գործեր և թարգմանվել առանձին ւոուլեր։ Նրա երկերից առաջին լրիվ թարգմ․ կա– տարել է Ա․ Կ․ Տետեյանը, իսկ հետագա– յում թարգմանել են Գ․ Բարխուդարյանը, Ս․ Սուլխանյանը, Ս․ Արծրունին և շատ ուրիշներ։ Աակայն Շեքսպիրի անգերա– գանց թարգմանիչն է Հ․ Մասեհյանը, որը ընդարձակ առաջաբաններում և ծանոթա– գրություններում հանդես է եկել նաև իբրև շեքսպիրաբանության պատմաբան։ Վերջին շրջանի հայտնի թարգմանիչնե– րից են Վ․ Թերգիբաշյանը, Խ․ Դաշտենցը, Հ․ Սևանը, U․ Ալաջաջյանը։ Շեքսպիրի ստեղծագործությանը անդրադարձել են Ւ»․ Աբովյանը, Ա․ Նազարյանը, Մ․ Նալ– բանդյանը, Պ․ Դուրյանը, Ղ․ Աղայանը, Հ․ Հովհաննիսյանը, Լեոն, Հ․ Թումանյա– նը, Թեոդիկը, Ռ․ Որբերյանը, Վ․ Թեքեյա– նը, Ա․ Չոպանյանը և շատ ուրիշներ, իսկ Շեքսպիրի և նրա հայկ․ առնչությունների մասին գրել են Հ․ Աուրխաթյանը, Հ․ Գյու– լիքևխյանը, Լ․ Քալանթարը, Ա․ Հարու– թյունյանը, Վ․ Փափազյանը, Ա․ Սողո– մոնյանը, Լ․ Աամվելյանը, Ռ․ Զարյանը։ Վերջինիս ջանքերով Երևանում ստեղծված է շեքսպիրագիտության կենտրոն, որը պարբերաբար հրատարակում է «Շեքս– պիրական» խորագրով տարեգիրքը։ Հայ գրաքննադատության ու թարգմ․ գրկ–յան մեջ համակողմանի ճանաչում և արժեքավորում են ստացել 0․ դը Բալզա– կը, Ա․ Ստենդալը, Դ․ Ֆլոբերը, Դի դը Մոպասանը, Ա․ Ֆրանսը, Չ․ Դիքենսը։ Հայ գեղարվեստ, միտքը անդրադարձել է նաև նատուրալիստ, ու սիմվոլիստ, գրկ–ներին։ 1880-ական թթ․ հայ պարբե– րական մամուլը և թարգմ․ գրկ․ լայն աս– պարեզ տվին է․ Զոլային, Գոնկուր եղ– բայրներին, Հ․ Իբսենին, Դ․ Հաուպտմա– նին, Պ․ Վեռլենին, է․ Վերհառնին, Օ․ Ուայլդին և այլոց։ Անարձագանք չմնացին պառնասական (Թ․ Դոթիե, Լըկոնտ դը Լիլ ևն) և ֆուտու– րհստական (Ֆ․ Մարինետտի) ուղղու– թյունները։ Նոր շրջանի հայ գրական–քննադատա– կան միտքն ընդգրկեց լայնածավալ մի գրկ․՝ ֆրանս․ (ժ․ Լաֆոնթեն, ժ․ Ռուսո, Ա․ Բրևո, Ֆ․ Շատոբրիան, Պ․ Բերանժե, հայր և որդի Դյումաներ, Շ․ Բոդլեր, Ա․ Դոդե ևն), անգլ․ (Զ․ Չոսեր, Դ․ Դեֆո, Զ․ Ավիֆթ, Վ․ Ակոթ, Պ․ Շելլի), գերմ․ (Դ․ Լեսինգ, 6ո․ Վ․ Դյոթե, է․ Հոֆման, Դրիմ եղբայրներ, Հ․ Հայնե, Հ․ Զուդեր– ման, Ֆ․ Շիլլեր), իտալ․ (Ա․ Դանթե, Ֆ․ Պետրարկա, Ձ․ Բոկաչչո, Լ․ Արիոստո, Տ․ Տասսո, Կ․ Դոլդոնի ևն), ամերիկ․ (Հ․ Լոնգֆելլո, է․ Պո, Հ․ Իրվինգ ևն), բելգ․ (Մ․ Մետեուինկ), դանիական (Հ․ Ան– ղերսեն), նորվեգ․ (Կ․ Հւսմսուն), իսպան․ (Մ․ Սերվանտես, Լ․ դե Վեգա), լեե․ (Ա․ Միցկևիչ, Հ․ Աենկևիչ), հնդկ․ (Ռ․ Թա– գոր), բոււղար․, հունգար․, սերբ․, ռումին, և այլ գրկ–ներ։ Թուրք բարբարոսներից հայ ժողովրդի կրած տառապանքներն ու նրա մեծ ող– բերգությունը ցնցեցին աշխարհի շատ մտավորականների ու գրողների։ Բուլ– ղար բանաստեղծ Պ․ Ցավորովը մամու– լում հանդես եկավ թուրք, հայահալած քաղաքականության դեմ, 1895–96-ի կո– տորածների տպավորության տակ գրեց «Հայեր», իսկ ֆրանսիացի պառնասական ժ․ էքարը՝ «Հայաստան», «Արյան բաղա– նիք», «Փառապանծ Հայաստանը» բանաս– տեղծությունները («Բազմավեպ», 1917, 1919)։ Ավստրիացի Ֆ․ Վերֆելը ստեղծեց իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը։ Օտարերկրացի ճանապարհորդներն ուղեգրությունների մեջ ներկայացրել են իրենց ժամանակի Հայաստանը, նրա ժո– ղովրդի կենցաղն ու սովորությունները, բանահյուսությունը (անգլ․՝ Զ․ Հանուե, գերմ․4 Կ․ Կոխ, Մ․ Վագներ, Ա․ Հաքստ– հաուզեն, Ֆ․ Բոդենշտեդ, ֆրանս․՝ Լա– մա ր թին, իռլանդ․՝ Հ․ Լինչ և ուրիշներ)։ Հայ զրկ․ աշխարհի տարբեր լեզունե– րով թարգմանել են և՝ օտարները, և՝ հա– յերը։ Հ․ Լոնգֆելլոն իր «Արևելյան աղ– բյուրներից» շարքում ընդգրկել է հայկ․ ժող․ «Մանուկն ու ջուրը», «Արագիլին» բանաստեղծությունները և իր ստեղծա– գործության մեջ անդրադարձել հայոց երգին։ Ամերիկուհի Ա․ Բլեքուելը թարգ– մանել ու հրատարակել է «Հայկական բա– նաստեղծություններ» (1896, լրց․ 1917) հատընտիրը, որն ընդգրկում է միջնա– դարի ու նոր ժամանակների արևելահայ և արևմտահայ բանաստեղծների գործե– րից։ իսկ 1893-ին ընտրվել է «Հայաստանի բարեկամներ» ընկերության քարտուղար (ԱՄՆ)։ Գերմանացի Արթուր Լայստը իր «Հայկական քնարերգություն» (1898, յրց․՝ 1912) ժող–ում ներկայացրել է հայ ժող․ բանահյուսությունը և մի շարք հայ բա– նաստեղծների։ Որբանոցում, հայ երեխաների հետ հա– յերեն սովորած ամերիկուհի Զ․ Ուինգեւ– թը թարգմանել է Րաֆֆու «Խենթը» (1950)։ Պ․ Գամւսրան և ուրիշներ 1961-ին «Եվրո– պա» հանդեսի միացյալ համարում ըն– թերցողին են ներկայացրել հայկ․ բանաս– տեղծությունն ու արձակը ֆրանս․ (Շիր– վանզադե, Հ․ Հակոբյան, Թումանյան, Ե․ Օտյան, Իսահակյան, Թեքեյան, Դ․ Դե– միրճյան, Սիամանթո, Վարուժան, Տեր– յան, Չարենց, Զարյան, Շահնուր, Շի– րագ և շատ ուրիշներ)։ «Հայոց բանաս– տեղծությունը» (1973) ֆրանս․ անթոլո– գիան ամփոփում է հայ բանաստեղծու– թյունն իր ակունքներից մինչև մեր օրերը։ Իրենց թարգմ–ներով աչքի են ընկնում նաև Ա․ Մ․ Լյուկը (ֆրանս․), Ֆ․ Քոլինզը, որ «Աասունցի Դավթի» առաջին թարգմա– նիչներից է (անգյ․), Պ․ Ռորբախը, Հ․ Բեթ– գեն (գերմ․), Լ․ Մոտալովան (չեխ․), Կ․ Դինոլովը (բուլղ․), Ն․ Խալիլին (արաբ․) և ուրիշներ։ Ղ․ Ալիշանը անգլ․ է թարգմանել մի փունջ՝ «Հայոց երգք ռամկականք» (1852)։ Ա․ Չոպանյանը ֆրանս․ է թարգմանեւ հայ ժող․ բանահյուսության առանձին նմուշ– ներ և հին ու նոր շրջանի բանաստեղծների բազմաթիվ երկեր («Հայ ժողովրդական երգեր», 1903, «Վարդենիք Հայաստանի», հ․ 1-3, 1918-1929)։ Հատկանշական է բանաստեղծ, թարգ– մանիչ և նկարիչ Զ․ Բոյաջյանի «Հայկա– կան առասպելներ և բանաստեղծություն– ներ» (1916) անգլ․ ժող․։ Հայ գրկ․ օտար լեզուներով ներկայաց– րել են նաև Լ–Զ․ Մյուրմելյանը, Մ․ Գյուտ– յանը (անգլ․), Ա․ Հովհաննիսյանը (գերմ․), Մ․ Չերազը, Ա․ Նավարյանը, Ռ․ Մեւիքը (ֆրւսնս․), Հ․ Նազարյանը, Մ․ Զանաշյանը (իտալ․), Պ․ Մալմաշին (հունգար․), Հ․ Գա– րագաշը (պարսկ․), Գե Բաոցյուանը (փն․) և ուրիշներ։ Վ․ Փարթամյաե Հայ–ռուս, գրական ու մշակութային Փոխհարաբերությունները գալիս են դա– րերի խորքից։ Հայ գրկ–յան մեջ ռուսնե– րի (ռուզիկների) մասին հիշատակվում է դեռևս Մովսես Կաղանկատվացու «Պատ– մութիւն Աղուանից աշխարհի» գրքում, որ լրացրել է Մովսես Դասխուրանցին (X դ․)։ Մտեփանոս Տարոնեցու «Պատմու– թիւն տիեզերական» երկում (XI դ․) խոս– վում է 988-ին «ռուզիկների ցարի»՝ կիև– յան իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչի քրիստոնեություն ընդունելու մասին։ Հայ գրկ–յան մեջ ռուսաց լեզվի ու մատենա– գրության մասին առաջին վկայություննե– րը պահպանվել են XII–XIII դդ․՝ «Ոսկե– փորիկ» գրական հուշարձանում։ Այդ ժա– մանակին է վերաբերում նաև հայ առաջին թարգմ․ ռուսերենից։ Հաստատված է, որ Հայսմավուրքի մեջ մտած «Պատմություն սրբոց Դավթի և Ռոմանոսի» ասքը «Սուրբ Բորիսի և Գլեբի վարքի» ռուս, տեքստի ազատ թարգմ․ է։ Ռուս գրկ–յան մեջ հայերի մասին ամե– նավաղ հիշատակությունը վերաբերում է «Անցած տարիների պատմություն» (1113) տարեգրական հուշարձանին։ Հաջորդ դարերում ռուս հեղինակներն իրենց տար– բեր ժանրերի ստեղծագործություններում բերում են ոչ քիչ վկայություններ Հայաս– տանի, նրա պատմության ու մշակույթի մասին։ Դրանք են՝ Կիև–Պեչորյան վարք սրբոցը (XIII դ․), «Սարկավագ Զոսիմայի ճանապարհորդությունը Սուրբ երկրում 1420 թ․», «Պատմություն Ցարգրադի, նրա ստեղծման և 1453 թվականին թուրքերի կողմից գրավման մասին», «Կազանի թա– գավորության պատմությունը» (XVI դ․), «Կազանցի Վասիլի Յակովլևիչ Գագարա– յի վարքը և նրա ուղևորությունը Երուսա– ղեմ ու Եգիպտոս 1634–1637 թթ»․։ Բովա Արքայազնի մասին պատմության մեջ (XVI–XVII դդ․) հիշատակվում է «Զեն– զևեյի հայկական թագավորությունը» հե– քիաթը։ Ավելի ուշ այդ սյուժեն օգտագոր– ծել են ռուս գրողներ Ա․ Ռադիշչևը («Բո– վա», դյուցազնական չափածո վիպակ, 1798–99) և Ա․ Պուշկինը («Բովա», անա– վարտ պոեմ, 1814)։ Հայաստանի և նրա մշակույթի նկատ– մամբ հետաքրքրությունը մեծացել է XVIII դ․ 1-ին կեսին, Պետրոս I-ի ժամա– նակաշրջանում։ 1722-ին Պետրոս I-ը հե– տաքրքրվել է արլ․ (այդ թվում նաև հայկ․) տապանագրերով, որոնք գտնվում էին Բոլղարի (Վոլգայի ափին, Կազանի մոտ) ավերակներում, և հրահանգել թարգմա– նել ռուս, (այդ արձանագրությունների վերծանմամբ XIX դ․ զբաղվել են հայտնի արևելագետներ Ա․ ժ․ Սեն–Մարտենը ն ակադեմիկոս Մ․ Ի․ Բրոսսեն)։ XVIII դ․ 2-րդ կեսին, Եկատերինա II-ի օրոք, Ռու– սաստանի հվ–ում ստեղծվեցին հայկ․ նոր քաղաքներ՝ Նոր Նախիջևան, Գրիգո– րիուպոլիս, որոնք ընդլայնում էին ռուս– հայկ․ հարաբերությունները։ Այս իրադար– ձություններն իրենց արտացոլումը գտան ռուս, պոեզիայում (Վ․ Պետրով և Վ․ Ռու– բան)։ XVIII դ․ վերջին և XIX դ․ սկզբին
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/515
Այս էջը սրբագրված չէ