Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/516

Այս էջը սրբագրված չէ

ռուս–հայկ․ գրական և մշակութային կա– պերի զարգացման գործում հսկայական դեր խաղաց Պետերբուրգի հայկ․ օջախը։ Դ․ Իոսլդարյանի այստեղ հիմնած ապարա– նում 1788-ին հրատարակվել է առաջին հայ–ռուս․ բառարանը և «Դիրք որ կոչի բանալի գիտության» ինքնուսույցը (կազմ․՝ Կ․ Աարաֆյան)։ Այդ շրջանին են վերաբե– րում նաև Պետերբուրգում հրատարակ– ված առաջին ռուս թարգմ–ները հայ հին ԳՐկ–ից։ 1786-ին հրատարակել է Մովսես Իարենացու «Ողբը», իսկ 1809-ին՝ ամբողջ «Հայոց պատմությունը» (թարգմ․՝ Պետեր– բուրգի հայ եկեղեցու արքեպիսկոպոս Հ․ Հովհաննիսյան)։ Այդ երկը 1858-ին և 1893-ին հրատարակվել է Մոսկվայում, Մկրտիչ էմինի թարգմանությամբ։ Ռուս ընթերցողը Հայաստանի և հայե– րի մասին իր վկայություններն ու փաստե– րը քաղել է նաև XVIII դ․ վերջի –XIX դ․ սկզբի ռուս հայտնի պատմաբաններ ու գրողներ Վ․ Տատիշչեի, Ն․ Կարամզինի և ուրիշների գործերից։ Կարամզինը առա– ջինը ռուս պատմագրության մեջ օգտա– գործել է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» և հայկ․ այլ աղբյուրներ։ Իր հերթին Կարամզինի «Ռուսաստանյան պետության պատմություն» բազմահատոր աշխատությունը օգտագործվել է հայ պատմաբանների, ու գրողների, մասնա– վորապես Ղեոնդ Ալիշանի կողմից։ XVIII դ․ հայ իրականությանը ռուս ընթերցողին ծանոթացրել է լայն Ժողովրդականություն ստացած «Հարություն Արարատյանի կյանքը» (1813) գիրքը, որը մինչե XIX դ․ վերջերը համարվել է Կովկասի պատմու– թյան լավագույն սկզբնաղբյուրներից մե– կը։ Դրքին ծանոթ են եղել Պուշկինն ու Դրիբոյեդովը։ Ռուս․ կողմնորոշման ջատագով Խ․ Աբովյանն իր «Վերք Հայաստանի» վեպում ստեղծել է ռուս մարդկանց կեր– պարներ, որոնք մարտնչել են Աղասու կողքին։ Կազմել է նաև «Նոր տեսական և գործնական քերականութիւն ռուսաց վասն հայոց» (1838–39) ձեռնարկը, ստեղծել ռուս–հայերեն առաջին զուգադրական քե– րականությունը։ 1812-ի Հայրենական պա– տերազմի հերոս, գեներալ Դենիս Դավի– դովը նաև բանաստեղծ էր։ Հայաստանի բնությամբ հիացած՝ նա գրել է Արաքսին, Ալագյազին, Արարատին նվիրված տո– ղեր։ Ա․ Դրիբոյեդովն իր «ճանապարհոր– դական նոթեր»-ում դառնությամբ է գրում հայերի թշվառ վիճակի մասին և հիանում «երկկատար Արարատով»։ 1820-ական թթ․, բազմիցս այցելելով Անդրկովկաս, նա մտերմացել է հայ և վրացի մշակութային գործիչների հետ (Հ․ Ալամդարյան և ուրիշներ)։ Արլ․ Հայաստանի ազատագրումից հե– տո այստեղ այցելել է Ա․ Պուշկինը, որն իր տպավորությունները շարադրել է «ճա– նապարհորդություն դեպի Արզրում» գըր– քում։ 1837-ի աշնանը Կովկաս աքսորված Մ․ Լերմոնտովը եկել է Թիֆլիս։ Նա եղել է Հավլաբարի հայկ․ թաղամասում, Երեան– յան հրապարակում, հայկ․ շուկայում։ Այստեղից ստացած նրա տպավորություն– ները առկա են «Բանաստեղծը», «Ես Թիֆ– լիսում եմ» երկերում։ 6ա․ Պոլոնսկին Թիֆլիսում (1846–1851) Դ․ Ախվերդյանի օգնությամբ ռուս, է թարգմանել Աայաթ– Նովայի ստեղծագործություններից։ Որ– պես «Զակավկազսկի վեստնիկ» («За– кавказский вестник») թերթի խմբագրի տեղակալ Պոլոնսկին եղել է Հայաստա– նում, և նրա ստեղծագործության մեջ ար– տացոլվել է հայկ․ թեմատիկան։ Հայ ռուս ժողովուրդների մշակութային մերձեցման գործում մեծ դեր է կատարել Մոսկվայի Լազարյան ճեմարանը։ 1843-ին ճեմարանի ուսանող Հ․ Համազասպյանը Մոսկվայում հրատարակել է Պուշկինի, Լերմոնտովի, Վ․ ժուկովսկու, Ե․ Բարա– տինսկու և Ն․ Դնեդիչի բանաստեղծու– թյունների հայերեն թարգմ–ների ժող․, որով սկզբնավորվել է ռուս գրկ–յան պար– բերաբար հրատարակությունը հայ մա– մուլում։ Լազարյան ճեմարանում ռուս, է դասավանդել բանաստեղծ Ալամդարյանը․ նա կազմել է «Համառօտ բառարան ի ռուսաց լեզուէ ի հայ» (1821), «Ռուս–հա– յերէն գործնական համառօտ քերակա– նութիւն» (1814–16, Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ JSP 3754)։ Հայագետ Մ․ էմինը, որը ռուս, հրատարակել է հայ հին գրկ՜ից մի շարք հուշարձաններ, Պուշկինի կենդանության օրոք հայերեն է թարգմանել նրա «Կով– կասի գերին», «Բախչիսարայի շատրվա– նը» պոեմները, թարգմանել է նաև Դ․ Դեր– ժավինի, ի․ Կռիլովի, Ն․ Դոգոլի, Ի․ Տուր– գենեի ստեղծագործություններից։ «Հյուսիսափայլ»-ի խմբագիր Ա․ Նա– զարյանը ամսագրում մի շարք նյութեր է տպագրել նեկրասովյան «Աովրեմեն– նիկ»-ից։ 1857-ին նա հրաւռարակել է հա– յոց լեզվի ընթերցանության քրեստոմա– տիա, որտեղ զետեղել է նաև Լերմոնտովի «Աշըղ Ղարիբ» հեքիաթի՝ իր թարգմ․։ Դա առաջին թարգմ․ էր բանաստեղծի արձակից։ Նազարյանին է պատկանում նաե Լերմոնտովի «Մարգարե» բանաս– տեղծության առաջին թարգմանություննե– րից մեկը, իսկ Մ․ Աադաթյանը «Դեը» պոեմի թարգմ–յան համար գրել է նախա– բան՝ Լերմոնտովի մասին առաջին հոդ– վածը հայ գրաքննադատության մեջ։ Ռուս գրկ–յան կրքոտ պրոպագանդիստ է եղել Մ․ Նալբանդյանը։ Նա թարգմանել է Պուշկինից («Չերքեզյան երգը»՝ «Կով– կասի գերին» պոեմից), Լերմոնտովից («Մարգարե», «Վեճը», «Պալեստինու ոս– տը»)։ Նալբանդյանի «Ազատություն» բա– նաստեղծության մեջ ժամանակակիցները տեսել են Ն․ Օգարյովի համանուն և Նեկ– րասովի «Բանաստեղծն ու քաղաքացին» բանաստեղծությունների արձագանքը։ Նեկրասովյան «վրեժի ու տրտմության մուսան» համահնչյուն էր հայ ժողովրդի երազանքներին։ Պետերբուրգում և Մոսկ– վայում ապրող ու սովորող հայ երիտա– սարդության որոշ ներկայացուցիչներ մո– տիկից էին ճանաչում Նեկրասովին ու Նրա բարեկամ Ի․ Պանաեին՝ «Աովրեմեն– նիկ»-ի հրատարակիչներից մեկին, որի միջոցով մայրաքաղաքի հայ առաջավոր երիտասարդությունը մտել է «Աովրեմեն– նիկ»-ի շրջանակը։ Նրանց մեջ է եղել նաե Ռ․ Պատկանյանը, որը թարգմանել է Լո– մոնոսովի, Բատյուշկովի, Պուշկինի, Լեր– մոնտովի գործերից, փոխադրել Նեկրա– սովի բանաստեղծություններից։ XIX դ․ կեսերին հայ իրականություն են թափանցում ռուս, հեղափոխ․ դեմո– կրատների գաղափարները։ Արդարացիո– րեն Նալբանդյանին համարում են «վաթ– սունականների» առաջնորդը, Ն․ Չեռնի– շեսկու և Ն․ Դոբրոլյուբովի զինակիցն ու համախոհը։ Հայ բանաստեղծը Լոնդոնում մտերմացել է Ա․ Դերցենի, Օգարյովի, Մ․ Բակունինի հետ, դարձել «Զեմլյա ի վոլյա» գաղտնի ընկերության անդամ։ Փարիզում ծանոթացել է Տուրգենեի հետ։ XIX դ․ 2-րդ կեսը –XX դ․ սկիզբը նշանա– վորեցին հայ և ռուս գրական–մշակութա– յին հարաբերությունների նոր փուլ։ Հատ– կանշական է, որ ժամանակակիցները Դ․ Աունդուկյանին անվանել են «հայկական Օստրովսկի»՝ շատ ընդհանուր բան տես– նելով «խավարի թագավորությունը» խա– րազանելու հարցում։ Շատ հայ գրողներ նշել են ռուսաց լեզ– վի և գրկ–յան հսկայական դերը որպես միջնորդի հայ և համաշխարհային մշա– կույթների միջե։ Հ․ Հովհաննիսյանի, Հ․ Թումանյանի, Ա․ Ծատուրյանի, Ա․ Իսա– հակյանի, Վ․ Տերյանի հասարակական– գեղագիա․ հայացքները ձեավորվել են ռուս գրկ–յան և հասարակական մտքի առաջավոր գաղափարների ազդեցու– թյամբ։ Ռուս, պոեզիան մայրենի լեզվով թարգ– մանելու գործում մեծ ծառայություն ունի Ա․ Ծատուրյանը։ 1905–06-ին, Մոսկվա– յում նա հրատարակել է «Ռուս բանաս– տեղծներ» երկհատոր անթոլոգիան։ 1900-ական թթ․ հայ գրողների և հա– սարակական գործիչների ուշադրությունը գամված էր Լ․ Տոլստոյին և Մ․ Դորկուն։ Տոլստոյի մասին Լենինի հոդվածների ոգով մամուլում հանդես եկան Ա․ Շահում– յանն ու Ա․ Ապանդարյանը։ Դրաքննադատ Ա․ Կարինյանը «Պուտ պրավդի» («Путь правды») բոլշեիկյան թերթում հրատա– րակեց «Ռեալիզմի վերածնունդը» հայտնի հոդվածը, որի մեջ խոսվում էր այն կեն– սուրախ աշխարհընկալման մասին, որով ապրում էր ռուս, նորագույն գրկ․։ Դորկու առաջին թարգմանիչների թվում են Իսահակյանը («Մրրկահավի երգը») և Ա․ Շահումյանը («Մի անգամ աշնանը»)։ «Պայծառ տաղանդ», «խոշոր գեղագետ» է Դորկուն անվանեւ Ա․ Շիրվանզադեն։ Միաժամանակ ռուս, է հրատարակվել հայ հին և ժամանակակից գրկ․։ Այս գոր– ծում մեծ են Ցու․ Վեսելովսկու, Վ․ Բրյու– սովի և Դորկու ծառայությունները։ Վեսե– լովսկու և Մ․ Բերբերյանի խմբագրությամբ 1893–94-ին լույս է տեսել «Հայ գրող– ներ»^ երկու հատոր, 1907-ին՝ «Հայկա– կան մուսա» (խմբ․ վեսելովսկի և Դ․ Ի;ա– լաթյանց) ժող․։ 1916-ին, գրեթե միաժա– մանակ, Մոսկվայում և Պետերբուրգում, լույս է տեսել երկու գիրք, որոնք դարձեւ են հայ–ռուս․ գրական առնչությունների հուշարձաններ՝ «Հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչե մեր օրերը» ան– թոլոգիան (խմբ․՝ Բրյուսովի) և «Հայ գրա– կանության ժողովածու»-ն (խմբ․՝ Մ․ Դոր– ԿԻ)։ Ռուսաստանի մշակույթի առաջավոր գործիչները դատապարտեցին 1915-ի Մեծ եղեռնը։ Զայրալից բողոքով հանդես եկան Դորկին, Բրյուսովը, Վեսելովսկին,