Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/548

Այս էջը սրբագրված չէ

նեբով, և ամենքը յուրովի կրել են կիւիկ– յան մանրանկարչության ազդեցությունը։ Մոմիկը ստեղծել է յուրահատուկ տիպաժ– ներ, լինելով ճարտարապետ և քանդակա– գործ, իր հորինվածքներին տվել է ամ– բողջական ու հավաք բնույթ, գործող ան– ձանց պատկերել ավելի բազմապլան, քան կիլիկյան մանրանկարներում է։ Թո– րոս Տարոնացին իր խորաններում ու տիտղոսաթերթերում ներմուծել է անսո– վոր, հին ծագում ունեցող զարդամոտիվ– ներ։ Նրա պատկերներում լեռներն ու ջրերը շարժուն են, ներքին կյանքով լի, մարդկանց դեմքերը՝ քնարական։ Ծայր աստիճան սրված է պատկերել իր հերոս– ների հուզաշխարհը աստանդական նկարիչ Ավագը, որը XIV դ․ կարծես շա– րունակել է XIII դ․ 70–80-ական թթ․ կիլիկյան մանրանկարիչների արվեստը։ Գլաձորի մանրանկարչության ավանդնե– րի շարունակումը նկատելի է Տաթեի դըպ– րոցում, որի րաբունապետ Գրիգոր Տա– թևացին գրել է նաև խորանների պատ– կերների մեկնություն և 1378-ին պատկե– րազարդել մի Ավետարան (Մեսրոպ Մաշ– տոցի անվ․ Մատենադարան, N» 7482), որտեղ պահպանված են Թորոս Տարոնա– ցու աիպաժները՝ ավելի նուրբ հուզակա– նությամբ։ Վասպուրականի դպրոցն ամենամեծն է ու ամենատևականը հայ մանրանկարչու– թյան պատմության մեջ։ Հատկապես XIII – XIV դդ․ ձեռագրերը հակապատկերն են կիլիկյան նրբագեղ մանրանկարչու– թյան․ գերիշխում է վանական–ժող․ ոճը, որտեղ հիմնական գծա–զարդագրական եղանակը հիշեցնում է մանկական նկար– չություն։ Թե պատկերագրությունը, թե մոտիվները, հնամենի են, կերպարները՝ ճակատային։ XIV դ․ 2-րդ կեսին հայ ժողովուրդը, կորցնելով պետականությունը, իր մշա– կույթը առանձնապես զարգացրել է գաղթավայրերում (Իտալիա, Ղրիմ, Նոր Ջուղա, Կ․ Պոլիս և այլուր)։ Ամենուր կառուցելով իրենց նոր եկեղեցիները, այնտեղ են հավաքել և անհետ ոչնչացու– մից փրկել մայր հայրենիքից բերած ձե– ռագրերը։ Դա էլ նպաստել է օտար մի– ջավայրերում հայկ․ մշակութային ավանդ– ների գոյատևմանը։ Բուն Հայաստանում վերջին բարձրարվեստ ձեռագրերը ստեղծ– վել են Սյունիքում և Բարձր Հայքում։ Վերջինում խիստ զգալի է բյուզ․ «պալեո– լոգյան» նկարչության ազդեցությունը։ Բարձր Հայքի մանրանկարչությունը ան– միջականորեն շարունակել են Ղրիմի մե– ծատաղանդ մանրանկարիչները (Գրիգոր Սուքիասանց, Նատեր, Նատերի որդի Ավետիս, Նիկողայոս Ծաղկարար և ուրիշ– ներ), որոնք ձեռքի տակ ունեին ընտիր կիլիկյան ձեռագրեր։ Մյուս գաղթավայրե– րում նույնպես ստեղծվել են բարձրար– վեստ ձեռագրեր, իսկ որոշ մանրանկա– րիչներ (օրինակ՝ Հակոբ Զուղայեցին) թովում են իրենց արվեստի կենսական ուժով։ Սակայն տպագիր գրքի արվեստի զարգացումը և հաստոցային նկարչու– թյան ու փորագրական արվեստի արմա– տավորումը անդառնալի հարված են հասց– րել միջնադարյան մանրանկարչության հետագա զարգացմանը, որը, XVI–XVIII դդ․ լինելով ժամանակավրեպ, ազնվորեն ծառայել է հայ ժողովրդի ազգ․ մշա– կութային ինքնագիտակցության պահպան– մանը։ Վ․ Ղազարյան Քանդակագործ ու թյ ու ն։ Միջ– նադարյան Հայաստանի քանդակագոր– ծությունը հիմնականում հայտնի է ճարտ․ հուշարձանների պատկերաքանդակներով, հուշակոթողների փոքր ձևերով (կոթող– ներ, առանձին հուշասյուներ, թևավոր խաչեր)։ Անտեսելով մի քանի բացառու– թյուններ, այն բնորոշվում է հարթապատ– կերային և գծա–գրաֆիկ ոճով, որը պատմ․ իրադրության արգասիք էր և բխում էր նախաքրիստոնեական մշակութային ժա– ռանգության բնույթից։ Հելլենիստական դիցաբանի աստվածությունների մարդա– կերպ քանդակների ոչնչացումը խիստ բևեռացրել է միջնադարյան անդրիագոր– ծության ձևավորման ընթացքը։ Անտիկ արվեստի նշանակությունն ու ազդեցությունը, որ այնքան մեծ է վաղ քրիստոնեական մշակույթում, Հայաստա– նում արմատապես վերաիմաստավորվե– լով հասցվել է նվազագույնի և նկատելի է միայն առանձին հուշարձաններում։ Քան– դակագործության մյուս՝ ժող․ հոսանքը, որ եկել էր բուն Հայկ․ լեռնաշխարհի գե– ղարվեստական մշակույթից, ինչպես նաև Պարթևական և Սասանյան Իրանի քան– դակի ավանդույթներից, ավելի կենսու– նակ է գտնվել։ Կառուցվածքային առանձ– նահատկություններով այն համապատաս– խանելով ժողովրդի ավանդական հավատ– քին, առանձնացել է կոթողների գեղար– վեստական այլ մակարդակով։ Այդ կար– գի ստեղծագործությունների իմաստաբա– նությունը քիչ է կապվել հեթանոսական աստվածների երկրպագության հետ և հիմնականում հիշատակային բնույթի էր՝ իր արմատներով Հին Արևելքի ավան– դույթների խորքը գնացող։ Ուստի IV դ․ սկզբում տեղական քանդակագործական ավանդույթները օրգանապես ներհյուս– վել են Հայաստանի վաղ քրիստոնեական քանդակարվեստին։ Զգալի փոփոխու– թյուններ չկրելով, դրանք դարձել են երկ– րի IV–VI դդ․ կերպարվեստի կազմավոր– ման բաղադրիչներից։ Մյուս բաղադրիչը՝ Ասորիքի, Պաղեստինի, Բյուզ․ կայսրու– թյան արլ․ նահանգների, Իրանի քրիս– տոնեական համայնքների վաղ քրիստո– նեական արվեստի ներթափանցումն էր։ Վերջինս էապես հարստացրել է վաղ միջ– նադարյան հայկ․ քանդակի պատկերա– գրական ցանկը, որ նպաստել է մի քանի տեղական ինքնատիպ դպրոցների առա– ջացմանը։ Վաղ միջնադարյան Հայաստանի հուշա– կոթողների և հուշասյուների ծավալային լուծումները ծագումով և տիպաբանորեն հարել են ուշ անտիկ շրջանի համանը– ման լուծումներին։ Սակայն այլ էր դրանց զարդարվեստը, արձանակերպ ավարտ– ները փոխարինվել են ոչ մեծ թևավոր խաչերով (Ավան, Զրվեժ, Զվարթնոց ևն)։ Կոթողների և հուշասյուների խորանար– դաձև խարիսխներին քանդակվեւ են Հին և Նոր կտակարանների սյուժեներ, սըր– բերի, Հայաստանում քրիստոնեությունը տարածող ավանդական հերոսների պատ– կերներ։ Հատկապես տարածված են եղել՝ Դանիելը առյուծի գբում, Երեք պատանի– ները հնոցում մոտիվները, Քրիստոսի, Աստվածամոր, Տրդատ թագավորի և նրա քրոջ՝ Խոսրովիդուխտի, Գրիգոր Լու– սավորչի պատկերաքանդակները։ Եղել են նաև վաղ քրիստոնեական սիմվոլիկային առնչվող պատկերներ (Գառնհովտի հու– շակոթողը)։ IV դ․ սկզբին արդեն երևան են եկել նոր տիպի հուշակոթողներ՝ եր– կու մետրանոց թևավոր խաչ–մոնումենտ– ներ, որոնք տիպարով կրկնում են Գող– գոթայի խաչը։ Սովորաբար խորանարդա– ձև խարսխի և աստիճանաձև պատվան– դանի վրա հառնող այդ խաչերը դրվել են նախաքրիստոնեական ոչնչացված սըր– բարանի տեղում և առաջին քրիստոնյա– ների շիրիմների վրա։ Հետագայում դը– րանց հիման վրա ձևավորվել են մի քանի տիպի կոթողներ, մասնավորապես՝ խաչ– քարեր։ Հայաստանի IV–VII դդ․ կոթողների, սյուների, խաչարձանների ոճական հատ– կանիշների զարգացման բնույթը սեր– տորեն կապվել է տեղական և ներմուծված գեղարվեստական արտահայտչամիջոց– ների փոխազդեցության յուրահատկու– թյանը։ Վաղ քրիստոնեական սիմվոլիկա– յի համակեցությունը Առաջավոր Արևելքի հեթանոսական մշակույթի ժառանգու– թյան հետ հիմք է եղել վաղ միջնադար– յան Հայաստանի քանդակի ձևավորման համար, դա հստակ երևում է նաև նրա զարգացման հաջորդ փուլերում։ Հայաստանի IV–VII դդ․ քանդակա– գործության բնորոշ հուշակոթողներ՝ սյու– նարձաններ, թևավոր խաչեր, կառուցվել են նաև հետագայում, մինչև XVIII դ․, սակայն, իրենց դարաշրջանին համապա– տասխան իմաստային և գեղարվեստական լուծումներով (Տաթև, Որոտնավանք, էջ– միածին ևն)։ IX դ․, արաբ, լծի թոթափումից հետո, Հայաստանում կերտվել են առաջին խաչ– քարերը, որոնք արդեն VIII դ․ խմորվող գեղարվեստական ընթացքի արդյունք էին։ Այդ բարձրաքանդակ խաչերով սա– լերը դարձան միջնադարյան Հայաստանի արվեստի առավել տարածված կոթողնե– րը։ Չնայած նրան, որ խաչքարերը հեռա– վոր կերպով արձագանքում են Եվրոպա– յի և Առաջավոր Ասիայի ռելիեֆային և թևավոր խաչերին, այնուհանդերձ հատ– կանշական են միայն Հայաստանի IX– XVIII դդ․ արվեստին, քանի որ նրանց ծա– գումնաբանության մեջ կան մի շարք որո– շակի տիպաստեղծող գործոններ, ծագում– նաբանական կապը Հայաստանի IV– VII դդ․ թևավոր խաչերի պատկերագրու– թյան հետ, խաչի ծաղկման սիմվոլիկան, որը բխել է ոչ միայն «կենաց ծառի» հաս– կացությունից, այլև «սրբազան թևերի» հին արլ․ մոտիվից։ Միայն հայկ․ խաչ– քարերին է հատուկ ուղղաձիգ սալի տա– րածական ծավալաձևը, կենտր․ խաչի տակ քանդակված վարդակը կամ այլ դեկորա– տիվ զարդ, ծավալի վերին մասում քի– վանման ելուստավոր ավարտը։ խաչքա– րերի խաչերը սովորաբար շրջանակվել են կողմնային զարդաշերտերով։ Վաղ խաչ– քարերը ծավալով եղել են ձվաձև կամ պայտաձև, իսկ հետագայում՝ XI– XVIII դդ․ գերակշռել է ուղղանկյուն ոլղ–