Էջմիածին (1939, ճարտ՝․ Ս․ Մանուկյան, կոնսուլտանտ՝ Լ․ Իլյին), Դիլիջան (1939), Ալավերդի (1947, երկուսն էլ՝ ճարտ․ Հ․ Իսաբեկյան) քաղաքների վերակառուցման ու զարգացման գլխ․ հատակագծերը։ 1930-ական թթ․ 2-րդ կեսին գյուղերի և շրջկենտրոնների հատակագծման ծավալուն աշխատանք է տարվել։ Կազմվել են Փարաքարի, Նորագյուղի (ճարտ․ Մ․ Մազմանյան), Դյոդակլուի, Վերին Արտաշատի (ճարտ–ներ՝ Գ․ Քոչար, Տ․ Մարության), Ֆանտանի (ճարտ․ Ռ․ Գրիգորյան), Արմավիրի (ճարտ․ Ս․ Ասոյան) գլխ․ հատակագծերը։ Մշակվել են գյուղական տան մի քանի տիպեր, ակումբի նախագծեր, որոնցից լավագույնները՝ Կոշի (ճարտ․ Ռ․ Իսրայելյան), Վերին Սասունաշենի (ճարտ․ Հ․ Մարգարյան), Կամոյի (ճարտ․ Հ․ Իսաբեկյան) ակումբները կարևոր դեր են կատարել բնակավայրերի ճարտ․ կերպարի ձևավորման գործում։
Նկարում` Երևան, կոնյակի գործարանը (1944–52, ճարտ․ Հ․ Մարգարյան)
Սովետահայ ճարտարապետները, լայնորեն կիրառելով բնական քարերի անսպառ հարստությունը, երևան են բերել նրանց պլաստիկ և գեղանկարչական հատկությունները։ Ուսումնասիրելով ժող․ ճարտարապետությունը, քարի զարդաքանդակման վարպետությունը, 1930-ական թթ․ 2-րդ կեսին ազգ․ նոր ձևերի ստեղծման փորձեր են արվել։ Կառուցվել են Երևանի «Մոսկվա» կինոթատրոնը (1937, ճարտ–ներ՝ Տ․ Երկանյան, Գ․ Քոչար), կենտր․ հանրախանութը (1936–37, ճարտ–ներ՝ Ա․ Ահարոնյան, Մ․ Մազմանյան, Հ․ Մարգարյան, Գ․ Քոչար), բժշկ․ և գյուղատնտ․ ինստ–ները (1934–55, ճարտ․ Ս․ Սաֆարյան), ծննդատունը (1938, ճարտ․ Մ․ Դրիգորյան, այժմ՝ Մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստ․), Գրքի պալատը (1935–40, շինարարությունը ավարտվել է 1960-ին, ճարտ–ներ՝ Մ․ Մազմանյան, Հ․ Մարգարյան, Ս․ Ներսիսյան), որոնք արտացոլում են սովետահայ ճարտ–յան ոճի որոնումները, ազգ․ ժառանգության ձևերի օգտագործումը։ Այս կառույցները նոր փուլ են նշանավորել սոցիալիստ, ռեալիզմին տիրապետելու ճանապարհին։ Այս առումով նշանակալի է հատկապես «Արարատ» տրեստի գինու գործարանի մառանների շենքը (1938, ճարտ–ներ՝ Ռ․ Իսրայելյան, Գ․ Քոչար, 1945–63, ճարտ․ Ռ․ Իսրայելյան), որն արժեքավոր ավանդ է սովետահայ ճարտյան մեջ։ Այդ տարիներին է կառուցվել նաև Հայկ․ ՍՍՀ տաղավարը Մոսկվայի Համամիութենական գյուղատնտ․ ցուցահանդեսում (1939, ճարտ–ներ՝ Կ․ Հալաբյան, Ս․ Սաֆարյան), ուր անցյալի հայկ․ ճարտ–յան ձևերը օգտագործված են նորովի ու արդիական։ Մինչպատերազմյան տարիներին կառուցված ուշագրավ հասարակական շենքերից են նաև Լենինականի քաղսովետի գործկոմի շենքը (1931–34), կինոթատրոններ Կիրովականում (1935), Դիլիջանում (1937, բոլորը՝ ճարտ․ Գ․ Քոչար), Կոտայքի շրջսովետի գործկոմի շենքը (1935, ճարտ․ Զ․ Բախշինյան), «Դինամո» մարզադաշտը (այժմ՝ «Հանրապետական», 1939–48, ճարտ․ Կ․ Հակոբյան)
Նկարում` Երևան, կենտրոնական ծածկած շուկան (1957, ճարտ․ Գ․ Աղաբաբյան, ինժ․ Հ․ Առաքելյան)
Նկարում` Երևան, վարչական շենք Լենինի հրապարակում (1947–53, ճարտ․ Ս․ Սաֆարյան, մասնակցությամբ Վ․ Արևշատյանի և Ռ․ Իսրայելյանի)
Չնայած նախագծային աշխատանքների աշխուժացմանը, 1930–40-ական թթ․ Հայաստանի քաղաքների հատակագծման գործը դարձյալ ետ էր մնում զանգվածային բնակարանային շինարարությունից։ Երևանում թաղամասերի ներքին խիտ կառուցապատումը դժվարացնում էր քաղաքաշինական առաջադիմական հնարների կիրառումը, թելադրելով «փողոց–միջանցք» հնացած սիստեմի իրագործումը։ Կառուցապատման մասշտաբի խոշորացումը իր արտացոլումն է գտել 1930–1940-ական թթ․ իրականացված բնակելի համալիրներում՝ Լենինի պողոտա (ճարտ․ Ն․ Բունիաթյան), Հոկտեմբերյան պողոտա (ճարտ–ներ՝ Մ․ Դրիգորյան և Ս․ Սաֆարյան, Վ․ Աբովյան և Գ․ Մուշեղյան), որոնց ճակատային լուծումները արտահայտում են մայրուղուն հարող բնակելի տան ճարտ–յան երկակի ֆունկցիաների միասնությունը՝ իբրև խոշոր անսամբլի բաղկացուցիչ և իբրև բնակելի տան ներքին կառուցվածքի մարդկային մասշտաբի ճշմարտացի արտացոլում։ Բնակելի տան ճարտ–յան այս սկզբունքը ունեցել է իր նախորդները Հայաստանում, այն զարգացել է արտահայտչամիջոցների հարստացման պայմաններում, 1930-ական թթ․ մի շարք շենքերում (ճարտ–ներ՝ Ա․ Ահարոնյան, Հ․ Մարգարյան, Ս․ Սաֆարյան)։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանում արդ․ կարևոր օբյեկտների շին–յանը զուգընթաց Հայաստանի գյուղերում ու շրջկենտրոններում կառուցվել են նաև բնակելի տներ, ակումբային և հասարակական շենքեր։ Առանձնահատուկ տեղ է գրավում աղբյուր–հուշարձանների կառուցումը՝ ի հիշատակ հայրենիքի համար զոհված մարտիկների։ Հայ ճարտարապետները, օգտագործելով ազգ․ ճարտ–յան ավանդույթները, ստեղծել են ըստ էության նոր հորինվածքով հուշարձանի տիպ, ուր երևան են հանված քարի զարդաքանդակման ժող․ արվեստն իր բազմազանությամբ ու հարստությամբ։ Լավագույններից են՝ Բուրաստան, Կաթնաղբյուր, Ստեփանավան, Կարբի (ճարտ․ Ռ․ Իսրայելյան), Վերին Արտաշատ (ճարտ․ Գ․ Թամանյան), Ժդանով (ճարտ․ Տ․ Մարության) բնակավայրերում կառուցվածները։
1951-ին հաստատվել է Երևանի նոր գլխ․ հատակագիծը (ճարտ․ Ն․ Զարգարյան և ուրիշներ), ուր նախատեսված էր բնակչության աճը մինչև 450 հզ․։
Հետպատերազմյան շրջանում կառուցվել են հասարակական շենքերի համալիրներ, որոնք արժեքավոր ներդրում են սովետահայ ճարտ–յան մեջ։ Լավագույնը Երևանի Լենինի հրապարակի ճարտ․ անսամբլն է (կառուցապատումը հիմնականում ավարտվել է 1958-ին), ուր հայկ․ ճարտ–յան նվաճումները մարմնացած են մոնումենտալ շենքերի կերպարներում։ Կառավարական տունը (ճարտ․ Ա․ Թամանյան), Կառավարական 2-րդ տունը (ճարտ․ Ս․ Սաֆարյան, Վ․ Արևշատյանի և Ռ․ Իսրայելյանի մասնակցությամբ), «Արմենիա» հյուրանոցը, Արհեստակցական միությունների ու Կապի մինիստրության միացյալ շենքը, թանգարանների շենքը (ճարտ–ներ՝ Մ․ Գրիգորյան, Է․ Սարապյան) ակներև վկայում են ճարտ․ ժառանգության նկատմամբ եղած վերաբերմունքը 1930–50-ական թթ․։ Կառավարական տունը, որ հրապարակի առաջին կառույցն էր (1926–1941) կանխորոշել է ապագա շենքերի ծավալատարածական հորինվածքն ու ոճական կերպարը։ Պատի, իբրև շենքի կոնստրուկտիվ և գեղարվեստական տարրի, պահպանումը Կառավարական տան ճարտ–յան ազգ․ բնույթի կարևոր հատկությունն է։ Ձևերի անկրկնելիության ու գեղարվեստական բազմազանության սկզբունքը, որ բնորոշ է հայկ․ ճարտ–յանը, ակնհայտ է ճակատների առանձին հատվածների լուծումներում, խոյակների ու ռելիեֆների նկարվածքներում։
Կառավարական 2-րդ շենքը, ինչպես և հրապարակի մյուս շենքերը ճարտ․ ձևերի բնույթով, ընդհանուր բարձրությամբ, ուրվագծով, ծավալային շեշտերով, ճակատային քայլքերի չափերով ներդաշնակ են Կառավարական տանը, որով և պայմանավորվում է հրապարակի կոմպոզիցիոն և ոճական միասնությունը։ Մայրաքաղաքի հասարակական կենտրոնի ճարտարապետական–գեղարվեստական կերպարը հարստացնում և միասնականացնում է Վ․ Ի․