Նկարում` Խծկոնք վանքի (IX–XI դդ․) ընդհանուր տեսքը մինչև XX դ․ կեսը
էր (1001 –10), որը Անի պետք է տեղափոխեր ավանդույթներով և ժամանակով սրբագործված Զվարթնոցի փառքը։ Սակայն «Գագկաշեն» տաճարը չի եղել նշանավոր կառույցի պարզ ընդօրինակումը։ Տրդատը զգալիորեն մեծացրել էր գմբեթատակ տարածությունը, ցածրանիստ սյուները փոխարինել բարձր և սլացիկ սյուներով։ Ինչ–ինչ պատճառներով այս հոյակերտ կառույցը երկար կյանք չի ունեցել։ Տրդատի ճարտ․ դպրոցի կնիքն են կրում XI դ․ 1-ին կեսին կառուցված Փրկչի և Առաքելոց եկեղեցիները։ Վերջինի քառաբսիդ հորինվածքի չորս անկյունների ավանդատները կերտված են որպես փոքրիկ գմբեթավոր եկեղեցիներ։ Անիում մշակված ճարտ․ ձևերը իրենց որոշակի դրսևորումն են գտել իշխանական տիրույթների վանական համալիրներում (Մարմաշեն, Խծկոնք), Անիի մատույցները վերահսկող ամրոցներում կառուցված շենքերում։
Ռազմագիտ․ մտքի ու կառուցողական արվեստի բարձր իմացություն են դրսևորում Հայաստանի ամրոցները (Տիգնիս, Ամբերդ, Մաղասբերդ ևն), որոնց ձևերը պայմանավորվել են տեղանքի առանձնահատկություններով, իսկ տեղաբաշխումը՝ երկրի ռազմավարական հանգույցների անվտանգությունն ապահովելու նկատառումներով։
XI դ–ի հայկ․ թագավորությունները մեկը մյուսի ետևից ընկել են Բյուզանդիայի տիրապետության տակ, իսկ դարի 2-րդ կեսից սելջուկյան արշավանքները ի վերջո ավարտվել են օտար նվաճողների տիրապետության հաստատումով, որը տևել է մինչև XII դ․ վերջը։
Նկարում` Ամբերդի (X –XIII դդ․) ընդհանուր տեսքը հյուսիս–արնմուտքից․ ձախից երեում է Վահրամաշեն եկեղեցին (1026)
XII դ․ վերջին քառորդում հայկ․ ճարտ–յան նոր վերելքը սկսվել է Զաքարյանների իշխանության ներքո գտնվող հս–արլ․ նահանգներում։ 1181-ին Սանահինում կառուցվել է հայկ․ ճարտ–յան ամենանշանավոր գործերից մեկը` քառասյուն դամբարան–գավիթը (ճարտ․ Ժամհայր)։
XII դ․ վերջ –XIII դ․ 1-ին տարիների կառույցները (Հառիճավանք, 1201) ապացուցում են, որ մեկ դարից ավել տևած սելջուկյան տիրապետությունը ճարտ–յան զարգացման բնագավառում որևէ խզում չի առաջացրել։ Ոճական բնորոշ նոր գծերը, մշակված X–XI դդ․, համեմատաբար փոքրաչափ կառույցների շինարարական պրակտիկայի շրջանակներում, լիովին պահպանվել են, դեկորատիվ ձևերը ավելի նրբացել, մանրացել և նրանցում տեղ են գտել որոշ արլ․ ընդհանուր մոտիվներ։
Նկարում` Հոռոմոսի վանքը (X–XI դդ․) հարավ–արևմուտքից Նկարում` Հայրավանքը հարավ–արևմուտքից (IX–XII դդ․, Սևանա լճի ափին)
XIII դ․ Անիի ճարտ–յունը նոր վերելք է ապրել։ Կառուցվել են որմնանկարազարդ շքեղ դահլիճներ, եկեղեցիներ, վերաշինվել է միջնաբերդի պալատը։ Աշխարհիկ կառույցներից իրենց չափերով և հարուստ մշակումով ուշագրավ են Պարոնի պալատը և հյուրատները։ Իրենց շքեղությամբ առանձնացել են Անիի մեծատունների մենատները։ Աշխարհիկ ճարտ–յան շքեղազարդ ոճի որոշակի ազդեցությունը կրել են Անիի պաշտամունքային կառույցները [Գրիգոր Լուսավորչի (Տիգրան Հոնենցի), Աղջկա բերդի և այլ եկեղեցիներ], ինչպես և երկրի իշխանական տիրույթներում կառուցված վանական համալիրների (Հովհանավանք, Գոշավանք, Նորավանք ևն) շենքերը։
Նկարում` Սանահին․ Գրիգոր Մագիստրոսի ճեմարանը (X դ․ վերջ –XI դ․ սկիզբ)
Նկարում` Հովհաննավանքի գավթի (շինարարության ավարտը՝ 1250) ներսը
Վանական համալիրները XIII դ․ արագորեն աճել են և համալրվել նորատիպ կառույցներով։ Չնայած նրան, որ XIII դ․ պաշտամունքային ճարտ–յունը ներկայանում է հիմնականում երկու կանոնիկ տիպերով (գմբեթավոր դահլիճ և ուղղանկյուն, ներքուստ քառաթև հորինվածքներով), այդուհանդերձ կառույցները օժտված են ձևերի բազմազանությամբ և աչքի են ընկնում կառուցողական վարպետությամբ [Գանձասարի (1216–1238), Մակարավանքի (1205), Հովհանավանքի (1216–21) և շատ ուրիշ համալիրների գլխ․ եկեղեցիները]։ Վանական անսամբլների կազմավորման տարրերը եկեղեցիներից բացի գավիթներն էին, տոհմային գավիթ–դամբարանները, գրատները, սեղանատները, զանգակատները, ինչպես նաև մեմորիալ կառույցները։ Հնագույն գավիթները հիմնականում երկայնական թաղածածկ դահլիճներ էին (Վահանավանքի, X դ․, Գնդեվանքի, 999 ևն գավիթները), սակայն, արդեն Հոռոմոսի վանքի գավիթը կառուցվել է (1038) քառասյուն, կենտրոնակազմ հորինվածքով, որը, հավանաբար, վաղ միջնադարյան տոհմային դամբարանական ձևերի անդրադարձն էր։ XII դ–ից տարածում է գտել գավիթների հատկապես այս հորինվածքը, թեև փոխհատվող կամարների համակարգը, կիրառված Հաղպատի զավթում (1210), հնարավորություն էր ընձեռում սյուներով չմասնատել ներքին ամբողջական տարածությունը։ Հայաստանում մշակված քարային կառուցվածքի փոխհատվող կամարների համակարգը կիրառվել է նաև սեղանատների (Հաղարծին, 1248), գրատների (Սաղմոսավանք, 1255) և այլ շենքերում։ Հայաստանի վանական համալիրները իրենց տեղադրա–