Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/538

Այս էջը սրբագրված է

Լենինի բարձրարվեստ արձանը (1940, քանդակագործ Ս․ Մերկուրով, ճարտ–ներ՝ Ն․ Փարեմուզովա և Լ․ Վարդանյան)։

Նկարում` Լենինական․ Վ․ Ի․ Լենինի հրապարակը

1950-ական թթ․ հասարակական կենտրոններ ստեղծվել են նաև Լենինականում՝ Լենինի հրապարակի ճարտ․ անսամբլը՝ ՀԿԿ Լենինականի քաղկոմի (ճարտ․ Զ․ Բախշինյան), հանրախանութի (ճարտ․ Ս․ Ասոյան), Գուլպայագործների մշակույթի պալատի, փոստի և բնակելի շենքերով, Կիրովականում՝ Կիրովի անվ․ հրապարակը՝ ՀԿԿ Կիրովականի քաղկոմի (ճարտ․ Զ․ Բախշինյան), քաղսովետի, հյուրանոցի (ճարտ–ներ՝ Բ․ Արզումանյան, Հ․ Մարգարյան) և 2 բնակելի շենքերով (ճարտ․ Հ․ Մարգարյան)։

Հետպատերազմյան շրջանի ճարտարապետական նվաճումները մարմնավորվել են նաև մի շարք այլ հասարակական շենքերում․ Երևանում՝ ՀԿԿ Կենտկոմի շենքը (1946–50, ճարտ․ Մ․ Գրիգորյան), Կենտր․ ծածկած շուկան (1952, ճարտ․ Գ․ Աղաբաբյան, կոնստրուկտոր Հ․ Առաքելյան), ՀԱԱՀ ԳԱ նախագահության շենքը (1954, ճարտ․ Ա․ Սաֆարյան), երկաթուղային կայարանի շենքը (1949–55, ճարտ․ է․ Տիգրանյան), Մատենադարանը (1957, ճարտ․ Մ․ Գրիգորյան), «ԿանԱԶ» գործարանի մշակույթի պալատը (1953–54, ճարտ․ Ա․ Մանուկյան), Արզնիում՝ առողջարանի լոգանքների շենքը (1951, ճարտ․ Հ․ Մարգարյան, մասնակցությամբ Ն․ Բաժբեուկի), Բյուրականում՝ աստղադիտարանի համալիրը (1947–56, ճարտ․ Ս․ Սաֆարյան), Ջերմուկում՝ առողջարան (1952–1962, ճարտ․ է․ Տիգրանյան), ցայտաղբյուրների սրահ (1950–56, ճարտ․ Գ․ Թամանյան), էջմիածնում՝ մշակույթի պալատ (1945–46, ճարտ․ Ս․ Մանուկյան)։ Այս ստեղծագործությունները բնորոշում են սովետահայ ճարտ–յան 1940–50-ական թթ․ ոճական ուղղությունը, որ հենվում էր ազգ․ ժառանգության քննադատական յուրացման վրա։ Այդ ուղղության ամենավառ մարմնացումն է Հաղթանակի մոնումենտը Երևանում (1950, ճարտ․ Ռ․ Իսրայելյան, քանդակագործ Ս․ Մերկուրով, «Մայր Հայաստան» քանդակը՝ 1967, քանդակագործ՝ Ա․ Հարությունյան)։

1940–50-ական թթ․ կառուցված արտադրական շենքերին բնորոշ է ազգ․ ճարտ–յան ձևերի օգտագործումը, երեսպատման համար բնական քարերի կիրառումը։ Ուշագրավ են․ Կիրովականում՝ քիմիական կոմբինատի ազոտային արտադրամասերի խումբը (1951, ճարտ․ Վ․ Բարանով), «Ավտոմատիկա» գործարանը (1956, ճարտ–ներ՝ Կ․ Իաւդաբաշյան, Կ․ Անանյան), Գյումուշի հէկի գեներատորի տեղակայման շենքը (1953, ճարտ․ Տ․ Մարության, կոնստրուկտորներ՝ Հ․ Սարգսյան, Ս․ Կուզանյան), Աշտարակի գինու գործարանը (1948, ճարտ․ Ռ․ Իսրայելյան), Երևանի կոնյակի գործարանը (1952, ճարտ․ Հ․ Մարգարյան), Սառցակոմբինատը (1950, ճարտ․ Գ․ Աղաբաբյան), էլեկտրաապարատների գործարանը (1953, ճարտ․ Կ․ Խուդաբաշյան), Հացի № 2 (1950, ճարտ․ Հ․ Պողոսյան) և 5 (1954, ճարտ–ներ՝ Կ․ Անանյան, Հ․Պողոսյան) գործարանները։

Նկարում` Երևան․ Հաղթանակի մոնումենտը (1950, ճարտ․ Ռ․ Իսրայելյան, «Մայր Հայաստան» քանդակը՝ 1967, քանդակագործ՝ Ա․ Հարությունյան)

Զանգվածային բնակարանային շին–յան աճը 1950-ական թթ․ պահանջում էր ծավալել քաղաքների ազատ տարածությունների քաղաքաշինական յուրացում։ Այս իմաստով բնորոշ է Երևանում՝ Բաղրամյան, Ազատության (սկզբնական հատվածը ճարտ․ Տ․ Մարության), Կիևյան (ճարտ–ներ՝ Գ․ Թամանյան, Ֆ․ Մայե) փողոցների կառուցապատումը, ինչպես նաև «Աջափնյակ» շրջանը (ճարտ․ Մ․ Մազմանյան), Կիրովականի «Դիմաց» թաղամասը (սկսվել է 1958-ին, ճարտ․ Մ․ Գնունի), Ալավերդիում կենտրոնի համալիրը (ճարտ․ Հ․ Իսաբեկյան) ևն։ Բնակելի տների, դպրոցների, մանկական հիմնարկների, ակումբների շին–յան ծավալի աննախընթաց աճը պայմանավորել է տիպային նախագծման անհրաժեշտությունը։ 1951-ին լավագույն բնակելի սեկցիաների մրցույթով շահած նախագիծը (ճարտ–ներ՝ Մ․ Սաֆարյան, Լ․ Բաբայան) հաստատվել է կառավարության որոշմամբ, սկիզբ դնելով Հայաստանում տիպային նախագծմանը։ Կառուցվել են փորձարարական բնակելի տների համալիրներ Երևանի Բաղրամյան փողոցում (1949–51, ճարտ․ Լ․ Բաբայան) և այլուր։

1950-ական թթ․ 1-ին կեսը նշանավորվել է սովետահայ ճարտ–յան նոր վերելքով, որը հող նախապատրաստեց զանգվածային շինարարությունը ինդուստրիալ հիմունքների վրա փոխադրելու մասին սովետական կառավարության որոշումների իրականացման համար։ Լ․ Բաբայան

1955–1980-ական թթ․ ճարտարապետություն։ 1955-ից սովետահայ ճարտարապետությունը թևակոխել է նոր, ստեղծագործական ու ոճական առանձնահատկություններով նախորդներից զգալիորեն տարբերվող մի փուլ։ Շին–յան հարցերին նվիրված համամիութենական խորհրդակցությունը (1954), ՍՄԿԿ ԿԿ և Մինիստրների խորհրդի «Նախագծման և շինարարության մեջ ավելորդությունների վերացման մասին» (1955) և «ՍՍՀՄ–ում բնակարանային շինարարության զարգացման մասին» (1957) որոշումները նոր խթան են դարձել ճարտ–յան և շին–յան զարգացման ճանապարհին։ Անհրաժեշտ էր հրաժարվել ավելորդ ձևամոլությունից և ճարտ–յանը վերադարձնել մարդկային գործունեության զանազան միջավայրերը բարձր արվեստով կազմակերպելու ֆունկցիան։

Այդ տարիներից էլ սկսվել են շրջանային հատակագծման, քաղաքների գլխ․ հատակագծերի և առանձին շրջանների կառուցապատման նախագծերի համալիր աշխատանքները։ 1960-ական թթ․ սկզբին մշակվել է հանրապետության բնակեցման կարգավորման սխեման (ղեկավար՝ Պ․ Թումանյան), որտեղ տրված են արդ․-յան և գյուղատնտ–յան զարգացման հիմնական գոտիները, բնակավայրերի զարգացման հեռանկարները։ 1971-ին հաստատվել է Երևանի նոր գլխ․ հատակագիծը (ճարտ–ներ՝ Մ․ Մազմանյան, է․ Պապյան, Գ․ Մուրզա, Յ․ Չախալյան, 1 մլն 100 հզ․ բնակչի համար մինչև 2000 թ․ ժամկետով), կենտրոնի մանրամասն հատակագծման, պատմ․ հուշարձանների տարածքի գոտորման և լանդշաֆտի կազմակերպման նախագծերը։

Քաղաքաշինական նոր խնդիրների ու սկզբունքների ներդրումը ակնհայտ է հանրապետության քաղաքների կառուցապատման պրակտիկայում։ 1960-ական թթ․ վերջերից նախագծվում են Լենինականի, Կիրովականի, Հրազդանի, Ղափանի, Գորիսի, Էջմիածնի, Աբովյանի, Ջերմուկի, Սևանի, Մեծամորի, Ստեփանավանի, Կամոյի, Աշտարակի, Չարենցավանի, Հոկտեմբերյանի, Իջևանի, Արթիկի, Արզնիի, Դիլիջանի և այլ բնակավայրերի գլխ․ հատակագծերը։

Քաղաքների գլխ․ հատակագծերի հիման վրա կատարվել են բազմաթիվ բնակելի շրջանների ու միկրոշրջանների մանրամասն հատակագծման նախագծեր, որոնցից են․ մայրաքաղաքում՝ Աջափնյակ (1958), Նորք–1 (1965), Ավան–3 (1974), Ավան–Առինջ (1978), Արևմտյան (1979), «Նորաշեն» (1980), Լենինականում՝ «Երևանյան» (1975) և «Եռանկյունի» (1980), Կիրովականում՝ «Դիմաց» (1960) և «Բազում» (1973), Հրազդանի բնակելի հասարակական կենտրոնը (1978), Ղափանի կենտրոնը (1976), Էջմիածնում՝ «Վաղարշապատ» (1978), Դիլիջանում՝ «Կաղնի խաչ» (1974), Գորիսում N 5 թաղամասը (1975–86) ևն։ Չնայած մի շարք առաջատար սկզբունքների առկայության, 1950–1960-ական թթ․ թաղամասերի ու բնակելի շրջանների հատակագծերի հիմքում ընկած էր սխեմատիզմը, որն ավելի էր ընդգծվում պարզունակ տիպային նախագծերի կիրառման հետևանքով։ Այդ սխեմատիզմի հաղթահարման նշաններն սկսել են երևան գալ 1970-ական թթ․ սկզբին, երբ կատարվել են ճարտ–գեղ․ ավելի բարձրը մակարդակի որոնումներ։ Նոր նախագծերում առկա են կառուցապատման, ծավալատարածական ու ինժեներական խնդիրների համալիր ըմբռնումները, տպավորիչ կոմպոզիցիաները, տեղանքի, բնա–