Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/567

Այս էջը սրբագրված չէ

նում, Բաքվում և Թբիլիսիում աեղի են ունեցել ստեղծագործ, կոնֆերանսներ, բացվել են գեղարվեստ, ցուցահանդես– ներ։ Մ․ Ազիզբեկովի հուշարձանը (քանդ․ Ս․ Ստեփանյան) դրված է Երևանի նույնա– նուն հրապարակում։ Հայ–ուկրաինական կերպարվեստի Փոխհամագործակցության հետքեր նկատ– վում են վաղ միջնադարից։ Դեռևս XI դ․ Կիևի կյանքում ակտիվ դեր են ունեցել հայ արհեստավորները, որոնք տեղի կեն– ցաղը հարստացրել են կիրառական ար– վեստի իրերով։ Հայ արվեստագետները ստեղծագործել են Ղրիմում, Լվովում, Ստանիսլավում, Կամենեց–Պոդոլսկում։ Հատկապես նշանակալից է նկարիչներ Բոգուշների և նշանավոր «սլուցկի գոտի– ներ» արտադրող Մաջարսկիների ավան– դը։ Հետագայում, Պետերբուրգի Գեղար– վեստի ակադեմիայում հայ ’ նկարիչներ Մ․ Մելիքովի, Ս․ Ներսիսյանի և Ա․ Հով– նաթանյանի հետ սովորել է Տ․ Շևչենկոն, որն իր նախնական գեղարվեստական կըր– թությունը ստացել է հայազգի տաղանդա– վոր նկարիչ Ցան Ռուստեմի մոտ։ Սովե– տական տարիներին խորացել ու նոր ձևեր են ստացել հայ–ուկր․ գեղարվեստ, փոխ– առնչությունները, որոնցից հատկապես նշանակալից են Տ․ Տաբլոնսկայայի Հա– յաստանի հեա ունեցած կապերը։ Հայ կերպարվեստը իր պատմության ոլորտներում անընդհատ շփվել է այլ ժո– դովուրդների արվեստների հետ, տվել է ու վերցրել, հարստացել, դառնալով առա– վել ինտերնացիոնալ ու դեմոկրատական։ Մ․ Ղազարյան Սփյուռքահայ կերպարվեստ Սփյուռքահայ կերպարվեստի անցած ու– ղին վկայում է սփյուռք–հայրենիք հոգևոր անքակտելի կապը, որը կենսական հզոր խթան է օտարության մեջ ստեղծագործող հայ արվեստագետներիդ համար։ Այդ առումով սփյուռքահայ կերպարվեստը տարանջատ չէ մայր մշակույթի ընդհանուր զարգացումից և կազմում է նրա ծանրակը– շիռ մի օղակը։ Ֆրանսահայ կերպարվեստի սկզբնավորումը սերտորեն առնչվում է նատյուրմորտիստ Զ․ Զաքարյանի անվան հետ, որը առավելապես ներշնչվել է XVII դ․ հոլանդ, նատյուրմորտիստներից և հատկապես XVIII դ․ ֆրանս․ գեղանկարիչ ժ․ Բ․ Ս․ Շարդենից։ Զաքարյանի կտավ– ները հատկանշվում են կուռ կառուցված– Ա․ Շաւցանյան․ «Նորմանդացի ձկնորս– ները» (1898, ՀՊՊ, կրեան) Զ․ Զաքարյան․ «Նատյուրմորտ։ Դեղձեր» (1900-ական թթ․, ՀՊՊ, Երևան) է․ Շ ա հ ի ն․ Լուիզ Ֆրանսի դի*, մանկարը (1903, ՀՊՊ, Երևան) Տ․ Պ ո լ ա տ․ «Ավել վաճաոողը» քով, նյութի խոր զգացողությամբ և գե– ղանկարչական առինքնող մթնոլորտ ըս– տեղծող լուսային խաղերով։ Նրա գործե– րից շատերը տեղ են գտել ֆրանս․ թան– գարաններում։ 1882-ին և 1900-ին միջազ– գային ցուցահանդեսներում արժանացել է ոսկե մեդալի։ Ֆրանս, կերպարվեստում լայն ճանա– չում է գտել օֆորտի նշանավոր վարպետ Է․ Շահինը։ Շուրջ հազար գործի հեղինակ Շահինի «Մետրոյի շինարարությունը» հայտնի նկարաշարում (1900–10) ցայ– տուն դրսևորում է գտել նկարչի դեմո– կրատ․ աշխարհայացքը։ Նա ստեղծել է կրկեսի, փարիզյան տոնախմբություննե– րի նկարաշարեր, գործազուրկների ու դերասանների դիմանկարներ, կատարել ԳՐՔԻ նկարազարդումներ։ Նկարչի ար– վեստում զգալի տեղ է գրավում հայկ․ թեմատիկան («Ալևոր հայը», «Պողոս Նու– բար», «Զարմիկյան» ևն)։ 1928-ին Շահինը հեռակա ընտրվել է Սովետական Հայաս– տանի կերպարվեստագետների միության պատվավոր անդամ։ Շահինի կողքին օֆորտի մյուս նշանավոր վարպետը Տ․ Պոլատն է (Ա․ Ֆրանսի «Սենտ Քլեռի ջրհորը», 1904, Լաֆոնտենի «Առակների» ակադեմիական հրատարակության, 1930, և այլ նկարազարդումներ, դիմանկարներ, կենցաղային պատկերներ)։ ՚ Ֆրանսահայ բնանկարիչներ Վ․ Մախոխյանի, Ա․ Շա– պանյանի, Կարապետ (Շարլ) Ադամյանի, Հ․ Ալխազյանի կտավները օժտված են երփնագրային նուրբ վարպետությամբ ու կենդանի, հուզական շնչով։ Հետևելով Հ․ Այվազովսկուն, այս նկարիչները խո– շոր դեր են ունեցել հայկ․ ծովանկարչու– թյան զարգացման ասպարեզում։ Մոսկ– վայում և Փարիզում է ձևավորվել Հ․ Դյուրջյանի արվեստը։ Նա միանգա– մից հայտնի է դարձել 1910-ական^ թթ․ դասական ոճով կերտած Մ․ Դորկու, Ս․ Ռախմանինովի, Ի․ Դոբրովեյնի, Ա․ Չո– պանյանի կիսանդրիներով։ Նույն շրջա– նի նրա «Լև Տոլստոյը» հետագայում դըր– վել է Փարիզում, գրողի անունը կրող պուրակում։ Դյուրջյանը ստեղծել Է* մի շարք մոնումենտալ, ներքին ուժով հատ– կանշվող արձաններ՝ «Հաղթանակ» (1923), «Պարուհիներ» (1929), «Սալոմե» (1925–26) ևն։ Քանդակագործի մահից հետո, 1959-ին, նրա ստվար ժառանգու– թյան մեծ մասը հանգրվանել է հայրենի– քում։ Քանդակագործուհի, ֆրանս․ Դի– մադրության շարժման մասնակից Դ․ Կամ– սարականը ստեղծել է դիմաքանդակներ («Պողոս Նուբար», «Աաշա Փիթոև», «Ռոժե Վայան» ևն), հայ մտավորականների հու– շարձանը Բանյոյում (Փարիզ), պատե– րազմի դեմ ուղղված դրամատիկական Տ․ Եսայան․ «Ս․ ժենննի Փողոցը Փարի– զում» (ՀՊՊ, Երևան)