յանը, Ռ․ Թաբաքյանը, ավելի ուշ՝ Մ․ Վար– դանյանը U ուր․, խթանել է Հայաստանի գորգագործության նոր զարգացմանը։ Դե՞ ղարվեսՄս ապակեգործության զարգաց– մանը նպաստել է «Հայբյուրեղապակի» միավորման ստեղծումը (նկարիչներ Ս․ Դասպարյան, Կ․ Պողոսով և ուր․)։ Վ․ Շ ա հ մ ու– ր ա դ յ ա ն․ «Զըկ– ները և կարմիր բալերը» (1974, ժամանակակից արվեստի թանգա– րան, Երևան) Վերջին քսան տարվա գեղարվեստ, կյանքի առավել վառ երևույթները ան– կասկած պայմանավորված են 1950-60- ական թթ․ արվեստում ներդրված մղում՝ ներով։ Ստեղծագործական հետաքրքրու– թյունների լայն ընդգրկումը, հասարակա– կան նշանակալից թեմաներին դիմելու Ս․ ՍտեՓանյան․ Դ․ Դեմիրճյանի «Պույ– պույ մուկիկը» գրքի նկարազարդում (1974) համարձակությունը, ստեղծագործության քնարական լարվածությունը հայկ․ կեր– պարվեստի վարպետներին հանրահայտ են դարձրել հանրապետության սահման– ներից դուրս։ Գեղանկարչության մեջ բա– ցառիկ տեղ է գրավում Մ․ Ավետիսյանը, որը նորովի է մեկնաբանել սարյանական մեթոդի հնարավորությունները։ Նրա կտավները («Ջաջուռ», «Ծնողներս», «Սպասում», «Ընկերուհիները» են) կյան– քը բացահայտում են հավերժական ար– ժեքներով, խոսում ամեն մի անհատական ճակատագրի դրամատիկ, բարդություն– ների, հազվագյուտ տոկունության և գե– ղեցկության բնավորությունների մասին։ Այս խոստովանանքային բնույթի գեղար– վեստի ներգործության հիմքում ընկած է ամեն մի գունահարաբերման, վրձնի ամեն մի հպման հագեցված հուզականությունը, պարզագույն ձևերի հասցված ․ գծանկարի ուժը։ Մեծ է նկարչի դերը բեմանկարչու– թյան մեջ (Մ․ Ռավելի «Բոլերո», Ա․ Խա– չատրյանի «Գայանե»)։ Նրա վրձնին են պատկանում 20-ից ավելի որմնանկարներ։ Գեղանկարչության սարյանական գիծը զարգացնում են՝ Ա․ Գրիգորյանը, Հ․ Սի– րավյանը, վ․ Վարդանյանը, Վ․ Դաբազ– յանը, Ան․ Գրիգորյանը, թեև նրանց ստեղծագործության մեջ նկատելի են նաև այլ ազդեցություններ։ Ա․ Բաժբեուկ–Մե– փքյանի արվեստին բնորոշ թատերայնա– ցումը, հերոսների ու շրջապատի հորինու– մը, նրա յուրակերպ պոետիկ աշխարհը ելակետային եղան Ռ․ էլիբեկյանի, ավե– լի ուշ՝ Կ» Մկբտչյանի ստեղծագործության համար։ Ե․ Քոչարի ․արվեստը, հատկա– պես նրա վաղ գեղանկարչությունը, հիմք է հանդիսացել Հայաստանում «փորձա– րարական» գծի զարգացման համար, որը ներկայացնում են Ռ․ Ադալյանը, Հ․ էլի– բեկյանը, Մ․ Պետրոսյանը, Վ․ Գալստյա– նը, ավելի ուշ՝ Ռ․ Աբովյանը։ Մատիտա– նկար դիմապատկերների յուրահատուկ եղանակ է մշակել Ռ․ Խաչատրյանը, ասեղնաւիոր օֆորտների ստեղծմամբ 1980-ական թթ․ աչքի է ընկել Ս․ Համբար– ձումյանը։ Նախորդ տարիներին պատմ․ թեմանե– րի նկատմամբ արտահայտված հակումը 1980-ական թթ․ սկզբին յուրովի պսակվեց Գ․ Ւոսնջյանի «Հայկական այբուբեն», «Վարդանանք» պատկերագորգերի (գո– բելենների) համար ստեղծված մեծաչաՓ նախանկարներով, որոնք ճանաչում են ստացել ազգ․ պատմության քրեստոմա– տիական անցքերի պատկերման վարպե– տության ու թավւի, հերոսների (անցյալի և մեր օրերի հայկ․ մշակույթի որոշակի դեմքերի) համոզիչ պատկերման շնոր– հիվ։ Հետաքրքրությունների մյուս բևե– ռում պրիմիտիվ քաղաքապատկերման ոճի վարպետների գործերն են (Գ․ Դրի– գորյան–Զոտտո, Հ․ Կարալյան, Հ․ Անա– նիկյան, Վ․ էլիբեկյան), որոնց ստեղծա– գործությանը հատուկ է մարդկային հա– րաբերությունների ընդգծված–մտերմիկ Հ․ Ա վ և տ ի ս յ ա ն․ «Հաւ*իճի վանքը» (1974, ՀՊՊ, Երևան) Կ․ Մկրտչյան․ «ճանապարհին» (1976, ժամանակակից արվեստի թանգարան, Երե– վան) պատկերումը, սուր նոստալգիկ երանգա– վորումը։ Հայաստանի կերպարը նորովի է կերտված Հ․ Հակոբյանի լակոնիկ, ոգով խստաշունչ, ճշգրիտ գծանկարով, արևա– խանձ կոլորիտով բնանկարներում, Ռ․ Աթոյանի քնարական ժանրային կտավ– ներում։ Քնարականությամբ են համակ– ված Ա․ Մելքոնյանի, Ա․ Գաբրիելյանի (Գավրիլովայի), Կ․ Հովհաննիսյանի, է․ Արծրունյանի, Ֆ․ Միրզոյանի ստեղծա– Բ․ Ա ր զ ու մ ա ն– յ ա ն, ժ․ Ձ ու– լոյան․ «Հայոց այբուբենը»․ (1976, ոսկի, ընդելուզ– ված թանկարժեք քարեր, Մայր աթոռի վեհարան, էջմիածին) գործությունները։ Շարունակելով 1930- ական թթ․ դիմանկարչության ավանդույթ– ները, 1980-ական թթ․ մեծ ուժի դիմանը– կարիչ է դարձել Լ․ Բաժբնոլկ–Սնլիքյանը։ 1970–80-ական թթ․ քանդակագործու– թյանը բնորոշ են՝՝ ձևի անկաշկանդությու– նը, նույնիսկ ոչ մեծաչափ անդրիների նախորոշումը մեծ տարածության համար։ Հատկապես վառ են դրսևորվել Լ․ Թոք– մաջյանը (Մարտիրոս Մարյանի հուշար– ձանը, Երևան, 1986, մի շարք դիմաքան– Ա․ Հովհաննիսյան․ «Գաղտնի խոր– հուրդ» (1977, ժամանակակից արվեստի թան– գարան, Երևան)
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/563
Այս էջը սրբագրված չէ