սարի, և ռ ui բ լ ր ի, Գորիսի, Տեղի սարավանդները (1400–2300 մ), որոնց ալիքավոր ու թեք մակերևույթների վրա բարձրանում են մի շարք խարամային կոներ։ Ղարաբաղի բարձրավանդակի և Զանգեգուրի լեռնաշղթայի միջև հս–արմ–ից հվ–արլ․ ձգվում է Որոտանի միջլեռնային իջվածքը՝ Ակնադաշտի, Շաղաթի (Անգեղակոթի), Սիսիանի,Շամբի գոգհովիտներով և Որոտանի՝ մինչև 900 մ խորությամբ կիրճով։ ՀՍՍՀ ռելիեֆի հիմնական տարրերից է Արարատյան դաշտը (բարձրությունը՝ 800–1000 մ)։ Այն կուտակումային միջլեռնային խոշոր իջվածք Է՝ տեղադրված Մեծ և Փոքր Մասիսների, Դեղամա և Արագած հրաբխային լեռնազանգվածների ու նրանց կից սարավանդների միջև։ Արաքս գետով բաժանվում է աջափնյա ու ձախափնյա հատվածների։ ՀՍՍՀ տարածքում գտնվում է ձախափնյա հատ– վածի մեծ մասը, որը հս–արմ–ում սկսվում է Կարմրաշենի սարավանդից և ավելի քան 100 կմ երկարությամբ, 42 կմ լայնու– թյամբ աղեղնաձև ձգվում է մինչև Գայլի դրունքը։ Մակերևույթը հիմնականում հարթ Է, տեղ–տեղ կտրտված Արաքսի հնահուներով։ Եգրամասերում ունի որո– շակի թեքություն և կազմված է գետասելա– վային գոյացումներից։ Արարատյան դաշ– տը որոշ տեղերում եռանկյունաձև թա– փանցում է կից լեռների ու սարավանդների (Քասաղի, Երևանյան, Ազատի, Վեդու) մեջ։ ՀՍՍՀ խոշոր գոգավորություններից է Սևանի եռանկյունաձև գոգավորությունը՝ Արեգունի, Սևանի, Արլ․ Սևանի, Վարդե– նիսի և Գեղամա լեռների միջև, 1900– 2000 մ բարձրությամբ, որն զբաղեցնում է 490 կմ2 տարածություն։ Հատակի մեծ մասը զբաղեցնում է Սևանա լիճը, հվ–արլ․ Փոքր մասը՝ Մասրիկի դաշտը։ Գրկ․ Լիսից յան Ս․ Դ․, Հայկական ԽՍՀ ֆիզիկական աշխարհագրություն, Ե․, 1940։ Հայկական ՍՍՀ աշխարհագրություն, Ե․, 1971։ Ляйстер А․ Փ․, Чурсин Г․ Փ․, География Закавказья, Тифлис, 1929; Гвоздецкий Н․ А․, Кавказ․ Очерки природы, М․, 1963; Зограбян Л․ Н․, Орография Армянского нагорья, Е․, 1979; Физическая география Закавказья, под ред․ Г․ К․ Габриеляна, Е․, 1986․ Ռելիեֆի տիպերը ՀՍՍՀ ռելիեֆը բնութագրվում է տիպե– րի ու ձևերի ծագումնաբանական (կառուց– վածքային, տեկտոնահրաբխային, վերա– մշակված) բազմազանությամբ։ Կառուցվածքային ռելիեֆ։ Հանրապե– տության ռելիեֆի կմախքը կազմում են ալպիական լեռնակազմության ժամանա– կաշրջանի ծալքավոր կառուցվածքների առանձին բեկորները, որոնք նորագույն տեկտոնական շարժումների հետևանքով ենթարկվել են տրոհման ու տարբերակ– ված շարժումների և բարդացել հետագա արտածին պրոցեսների ազդեցությամբ։ 1․ Ռելիեֆի տեկտոնական համալիրը բնորոշ է Փոքր Կովկասին և Մերձարաք– սյան ծալքաբեկորավոր լեռնաշղթաներին։ Ա)Փոքր Կովկասում ռելիեֆի տեկտոնական համալիրը արտահայտված է իրար մոտավորապես զուգահեռ զոնա– ներով, որոնց համապատասխանում են նեոգեն–չորրորդականում կազմավորված ռելիեֆի կառուցվածքային ձևերը։ Դրանք տրոհված են խոշոր կամ չափավոր մեծու– թյան բեկորների և երկրակեղևին տալիս են մոզաիկ բնույթ։ Ծալքաբեկորավոր զանգվածները ենթարկվել են տարբեր բնույթի տարբերակված շարժումների և ստեղծել կամարածալային, գմբեթային, հորստային, գրաբենային, միաթեք, գո– գածալային և այլ կառուցվածքներ։ Փոքր Կովկասի ՀՍՍՀ հատվածում (մասամբ նաև Ադրբ․ՍՍՀ–ում) առանձնանում են Վի– րահայոց–Ղարաբաղի, Բազում–Սևան– Մռավդաղի, Փամբակ–Ծաղկունյաց լեռ– նաշղթաների և Մարց–Զորագետի, Փամ– բակ–Ձկնագետի, Գետիկի ու Մարմարի– կի գոգհովտային զոնաները, որոնց բնո– րոշ են ռելիեֆի իջվածքախզումնային նո– րագույն տեկտոնական ինքնատիպ ձևերը։ ա) Վիրահայոց – Ղարաբա– ղ ի միաթեք աստիճանաձև բեկորների զոնան կազմում է Փոքր Կովկասի արտա– քին շարը՝ բաղկացած միջին բարձրու– թյան լեռնաշղթաներից։ Դրանցից հս–արլ․, Կուրի դաշտն իջնող լեռնաբազուկները միաթեք բեկորների զառիկող, երկար լանջերի մնացորդներ են, իսկ դրանց հվ–արմ․ կարճ ու զառիթափ լանջերը՝ թի– կունքային գոգհովիտներ կամ խզումնա– յին հովիտներ։ Այս զոնայի ռելիեֆի (բացառությամբ Դուգարաց լեռների դե– պի Կուրի դաշտը ձգվող լեռնաբազուկ– ների) հիմնական տարրերը համապա– տասխանում են երկրբ․ կառուցվածքին։ Վիրահայոց լեռներ ու մ առանձնանում են Լոքի, Լեջանի և Լալ– վարի կառուցվածքները։ Լոքը զառիկող լանջերով կամարաձև թեք զանգված Է՝ բարդացած հորստ–կա– մարածալային, գոգավոր լանջեր ունեցող կարճ լեռնաբազուկներով, որոնք ձգվում են հվ–արմ․ ուղղությամբ և իրարից բա– ժանվում Էրոզիոն հովիտներով։ Լոքի հս–արլ․ լանջերը աստիճանաձև իջնում են դեպի Ստորին Քարթլիի կուտակումա– յին դաշտը։ Լ և ջ ա ն ը հորստ–գմբեթա– յին կառուցվածք է, որի ուռուցիկ և գո– գավոր լանջերը մասնատված են ճառա– գայթաձև դասավորված ձորերով։ Լ ա լ– վ ա ր ը աստիճանաձև լանջերով հորստ– կամարածալային զանգված է՝ տեղադըր– ված Բերդաձորի գոգհովտի և Դեբեդի խզումնային հովտի միջև։ Արլ․ լանջն ունի թույլ թեքություն։ Դեբեդ–Աղստև միջագետքի՝ Գ ու գ ա ր ա ց միջին բարձ– րության զանգվածի հս–արլ․ լանջը աս– տիճանաբար իջնում է դեպի Կուրի դաշտը և վերածվում ցածրադիր կուեստային լեռ– ների։ Հվ․ զառիթափ լանջը իջնում է Կի– րովական–Մարգահովիտ ճկվածքախզում– նային գոգհովիտը։ Դուգարաց զանգվա– ծը բարդացել է հորստ–կամարածալային (Հովքի, Ոսկեպարի), գմբեթաձև (Կոտ– մանի, Հուրսարի, Բունդուկի), կարճ գո– գածալային–էրոզիոն (Մարցիգետի) վե– րակազմված կառուցվածքներով։ Տtա– վուշի միաթեք զանգվածը, նախորդից բաժանվում է Իջևանի լայնակի գրաբենա– յին գոգհովտով և աստիճանաձև իջնում դեպի Կուրի դաշտը։ Նրա հվ–արմ․ բարձ– րադիր թևը Միափորի լեռնաշղթան է, որի զառիթաւի լանջերն իջնում են ճամ– բարակի կարճ կամարածալային ու Դե– աիկի խզումնային հովիտները։ Դուգա– րաց ու Միափորի հորստ–կամարածալա– յին լեռնային կառուցվածքներից դեպի Կուրի դաշտը ձգվող Ոսկեպարի, Մթնա– սարի, Հախումի, Տավուշի, Խնձորուտի լեռնաբազուկների հս․ մասերը սաոա– վանդակերպ կատարներով, ցածրադիր էրոզիոն լեռնաշղթաներ են՝ տեղադրված համանուն գետահովիտների միջև։ բ) Բ ա զ ու մ–Ս և ա ն ի հորստ–կա– մարածալային, միջին բարձրության և բարձրադիր լեռների զոնան կազմում է Փոքր Կովկասի ներքին շարի հս․ մասը և սահմանազատվում Դետիկ–Կայենի ու Մարց–Զորագետի (Լոռվա) տեկտոնա– կան խախտումների գոտիով։ Բազումի հորստ–կամարածալքը, ինչպես նաև Հա– լաբի և Սևանի կառուցվածքները, համա– պատասխանում են երկրբ․ կառուցված– քին, իսկ Արեգունիի գոգածալքի ու Բա– զումի այլ հատվածներ ունեն շրջված ռե– լիեֆ։ Բազում–Աևանի կառուցվածքային ռելիեֆին բնորոշ են երկրորդական կար– գի կամարածալային (Շիրակի, Ուրասարի, Չքնաղի), գմբեթաձև (Շեգսարի, Մայմե– խի), գոգածալային կամ ճկվածքային (Չիչ– խանի, Դարգառի), գրաբ են–գոգածալա– յին (Դիլիջանի, Զարխեջի) կառուցվածք– ները։ Բազումի հորստ–կամարային կա– ռուցվածքին բնորոշ են համաչափ ուռու– ցիկ աստիճանաձև լանջեր, իսկ մյուս լեռ– նաճյուղերին (Հալաբի, Արեգունու, Սևա– նի)՝ անհամաչափ գոգավոր, ուղիղ և աս– տիճանաձև լանջեր։ գ) Փ ա մ բ ա կ–Ծ ա ղ կ ու ն յ ա ց լեռնային համալիրը Փոքր Կովկասի ներ– քին շարի հվ․ զոնան է։ Փամբակի լեռնաշղթան բաղկացած է հորստ–կամա– րածալային (արլ․), հորստ–գմբեթաձև (մի– ջին, Թեժլեռ), տեկտոնահրաբխային (արմ․) կառուցվածքներից և հս–ից ու հվ–ից անջատված է տեկտոնական խզումներով։ Ձևաբանությամբ հակադիր է երկրբ․ կա– ռուցվածքին (շրջված ռելիեֆ), առանձին դեպքերում բարդացած է երկրորդական կարգի՝ գմբեթաձև (Մակարաշենի, Կաքա– վաձորի), կամարածալային (Արջանոցի), գոգածալային կառուցվածքներով։ Ծաղ– կունյաց հորստ–գմբեթաձև կառուց– վածքը նորագույն տեկտոնական բարձ– րացում է՝ հս–արլ․, հվ–արմ․ և արմ․ կող– մերից սահմանազատված տեկտոնական խախտումներով, որոնցով անջատվում է Ապարանի, Մարմարիկի, Միջին Հրազ– դանի գրաբենային գոգավորություննե– րից, ուր իջնում են նրա զառիթափ ու աստիճանաձև լանջերը։ Միջին պլիոցե– նում Ծաղկունյաց հորստը ծածկվել է լավային շերտով, որի մնացորդները ոչ մեծ սարավանդների ձևով պահպանված են կատարային մասում։ դ) Փ ա մ բ ա կ–Զ կ ն ա գ և տ ի գ բա– բեն գոգածալային կառուցվածքների նեղ գոտին, բաղկացած է տարբեր բարձրու– թյան վրա գտնվող գրաբենային և գրա– բեն–գոգա ծա լային հովիտների շարքից, որոնք լցված են պլիոցեն–անթրոպոգենի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/55
Այս էջը սրբագրված չէ