Ղ․ Չ ու p ա ր– I ա ն․ «Լույս իշնի վրադ» (1985, բրոնզ, ՀՍՄ^ կուլ–, տուբայի մինիս– տրություն, Երեէ վան) րակական հանդեսներում։ Այս բնագավա– ռի նվաճումների պրոպագանդման հզոր լծակներն են՝ ռադիոն, կինոն և հեռուս– տատեսությունը, ինչպես նաև 1960-ական թթ․ մեծ թափ ստացած՝ ժամանակակից կերպարվեստին նվիրված հանդեսների, Հուշարձան Հայրենական մեծ պատերազմում զոհված փարաքարցիներին (1986, քանդակա– գործ՝’ U․ Շ ի ր ա զ, ճարտարապետ՛ Ա․ Մ էս հ թ ա ո I ա ն) մենագրությունների, բուկլետների և կա– տալոգների հրատարակչական գործը։ Նյութի պլանաչափ ուսումնասիրությունը կատարվում է թանգարանների գիտ․ բա– ժիններում, Երևանի գեղարվեստա–թա– տեր․ ինստ–ի արվեստի պատմության ամ– բիոնում և ՀՍՍՀ ԴԱ արվեստի ինստ–ում, որի ջանքերով արդի հայկական կերպար– վեստի խնդիրները ներառվում են հայկ․ արվեստին նվիրված միջազգային սիմ– պոզիումների ծրագրերում։ Ն․ առեփանյան․ Գեղարվեստական փռխառնչութււււն– ներ։ Հայ կերպարվեստի պատմության մեջ նշանակալից են տարբեր ժո– ղովուրդների (լեհերի, պարսիկների * արաբների) արվեստների հետ ունեցած Փոխառնությունները։ Առանձնակի տեղ են գրավում Սովետական Միության ժո– ղովուրդների հետ ունեցած կապերը։ Առաջնահերթ նշանակություն են ունեցել հայ–ռուս․ ւիոխառնչությանները։ Վաղ ժա– մանակներից հայերը Կիևյան, ապա Մոս– կովյան Ռուսիա էին տանում կիրառական արվեստի ստեղծագործություններ, ներ– մուծելով ռուս, ապրանքներ և գեղարվեստ, արդյունահանության իրեր։ 1666-ին Ալեք– սեյ Միխայլովիչ ցարի հրավերով Նոր Ջու– ղայից Մոսկվա է մեկնել տաղանդավոր հայ նկարիչ Բոգդան Սալթանովը, որն ակտիվորեն մասնակցել է XVII դ․ ռուս, գեղարվեստ․ կյանքի զարգացմանը։ Բ․ Սալթանովի ստեղծագործության մեջ խտացված հայկ․ միջնադարյան արվեստի ավանդները, Նոր Զուզայի նկարչ․ հե– տաքրքրությունները, Արևելքի արվեստին բնորոշ առանձնահատկությունները, շաղ– կապված եվրոպ․ նկարելակերպին, հո– գեհարազատ էին ժամանակի ռուս, ար– վեստի պահանջներին։tXVIII դ․ վերջին Հայաստան են այցելել ռուս առաջին նկարիչները՝ Մ․ Իվանովը, Ա․ ուխտոմս– կին, Գ․ Աերգեևը, Վ․ Մեշկովը, որոնք սյաւոկերել են հայկ․ բնաշխարհն ու ճարտ․ կոթողները, իսկ Դ․ Դագարինը ստեղծել է նաև հայկ․ կենցաղին ու ժող․ կերպար– ներին նվիրված նկարաշար։ XIX դ․ հայ կերպարվեստի զարգացմանը մեծապես նպաստել է Պետերբուրգի Գե– ղարվեստի ակադեմիան, որտեղ սովորել են Հ․ Այվազովսկին, Ա․ Հովնաթանյանը, Ս․ Ներսիսյանը, Գ․ Բաշինջաղյանը, Հ․ Շամշինյանը, Դ․ Դաբրիելյանը և ուրիշ– ներ։ Մոսկվայի նկարչության, քանդակա– գործության և ճարտարապետության ուսումնարանում են ուսանել Վ․ Սուրեն– յանցը, Ե․ Թադևոսյանը, Հ․ Արծաթպան– յանը, Մ․ Աարյանը, Ս․ Առաքելյանը, Վ․ Դայֆեճյանը և ուրիշներ։ Սովետական տարիներին Մոսկվայի և Լենինգրադի գեղարվեստ․ հաստատություններում ուսանել են բազմաթիվ հայ շնորհալիներ, որոնք ստանալով պրոֆեսիոնալ կրթու– թյուն, նաև հաղորդակցվել են ժամանակի առաջավոր գեղարվեստ, կյանքին, մաս– նակցել Ռուսաստանում կազմակերպվող ցուցահանդեսներին, շփվել և բարեկամա– ցել ռուս արվեստագետների հետ։ Հոկտեմբերյան մեծ հեղափոխությու– նից անմիջապես հետո, նոր սոցիալիստ, մշակույթի ձևավորմանը նպաստել են նաե հայ արվեստագետները։ Գ․ Ցակու– լովը ոչ միայն ժամանակի անվանի նկա– րիչներից էր, այլև այդ նորը պրոպագան– դադ տեսաբաններից։ Հ․ Գյուրջյանը մաս– նակցել է մոնումենտալ պրոպագանդայի լենինյան ծրագրի իրագործմանը։ Հայաստանում սովետ, կարգերի հաս– տատումից հետո, մի շարք ռուս նկարիչ– ներ՝ Ե․ Լանսերեն, Պ․ Շիլինգուխկին, Ն․ Ուդալցովան, Ա․ Դրևինը, Պ․ Կուզնե– ցովը շրջագայելով Հայաստանում, ստեղ– ծել են արդ․ կառույցների տեսարաններ, աշխատավոր մարդկանց դիմանկարներ։ Նրանց գործը շարունակել են հետագա սերունդների ներկայացուցիչները։ Հայ– րենական մեծ պատերազմի տարիներին Հայաստանում հյուրընկալվել են մի շարք ռուս նկարիչներ։ Ռուսաստանի արվեստա– սեր լայն հասարակությունը հայ արվես– տին ծանոթացել է հայկ․ մշակույթի տասն– օրյակների, բազմաթիվ և բազմաբնույթ գեղարվեստական ցուցահանդեսների մի– ջոցով։ Միաժամանակ ռուս, արվեստի ցու– ցահանդեսներ են կազմակերպվել Հա– յաստանում։ Մոսկվայի և Լենինգրադի բարձրագույն գեղարվեստ, հաստատու– թյուններում ուսանել են բազմաթիվ հայ նկարիչներ (Ա․ Բեքար յան, իյ․ Եսայան, Մ․ Ասլամազյան, Մ․ Աբեղյան, Ե․ Ասլա– մազյան, Մ․ Ավետիս յան և շատ ուրիշներ)։ Հայ գրաֆիկները պարբերաբար ձևավո– րել են ռուս գրողների երկերը։ Առանձնակի հետաքրքրություն են ներ– կայացնում նաև հայ–վրաց․ կերպարվեստի առնչությունները։ Թիֆլիսը հայկ․ մշա– կույթի կարևորագույն կենտրոններից է եղել։ Վրաց պալատական նկարիչներ Նա– ղաշ Հովնաթանն ու Հովնաթան Հովնա– թանյանը հիմնադրել են տեղական գեղա– նկարչության այն ոճը, որը վւայլուն դրսե– վորվել է Հակոբ Հովնաթանյանի արվես– տով և ստացել «Թիֆլիսյան դպրոց» ան– վանումը։ Թիֆլիսի գեղարվեստ, կյան– քի ձևավորմանը նպաստել են Հ․ Քաթան– յանը, Մ․ Ներսիսյանը, Գ․ Բաշինջաղյանը, Հ․ Շամշինյանը, Հ․ Հակոբյանը և բազս՚ա– թիվ այլ արվեստագետներ, որոնց հետ շփման մեջ էին վրաց արվեստի ան վանի– ները։ ?տայ, վրաց և ռուս արվեստագետ– ների միացյալ գործունեության կենտրոն էր «Գեղարվեստը խրախուսող կովկաս– յան ընկերությունը» (1873–1921), նրան կից գործող նկարչության և քանդակա– գործության դպրոցը։ Թիֆլիսում է հիմ– նադրվել հայ արվեստագետների անդրա– նիկ միությունը (ՀԱՄ, 1916–1924), հայ մշակույթի կենտրոն «Հայարտունը» (հիմն․ 1921-ին)։ Թբիլիսիի Գեղարվեստի ակա– դեմիայի հիմնադիր պրոֆեսորներից էր Ե․ Թադևոսյանը։ Այդ ակադեմիան են ավարտել հայ արվեստագետներ Ա․ և Դ․ Նալբանդյանները, է․ Իսաբեկյանը, Հ․ Սիմոնյանը, Հ․ Բդեյանը և ուրիշներ։ Ուշագրավ են նաև ՍՍՀՄ մյուս ժողո– վուրդների հետ ունեցած հայ արվեստի կապերը։ Որոշ ժամանակ Բաքվում ապ– րել և ստեղծագործել է Ս․ Աղաջանյանը, որի ստեղծած դիմանկարների ադրբ․ շար– քը հետաքրքիր ներդրում է ադրբ․ ազգ․ կերպարվեստում։ Երևանում է ապրել ու ստեղծագործել նոր ժամանակների ադրբ․ կերպարվեստի հիմնադիր Միրզա Կաղիմ էր ի վանին։ Սովետ, տարիներին Երևա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/566
Այս էջը սրբագրված չէ