Ա․ Զ ռ ր ք ա ն․ «քապանուհի» (ՀՊՊ, Երեան) տահայ արվեստագետներին ընթանալու հետաքրքիր որոնումների ուղիով և հաս– նելու գեղարվեստական որոշ մակարդա– կի։ 1944-ին և այնուհետև, Կահիրեում և Ալեքսանդրիայում նրանք կազմակեր– պել են եգիպտահայ արվեստագետների ցուցահանդեսներ։ Երփնագրային աներկ– բա վարպետությամբ աչքի են ընկնում ավագ սերնդի նկարիչներ Ե» Դեմիրճյա– նը, որն ունեցել է երկարամյա մանկա– վարժական գործունեություն, Պ․ Պարտիq- պանյանը, Վ․ Հովիվյանը, Դ․ Մկրտչյանը, Տ․ Կարապետյանը։ Երգիծանկարիչ և դրա– մատուրգ Ա․ Սարուխանի ստեղծագործու– թյունը իր ժամանակի, ֆաշիզմի դեմ պայ– քարի ու առօրյա կյանքի ծնունդն է։ Մեր– ձավոր Արևելքում լայն տարածում գտած նրա ծաղրանկարներն առանձնանում են սրությամբ և կատարման ուրույն բնույ– թով։ Սարուխանին է աշակերտել այժմ Ֆրանսիայում ճանաչում գտած է, Քիրւսզը (Քիրազյան)։ Իրենց արվեստի որոշակի ինքնատիպությամբ են առանձնանում նաե միջին սերնդի վարպետներ Ա․ Զորյանը, Բ․ Կոջամանյանը, Ս․ Սամււոնյանը (այս երկուսը վերջին տասնամյակներին բնա– կություն են հաստատել ԱՄՆ–ում), Հ․ Համ– բարձումյանը, նկարչուհիներ Արտե (Ար– տեմիս) Թոփալյանը, Շուշան Եգոյանը։ Ստեղծագործական կյանքը Եգիպտոսում է սկսել Հ․ Հակոբյանը, որը 1962-ին ներ– գաղթեւ է Սովետական Հայաստան։ Հայ մշակույթի երախտավորներից է գեղա– նկարիչ, գրաֆիկ և մանկավարժ 0․ Ավե– տիսյանը։ Ազգ․ թեմաներ շոշավւող նրա «Եղերամայրեր**, «Հայկական պար», «Ան– թիլիաս* և այլ գործեր ամբողջացված են հնչեղ գույներով ու գծային լայն ընդհան– րացումներով։ Ավետիսյանը անխոնջ աշ– խատել է հայկ․ տառատեսակների բարն– о․ Ա վ a ա ի a յ ա է․ «Սանին լեռը» (ՀՊՊ, Երեան) Բ* Կ и $ ա մ ա ն– յ ա ն․ «Կնոշ դի– մանկար» (նկարչի մայրը, ՀՊՊ, Երեան) Ա․ Ս ա ր ու խ ա ն․ երգիծանկար «Ար՞ շակ Չոպան յան» (1953) վախման ուղղությամբ։ 1959-ին ֆրանսե– րենով հրատարակած «Հայ նկարիչներ և քանդակագործներ» նրա գիրքը եզակի ներդրում է հայ կերպարվեստագիտու– թյան մեջ։ Եգիպտահայ արվեստագետնե– րի նոր սերունդն են ներկայացնում Զ․ Փա– փա զյանը, Շ․ Ավետիսյանը, էլիս վար– թումյանը, Վ․ Վարդապետյանը, Արմե– նուհքւ ժամկռչյանը և ․ուրիշներ։ Լ ի բ ա ն ա ն ու մ է անցել ժամանա– կակից հայ գեղանկարչության խոշոր դեմ– քերից, 1947-ին Հայաստան ներգաղթած Հ․ Կալենցի ստեղծագործության առաջին շրջանը։ Նրա, ինչպես և 0․ Ավետիսյանի, Գառգուի, ժանսեմի, Շարթի ցուցահան– դեսները Բեյրութում խթանել են տեղի գեղարվեստական կյանքի աշխուժացմա– նը։ 1950-ական թվականներից լիբանանա– հայ մշակույթը բուռն վերելք է ապրել։ 1915-ի Մե£սյեղեռնը խոր հետք է թողել Պոլ (Պռղոս) Կիրակոսյանի արվեստի վրա։ Ցայտուն ինքնատիպությամբ հատ– կանշվող նրա կտավներում մարդկային մարմինները քանդակներ են հիշեցնում։ Գծանկարի մեղմությունն ու հարթ, ւայն քսված, թրթռուն երանգներով հարուստ գույները բացում են ջերմ, մտերմիկ ներ– աշխարհ։ Լիբանանահայ միջին և երիտա– սարդ սերնդի գեղանկարիչները թեև առանձնանում են եվրոպ․ արդի արվես– տից սերող գունագծային ձեռագրի որո– շակի ինքնօրինակությամբ, սակայն, մի– մյանց մոտ են իրենց արվեստի երազա– յին, մելամաղձոտ բովանդակությամբ։ Այս հատկանիշը բնորոշ է Կյուվտերի (Զոն Կյուվտերելյան), Կյուվի (ժորժ Կյուրվեր– ջինյան), Հ․ Թորոսյանի, Գ․ Նորիկյանի, Հ․ Տիարպեքիրյանի ու Մ․ Մանուկյանի պատկերներին։ Քանդակագործ Ջ․ Ւոոըշ– յանի գործերից նշանակալին եղեռնի զո– հերի հուշարձանն է Բեյրութում։ Հայ և օտար մամուլում հրապարակած իր եր– գիծանկարներով լայն ճանաչում ունի Տ․ Աճեմյանը։ 1984-ին Բեյրութում լույս է տեսել արվեստաբան Սեդա Պարսումյան– Տատոյանի լիբանանահայ նկարչությու– նը վերլուծող պատկերազարդ աշխատու– թյունը։ Ռումինական իրապաշտական գեղանկարչության դպրոցում, որի տեսու– թյան հիմնադիրներից է արվեստաբան U նկարահւսվաք Դ․ Զամպաքճյանը, աճել են մի շարք հայ նկարիչներ։ Բ․ Վարդան– յանն ու Ա․ Դարիբյանը մինչև երկրորդ եամաշխարեային պատերազմը հաջողու– թյամբ հանդես են եկել ռումին, նկարիչ– Հ․ Ավագյան․ «Աշնանային բնանկար» (1958, ՀՊՊ, Երևան) Q, Տամա տ– յան․ «Բնորդու– հի» (ՀՊՊ, Երե– վան) ների ցուցահանդեսներում, իսկ 1941–իԿ միացել հայրենի արվեստագետների ըն– տանիքին։ Ռումինահայ գեղանկարիչնե– րից են՝ նուրբ բնանկարների հեղինակ Հ․ Ավագյանը, Մ․ Թորոսյանը։ Քաղ․ բնույ– թի ծաղրանկարներով, ընկերական շար– ժերով ու գրքերի նկարազարդումներով միջազգային ճանաչում ուներ Չիկ (Խա– չիկ) Տամատյանը։ 0․ Ադամյան․ «Ընտանիքը շան հետ» (1965, ՀՊՊ, Երևան)
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/571
Այս էջը սրբագրված չէ