Նկարում` Բյուրական․ Աստղադիտարանի գիտաժողովների դահլիճը (1964 թ․, ճարտ․ Ս․ Գուրզադյան)
կան պայմանների ճիշտ օգտագործումը, բնակելի շենքերի տիպերի և կառուցապատման սխեմաների ներդաշնակումը։ Բնակելի և քաղաքացիական համալիրների ճշմարիտ կառուցապատման գործում առավել մեծացել է տիպային նախագծերի դերն ու նշանակությունը։ Այս բնագավառում զգալի ներդրում են ունեցել ճարտ–ներ՝ Հ․ Մարգարյանը, Լ․ Բաբայանը, Ս․ Սաֆարյանը, Ա․ Թարխանյանը, Մ․ Գրիգորյանը, Մ․ Միքայելյանը և ուրիշներ։ Նախագծվել են բնակելի շենքերի տիպային նախագծերի մի քանի շարք (№ 16, 1Ա–300, կցաշար, 1–450, 1Ա–451, 111, 129 ևն), որոնցով կառուցվել են բազմաթիվ բնակելի շրջաններ։ Ճարտ–ներ Ռ․ Բադալյանը, Ա․ Ալեքսանյանը, Յան Իսահակյանը, Գ․ Ռաշիյդյանը, Ցու․ Սաֆարյանը, Ա․ և Ռ․ Սահակյանները նախագծել են 9–14–16 հարկանի բնակելի տների մի քանի շարք, որոնք զանգվածաբար կիրառվել են քաղաքային համալիրներում։ Հետաքրքիր առաջարկություններ են եղել բնակարանների ամառային պատշգամբների ձևափոխման միջոցով նրանց շուրջամյա օգտագործման ուղղությամբ (Լ․ Բաբայան, 1958, Մ․ Միքայելյան, 1976, Յան Իսահակյան, Գ․ Ռաշիդյան, 1978)։ Մեծ ծավալ է ունեցել նաև կուլտուր–կենցաղային և հասարակական շենքերի տիպային նախագծումը, որոնցից են՝ մսուր–մանկապարտեզների (1968), հանրակրթական դպրոցների (1968), պոլիտեխնիկական ուսուցման դպրոցների (1972–80) շարքերը, կինոթատրոնների (1969), քաղաքային և գյուղական ակումբների (1972–82), առևտրահասարակական կենտրոնների (1972–80) և այլ նախագծեր։ Տիպային նախագծումների լայն ընդգրկումը, այնուամենայնիվ չի տվել բնակելի զանգվածների հետաքրքիր ու բազմազան կառուցապատումներ։ Միօրինակության ակունքները ոչ միայն քաղաքներում միևնույն շենքերի կրկնության մեջ էին, այլև իրականացման ցածր որակի, միևնույն շինանյութերի կիրառման, ճակատային լուծումների սխեմատիզմի, թաղամասերի բարեկարգման նույն միջոցների։ Շրջադարձը դեպի զանգվածային կառուցապատման գեղարվեստական կերպարի որոնումները տեղի է ունեցել 1970-ական թթ․ կեսերից, երբ իրականացվել են անհատական նախագծերով մի քանի բնակելի տներ և թաղամասեր, ինչպիսիք են Երևանի Սարյանի փողոցում (ճարտ–ներ՝ Ա․ Թարխանյան, Ռ․ Բաղդասարյան, Լ․ Մկրտչյան), Լենինի պողոտայի և Ամիրյան փողոցի հանգույցում (ճարտ–ներ՝ Մ․ Թովմասյան, Լ․ Բալայան), Ս․ Սարգիս եկեղեցու թաղամասում (ճարտ–ներ՝ Ա․ Ալեքսանյան, Ֆ․ Հակոբյան), Սայաթ–Նովա փողոցում (ճարտ–ներ՝ Մ․ Հայրապետյան, Ֆ․ Զարգարյան) կառուցված տները, նոր թաղամասերից՝ էրեբունի–3-ը, Ավան–Առինջը, Նորաշենը, էջմիածնի, Աբովյանի և Ղափանի կենտրոնների, Լենինականի Արագածի փողոցի բնակելի կառուցապատումը ևն։
Նկարում` Մեծամոր․ Հնությունների թանգարանի շենքը (1969–73, ճարտ․ Մ․ Մանուելյան)
Նկարում` Երևան․ «Անի» հյուրանոցը (1970 – 1972, ճարտ–ներ՝ Ֆ․ Դարբինյան, է․ Սաֆարյան, Ֆ․ Հակոբյան, կոնստրուկտորներ՝ Գ․ Բալյան, Ֆ․ Վանյան)
Նկարում` Երևան․ Նորք–1 բնակելի զանգվածը
1955-ից բեկում է ապրել նաև հասարակական շենքերի ճարտարապետությունը։ Եթե բնակելի շինարարության մեջ դա պայմանավորված էր շենքերի արտադրության ու կառուցման եղանակի արմատական վերակառուցմամբ, ապա հասարակական շենքերում հախուռն ինդուստրացումը և ճարտ․ պլաստիկ ձևերից հրաժարվելը հանգեցրել է սխեմատիզմի, որն ի չիք էր դարձնում ճարտ․ ստեղծագործության գեղարվեստական կերպարի, ոճային ուղղվածության գաղափարներն ու ազգ․ պատկանելության խնդիրները։ 1950–60-ականների շատ շենքեր այդպիսին են և օտարոտի են ընկալվում հանրապետության քաղաքների հյուսվածքում։ Ճիշտ է, 1950–60-ական թթ․ սովետահայ ճարտ–յան առաջատար վարպետները՝ Ս․ Սաֆարյանը, Ռ․ Իսրայելյանը, Հ․ Մարգարյանը, Գ․ Քոչարը, Մ․ Գրիգորյանը, Դ․ Աղաբաբյանը ստեղծել են գեղարվեստորեն հագեցած և անհատականության կնիք կրող գործեր, որոնք մնայուն եղան սովետահայ ճարտ–յան ոսկե ֆոնդում․ Երևանի Լենինի հրապարակի անսամբլի շենքերը, ԳԱ շենքերի համալիրը, Սարդարապատի հուշահամալիրը, Արզնի առողջարանի լոգանքների շենքը, Լենինականում Ա․ Մռավյանի անվ․ դրամատիկ թատրոնը, Երևանի կենտր․ շուկան, հանրակացարանների համալիրը Նոր Զեյթունում ևն։
Երկաթբետոնի արտահայտչական հնարավորությունների օգտագործման, նոր խնդիրների լուծման և սոցիալիստ, ճարտ–յան ազգ․ ինքնատիպության նորովի ընկալման օրինակներ են 1960-ական թթ․ նախագծված մի շարք կառույցներ Երևանում՝ ՀՍՍՀ ԺՏՆՑ գիտության և մշակույթի (1960, ճարտ–ներ՝ Ֆ․ Դարբինյան, Ռ․ Մելքումյան), արդյունաբերության (1960, ճարտ–ներ՝ Զ․ Թորոսյան, Լ․ Գևորգյան, կոնստրուկտոր՝ Ռ․ Մանուկյան) տաղավարները, Երքաղսովետի հյուրանոցը (1965, ճարտ․ Զ․ Թորոսյան), «Հայճւսրտշին» ԳՀԻ–ի համալիրը (1967, ճարտ․ Մ․ Միքայելյան), Ռադիոֆիզիկայի ու էլեկտրոնիկայի ԳՀԻ Աշտարակում (1962–65, ճարտ–ներ՝ Մ․ Մանուելյան, Ս․ Գուրզադյան), Երևանում Սունդուկյանի անվ․ թատրոնը (1966, ճարտ–ներ՝ Ռ․ Ալավերդյան, Ս․ Բուրխաջյան, Գ․ Մնացականյան, կոնստրուկտոր՝ Ռ․ Բադալյան), «Մոսկվա» ամառային կինոթատրոնը (1966, ճարտ–ներ՝ Ս․ Կնտեղցյան, Թ․ Գևորգյան), № 4 բուժմիավորման հիվանդանոցը (1963–65, ճարտ․ Կ․ Հակոբյան), Եղեգնաձորի (1966–72) ու Սևանի (1966–70) մշակույթի տները (ճարտ–ներ՝ Մ․ Միքայելյան, Զ․ Սիմոնյան), «Ռոսիա» կինոթատրոնը (1970–74, ճարտ–ներ՝ Ա․ Թարխանյան, Ս․ Խաչիկյան, Հ․ Պողոսյան, կոնստրուկտոր Գ․ Գևորգյան), Երիտասարդության պալատը (1970–85, ճարտ–ներ՝ Ա․ Թարխանյան, Ս․ Խաչիկյան, Հ․ Պողոսյան, Մ․ Զաքարյան), Կամերային երաժշտության տունը (1967–1977, ճարտ․ Ս․ Քյուրքչյան)։
Սովետահայ ճարտ–յան մեջ 1970-ական թթ․ ի հայտ է եկել երկաթբետոնի անդեմ, անհայրենիք տարածված ձևերից ու միջոցներից խուսաւիելու միտում, այդ ձևերը սեփական ազգ․ քուրայով անցկացնելու ձգտում, որի արդյունքները նկատվում են նախագծերում։ Այս շարքի աշխատանքներից են «Անի» (1970–72, ճարտներ՝ Ֆ․ Դարբինյան, է․ Սաֆարյան, Ֆ․ Հակոբյան), «Դվին» (1978, ճարտ–ներ՝ Ա․ Ալեքսանյան, է․ Սաֆարյան, Ֆ․ Հակոբյան) հյուրանոցները, «Հրազդան» մարզադաշտը (1971–72, ճարտ–ներ՝ Կ․ Հակոբյան, Գ․ Մուշեղյան, կոնստրուկտոր է․ Թոսունյան), «Զվարթնոց» օդանավակայանը (1976–81, ճարտ–ներ՝ Ա․ Թար–