Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/547

Այս էջը սրբագրված չէ

վանդանով խաչը, այնուհետև՝ «Աբրահա– մի զոհաբերությունը», «Աստվածածինը մանկան հետ» և ավետարանիչները։ Պատկերների հիշյալ շարքը խորհրդա– պաշտական է։ «Մլքե թագուհու Ավետա– րանին» և «էջմիածնի Ավետարանին» կըց– ված VI–VII դդ․ պատկերները թեմատիկ են։ IX–X դդ․ ձեռագրերը, ըստ նկարա– զարդման որակի, երկու տիպի են․ կատա– րողական պրոֆեսիոնալ մակարդակով և պարզունակ պատկերմամբ։ XI դ․ 1-ին կեսին մանրանկարները նույնպես դրվել են գրքի սկզբում՝ Եվսե– բիոսի թուղթը, խորանները, ավետարա– նիչները, տերունական պատկերների շարքը։ Պատկերները գծային են, ջրա– ներկային մի քանի երանգով, պարզու– նակ երիզումով։ Ավետարանիչները կանգ– նած են զույգ–զույգ կամ չորսով։ Իսկ «Վեհափառի Ավետարանում» (X–XI դդ․, Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, N* 10780) էջային պատկերներից բացի կան նաև բազմաթիվ ներտեքստային պատկերներ։ Ամեն մի ավետարան սկըս– վում է ավետարանիչի նկարով։ Այս ձե– ռագրերից մի քանիսը պատկերազարդ– ված են գույնի ու ռիթմի արտակարգ զգա– ցողությամբ (Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, 1038 թ․ Ավետարանը, JsP 6201)։ XI դ․ 2-րդ կեսի Անիի դպրոցի ձեռագրերը արդեն վսեմաշուք են։ Դը– րանք (հատկապես «Մողնու Ավետարա– նը», Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենա– դարան, JSP 7736) կարելի է համարել Մերձավոր Արևելքի և բյուզ․ արվեստի մոտիվների (կենդանական, բուսական, երևակայական) հանրագիտարան։ Այս– տեղ խորանների կամարները փոխարին– ված են ուղղանկյուն գլխազարդով, դըր– ված երկու և ավելի սյուների վրա։ Ավե– տարանները սկսվում են նստած ավե– տարանիչների պատկերներով և արդեն գրեթե կանոնիկ տեսք ստացած տիտղո– սաթերթերով։ «Մողնու Ավետարանի» թե– մատիկ նկարները հաջորդում են խորան– ներին․ դրանք հաճախ մեկմեկու վրա են պատկերված՝ առնված ընդհանուր շրջա– նակի մեջ, որ հետագայում հանդիպում է Աարգիս Պիծակի մոտ և Գլաձորի դպրո– ցում։ Բյուզ․ և սելջուկյան ագրեսիայի պայ– մաններում հայ թագավորական և նախա– րարական շատ տներ ազգաբնակչությամբ հանդերձ փոխադրվել են Հայաստանի արմ․ նահանգները, ուր բյուզ․ մշակույ– թի հետ սերտ շփման պայմաններում ստեղծվել են ընտիր գրչությամբ, բյու– զանդամետ առաջնակարգ ձեռագրեր․ «Տրապիզոնի» և «Կարսի» ավետարաննե– րը (Վենետիկի մխիթարյանների մատե– նադարան, JSC 1400/108, Երուսաղեմի Ա․ Հակոբյանց վանքի մատենադարան, JSfi 2556)։ Բյուզ․ հատկանիշները նշմա– րելի են ինչպես կերպարների պլաստի– կայում, այնպես էլ զարդային ձևավոր– ման մեջ։ XII դ․ ավետարանների զարդարանքն ավելի համեստ է, տերունական նկարնե– րը՝ քիչ։ Այս շրջանում վերջնականապես ձևավորվել է տիտղոսաթերթը, աջից՝ խա– չով պսակվող լուսանցազարդ, մեջտեղում՝ կամարավարտ ուղղանկյուն գլխազարդ, ձախից՝ հաճախ էջով մեկ ձգված գլխա– տառ։ XII դ․ 2-րդ կեսում ձևավորվել է նաև Տոնականների (ճառընտիրներ, վար– քեր) պատկերազարդման համակարգը (Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, •ԻՔ 3777 և JSP 1592, գրված Աաղմոսավան– քում և Հովհաննավանքում)։ Այդ մեծա– դիր ձեռագրերում ամեն մի ընթերցվածք սկսվում է վարքի հերոսի կամ հեղինակի պատկերով, գլխատառով և դեռևս թեր– զարգացած գլխազարդով։ XII դ․ վերջի մի քանի արմ․ հայկ․ ձեռագրեր (Վենետիկի մխիթարյանների մատենադարան, 141/102 և N* 888/159) իրենց հարուստ պատկերային համակարգով XII դ․ ավանդ– ները կապում են կիլիկյան մանրանկար– չության հետ։ Մանրանկարչությունն ու գրքարվեստը առավել ծաղկման են հասել Կիլիկիա– յում։ XII դ․ ավետարաններում մինչ այժմ հայտնի պատկերային համակարգին ավե– լացել է խորանաձև ընծայագիրը։ Ավետա– րանիչները պատկերվել են տիտղոսաթեր– թերին՝ դեմ՜դիմաց։ XII դ․ մանրանկար– չական արվեստի և գրչության գլուխգոր– ծոց է 1173 թ․ Նարեկը (Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, N* 1568)՝ Գրիգոր Նարեկացու չորս դիմանկարով։ Հռոմկլա– յի դպրոցի լավագույն ձեռագրերի (այդ թվում՝ Թորոս Ռոսլինի) մեծ մասը ստեղծ– վել է Կոստանդին Ա կաթողիկոսի պատ– վերով։ Թեև էապես չի փոխվել ավետա– րանների ձևավորման համակարգը, սա– կայն հարստացել է նրանց զարդային ու թեմատիկ աշխարհը։ Թորոս Ռոսլինը տվել է ավետարանական թեմաների իր պատկերագրական տարբերակները։ Նրա դասականորեն վսեմ ու կոթողային հո– րինվածքները կենդանացվել են իրակա– նությունից վերցված բազմազգ տիպաժ– ներով ու դրվագներով՝ հարմարեցված ավետարանական պատկերագրությանը։ Խորաններն ու տեսարաններն ուղեկցված են մարգարեների պատկերներով։ Ռոս– լինը գույնը հասցնում է աննախադեպ նրբերանգման, օգտագործելով թափան– ցիկ հարուստ երանգներ, կեցվածքներն օժտում անսովոր բնականությամբ։ Ռոս– լինը և արքունական դպրոցի նրան հա– ջորդած մանրանկարիչները շատ գծերով կանխել են իտալ․ տրեչենտոյի (XIV դ․) վարպետներին (Դուչչո, Զոտտո, Աիմոնե Մարտինի)։ «Կեռան թագուհու» (1272), «Վասակ իշխանի» (XIII դ․) ավետարան– ներում (երկուսն էլ՝ Երուսաղեմի Ա․ Հա– կոբ յանց վանքի մատենադարան, X* 2563, JSP 2568), «Հեթում Բ թագավորի ճաշո– ցում» (1286, Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, N* 979) և 1280-ական թթ․ այլ ավետարաններում սինթեզվել են ամենատարբեր մշակույթներից վերցված պատկերաձևեր։ Հովհաննես Արքաեղբոր դպրոցի «Մասունք Աստվածաշնչի» (1263– 1266), «Աստվածաշունչ» (1270) և «Հեթում Բ թագավորի Աստվածաշունչը» (1295, երեքն էլ՝ Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադա– րան, J4P 4243, JMS 345, JSP 180) ձեռագրե– րը՝ իրենց գլխազարդերով, լուսանցա– նկարներով, զարդապատկեր, թռչնակերպ կամ մարդակերպ գլխատառերով Աստվա– ծաշնչի ձևավորման փայլուն օրինակներ են։ 1292-ին կաթողիկոսանիստ Հռոմկլա– յի անկումից հետո կիլիկյան մանրանկար– չությունը կորցրել է իր նախկին ճոխու– թյունը, գրեթե վերացել են թեմատիկ մանրանկարները։ 1320-ից հետո հանդես եկած Սարգիս Պիծակը վերադարձել է թեմատիկ մանրանկարների բոլոր ձևերին (էջով մեկ, լուսանցքային, տեքստային), դիմելով հարթապատկերային, երկրաչա– փական, սիմետրիկ հորինվածքների, պատկերային հիերոգւիֆային–խորհըր– դավոր համակարգի։ Բուն Հայաստանում մանրանկարչու– թյունը ծաղկում է ապրել XIII դ․ 1-ին կե– սին (մինչև մոնղ․ նվաճումները) և վեր– ջին քառորդից սկսած (Գլաձորի և Վաս– պուրւսկանի մանրանկարչության դպրոց– ներում)։ Հայաստանի արմ․ նահանգնե– րում ստեղծված ձեռագրերի մի մասը չունի թեմատիկ մանրանկարներ։ Այդ ժամա– նակվա նշանավոր ձեռագրատներից էր Ավագ վանքի դպրոցը (Երզնկայի մոտ), որտեղ 1200–02-ին ստեղծվել է մեծադիր «Մշո ճառընտիրը» (Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, JSP 7729, գրիչ՝ Վարդան Կարնեցի, ծաղկող՝ Ատեփանոս)։ XII դ․ զարդարվեստի նվաճումներն այս– տեղ հասցված են կատարելության, նաև կիրառված են երկաթագրի նմանողու– թյամբ զարդաձևեր, որ հետո տեղ են գտել XIII դ․ 1-ին կեսի ձեռագրերում։ Անիի շրջակայքում է ստեղծվել «Հաղպատի Ավե– տարանը» (1211, Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, JsP 6288, ծաղկող՝ Մար– գարե), որի միակ թեմատիկ մանրանկարը («Քրիստոսի մուտքը Երուսաղեմ») օժտ– ված է ժանրային տարրերով։ XIII դ․ Անիի դպրոցը նշանավորվում է գրիչ և ծաղկող Իգնատիոսի անունով, որ գործել է հիմ– նականում Հոռոմոսի վանքում։ Նրա զար– դային մանրանկարները (խորաններ, տիտղոսաթերթեր) աչքի են ընկնում գծա– յին ոճով, գույների մաքրությամբ և ազնը– վությամբ։ Նոր Ջուղայի Ա․ Ամենափրկիչ վանքի JSP 36 Ավետարանը խորաններից առաջ ունի 14 սյուժետային մանրանկար, որոնք աչքի են ընկնում գործող անձանց (հատկապես կանանց կերպարների) հու– զականությամբ։ 1232-ի «Թարգմանչաց Ավետարանի» տերունական նկարներում (Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, N» 2743, ծաղկող՝ Գրիգոր) գործող ան– ձինք դրամատիկ են, գունահարաբերու– թյունները՝ լարված։ Ձեռագիրը ոմանք կապում են արմ․, ոմանք՝ արլ․ հայկ․ նահանգների հետ։ Ինքնատիպ իշխանա– կան ձեռագրեր են ստեղծվել (1224–1261) Արցախ–Խաչենում (Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենւսդարան, N« 4823, N« 378)։ Դրանք ձևավորումով մոտ են Իգնատիոսի ու Հաղպատի ավետարաններին, սակայն բացառիկ՝ ոսկե ֆոնին «հիերոգւիֆային» ոճով արված ավետարանիչների պատկեր– ներով։ Շքեղությամբ և պատկերագրա– կան առանձնահատկություններով եզա– կի է 1269-ի «Երզնկայի Աստվածաշունչը» (Երուսաղեմի Ա․ Հակոբյանց վանքի մա– տենադարան, Nt 1925)։ XIII դ․ վերջին քառորդի և XIV դ․ կեսի Դւաձորի մանրա– նկարչության դպրոցի նշանավոր վար– պետները (Մատթեոս, Մոմիկ, Թորոս Տա– րոնացի, Ավագ) միմյանցից տարբեր են թե ոճով, թե պատկերագրական ավանդ–