ավելի շուա Թիֆլիսի արհեստավորական միջավայրից քաղած կենդանի դիտումներ են, քան բառի ակադեմիական առումով կոմպոզիցիոն հորինվածքներ)։ Հեղինակն ունի նաև անմիջականությամբ շնչող ռեա– լիստ․ բնապատկերներ ու դիմապատկեր– ներ։ Ե․ Ո ս կ ա ն․ «Զինվորը թուրը սրել տալիս» (թուղթ, ջրաներկ, ՀՊՊ, Երևան) Հայկ․ կերպարվեստում թեմատիկ պատ– կերի կուլտուրան միջազգային մակար– դակի է բարձրացրել Վարդգես Սուրեն– յանցը (1860–1921)։ Նա ստեղծել է հայ ժողովրդի պատմությանը, XIX դ․ վերջի, XX դ․ սկզբի հայկ․ կոտորածները պատ– կՆրող թեմատիկ կոմպոզիցիաների բար– ճըրարվեաո շարք։ Նրա արվեստում հա– րազատորեն մարմնավորվել է նաև հայ գեղջուկը՝ հայ ժող․ հեքիաթների նորա– մտորեն ստեղծված նկարազարդումնե– րում, ինչպես նաև 1915-ի օրհասից փըրկ– վածների պատկերաշարում։ Լինելով Պե– րեդվիժնիկների ընկերության անդամ ու համոզված գաղափարակից, նա առաջ– նորդվել է դեմոկրատ, արվեստի սկըզ– բունքներով, որոնք իրենց ուժը պահպանել են նաև 1900-ական թթ․, երբ Սուրենյանցի արվեստում սկսել են տեղ գտնել մոդեռ– նի ոճական որոշ հնարներ։ Նա նաև փայլուն դիմանկարիչ ու բնանկարիչ է, արևելահայ կերպարվեստի խոշորագույն գրաֆիկն ու առաջին թատերանկարիչը։ Սուրենյանցի կողքին Ռուսաստանում ստեղծագործական ասպարեզ են մտել մի շարք հայ նկարիչներ, որոնք, սակայն, չունեին անմիջական ու լայն կապեր հայ իրականության հետ։ Դրա հետևանքով նրանց արվեստում հազվադեպ է դրսևոր– վում հայկ․ թեմատիկան, իսկ երբեմն բո– լորովին բացակայում։ Նրանք էին՝ Այ– վազովսկու աշակերտ ծովանկարիչ Մա– նուկ Մահտեսյանը (1857–1908), Խաչա– տուր Տեր–Մինասյանը (1870–1906), որի «Նախիր»-ը ռեալիստ, արվեստի բարձր– արժեք նմուշ է և արժանացել է Ի․ Ե․ Ռե– պինի դրվատանքին, ռուս, բնության եր– գիչ Մանուկ Ալաջալովը (1862–1934), նկարիչ և մշակութային գործիչ Դավիթ Օքրոյանցը (1874–1943), Կարապետ Չի– րախյանը (1873–1913)։ Այս շարքում բա– ցառություն է Դրիգոր Դաբրիելյանը (1862–98), որի մեզ հայտնի սակավաթիվ ստեղծագործություններում որոշիչը հայ գեղջկական թեմաներն են։ XIX դ․ արև– մտահայության մշակութային գլխ․ կենտ– րոնը Կ․ Պոլիսն էր։ Սակայն, եթե Թիֆլի– սում ազգ․ զարթոնքի պայմանները համե– մատաբար բարեպատեհ էին, և տարբեր վայրերից այստեղ էին հաստատվում մաս– նագիտական կրթություն ստացած հայ նկարիչները, ապա թուրք բռնապետու– թյան խավարամտության, ազգ․ խտրակա– նության պայմաններում Կ․ Պոլիսը վա– նում էր նկարիչներին, ինչը առանձնապես մեծ չափեր է ընդունել XIX դ․ վերջերից։ XIX դ․ արևմտահայ կերպարվեստը դեռևս հարկ եղած չափով չի ուսումնասիրված, այդ շրջանի գործերից ՀՍՍՀ պատկերա– սրահներում գրեթե ոչինչ չկա։ Հայտնի է, որ XIX դ․ Կ․ Պոլսում ստեղծագործել է Մանաս նկարչատոհմը, որի ներկայացու– ցիչները հիմնականում մանրանկարիչ– ներ էին (նաև մանրանկարային դիմա– պատկեր ողներ)։ Դեղարվեստ․ արժեք է ներկայացնում Ումեդ (Հովհաննես) Պեյ– զատի (1809–1874) ստեղծագործությունը, որը վրձնել է դիմապատկերներ ու բնա– պատկերներ, կրոն, ու պատմ․ թեմանե– րով կոմպոզիցիաներ։ Դիմանկարչ․ ու կրոն, թեմաներով պատկերներ վկայված են նաև Աբրահամ Սաքայանից (1821 – 1876) և Պետրոս Սրապյանից (1833– 1898)։ Նրանց հաջորդող սերնդի ստեղծա– Հ․ Հակոբյան․ «Անհայտ կնոշ դիմանկար» (1892, ՀՊՊ, Երևան) գործությունն արդեն աշխարհիկ է։ Մկըր– տիչ ճիվանյանը (1848–1906) Այվազովս– կու ավանդույթին հարող համբավավոր ծովանկարիչ էր, Շվեյցարիա տեղափոխ– ված ժորժ (Հակոբ) Տամադյանը (1839– 1920)՝ բնանկարիչ։ Լայն ընդգրկում ուներ Սիմոն Հակոբյանի (1857–1921) արվես– տը․ դիմապատկերների կողքին ակն– հայտ քանակ են կազմում աշխատանքա– յին ու մարտանկարչական սյուժեները։ Դասական բնանկարի վարպետ էր Աս– լան դ’Աբրոն (Աբրոյան, 1848–1928)՝ Իտալիայում։ Այս ու հաջորդ սերնդի նկարիչների մի հոծ խմբի գործունեություն գերազանցո– րեն բաժին է ընկնում XX դ․։ 1920-ից հետո նրանց մի մասը դառնում է սովետահայ կերպարվեստի սկզբնավորողներից, մյուս մասը՝ կազմում սփյուռքահայ կերպար– վեստի կորիզը։ 1916-ին Թիֆլիսում ստեղծ– վել է Հայ արվեստագետների միություն, որի ցուցահանդեսներում ներկայացվել են Ռուսաստանում ստեղծագործող գրեթե բո– լոր հայ նկարիչները և արտասահմանյան հայ նկարիչներից մի քանիսը։ Լինելով ինտերնացիոնալ դիրքորոշման միություն, 1Г․ Մահտես յան․ «Ծովային տեսարան առագաստանավով» (1898, ՀՊՊ, Երեան) իր կազմում ու ցուցահանդեսներում ընդ– գրկել է նաև ռուս և վրաց նկարիչներ։ Այս սերունդը հարուստ է անհատականու– թյուններով, ունի ընդհանուր առմամբ գեղարվեստ, ու բովանդակային ավելի լայն ընդգրկում։ Ռեալիստ, գեղանկար– չության մեծ վարպետ է Ստեփան Աղա– ջանյանը (1863–1940), որի ստեղծագոր– ծությամբ հայկ․ կերպարվեստը հարստա– ցել է հոգեբանական խոր բնութագրում– ներով օժտված դիմապատկերներով։ Որպես նկարիչ Կ․ Պոլսում է ձևավորվել, կյանքի երկրորդ կեսին Թիֆլիսում և Ալեքսանդրապոլում ստեղծագործել Ենոք Նազարյանը (1868–1928), որի կավճա– ներկ դիմանկարներն անթերի պրոֆե– սիոնալիզմի հետ, որոշ դեպքերում նկա– տելիորեն նատուրալիստական են, կեր– պարային լուծումների ոչ մեծ խորությամբ։ Դիմանկարչական ժանրի վարպետ էր Ռոստովում սպիտակգվարդիականների կողմից սպանված Հմայակ Արծաթպան– յանը (1876–1919), որի արվեստում գնա– հատելի են նաև հայ կյանքից քաղված ան– միջական ու անպաճույճ կենցաղային պատկերներ։ Դիմապատկերներ է վըրձ– նել Փանոս Թերլեմեզյանը (1865–1941), որի ստեղծագործական ուժը առանձնա պես դրսևորվել է կենցաղային («Բանվո– րուհին ջրհորի մոտ», «Սանահինի վան– քի գավիթը») և բնանկարի («Վանա լիճը և Սիփան սարը Կտուց կղզուց») ժանրե– րում։ Թիֆլիսի հայ և վրաց արհեստավո– րական շրջանների հմուտ կենցաղագիր է Հմայակ Հակոբյանը (1871 – 1939), որի ոչ միայն դիմապատկերներն ու կենցաղա– յին տեսարանները, այլև բնապատկեր– ներն ու նատյուրմորտներն աչքի են ընկ– նում թեմատիկ միասնականությամբ ու ռեալիստ, արտահայտչամիջոցների հե– տևողական կիրառումով։ Նկարչի հետա– քրքրություններում զգալի տեղ ունեն նաև գյուղն ու գեղջուկը։ Իր ստեղծագործական կյանքի մի մասը Պետերբուրգում ու Անդրկովկասում է անց– կացրել, այնուհետև ԱՍՂ» տեղափոխվել նկարիչ ու արվեստի պատմաբան Արշակ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/554
Այս էջը սրբագրված չէ