լիս), Հարություն Վաղարշապատցին, Հա– րություն Շմավոնյանը և Խաչիկ Զառիփ– յանը (Մադրաս), Մխիթար Սեբասաացին։ Հայերեն առաջին տպագիր Աստվածա– շունչը, որը 1666–68-ին Ամստերդամում հրատարակել է Ոսկան Երևանցին իր աշա– կերտներ Կարապետ Անդրիանացու և Օհան Երևանցու հետ, XVII դ․ հայ գրքար– վեստի պսակն է․ արլ․ մոտիվներով դրոշ– մազարդված կաշեկազմով, 1470 մեծադիր երկսյուն էշով, 160 պատկերով, որոնք վերարտադրում են գերազանցապես եվ– րոպ․ դասական նկարիչների, այդ թվում Ռաֆայելի, Դյուրերի՝ Ք․ վան Զիխեմի Փորագրությունները։ Դեղարվեստ․ խո– շոր հետաքրքրություն են ներկայացնում նկարիչ և Փորագրող Դրիգոր Մարզվա– նեցու՝ 1706-ին Կ․ Պոլսում հրատարակած Հայսմավուրքի Փայտափորագրություննե– րը։ Այդ և բազմաթիվ այլ հրատարակու– թյուններում Դրիգոր Մարզվանեցին ազգ․ ոճով է ձևավորել ու նկարազարդել գիր– քը, կատարելագործել փայտափորագրու– թյան տեխնիկան՝ գծային փայտափորա– գրությանը զուգընթաց ստեղծել դրա երանգային եղանակը, որը հետագայում լայնորեն կիրառվել է։ XVIII դ․ կեսից հայերեն գրքի գրաֆիկայում կիրառվել է նաև մետաղի, գլխավորապես պղնձի վրա կատարվող փորագրությունը՝ գրավյու– Նաղաշ Հովնաթան․ «Տրդատ թա– գավորն իր կնոջ՝ Աշխենի և քրոջ՝ Խոսրովի– դուխտի հետ աղոթքի պահին*, հատված «Դրի– գոր Լուսավորիչը մկրտում է Տրդատին* էշ– միածնի Մայր տաճարի որմնանկարից (մոտ 1720, այժմ՝ ՀՊՊ, Երևան) րան։ Տպագիր գրքի արագ զարգացման հետ հետզհետե թուլացել է պահանջը ձեռագիր գրքի նկատմամբ։ Թեև ստեղծ– վել են գեղարվեստական արժեք ներկա– յացնող շատ ձեռագրեր (մանրանկարիչ Ղազար Բաբերդցի, ծաղկող Առաքել, ծաղ– կող Հերապետ և ուրիշներ), սակայն դը– րանց նկարազարդումները իրենց արվես– տով նկատելիորեն տարբերվում են նա– խորդ շրջանի մանրանկարներից։ XVII–XVIII դդ․ կերպարվեստը ամուր նախադրյալներ ստեղծեց XIX դ․ հայ նոր նկարչության և քանդակագործության հե– տագա զարգացման համար։ Մ․ Սարգսյան, XIX դ․ –XX դ․ սկզբի կերպարվեստ։ XIX դ․ սկզբին Արլ․ Հայաստանի միա– ցումը Ռուսաստանին արգասավոր պայ– մաններ է ստեղծել ազգ․ նոր կերպար– վեստի ծավալման ու զարգացման համար։ Առանձնապես մեծ է եղել Պետերբուրգի ու Մոսկվայի դերը ձեռնհաս կադրեր պատ– րաստելու գործում։ Դարասկզբին հայ ար– վեստի զարգացման կենտրոններից է դար– ձել Թիֆլիսը։ Ս․ Ներսիսյան․ P․ Հ․ Բեհբութովի դի– մանկարը (1857, ՀՊՊ, Երևան) Դիմապատկերի ժանրը, որպես ուրույն բնագավառ նկատելիորեն ամբողջակա– նացել է Մկրտում Հովնաթանյանի (1779– 1845) արվեստում։ Նրա որդին՝ Հակոբ Հովնաթանյանը (1806–81), արդեն բա– ցառապես դիմանկարիչ էր և այդ ժանրը հայկ․ գեղանկարչության մեջ ակնառու մակարդակի հասցնողը։ Մինչև 1830-ական թթ․ նրա արվեստում դեռևս նկատվում են մի կողմից՝ հայկ․ ու իրան, ուշ միջնա– դարյան ավանդույթներին հարող գծեր (որոշ սխեմատիզմ, հարթայնություն, ոճա– վորում), մյուս կողմից՝ բնական աճի հետ միասին՝ արդվածքի նոր միջոցների տի– րապեւոելու ձգտում։ Ավանդույթայինի և նորի փայլուն զուգորդումն է Նատալյա Թեումյանի դիմապատկերը, որտեղ առ– կա են թույրային անբասիր հարաբերու– թյուններ, ուրվագծի նուրբ արտիստակա– նություն և, որ գլխավորն է, գեղարվես– տական մտածողության ու կերպարային մարմնավորման ազգ․ անվրեպ բնորո– շում։ Նկարչի հետագա տարիների ստեղ– ծագործությունները ինչպես ծավալային արդվածքներով, այնպես էլ կերպարային շեշտված բնութագրումներով գտնվում են եվրոպ․ պրոֆեսիոնալիզմի մակարդակի Ե․ Նազար– յան․ Հովհան– նես Շալամյանի դիմանկարը (1897, ՀՊՊ, Երևան) վրա և ստեղծագործական անուղղակի աղերս ունեն նույն ժամանակաշրջանի ռուս, ռոմանտիկական դիմապատկերի հետ։ Հայ նոր գեղանկարչության մյուս առաջ– նեկը Ատեփանոս Ներսիսյանն էր (1815– 1884), ակադեմիական կրթություն ստա– ցած նկարիչ, որի ստեղծագործություննե– րում դիմապատկերների կողքին հրապա– րակ է եկել հայ կերպարվեստի կենցաղա– յին ժանրի անդրանիկ նմուշը՝ «Խնջույք Քուռ գետի ափին» կտավը։ Ներսիսյանի ստեղծագործություններով որոշակիորեն հայկ․ կերպարվեստ է ներմուծվել ռոման– տիզմը՝ ինչպես կոլորիտի կազմակերպ– ման սկզբունքներով, այնպես էլ կերպարա– յին մեկնաբանություններով։ Սակայն ռո– մանտիզմի ամենակարկառուն ներկայա– ցուցիչը հայ կերպարվեստում Հովհան– նես Այվազովսկին էր (1817–1900), որն իր հաստատուն տեղն է գրավել թե՝ ռուս, թե՝ հայ արվեստներում, վերջինում լինե– լով ոչ միայն ծովանկարչության,այլև ընդ– հանրապես բնանկարի ժանրի հիւհւադիր։ Նրա արվեստում հայկ․ թեմաները դրսե– վորվել են դիմապատկերներում, հայաս– տանյան բնանկարներում, հայկ․ սյուժե– ներով հորինվածքներում,անուղղակիորեն՝ հույների ազատագր․ պայքարին նվիր– ված կտավներում։ Այվազովսկու ազդե– ցությունը հատկապես նշանակալից և տևական է հայ արվեստում, ուր նա առ այսօր ունի բազմաթիվ հետևորդներ՝ հե– տևապես և ազգ․ շարունակվող ավան– դույթ։ Առաջին հայ նկարիչը, որ բնականից է պատկերել հայաստանյան տեսարաններ, և որի ստեղծագործությամբ հայկ․ գեղա– նկարչության մեջ իր ավարտուն կազմա– վորումն է գտել ռեալիստ բնանկարի ժանրը, Դևորգ Բաշինջաղյանն էր (1857– 1925)։ Մերթ քնարական, մերթ էպիքական մեկնաբանումով, մեծ վարպետությամբ ու հայրենասիրական տոգորումով նա պատ– կերել է հայրենի բնության տեսարան– ներ, պատմ․ հուշարձաններ։ Նկարչի ար– վեստում նշանակալի տեղ են գրավել Վրաս տանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի տեսարանները։ Բաշինջաղյանը հայտնի է նաև որպես արվեստի դասական ժա– ռանգությունը պաշտպանող տեսաբան։ Համեմատաբար ուշ է ասպարեզ եկել և նախահեղաՓոխ․ կերպարվեստում դեռևս լայն տարածում չի ունեցել թեմատիկ պատկերը։ Ստ․ Ներսիսյանից հետո Հա– րություն Շամշինյանն է (1856–1914) դի– մել թեմատիկ ստեղծագործությանը (ման– րագիր կենցաղային պատկերներ, որոնք
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/553
Այս էջը սրբագրված չէ