Սկզբնական տարիների գրաֆիկան հիմ– նականում ներկայանում է քաղ․ պլակա– տով և ծաղրանկարով (Ս․ Աոաքելյան, Կ․ Հալաբյան, Մ․ Արուտչյան և ուրիշներ), սակայն, արդեն 1920-ական թթ․ 1-ին կե– սին Հ․ Կոջոյանը, օգտվելով հայկ․ ման– րանկարչության ոճաձեերից, ստեղծել է գրքի և հաստոցային գծանկարչության հրաշալի նմուշներ, դրսևորելով նուրբ ճաշակ և հայկ․ հեքիաթների ոգու զգա– ցում («Հայկական մունետիկ», «Սասուն– ցի Դավիթ», «Հազարան բլբուլ»)։ Հ․ Կո– ջոյանի այլ բնույթի գործերից՝ «Կարմիր բանակի մուտքը Կարճևան» փայտագրու– թյունը (1929),«Կոմունիստների գնդակա– հարումը Տաթևում» (1930), Ե․ Չարենցի «Դիրք ճանապարհի»-ի պատկերազար– դումները (1933) կապված են այղ տարի– ների սովետական արվեստի ձգտումների հետ։ Վ․ Դայֆեճյան․ «Երևանյան տեսա– րան* (1944, ՀՊՊ, Երևան) Ս․ Թ ա ր յ ա ն․ Գ․ Սունդուկյանի «Խաթա– բալա» պիեսի բեմադրության (1945, Սունդուկ– յանի անվ․ թատրոն) ձևավորման էսքիզ (Ե․ Չարենցի անվ․ գրականության և արվես– տի թանգարան, Երևան) 1920-ական թթ․ թատեր․ ձևավորման արվեստում, վաղ շրջանի ներկայացում– ներից՝ արված կոնստրուկտիվիզմի ոգով, առանձնացել է Ա․ Շիրվանզադեի «Մոր– գանի խնամին» ներկայացման Դ․ Ցակու– լովի ինքնատիպ բեմանկարչությունը (1927), զգալիորեն ազդելով թատեր․ ներ– կայացումը կազմակերպելու արվեստի վրա (հանձինս՝ Մ․ Արուտչյանի, Ս․ Թար– յանի և ուրիշների)։ Այղ բնագավառի հա– ջորդ շրջափուլային գործը՝ Մ․ Սարյանի դեկորներն էին Ա․ Ապենդիարյանի «Ալ– մաստ» օպերայի ներկայացման համար (1939)։ Նրան հաջորդել են Ա․ Սարգսյա– նը, Ս․ Թարյանը, Ե․ Քոչարը, Ս․ Ա․ Ա– րուտչյանը, Ա․ Չիլինգարյանը և ուրիշ– ներ, որոնց ձևավորումները յուրովի բարձրացրել են թատրոնի պրոֆեսիոնալ մակարդակը։ Բեմանկարչական արվեստի ինքնատիպությամբ աչքի են ընկել Զ․ Սիւքոնյանը, Ռ․ Նալբանդյանը (Թիֆլիսի հայ դրամայի թատրոն), Մ․ Սաոյանը (Բաքվի հայկ․ թատրոն), Վ․ Շերիշևը,Մ․ Սվախչյանը (Լենինականի թատրոն)։ Մ․ Ս վ ա խ չ յ ա ն․ Ա․ Սուխովո–Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը» պիեսի ներկայաց– ման (1946, Լենինականի դրամատիկական թատրոն) բեմանկար (1946, ՀՊՊ, Երևան) 1932-ը սահմանագծային է եղել ամբողջ սովետական, ինչպես նաև հայկ․ արվես– տի համար։ Դրական–գեղարվեստ․ կազ– մակերպությունների վերակառուցման վե– րաբերյալ ՀԱՄԿ(բ)Կ Կենտկոմի 1932 թ․ ապրիլի 23-ի որոշումները, պայմանա– վորելով արվեստի հետագա զարգացու– մը, խորացրին ստեղծագործողների առջև դրված գաղափարական խնդիրների ըմբռնումը։ Հայաստանում վերացվեցին գործող ստեղծագործական խմբաւխրում– ները՝ ստեղծելով միասնական Հայկա– կան ՍՍՀ նկարիչների միություն։ 1930-ական թթ․ հայկ․ կերպարվեստի համար եղել են զգալի աճի, լուրջ նվա– ճումներով նշանավորված ժամանակա– շրջան։ 1938-ին կազմակերպված «Սա– սունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակին նվիրված ցուցահանդեսը հետաքրքրու– թյուն է առաջացրել պատմ․ անցյալին վերաբերող թեմաների նկատմամբ․ Հ․ Կո– ջոյանի «Դվինի գրավումը արաբների կող– մից», Դ․ Դյուրջյանի «Սասնա բերդի ան– վանումը», Կ․ Սիմոնյանի «Ցուսուփի սպանությունը», Ս․ Առաքեւյանի «Աա– սունցի Դավթի ևՄսրա–Մելիքի մենամար– տը», Մ․ Աբեղյանի, Ս․ Ռաշմաջյանի, Ա․ Մամաջանյանի գրաֆիկական շարքե– րը ևն։ Դրանց թվում աչքի են ընկել էպո– 1ս․ և U ա յ Ш ն․ «խաղաղ երեկո» (1946, ՀՊՊ, Երևան) P․ Վարդանյան․ «Բանվորական տնակ– ներ» (ՀՊՊ, Երևան) սի ռուս, հրատարակության համար Ե․ Քոչարի՝ քարե պատկերաքանդակների ոճավորումով կատարած պատկերազար– դումները։ Հատկապես ուշագրավ էր 1939-ին Մոսկվայում կայացած հայկ․ տասնօրյակի գեղարվեստական ցուցա– հանդեսը, որտեղ առաջին անգամ հետա– հայացորեն ներկայացվել է գեղարվեստ, ողջ մշակույթը՝ միջնադարյան մանրա– նկարչությունն ու որմնանկարչությունը (պատճենների ձևով), խաչքարեր, հին արհեստագործության առարկաներ, XIX դ․ նկարիչներից սկսած մինչև արվեստի զարգացման նոր փուլի վարպետների ստեղծագործությունը։ Ա․ Նալբանդ– J ա ն․ «Ինքնանը– կար» (1946, ՀՊՊ, Երևան) 1930-ական թթ․ վերջը բացահայտել է ստեղծագործական ներքին Փոփոխու– թյունները, դիմապատկերային ժանրի այլ ըմբռնումները՝ պայմանավորված գե– ղարվեստի հոգեբանական բնույթի խըն– դիրների հանդեպ առաջացած սուր հետա– քրքրությամբ։ Համոզիչ պլաստիկ մարմնավորում են ստացել նոր մարդու, նոր հերոսի գծերը, ազգ․ բնավորության կրած փոփոխությունները։ Քանդակագոր– ծությունը զարգացրել է բազմաֆիգուր հորինվածքները, որոնց թեմատիկ ընդ– գրկումը շատ ընդարձակ է եղել, հեղափո– խություն, քաղաքացիական պատերազմի հերոսներ (Ս․ Ստեփանյանի «Զինկոմ Լի– պարիտ Մխչյանի մահը»), հայ գրականու– թյան կերպարներով ներշնչված սյուիտ– ներ (Ա․ ճւրարտուի «Թումանյանական շարքը»)։ Ամբողջությամբ վերցրած հայկ․ քանդակագործության արդեն հաստատ– ված բնորոշ գծերի՝ մոնումենտալության, լակոնիզմի, հիմնական տրամադրության բացահայտման հետ մեկտեղ արվեստին հատուկ են դառնում նաև պատմողակա– նությունը, իրադարձությունների ու հե– րոսների մասին պատմելու հակումը։ Այս
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/559
Այս էջը սրբագրված չէ