րելու և հեաազոաելու ուրարա․ արվեստի հուշարձաններ։ Լույս տեսան հրապարա– կումներ Բրիտ․ և Բեռլինի թանգարաննե– րում պահվող ուրարտ․ արվեստի նմուշնե– րի, Երզնկայում պեղված բրոնզե իրերի վերաբերյալ, է․ Ակուրգալի, Մորիս Նա– նինգ վան Լունի և այլ հետազոտողների աշխատությունները։ Բ․ Պիոտրովսկու «Ուրարտուի արվեստը մ․ թ․ ա․ VIII– VI դդ․» (1962, ռուս․) աշխատությունը ամփոփեց բոլոր հրապարակված հուշար– ձանները՝ ընդգրկելով նաև մեծաքանակ նոր նյութ։ Ուրարա․ կերպարվեստը ներկայանում է մոնումենտալ որմնանկարչությամբ, բազմատեսակ քանդակագործությամբ, պաշտամունքային, մարտական, կենցա– ղային կիրառական իրերի գեղազարդման արվեստով, բարձր կուլտուրայի սեպաձև գրերով։ Մոնումենտալ որմնանկարչության մնա– ցորդները (Կարմիր բլուր, Արին–բերդ, Ալթնթեփե, Ազնավուրթեփե) և դրանց հիման վրա գիտ․ վերակազմությունները (Լ․ Դուռնովո, Կ․ Հովհաննիսյան, ի․ Լո– սևա, Վ, Գազազյան, Ն․ Տրուխտանովա) բացահայտեցին ուրարտ․ կերպարվեստի այդ ճյուղի զարգացման բարձր աստի– ճանն ու նրա մեծ նշանակությունը ճարտ․ համադրության մեջ։ Ուրարտ․ որմնանկար– ները պրոֆեսիոնալ մոնումենտալ ար– վեստի հնագույն ստեղծագործություննե– րից են։ Որմնանկարներով զարդարված են եղել միջնաբերդերի պալատական դահլիճներ ու սյունազարդ բակեր, տա– ճարներ, հանդիսավոր և այլ բնույթի սեն– յակներ։ Որմնանկարները եղել են գար– դադեկորատիվ և թեմատիկ՝ աշիսւ րհիկ, մարտական և կրոնապաշտամունքային բովանդակության։ Ինչպես բնորոշ է Հին Արևելքի արվեստին, թեմատիկ շարքերը պատկերել են պալատական տոնակատա– րություն, խնջույք, հաղթարշավ, կրոն, ծիսակատարություն, որսի, խաղաղ կյան– քի տեսարաններ։ էրեբունիի հանդիսա– սրահի կենտրոնում պատկերված է եղել թագադրության տեսարան, հզոր առյուծի վրա կանգնած Խալդի աստվածը արքայա– կան իշխանության խորհրդանշանն է հանձնում, հավանաբար, Արգիշտի Ա ար– քային։ Արքայի և աստծո պատկերման մեջ նմանություն կա, սակայն, ի տար– բերություն ասորեստանյան արվեստի, ուրարտ․ որմնանկարներում, հարթա– քանդակներում, դրվագապատկերներում աստվածների դիմագծերը զերծ են պատ– կերագրական միօրինակումից (դա հատ– կապես նշմարելի է Կարմիր բլուրում գտնված բրոնզե գոտու դրվագապատ– կերներում)։ Ադիլջևազում գտնված 3 մ բարձրությամբ (6 քարե բլոկների վրա) բարձրաքանդակը պատկերում է ուրարտ․ դիցաբանի՝ նշանակությամբ երկրորդ աստծուն՝ ցուլի վրա կանգնած Թեյշեբա– յին։ Նրա ոճավորված ծաղկազարդ հա– գուստը տարբեր է Խալդիի զգեստից, եղ– ջյուրազարդ խույրն ավելի ցածրիկ է և պսակված աստղով։ Հին Արևելքի արվեստներին բնորոշ պայմանականության գծերն ու կանոնա– կանությունը հատուկ են նաև ուրարտ․ ար– վեստին։ Որմնանկարչական հորինվածք– ները ենթարկվել են որոշակի կանոնի, աստվածների, արքաների, զինվորների, պալատականների, քրմեր/ի պատկերումը հարթության վրա կատարվել է ըստ հա– մապատասխան աստիճանավորման։ Կա– նոնի է ենթարկվել նաև կոլորիտը, թե– մաների հերթականությունը, կրկնվող մանրամասների և պարագաների ընտրու– թյունը։ Ստեղծման ժամանակաշրջանով միմյանց մոտ էրեբունիի և Ալթնթեփեի որմնանկարների համեմատումից բացա– հայտ վում է, որ գոյություն է ունեցել բազ– մագույն որմնանկարչության որոշակի միասնական համակարգ, որը սակայն չի խանգարել ստեղծագործական ինքնա– տիպության դրսևորմանը։ Զարդադեկո– րատիվ հորինվածքների հիմքում եղել է միմյանցից զարդաերիզներով սահմանա– զատված պատկերագոտիների հաջոր– դական համադրումը, որ հավանաբար խորհրդանշական իմաստ է ունեցել։ Գո– տիների ռիթմիկորեն շարակարգված բաղ– կացուցիչ տարրերը, պահպանված օրի– նակներում երկրաչափական և բուսական զարդանկարներից բացի, պատկերում են խորհրդանշական «քառակուսու» երկու կողմերին կանգնած առյուծներ, ծնրադիր խոնարհված ցուլեր, սրբազան ծառի կող– մերին կանգնած քրմեր, առասպելական, կենդանական և այլ մոտիվներ։ Հորին– վածքների առարկայական կառուցումները միապլանային են, սակայն հարթության վրա տարածական հեռանկարային էֆեկ– տը ձեռք է բերվել գոտիների ու նրանց բաղկացուցիչ տարրերի համաչափական և ռիթմիկ շարակարգման, տարբեր խտու– թյան և ինտենսիվության գույների կի– րառման միջոցով։ Հորինվածքներում կի– րառվել է նաև տարրերի համակենտրոն շրջանագծային առանցքներով շարակար– գումը (Կարմիր բ լուրի որմնանկարի մնա– ցորդը, սրբազան վահանների դրվագա– պատկերները ևն)։ Աշխարհիկ թեմաներով հորինվածքնե– րում պատկերումները կատարված են ան– կաշկանդ վարպետությամբ, գծերի ու ծա– վալների յուրահատուկ մեկնաբանու– թյամբ, նկարչի անհատական մոտեցմամբ։ Թեմատիկ որմնանկարներում մեծ սիրով է պատկերված բնությունը՝ միահյուսված մարտարշավների, արքայական որսի, խա– ղողագործների և հովիվների խաղաղ կեն– ցաղային տեսարաններին։ էրեբունիի պահպանված որմնանկարներում օրգանա– պես ներդաշնակված են նաև ճարտ․ ու բնապատկերը։ Մարդկանց, կենդանիների ոճական մեկնաբանումները տարբեր են՝ պայմանավորված նրանով, թե պատկեր– վողը իրական միջավայրում է, թե խորհըր– դանշական հորինվածքի տարր է։ Նախշա– զարդերի և թեմատիկ հորինվածքների սիրված տարրերից են խաղողի որթը և նռնենին։ Որմնանկարչության ներկապնա– կը աչքի չի ընկնում հարուստ բազմազա– նությամբ։ Puig հիմնաներկի վրա կիրառ– վել են կապույտը, կարմիրը, դեղինը, կանաչը, սևը՝ իրենց տարբեր երանգնե– րով։ Օգտագործվել են ինչպես բնական, այնպես էլ արհեստական ներկեր։ Ուրարտ․ տաճարների և պալատների դեկորավորման մեջ գեղարվեստորեն կի– րառվել է տարբեր երանգի քար (հատակ– ների, որմերի ձևավոր ներդրվագում ևն)։ Ռուսախինիլիի (Թոփրախկալե) պեղում– ներից հայտնաբերվել է կարմիր մարմարե որմնագոտու մնացորդ՝ սրբազան ծառ, ցուլեր ներդրվագված հորինվածքով։ Մեծածավալ բոլորաքանդակի հայտնա– բերված նմուշները սակավ են։ Վանում գտնված բազալտե արձանի իրանը (Վրաս– տանի պետ․ թանգարան) ձևակերտմամբ ընդհանրացված է, խաչաձևված ձեռքե– րին՝ մական, նետ–աղեղ, ուսից կախված սուր։ Ասորեստանյան աղբյուրներից հայտնի է, որ ուրարտ․ քանդակագործ– ները կերտել են մեծածավալ ձուլածո ար– ձաններ։ Մուսասիրի գրավման վերա– բերյալ Սարգոն II-ի արձանագրության մեջ նկարագրվում են ուրարտ․ արքանե– րի հափշտակված արձանները․ Սարդու– րին՝ «աղոթքի արքայական կեցվածքով», Արգիշտին՝ «աստվածների աստղազարդ խույրով», «օրհնական աջով», Ուրսան (Ռասա)՝ իր երկու ձիով և կառավարով՝ պատվանդանի վրա։ Սարգոնի պալատում պահպանված Մուսասիրի տաճարի կոր– ծանումը պատկերող ռելիեֆում տաճարի ճակատը զարդարում են բրոնզաձույլ ար– ձաններ, զոհաբերման կաթսաներ, սըր– բազան վահաններ ևն։ Արարատյան թագավորությունում մո– նումենտալ քանդակագործության հետ բարձր մակարդակի է հասել նաև մանր պլաստիկան և դեկորատիվ–կիրառական արվեստը։ Բարձրարվեստ նմուշներ են բրոնզաձույլ, քարակերտ, փղոսկրյա բազ– մաթիվ կերտվածքները՝ պեղված վանում, Ձիու բրոնզե գլուխ (մարտակառքի զար– դաւ/աս, Կարմիր բւուր, մ․ թ․ ա․ VIII դ․, Հա– յաստանի պատմութ– յան պետ․ թանգա– րան, Երեան) Թոփրախկալեում, Կարմիր բլուրում, Ալի– շարում։ Մարդկանց և երևակայական կեն– դանիների արձանիկները (հաճախ՝ մար– դու դեմքով, նաև գրիֆոններ)՝ պատված թերթավոր ոսկով, զարդարված գունա– խճիկի կամ այլ քարերի ընդելուզումով, եղել են նաև շքեղ գահերի զարդամասեր։ Կիրառվել է մոմե բնօրինակով ձուլման բարդ եղանակը, որի շնորհիվ քանդակը հասցվել է արտակարգ նրբին ձևակերտ– ման։ Բրոնզի քանդակագործության, դրվագ– ման, փորագրության բարձրարվեստ նը– մուշներ են վահանները, կապարճները, սաղավարտները, բրոնզե գոտիները, որոնց վրա պատկերված են առյուծներ և ցուլեր, հեծյալներ, մարտակառքեր։ Ար– գիշտի Ա–ի և Մարդուրի Բ–ի արձանագրու– թյուններով սաղավարտների վրա պատ– կերված են կենաց ծառի առջև կանգնած աստվածություններ, առյուծագլուխ վի– շապներ։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/544
Այս էջը սրբագրված չէ