Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/543

Այս էջը սրբագրված չէ

նոս) կամ երեք*հորիզոնների գաղափարը։ Թաղման ծեսերի հեա կապված առաջացել են դամբարանային կառուցվածքների նոր տիպեր՝ դամբարան (բւրակ–կուրգաններ), շրջանաձև օղակավոր կրոմլեխներ, սյու– նաձև մենաքար մենհիրներ՝ ձիերի և այլ կենդանիների, ինչպես և երկրաչափա– կան ձևերի քանդակներով։ Զարգացել է մետաղագործության տեխնիկան, ծաղ– կում է ապրել գեղարվեստական մետաղա– գործությունը։ Ամենաբազմագան և բարձ– րարվեստ գեղարվեստական իրեր, առար– կաներ, զարդեր պատրաստվել են կռելու, կաղապարներով ձուլելու, մետաղե կռա– ծո բարակ թիթեղների վրա զարդեր դըր– վագելու, դրոշմելու, փորագիր ու գծագիր զարդեր անելու, ոսկյա զարդերի վրա ան– համար մանրիկ հատիկներ փակցնելու և այլ եղանակներով։ Արվեստի հրաշա– լիքներ են Լճաշենի, Լոռե բերդի դամբա– րանների, Արթիկի, Տոլորսի և այլ վայրե– րի պեղումներով հայտնաբերված ցուլե– րի, այծերի, եղջերուների, թռչունների Աարտակառքի բրոնզե մանրակերտ (Լճա– շեն, մ․ թ․ ա․ XIII դ․, ’՝Հայաստանի պատմու– թյան պետ․ թանգարան, Երևան) բարձրարվեստ և ինքնատիպ ձուլածո ար– ձանիկներն ու պատկերները։ Բարդ կա– ղապարներով են ձուլվել Լճաշենում, Լոռե բերդի դամբարաններում և այլ վայրերում գտնված ռազմակառքերի մանրակերտ– ները, կառքին լծված ձիերի և ռազմիկնե– րի պատկերներով։ Արվեստի այս նշանա– վոր գործերը ստեղծվել են ստեղծագոր– ծական երևակայությամբ, մեծ շնորհքով և հնարամտությամբ։ Բրոնզից ձուլել են նաև գեղարվեստական ձևավորմամբ գոր– ծիքներ, զենքեր, դաշույնների բռնակներ, շեղբեր և պատյաններ, ձիասարքի և ռազ– մակառքերի մետաղե մասեր, բրոնզե, ոսկյա և արծաթյա ապարանջաններ, թռչնաձև և այլ տիպի կախիկներ ու զար– դեր։ Արվեստի նշանավոր ստեղծագոր– ծություններ են մ․ թ․ ա․ XI–IX դդ․ դըր– վագման տեխնիկայով պատրաստված իրական և երևակայական խիստ ոճավոր– ված կենդանիների, թռչունների, մարդ– կանց, երկրաչափական, արևի, երկնային լուսատուների, ջրի պաշտամունքի հետ կապված խորհրդանշական պատկերները, առասպելական բնույթի բարդ հորին– վածքներով որսի, պտղաբերության և տիեզերածնական տեսարանները։ Ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջա– նի արվեստի մեջ ծավալուն բնագավառ է եղել խեցեգործությունը, որն աչքի է ընկնում իր բազմակողմանի դրսևորում– ներով։ խեցեգործները ամենից առաջ որո– նել և գտել են կավանոթների և այլ առար– կաների գեղարվեստորեն արտահայտիչ ընդհանուր ձևեր։ Այնուհետև գեղարվես– տական մշակման են ենթարկել անոթնե– րը, զարդարելով դարերով մշակված և ստեղծված ամենաբազմագան երկրաչա– փական, բուսական, կենդանական, մար– դակերպ և հաճախ էլ համադրված բարդ հորինվածք և բազմակողմանի իմաստ ու բովանդակություն ունեցող զարդաձևերով։ Կավե անոթներին ու առարկաներին գե– ղարվեստական արտահայտչություն հա– ղորդելու նպատակով նրանց արտաքին մակերեսները ներկել են տարբեր գույնե– րով ու երանգներով, ապա փայլեցրել քարե կոկիչներով։ Ամենաբազմագան ձևի ու բնույթի զարդերն արվել են սև, կարմիր և այլ գույնի ներկերով, փորագրությամբ, գծագրելու եղանակով, դրոշմելով, ռելիեֆ զարդերի ու պատկերների վերադրմամբ և այլ եղանակներով։ Գեղարվեստական մշակմամբ հուշար– ձաններ ստեղծվել են նաև քարից և կա– րելի է ասել, որ դրանք կապված էին առա– վելապես կրոնա–պաշտամունքային ըմ– բըռնումների հետ։ Այդպիսին էին մ․ թ․ ա․ II հազարամյակի կեսերի հայտնի՝ «վի– շապ» կոչվող քառանիստ և ձկնակերպ կո– թողները։ Քառանիստ կոթողների վրա «նետված է» զոհաբերված ցլի մորթին՝ գլխի եղջյուրների վերջավորությունների ոչ շատ ռելիեֆ քանդակներով։ Քանդակ– ված է նաև ցլի բերանից թափվող ջրի շիթը, իսկ կոթողների ճակատային կողին՝ օձերի, թռչունների (արագիլների) նաև բուսական պատկերներ։ Այդ ամենը կա– տարված է նկատելի արվեստով և բացա– հայտում է մի կողմից՝ երկիր, ջուր (օվ– կիանոս) կոսմոգոնիական հասկացությու– նը, մյուս կողմից «վիշապ» կոթողների կապը ջրի, գարնանամուտի, բնության զարթոնքի, արգասավորման և պտղա– բերության պաշտամունքի հետ։ Հայաստանի տարածքում, տարբեր վայ– րերում հայտնաբերվել են նաև քարից պատրաստված կուռքեր, որոնք պատկա– նում են մ․ թ․ ա․ II հազարամյակի վերջե– րին և I հազարամյակի սկզբներին։ Դը– րանք պարզունակ ոճավորված մարդա– կերպ կուռքեր են քառանկյունի կտրված– քով և հարթ մակերեսով, թևերը վեր բարձ– րացրած, գլուխը նույն կերպ պայմանա– կան ձևով է ներկայացված, առանց դեմքի մանրամասների, բայց համեմատաբար ավելի խոշոր չափերով։ Դրանք կանանց կուռքեր են։ Առանձին կուռքերի թևերի վրա քանդակված է բուսական զարդ, որը վկայում է նրանց կապը երկրագործու– թյան և պտղաբերության հետ։ հանդի– պում են նաև ֆալատիպ կուռքեր, որոնք կապվում են արական սկզբունքի և դարձ– յալ պտղաբերության պաշտամունքի հետ։ Արվեստի բնագավառին վերաբերող առարկաներ են նաև կիսաթանկագին գու– նավոր, մեծ մասամբ կարմիր, վարդա– գույն, դեղին, սև և այլ երանգի քարերից պատրաստված ուլունքները, որոնց տըր– վել են տարբեր արտահայտիչ ձևեր։ Ուլունքները պատրաստվել են նաև ոս– կուց, արծաթից, բրոնզից, ապակուց։ Զա– նազան նյութերից, մանավանդ կիսաթան– կագին քարերից պատրաստված ուլունք– ներն ու կախիկները դամբարանների պե– ղումների ժամանակ հայտնաբերվող առարկաներ են, որոնց վերագրվել է պահ– պանիչ, բախտի, հաջողության և այլ խոր– հըրդանշական հատկություններ։ Մ․ թ․ ա․ Ill–II հազարամյակների ժայ– ռապատկերները, բրոնզեդարյան քարե հուշարձանների, մետաղե և խեցեղեն անոթների, իրերի արտակարգ հարուստ և բազմազան զարդերն ու զարդաձևերը, որոնք շարունակել են ճոխանալ նաև մ․ թ․ ա․ I հազարամյակի սկզբներին՝ հինավուրց արվեստի աչքի ընկնող հու– շարձաններ են։ Դրանցից շատերը, սա– կայն, սոսկ դեկորատիվ նշանակություն չունեն, այլ իմաստավորված են՝յ կապված տեղական բնակչության աշխարհաճանա– չողության, առասպելական և խորհրդա– նշական բազմազան պատկերացումների ու հասկացությունների հետ։ Բ․ Առաքեյյան Մ․ թ․ ա․ IX–VII դդ․ կերպարվեստ։ ^այկ․ լեռնաշխարհի մ․ թ․ ա․ IX–VII դդ․ գեղարվեստական մշակույթը զար– գացել է Արարատյան թագավորության (Ուրարտու) ձևավորման և հզորացման, ինչպես նաև հայկ․ ցեղերի տերիտորիալ– քաղ․ համախմբման և հայ ժողովրդի կազ– մավորման պայմաններում։ XIX դ․ վերջին, XX դ․ սկզբին Վանա լճի շրջակայքում կատարված պեղումներով հայտաբերված արվեստի հուշարձաններն աչքի են ընկնում ինքնատիպությամբ՝ որո– շակիորեն տարբերվելով նույն ժամանա–՛ կաշրջանի ասորեսաանյան մշակույթի հու– շարձաններից։ ՝՝տնագիտ․ նյութի մեծ մասը օտարերկրյա հետագոտողների միջոցով ընկել է աշխարհի տարբեր թանգարան– ներ (Լոնդոնի, Բեռլինի, Տռոմի, Անկա– րայի, նաև Պետերբուրգի, Մոսկվայի ևն) կամ մասնավոր հավաքածուներ, չի հա– մակարգվել, մի մասն էլ սխալմամբ վե– րագրվել է ասորեստանյան մշակույթին։ Լույս են տեսել միայն մի քանի հրապարա– կումներ պեղածո առանձին առարկաների վերաբերյալ։ Բ․ Պիոտրովսկու «Ուրար– տուի պատմությունն ու մշակույթը» (1944, ռուս․) աշխատության մեջ նաև նկարա– գրվել են տվյալ ժամանակաշրջանի ար– վեստի առանձին տեսակները՝ շատ հար– ցերում նախանշելով արարատյան (ուրարտ․) արվեստի հետագա համակարգ– ման և ուսումնասիրության մեթոդը։ սո– վետական Հայաստանի տարածքում ծա– վալված պեղումների արդյունքները, սո– վետական հեղինակների ուսումնասիրու– թյունները այլ երկրներում նույնպես հե– տաքրքրություն առաջ բերին՝ հայտաբե–