Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/551

Այս էջը սրբագրված չէ

թագեր, շուրջառներ, ուրարներ, բազպաններ, վակասներ ևն) պատրաստումը։ Մետաղյա գեղարվեստական սպասքը և զարդեղենը այս կամ այն չափով կիրառական է եղել հայկ․ բնակչության բոլոր խավերի կենցաղում։ Մեծ գեղարվեստով ստեղծվել են սկուտեղներ, սկիհներ, յուղհալիչներ, գինու սպասք, կահույքի դեկորատիվ տարրեր, զենք ևն։ Տղամարդու և կանացի հագուստի պարտադիր պարագաներից էր գոտին, որը եթե ամբողջությամբ ոսկյա կամ արծաթյա չէր, ապա կազմված էր մետաղյա զար–

«Ալմաստե գահ (1660 թ․, Մոսկվայի Կրեմլի Զինապալատ)

դաւոարրերից Ա շքեղ ճարմանդից։ Ոսկյա U արծաթյա զարդերը հանդիսանում էին հայկ, ժող․ գլխարկի տարրերը։ Հայաստանի որոշ վայրերում գլխարկը ամբողջովին պատրաստվել է արծաթից՝ թասակի ձևով, դրվագված և կախովի զարդերով։ Լայնորեն ընդունված են եղել կանացի կրծքազարդերը, ապարանջանները, մատանիները ևն։ Հատկանշական է, որ այդ զարդերը հաճախ իրենց ձևերով կրկնում են Հայաստանի տարածքում կատարված թաղումներից (սկսած մ․ թ․ ա․ III հազարամյակից) պեղված ոսկերչական իրերը (Շենգավիթ, Տոլորս, Ադիաման, Կարմիր բլուր, Դառնի, Սիսիան, Արտաշատ ևն)։ Մովսես Իտրենացին, Անանիա Շիրակացին և ուրիշ պատմիչներ վկայագրում են հայուհիների կրած շքեղազարդ հագուստների, ոսկերչական իրերի, թանկարժեք քարերի առատությունը։ VII–XI դդ․ շքեղ մանյակներ, ապարանջաններ, մատանիներ,

Սկիհ (XVIII դ․, Ալեք ե Մարի Մանուկյան գանձատուն, էջմիածին)

ճարմանդ (XVI11 դ․, Ալեք և Մարի Մանուկան գանձատուն, էջմիածին)

քունքազարդեր, խաչեր են հայտնի Անիի և Դվինի պեղումներից։ Ոսկերչության այս կենտրոններից բացի հայկ․ զարդարվեստը տարբեր ժամանակներում ծաղկել է Վասպուրականում, Շիրակում, Արցախում, Սյունիքում, Երևանում, Կոստանդնուպոլսում, Լվովում, Թիֆլիսում, Նուխիում, Շուշիում, Նոր Ջուղայում, Ախալքալաքում և բազմաթիվ այլ վայրերում։ Դեկորատիվ–կիրառական արվեստի շատ բնագավառներ, մասնավորապես փայտի փորագրությունը, կրել են ոսկերչության ազդեցությունը, որին բնորոշ են նուրբ մշակման կատարելությունը, ազնվագույն նյութերի ընտրությունը, հորինվածքների մտածվածությունը ևն։ 4յման հատկանիշներով են օժտված «Հավուց թառի Ամենափրկիչ Ս․ Նշանը» (IX–X դդ․, Ա․ և Մ․ Մանուկյան գանձատուն), Մշո Մ․ Առաքելոց եկեղեցու Փորագրազարդ դուռը (1134, ՀՊՊԹ, Երևան)։ Ռուսաց թագավոր Ալեքսեյ Միխայլովիչին սպահանցի վաճառական Զաքար Սահրատյանի 1660-ին ընծայած փայտակերտ գահը այնչափ ակնասփյուռ է, որ կոչվել է «Ալմաստե գահ» (սպահանցի հայ վարպետներ, Կրեմլի Զինապալատ, Մոսկվա)։ Նույն թագավորի պալատին է առնչվում հայազգի Բոգդան Սալթանովի բազմաբնույթ գեղարվեստական գործունեությունը՝ գեղանկարչություն և պատկերանկարչություն, պալատական կահույքի պատրաստում, խաղալիքների հորինում, դաջանկարչություն (Ալեքսեյ Միխարովիչի վրանը, 1668, Կրեմլի Զինապալատի գործվածքեղենի բաժին, Մոսկվա)։ Միջնադարյան Հայաստանում ոսկերչությանը զուգահեռ բարձր զարգացման է հասել գեղարվեստական ջուլհակությունն ու կարարվեստը։ Արդեն IX–XIII դդ․ միջազգային շուկայում Հայաստանը հանդես է եկել որպես բրդյա, կերպասի և ոսկեթել արտադրանքի մատակարար։ Պահպանվել են Անիում պեղված X–XI դդ․ ոսկեթել ասեղնագործությամբ կերպասե կտորտանք, մանկական զգեստ (ՀՊՊԹ)։ XVII–XVIII դդ․ հայկ․ ջուլհականոցները թանկարժեք գործվածքեղեն են մատակարարել իրան, և թուրք, ազնվականությանը, քրիստոնեական Արլ․-ին և Արմ, Եվրոպային, նույնիսկ՝ Հնդկաստանին։

Չթի տարածման ժամանակաշրջանում հայերը Ֆրանսիայում հիմնադրել են (1677) կայուն ներկման դաջազարդ գործվածքեղենի Եվրոպայում առաջին ֆաբրիկան։ Ըստ 1699-ի առևար․ գրագրության չթի դաջումը անգլիացիները պատվիրում էին Սպահանի հայ վարպետներին։ Բուն Հայաստանի և Կիլիկիայի քաղաքներից բացի հայկ․ գեղարվեստական ջոււհակությունն ու կարարվեստը զարգացրել են Զուղայի, Թիֆլիսի, Աստրախանի, Ղրիմի, Լվովի, Նոր Ջուղայի, Զմյուռնիայի, Ուրֆայի, Բուրսայի, Կոստանդնուպոլսի, ինչպես նաև Հնդկաստանի և Չինաստանի հայ բնակչությունը։ Հայկ․ ջուլհակության և ասեղնագործության կատարյալ նմուշներ են XVII – XVIII դդ․ եկեղեց․ վարագույրները, արծվագորգերը, սկիհների, գրակալների և այլ տիպի ծածկոցները ևն (էջմիածնի Մայր տաճարի Ավագ խորանի վարագույրը, 1705, 1706–14, «Փիլիպպոս կաթողիկոսի արծվագորգը», 1651, Դրիգոր Լուսավորչի խաչվառը, 1448, երկուսն էլ՝ Ա․ և Մ․ Մանուկյան գանձատուն)։ Ասեղնագործությունը (ազգ․ քրիստոնեական թեմատիկայից՝ սրբապատկերներ, տաճարների կառուցում, տարբեր անցքեր ևն) հասցված է այնպիսի վարպետության, որ տեխնիկայով նմանվում է գեղանկարչական պատկերմանը, որը հատուկ է գոբելենին։ Ընդ որում ստեղծագործությունները գրեթե միատոն են, հիմնականում կատարված մետաղյա թելերով, գունավոր կերպասի զուսպ կիրառումով։ Կլապիտոնի պատրաստումն ու կերպասի գունավորումը հաճախ իրականացրել են իրենք՝ ասեղնագործ վարպետները։ Ոսկերանգ և արծաթափայլ կլապիտոնի հետ հիմնական նյութերից է եղել տարբեր չափերի մարգարիտը։ Ընդելուզված ակնեղենը նմուշներում գերազանցապես թափանցիկ է, սակայն մուգ և թավ գուներանգով՝ զմրուխտ, հակինթ, մեղեսիկ։ Գորգ, Արցախ (XVIII դ․, Ալեք և Մարի Մանուկյան գանձատուն, էջմիածին) Հայաստանի գեղարվեստական ջուլհակության հնագույն տեսակներից է կարպետգորգագործությունը։ Ըստ կատարման տեխնիկայի և զարդարվեստ, հորինվածքների՝ գորգերը ստորաբաժանվում են տասնյակ տեսակների։ Որոշ հետազոտողներ (Ա․ Մեց, Ֆ․ Հանցհոռն, Մ․ Դավթյան և ուրիշներ) այն կարծիքի են, որ միջազգային շուկայում հայկ․ միջնա–