ժող․), Ե․, 1980։ ժամանակակից հայ արձակը (ժող․), Ե„ 1981։ Գր ական առնչություններ Հայ գրկ․ ձևավորվել ու զարգացել է համաշխարհային գրավոր մշակույթի հետ ունեցած սերտ առնչությունների պայման– ներում, ինչպես հարևան ժողովուրդների գրական փորձի ստեղծագործ, յուրացման, օտարալեզու սկզբնաղբյուրների անմի– ջական օգտագործման, այնպես էլ առան– ձին հուշարձանների հայերեն թարգմանու– թյան ճանապարհով։ Նույն եղանակներով օտար գրկ–ների մեջ արձագանք են գտել հայ մատենագրության փաստերը։ Այս առնչությունների շնորհիվ հայ գրկ․ մի կողմից հաղորդակցվել է համաշխարհա– յին գրական ու գեղարվեստ, մտքի նվա– ճումներին, մյուս կողմից՝ իր ավանդը բերել համամարդկային մտավոր զար– գացմանը։ Հայ մատենագրության սկզբնավորման գործում բացառիկ նշանակություն է ունե– ցել թարգմ․ գրկ․։ Առաջին թարգմ․ կոթողը Աստվածաշունչն է, որ 405–408-ին իրա– կանացրել և այնուհետև իրենց աշակերտ– ների հետ լրացրել ու վերջնական տեսքի են բերել Մեսրոպ Մաշտոցն ու՚Աահակ Պարթևը (տես Հայ գրականությունը V– IX դդ․ մասը)։ Հետագա ժամանակներում ևս, մինչև XVIII դ․ վերջը, բազմատեսակ գործեր են թարգմանվել նաև արաբ․, լա– տին․, վրաց․, ֆրանս․, լեհ․, պարսկ․ և
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/513
Այս էջը սրբագրված չէ