Նկարում` Արագածի բազմախորան եկեղեցին (VI դ․)
Նկարում` Զվարթնոց (Ս․ Գրիգոր) տաճարի (641 – 652) մնացորդները հարավ–արևելքից
մաբանությամբ են լուծված հատակագծային և ծավալատարածական հորինվածքների փոխկապվածությունը, մեկի պայմանավորվածությունը մյուսով, ողջ հորինվածքի միասնականությունը։ Հռիփսիմեատիպ տաճարներում ներքին խաչաձևությունը ստեղծված է փոխուղղահայաց երկու առանցքներով տեղադրված կիսաշրջան չորս խորաններով։ Առաջացած չորս անկյունները լրացնող քառակուսի (Ավանի տաճարում` շրջանաձև) ավանդատների և խորանների միջև անկյունագծային առանցքներով տեղավորված են հատակագծում 3/4 շրջանաձև խորշեր։ Հռիփսիմեատիպ տաճարի ներքին տարածությունը բնութագրվում է հատակագծից բխող ծավալատարածական հետաքրքիր անցումներով, ընդհանուր բարեկազմությամբ։ Այդ հատկանիշները արտահայտված են խորշավոր ճակատներում, համաչափ, հավասարակշռված ու արտահայտչականության պարզագույն միջոցներով լուծված ծավալատարածական ընդհանուր հորինվածքում։ Ձորադիրի U․ Էջմիածին եկեղեցին (Վասպուրականի Աղբակ գավառ, VI դ․ I-ին կես) դիտարկվող տիպի տարատեսակն է։ Խաչաձև–կենտրոնագմբեթ տաճարների մի այլ տարատեսակ է Մաստարայի (V դ․, VI դ․) և համանման՝ Արթիկի մեծ (VII դ․), Հառիճավանքի Ա․ Գրիգոր (VII դ․) և Ոսկեպարի (VI –VII դդ․) քառաբսիդ եկեղեցիների տիպը, որում ի տարբերություն հռիփսիմեատիպ եկեղեցիների, խաչաթևերը կազմող աբսիդներն իրենց հնգանիստ ծավալներով ստեղծում են ծավալատարածական արտաքին ձևերի խաչաձևություն։ Այս տիպի տաճարներում գմբեթի բազմանիստ թմբուկը, որ հենվում է պատերի և գմբեթատակ քառակուսու անկյունների տրոմպերի վրա, խիստ մարմնեղ ծավալ ունի։ Դրա հաղթահարման օրինակ է Բագարանի Ս․ Թեոդորոս տաճարը (624–631), որտեղ (ինչպես Էջմիածնի Մայր տաճարում) գմբեթակիր կամարները հենվում են աղոթասրահի կենտր․ չորս մույթերի վրա։
Խաչաձև–կենտրոնագմբեթ եկեղեցիների նոր հորինվածքներ ստեղծելու ձգտումը VII դ․ կեսին պսակվել է դարաշրջանի ճարտ–յան գլուխգործոց Զվարթնոցով (641–652)։ Այդ տաճարում խաչաձև քառաբսիդ կորիզը ներգծված է ոչ թե ուղղանկյուն, այլ բազմանիստ–շրջանաձև պարագծի մեջ և ամփոփված է եռաստիճան ծավալում։ Դարաշրջանի ընդհանուր առմամբ պարզ ու անպաճույճ ճարտ–յան մեջ Զվարթնոց տաճարով արմատավորվել է դեկորատիվ սկզբունքը։
Նույն դարի 2-րդ կեսին հորինվել է ըստ էության խաչաձև–կենտրոնագմբեթ տաճարներից սերող մեկ այլ՝ բազմախորան (6,8) եկեղեցու տիպը (Եղվարդի Զորավար, 661–685, Իրինդի, VII դ․ 2-րդ կես և Արագածի, VI դ․ եկեղեցիներ)։ V–VI դդ–ից զուգահեռաբար մշակվել է խաչաձև հատակագծով փոքր եկեղեցիների տիպը իր բազմազան տարբերակներով VI–VII դդ․ կատարելագործվելով, այս տիպը մարմնավորվել է եկեղեցիների մի ամբողջ շարքով՝ Աշտարակի Կարմրավոր (VI դ․), Թալինի փոքր (VII դ․), Լմբատավանքի S․ Ստեփանոս (VI դ․), Բջնիի Ս․ Սարգիս (VII դ․), Կոշի Ս․ Ստեփանոս (VII դ․), Ագարակի (VII դ․), Ալամանի (637), Արզնիի (VI դ․), Ձագավանքի (Գետարգելի) Ս․ Նշան (VII դ․), Օշականի Մանկանոց (Ս․ Սիոն, VII դ․) ևն։ Աշխարհիկ շենքերի ճարտ–յունը ուշագրավ է զարգացլքան միանգամայն ինքնուրույն ուղիով, ժող․ բնակելի տան ճարտ–ից սերված հորինվածքային և կառուցվածքային լուծումներով։ Դվինի երկու (V դ․ և VII դ․), Զվարթնոցի (VII դ․) և Արուճի երկու (VII դ․) պալատները ունեն հատակագծային լուծման միասնականություն։ Դրանցում կենտր․ տեղ են գրավել սյունազարդ դահլիճները՝ քարե սյուների վրա հենվող «հազարաշեն» տիպի Փայտե ծածկերի համակարգերով։ Ժող․ ճարտ–յան ազդեցությունն իր արտահայտությունն է գտել հիշյալ պալատական շենքերի նաև ճարտ․ մանրամասներում, հատկապես քարակերտ խոյակների ձևերում, որոնք հիշեցնում են Հայաստանում ստեղծված փայտե խոյակները (Սևանի վանք)։ Աշխարհիկ հուշարձանների խումբը լրացնում են Դվինում, Զվարթնոցում և այլ տեղերում պեղումներով հայտնաբերված բնակելի սենյակները, բաղնիքները, հասարակական և արտադր․ կառույցները, այդ թվում՝ Զվարթնոցում և Հռիփսիմեի տաճարի մոտ բացված հնձանները։
Մեմորեալ, փոքր ձևերի ճարտ․ հուշարձանները, քարակոթողները, հուշասյուները, դամբարանները, մահարձանները և խաչքարերը, որոնք կապված էին նոր հավատքի պրոպագանդման, թաղման, հիշարժան դեպքերը հավերժացնելու հետ․ վաղ միջնադարյան հայկ․ ճարտ–յան մի ինքնուրույն և հարուստ բնագավառ են կազմում։ Քարակոթողներն իրենց ընդհանուր հորինվածքով շարունակելով Վանի թագավորության և «հայկ․ հելլենիզմի» ժամանակաշրջանների ավանդույթները, IV–V դդ․ գաղափարական նոր բովանդակությամբ կերտվել են Հայաստանի տարբեր վայրերում՝ Արարատյան դաշտում (Դվին, Ավան), Արագածոտնում (Արուճ, Թալին), Շիրակում (Արթիկ, Հառիճ) և Գուգարքում (Դսեղ, Դանուշավան, Արդվի, Օձուն, Կողես, Կողբ, Խոժոռնի, Բրդաձոր)։ Դրանք խորանարդաձև կամ աստիճանավոր պատվանդանների վրա կանգնեցված քառանիստ կոթողներ են (1–5 մ բարձրությամբ), որոնց նիստերը (երբեմն նւսև խորանարդաձև պատվանդանների կողերը) պատվում էին կրոն, կամ առասպելական բովանդակությամբ բարձրաքանդակներով։ Հուշասյուները
Նկարում` Զվարթնոց (Ս․ Գրիգոր) տաճարը (641–652) արևմուտքից և հատակագիծը (վերակազմություն՝ Թ․ Թորամանյանի)