Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/570

Այս էջը սրբագրված չէ

ԱՄՆ–ի տարբեր մասերում, ստեղծագռր– ծել են մեկուսի, ենթարկվել ամեր․ կյան– քի ու ճաշակի Ցպահանջներին։ Քանդակա– գործներից հռչակվել են դասական ոճի հետևորդ, Սան Ֆրանցիսկոյում Ա․ Լին– կոլնի հուշարձանի հեղինակ Հ․ Բասփկ– յանը, Հ․ Լիոնը (Արսլանյան), Հակոբ (Զեկ) Փափագ յանը, Ն․ Թուրը (Թուրունճ– յան), գեղանկարիչներից՝ է․ Ցաղջյանը՝ Նյու Չորքի իր տխրաշունչ բնանկարնե– րով, Մ․ Թոլեկյանը՝ կենցաղային ժանրի պատկերներով, ժ․ Զորթյանը՝ Բոստո– նում և Նյու Հեյվնում կատարած իր որմ– նանկարներով։ 1920-ից հետո հայերի նոր հոսքը դեպի Ամերիկա խթանել է հայ ազգ․ մշակութային կյանքի զարթոնքին։ ԱՄՆ–ում հանգրվան են գտել նկարիչներ Ա․ Ֆեթվաճյանը՝ առավելապես ճանաչ– ված Անիի ավերկների ջրաներկ պատկե– րումներով, պատմ․ ու կրոն, թեմաներով ակադեմիական ոճի ծավալուն կտավների հեղինակ՝ Հարություն (Արիել) Աճեմյա– նը, նուրբ գունա զգացողության տեր նը– կարչուհի Վ․ Խաչատուր յանը (Վավա Սար– Հ․ Փ ու շ մ щ ն․ «Կնոջ դիմանկարը» (ՀՊՊ, Երևան) գիս), էքսպրեսիոնիստական ուղղությանը հարող Գ․ Նալբանդյանը, օֆորտիստ– բնանկարիչ Պայծառ Հարությունյանը U ուրիշներ։ Մեծ հաջողության է հասել Հ․ Փուշմանը։ Ֆրանսիայում մասնագի– տացած նկարիչը Հին Արևելքի պաշտա– մունքային (Բուդդայի արձանիկներ, ձե– ռագիր մատյաններ) ու կենցաղային առարկաներով (կերպաս, ամանեղեն) և իրար ներդաշնակված այդ իրերի նշանա– կալիությունը շեշտող մեղմ, խորհրդավոր լույսով սաեղծեւ է յուրօրինակ, կախար– դող մի աշխարհ, որն արտացոլում է ար– վեստագետի աստանդական կյանքն ու դեպի հայրենիքը տածած անհուն կարո– տը։ Նկարիչը հեռակա ընտրվել է Սովե– տական Հայաստանի նկարիչների միու– թյան պատվավոր անդամ։ Ուշագրավ, խոհական շնչով տոգորված նատյուր– մորտների ժառանգություն է թողել նաև Ա․ Գ ո ր կ ի․ «Վարդուշի դիմա– նկարը» (1930*, Սմիթսոնյան ինս– տիտուտի թանգա– րան, Վաշինգ– տոն) Տիրիթը (Հարություն Տիրիթյան)։ Գծա– նկարի վարպետ է Ս․ Մելիքը։ Ն․ Պողոս– յանը հուզիչ երևակայությամբ, հնչեղ գույ– ներով կերպավորել է Կ․ Պոլսում անցած իր մանկության հուշերը։ Պրիմիտիվիստ նկարչուհին 1973-ին ցուցադրվել է նաև Երևանում և իր գործերի մի մասը նվիրել Հայաստանի ժող․ արվեստի թանգարա– նին։ Ամերիկյան ժամանակակից արվես– տում բացառիկ տեղ է գրավում Ար շիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան)։ Ծնվել է Վանի լճափին, Իարգոմ գյուղում։ Մայր ժողովրդի մեծ ողբերգությունը, որին ակա– նատես է եղել պատանի հասակում, խոր անդրադարձ է գտել նրա կյանքի ու ստեղ– ծագործության մեջ։ 1920-ից հաստատվել է ԱՄՆ–ում։ Մինչև իր հանրահայտ՝ «Նկա– րիչն ու իր մայրը» պատկերը (1926–32, Վիտնեյ թանգարան, Նյու 6որք), Գորկին հիմնականում վրձնել է դիմանկարներ ու բնանկարներ։ Ավելի ուշ հակվել է դեպի վերացապաշտական նկարչության ձևըմ– բռնումները ու կյանքի վերջին տասնամ– յակում ստեղծել հնչեղ գույների համա– կարգով հատկանշվող իր ինքնատիպ՝ «Պարտեզներ Սոչիում», 1940 (նախնական անվանումը եղել է «Պարտեզներ Թոր– գոմում»), «Ծաղկավետ ջրաղացի» ջրերը» (1944, Մետրոպուիաեն թանգարան, Նյու Ցորք), «Ինչպես մորս ասեղնագործ գոգ– նոցը բացվում է իմ կյանքում» (1944), «Արորը և երգը» (1947) ու այլ կտավներ, որոնք նկարչի ողբերգական մահից հետո համաշխարհային հռչակ են բերել նրան, դարձնելով «գերիրապաշտական էքսպրե– սիոնիզմ» ուղղության սկզբնավորողը։ Իրականի ու երևակայականի զուգորդում է Գորկու արվեստը, ուր արտացոլված են հայրենի երկրին առնչված նրա հոգե– կան տառապանքն ու պայծառ հիշատակ– ները։ Ամեր․ արդի արվեստում հայտնի անուն է քանդակագործ Ռ․ Նակյանը։ Նրան առավել բնորոշ են խիստ ընդհան– րացված ձևերով լուծված ու ներքին զուսպ լարվածություն խտացնող խոշոր կոմպո– զիցիաներ՝ «Հիրոսիմա» (1966, ժամանա– կակից արվեստի թանգարան, Նյու 6որք)։ Հեղինակ է նաև դիմաքանդակների (Ֆ․ Ռուզվելտ, 1931)։ ԱՄՆ–ում ծնված, իր հայկ․ ծագումը ընդունող, բայց հայկ․ կյանքից հեռու ապրած արվեստագետը տարեց հասակում ստեղծել է Մեծ եղեռնին նվիրված մի հուշակոթող, որ դրված է Նյու Ցորքի Ս․ Վարդան եկեղեցու մուտքի մոտ։ Քանդակագործ և նկարիչ Խ․ Տեր– Հարությանի ստվար և բազմաբնույթ ստեղծագործությունը ներշնչված է հայ– րենասիրությամբ, մարդասիրությամբ ու ազատության պայքարի ոգով [«Զարթնող Արևելք» (1938), «Աասունցի Դավիթ» (1956), «Լեդան և կարապը» (1946), «Ծո– վային թռչունն ու ձուկը» (1949), «Փոքր Մհեր» (1976, հուշարձանը դրված է Ֆի– լադելֆիայի գեղարվեստի ակադեմիայի զբոսայգում) և այլ քանդակներ]։ Տեր– Հար ութ յանը դիմում է ոճային տարբեր սկզբունքների, սակայն, Փայտի, քարի, բրոնզի վրա կատարած դիմաքանդակնե– րը» այլաբանական բնույթի արձաններն ու մոնումենտալ գործերը կրում են ինք– նահատուկ դրոշմ։ ԱՄՆ–ում ու Եվրոպա– R 5 և ր–Հ ա ր ու թ յ ա ն․ «Վերածնված Հա– յաստան» (1983, աուֆ, Երևան) յում ճանաչում գտած արվեստագետը վեր– ջին տասնաւքյակներին սերտորեն կապ– վել է Սովետական Հայաստանին և իր գործերի զգալի մասը նվիրել հայրենիքին։ 1985-ին Երևանում կանգնեցվել է «Վերա– ծնված Հայաստան» տուֆակերտ կոթողը, որը նա ստեղծել է մայր հողի վրա։ 1975-ին բոստոնաբնակ նկարիչ Հ․ Թաշճյանի նախաձեռնությամբ հիմն– վել է «Ամերիկահայ արվեստագետների միություն», որի կազմի մեջ ընդգրկվել են ավելի քան 80 արվեստագետներ։ Ներկա– յումս երկրի արլ․ մասում ստեղծագործա– կան եռուն կյանքով են ապրում քանդա– կագործ Վ․ Պողոսյանը, գրաֆիկ Մ․ Բա– րուշյանը, գեղանկարիչներ Դայանե Աու– րիկյանը, Պերճուհի Քայլյանը, Լ․ ժամ– կոչյանը և ուրիշներ, իսկ արմ․ մասում՝ Ք․ Անթոյանը, Շ․ Կարապետյանը, է․ Վար– դանյանը և ուրիշներ։ Մշակութային աշխույժ կյանք ապրած եգիպտահայ գաղութը երկրի քաղ․ ծանր իրավիճակի պատճառով 1960-ական թթ․ հետզհետե նոսրացավ։ Անմիջական շփումը Եվրոպայի հետ նպաստել է եգիպ–