Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/514

Այս էջը սրբագրված չէ

այլ լեզուներից։ Ուշագրավ է, որ XII– XIV դդ․ որոշ թարգմ–ներ կատարվել են հայ և այլազգի մտավորականների համա– գործակցությամբ։ Հայտնի են Ներսես Շնորհալու և Միքայել Ասորու, Ներսես Լամբրոնացու և Հերապոլսի միտրոպո– լիտ Կոստանդինի, Վարդան Աբեելցու և Իշոխի, Հակոբ Քռնեցու և Պետրոս Արա– գոնացու, Հովհաննես Քռնեցու և Բարդու– ղիմեոս Բոլոնիացու համատեղ աշխա– տանքները։ Վարքազրական–վկայաբ տնա– կան հուշարձանների կողքին իրենց գե– ղարվեստ․ և պատմամշակութային արժե– քով առանձնանում են համաշխարհային գրական ճանաչման արժանացած այնպի– սի երկեր, որոնց մեծ մասն ունի ընդգծված աշխարհիկ բովանդակություն։ Առավել ընդարձակ խմբավորմամբ դրանք ներկա– յացնում են ա․ միջնադարյան վեպն ու վիպակը4 «Աղեքսանդր Մակեդոնացու» (թարգմ․ վերագրվում է Մովսես Խորենացունյդ․), «Պղնձե քաղա– քի», «Մանկան և աղջկա», «Փահլուլ թա– գավորի», «Ֆարման մանկան» (դ․) պատ– մությունները, Ֆ․ Ֆենելոնի «Տելեմաքի արկածները» [«Պատմութիւն Թելամաքի որդւոյ Ցուլիսի», թարգմ․ Մարգար Խոճենց (Երեանցի), հ․ 1 – 2, 1794–95], բ․ խ ր ա– տըն ու բ ար ո յ ա–ու ս ու ց ո ղ ա– կան պատմվածքը՝ «Պատմութիւն և խրատք Իփկարայ Իմաստնոյ» (V դ․), Գրիգոր Մեծ Պապի «Զրույցներ Իտալիա– յում ապրած հայերի վարքի ու հրաշա– գործության մասին» (թարգմ․՝ Ներսես Լամբրոնացի, XII դ․), «Վարք հարանց» (XII դ․), «Բանք իմաստասիրաց» (XIII դ․ առաջ), «Նուշիրվանի խրատները» (XIII դ․), «Պատմություն Փոնցիանոս կայ– սեր կամ Ցոթն իմաստասիրաց» (թարգմ․՝ Հակոբ Թոխաթցի, 1614), «Հայելի վա– րուց» (թարգմ․՝ Ատեփանոս Լեհացի, 1651) գրքերը, գ․ ա ռ ա կ ա գ ր ու թ յ ու ն ը՝ «Բարվախոս» (V դ․), «Առակք Ողիմպիա– նու» (VI–VII դդ․)․ «Առակք Եգոբոսի» (թարգմ–ներ՝ Եդիա Կարնեցի, 1722, Մար– գար Շահրիմանյանց, 1784) ժող–ները։ Հի– շատակելի են «Ծիծաղական պատմու– թյուններ» անեկդոտների շարքը (թարգմ․՝ Պետրոս Կոստանդնուպոլսեցի, 1763) և Հոմերոսի «Իլիականի» արձակ թարգմ․ (թարգմ․՝ Գևորգ Դպիր Պալատացի, 1783)։ Հայ միջնադարից պահպանվել են նաև չափածո ստեղծագործությունների սակա– վաթիվ, բայց մեծարժեք թարգմ–ներ՝ Դեորգիոս Պիսիդեսի «Վեցօրեայքը» (թարգմ․՝ Ատեփանոս Այունեցի, VIII դ․) և, մանավանդ, XIV դ–ից Եվրոպայում լայն ընդունելություն գտած «Պատմություն Փարեգի և Վեննայի» ասպետական սիրա– վեպը (փոխադրություն՝ Հովհաննես Տեր– զընցի, 1587)։ Միջնադարի ֆրանս․, իտալ․, գերմ․ գրկ–ների մեջ գործողությունների վայր են դարձել Մեծ Հայքը կամ Կիլիկիան։ Կ․ Կոռնելի «Պողիկտոս» ողբերգության նույնանուն հերոսը հայազգի նահատակն է, գործողությունները ծավալվում են պատմ․ Հայաստանում։ Հայերեն թարգմանությունները, մաս– նավորապես՝ վաղ շրջանինը, որ աչքի են ընկնում նախօրինակի հարազատ վե– րարտադրությամբ, շատ արժեքավոր են համաշխարհային մշակույթի հետազոտ– ման համար։ Դրանց մի նշանակալից մասը, բնագրերը չպահպանվելու պատ– ճառով, ունի սկզբնագրի արժեք։ Մյուս կողմից հայ մատենագրությունն ու նրա գործիչները զգալի ներդրում ունեն արլ․ և եվրոպ․ գրկ–ների հարստացման բնա– գավառում։ Հուն, պահպանվում են Դավիթ Անհաղթի աշխատությունները, որոնք հե– ղինակային շարադրանք են։ V–XVII դդ․ ընթացքում Ագաթանգեղոսի գիրքը թարգ– մանվել է հուն․, ասոր․, արաբ․, վրաց․, հաբեշ․, լատին, և այլ լեզուներով։ Միջին դարերում հայերենից վրաց․ են փոխա– դրվել ինքնուրույն և թարգմ․ բազմաթիվ երկեր՝ վկայաբանություններ, պատմա– գրական աշխատություններ > առակներ։ Հայկ․ աղբյուրները հազվագյուտ փաս– տեր են հաղորդում այլ ժողովուրդների գրողների ու գրկ–ների վերաբերյալ։ Միջ– նադարյան գրական առնչությունների պատմության համար ուշագրավ նյութ են տալիս այլ գրկ–ների մեջ Փավստոս Բու– զանդի, Մովսես Խորենացու, Մխիթար Դոշի և ուրիշների երկերի գտած արձա– գանքները։ Հայտնի է, որ Հեթում պատմի– չը XIV դ․ սկզբին Հռոմի Կղեմես V պապի հանձնարարությամբ գրել է (միջնադար– յան ֆրանս–ով) թաթար–մոնղոլների պատ– մությունը, որը թարգմանվել է լատ․, այ– նուհետև՝ ֆրանս․, իտալ․, անգլ․, հոլանդ, և այլ լեզուներով, ազդելով Արևմուտքի քաղ․ մտքի և գեղարվեստ, շարժման վրա։ Հատկապես XV–XVIII դդ․ քաղ․ և տնտ․ հանգամանքների բերումով օտար լեզու– ներով են գրել հայազգի շատ բանաստեղծ– ներ, պատմիչներ, աշուղներ, որոնց եր– կերի մի մասը հայատառ գրությամբ եր– բեմն տեղ է գտել հայոց ձեռագրերում։ Վրաց և ադրբ․ աշուղական բանաստեղ– ծության զարգացման գործում անգնահա– տելի ավանդ ունի Աայաթ–4յովան։ Հարևան ժողովուրդների գրկ–ների հետ ունեցած կենդանի շփոււ/ները, ինչպես ե այդ գրկ–ներից կատարված թարգմ–ները խոր հետք են թողել ինքնուրույն մատե– նագրության մեջ։ Դիոնիսիոս Թրակացու «Քերականական արվեստ» աշխատությու– նը խթան է հանդիսացել, որպեսզի V– XVII դդ․ հայ բազմաթիվ քերականներ գրեն մեկնություններ։ XIII–XVItդդ․ ուրույն ուղի են անցել «Աղեքսանդր Մա– կեդոնացու», «Պղնձե քաղաքի», «Մանկան և աղջկա», «Փահլուլ թագավորի» պատմու– թյունների հայերեն թարգմ–ները, որ ըստ ազգ․ պահանջի՝ կրեւով խմբագրական էական փոփոխություններ, համալրվել են հայ բանաստեղծների գրած բազմաթիվ կաֆաներով, հայրեններով, հանելուկնե– րով։ Վ․ Ներսիսյան Հայ գրական առնչությունները ընդլայն– վեցին հատկապես XVIII–XIX դդ․ առաջին երկու տասնամյակում։ Դրանց ուղղվածու– թյան ու բովանդակության հարցում էա– կան նշանակություն ունեցան հայ գաղ– թավայրերը․ աշխարհի տարբեր կողմե– րում (Մադրաս, Կալկաթա, Վենետիկ, Պոլիս, Զմյուռնիա, Մոսկվա, Պետերբուրգ, Թիֆլիս, Բաքու, Փարիզ, Լոնդոն, Կահի– րե, Աթենք, Վառնա, Բոստոն ևն) ծավալ– վեց հրատարակչական բուռն գործունեու– թյուն։ Հայ գրական առնչությունների առար– կան XVIII–XIX դդ․ առաջին կեսին եղավ կլասիցիզմի գրկ․։ Դեռևս Խաչատուր էր– զրումցու «Համառօտական իմասաասի– րութիւն» (1711) աշխատության մեջ ար– ծարծվեցին Ն․ Բուալոյի «Քերթողական արվեստի» դրույթները։ Նույն այդ ժամա– նակ մխիթարյանների ջանքերով, ինչպես և հնդկահայ և այլ գաղթավայրերում թարգմանվեցին հունա–հռոմ․ գրկ–յան դա– սականները (Հոլքերոս՝ «Իլիական», «Ոդի– սական», Վիրգիլիոս՝ «էնեական», «Մշա– կականք», Օրատիոս՝ «Արվեստ քերթու– թյան», Եգոպոսի առակները, առանձին գործեր Աոֆոկլեսից, էսքիլեսից, Կիկե– րոնի ճառերը)։ Ֆենելոնի «Տելեմաքի ար– կածներր» վեպն ու Միլտոնի «Դրախտ կորուսյալ» պոեմը չորս թարգմ․ են ունե– ցել։ Այդ շրջանում և հետագայում են թարգ– մանվել Արիոստոյի, Տասսոյի, Ռասինի, Վոլտերի, Կոռնելի, Մոլիերի գործերից։ Հայ գեղարվեստ, միտքը հարատև հե– տաքրքրություն է ցուցաբերել համաշխար– հային ռոմանտիկ, գրկ–յան նկատմամբ։ Շատ թարգմ–ներ է ունեցել Բայրոնի ստեղ– ծագործությունը (Ղ․ Ալիշան, Մ․ Թաղիադ– յան, Հ․ Թումանյան, Ռ․ Որբերյան, սո– վետական շրջանի թարգմանիչներ ու հե– տազոտողներ)։ Իսկ 1816-ին Բայրոնն այցելել է Ս․ Ղազար կղզի, ծանոթացել Մխիթարյան միաբանության գործիչնե– րին։ Հ․ Ավգերյանից սովորել է հայոց լեզու, նրա հետ հրատարակել «Քերակա– նութիւն անգղիական և հայերէն» (1817), «Քերականութիւն հայերէն և անգղիական» (1819) դասագրքերը, օգնել «Բառարան անգղիերէն և հայերէն»-ի ստեղծմանը, գրել իր նշանավոր առաջաբանը, բարձ– րացրել հայ ժողովրդին թուրք փաշաների և պարսկ․ սատրապների բռնակալությու– նից ազատագրելու խնդիրը։ Հայերենից անգլ․ է թարգմանել երկու գլուխ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից» և հատվածներ Ներսես ԼաՍ՜բրոնացու «ճար– տասանությունից»։ Աստւ1ածաշնչից թարգ– մանել է այն մասերը, որոնք պակասել են անգլ․ թարգմ–թյան մեջ։ Վ․ Հյուգոյի հետ հայ գրողների անձնա– կան և ստեղծագործական կապը հարուստ պատմություն ունի։ <այերեն են թարգ– մանվել նրա գրեթե բոլոր գործերը, բե– մադրվել թատերգությունները։ Նա գո– հունակությամբ է ընդունել իր «Թշվառ– ների» հայերեն թարգմ․ և թարգմանիչ Դ․ Չիլինկիրյանի նամակին պատասխա– նել է, «Ես Ձեր հնամենի լեզուն չգիտեմ, բայց սիրում եմ այն։ Նրա մեջ ես զգում եմ արևելքը և նշմարում դարերը։ Նրա մեջ ես տեսնում եմ անցյալի խորհրդավոր նշույլի ճառագայթումը։ Ինձ համար պար– ծանք է հայերեն թարգմանվելս․․․» (Հ․ Դասպարյան, «Վիկտոր Հյուգոն հայ գրականության մեջ», 1963, Էջ 278)։ Ռեալիստ, գրկ–յան բոլոր փուլերը՝ Վե– րածննդի և լուսավորականության, մին– չև քննադատական ռեալիգմ ու պրոլետ, գրկ․, հիմնավոր տեղ գրաւ]եցին հայ գրա– կան առնչությունների մեջ։ «Հովսեփ Էմի– նի կյանքն ու արկածները» (անգլ․, 1792) գրքում նշված են Շայլոքն ու Օթելլոն։ 1822-ին Կալկաթայի «Շտեմարան» հան– դեսում հիշատակվել են Շեքսպիրի շատ