նում պետք է տիրապեւոեին թուրքերենին ես, շատ դեպքերում ստիպված են եղել ծառայել եկվոր օտար իշխանավորներին։ Վերջիններս, հաճախ, ձգտելով իսպառ վերացնել գուսանների կապերը հայու– թյան ու քրիստոնեության հետ, կանգ չեն առել նույնիսկ ամենադաժան միջոց– ների առաջ։ Մեր միջնադարյան գուսա– նական արվեստի տաղանդավոր ներկա– յացուցիչներից մեկը՝ Հովհաննես Մանուկ խլաթեցին, 1438-ին սպանվեց կրոնափո– խությունը մերժելու պատճառով։ Հաջորդ դարում Նահապեւո Քուչակը, որի երբեմնի վայելած մեծ համբավը հայոց կյանքում կարող է բացատրվել նրան՝ «հայրեննե– րի» փայլուն երգիչ–կատարող ճանաչելու միջոցով, արդեն «աշըղ» է կոչվում, U, բա– ցի հայերենից, հորինում է (հայատառ) թուրքերեն երգեր նույնպես։ Իրականում աշուղությունը ծագում էր արդեն XVI– XVII դդ․, ինչպես պարզվում է այժմ՝ Պարս– կաստանի հյուսիսում և Արմ․ Հայաստա– նում, հայ–թուրք․ (ադրբ․) միջավայրում, քաղաքաբնակ արհեստավորների շըր– ջանակներում։ XVII–XVIII դդ․, երբ, ի տարբերություն մայր Հայաստանում տի– րող ծանր վիճակի, գաղթավայրերում, ե, առաջին հերթին, բազմալեզու քաղաքներ՝ Սպահանի (Նոր Ջուղայի), Կ․ Պոլսի և Թիֆլիսի հայկ․ գաղութների կյանքում կա– տարվում էին նկատելի տեղաշարժեր, նըշ– ված քաղաքներում էլ ձևավորվեցին հայ աշուղի և նոր տիպի քաղաքային երգիչ– նվագածուի՝ սազանդարի կերպարները։ Դաստիարակված լինելով բազմալեզու միջավայրում, այդ երաժիշտներն իրենց արվեստի մի քանի էական կողմերով ու բազմաթիվ արտաքին հատկանիշներով սկզբում ընդհանուր շատ գծեր ունեին Մերձավոր Արևելքի այլազգի աշուղների և սազանդարների հետ։ Բայց նրանք հիմ– նականում ծառայում էին հայ գաղթական քաղաքացուն, արտահայտում նրա խոհե– ՐԱ, վշւոերն ու ուրախությունները, և նը– րանց արվեստում սկզբից ևեթ այս կամ այն չափով առկա էր հայկ․–ազգ․ խորքը, որը և հետզհետե բացահայտվեց, ընդու– նելով հայկ․-ազգ․ ձև ու կերպարանք՝ հայ ժողովրդի ազգ․ ինքնագիտակցու– թյան արթնացման ու հայկ․ ազգ․ մշակույ– թի վերելքին զուգընթաց։ XVIII դ․ հանդես եկավ հանճարեղ Սա– յաթ–Նովան՝ անդրկովկասյան աշուղնե– րի մեջ ամենամեծ դեմքը, որի հայերեն երգերի մեգ հասած շուրջ 30 մեղեդիների երաժշտ․ լեզուն, օրգանապես հարստաց– ված լինելով վրաց․, պարսկ․, ադրբ․ ու օսմանյան երաժշտությունից եկող տար– րերով, իր էությամբ ազգ․-հայկ․ է։ Աա– յաթ–Նովային ժամանակակից հայ երա– ժիշտներից հիշատակելի է թամբուրահար Հարութինը, որը յուրովի ընդհանրացրեց արլ․ երաժշտության փորձն ու տեսությու– նը։ Այս շրջանից է մեզ մնացել պայմանա– կանորեն «ժողովրդական» կոչվող նվա– գարանների հայտնի միակցությունը, քա– մանի ու քամանչա, սանթուր և քանոն, ուդ և սազ, թամբուր և թառ, բլուլ, շվի, դուդուկ ու պարկապզուկ, դափ ու դհոլ։ Պատմաշրջանի կարևորագույն երևույթ– ներից է հայ ուսումնական–երաժիշտ– բանաստեղծների գեղարվեստ, արտա– դրանքի ոգու աշխարհականացումը և լեզ– վի ու ոճի ժողովրդականացումը։ Թեմա– տիկայի տեսակետից աշխարհիկ կամ աշ– խարհականացող ստեղծագործությունը հենվում էր նախորդ՝ զարգացած ավատա– տիրության շրջանում ձեռք բերված նվա– ճումների վրա․ կյանքի ու մահվան առեղծ– վածը և հոգեշահ խրատ, բնություն և սեր, բարեպաշտություն և հայրենասիրություն։ Առայժմ մեզ հայտնի հայկ․ հնագույն տաղարանը Հակոբ Մեղապարտի հրա– տարակածն է, որից հետո գրչագիր տա– ղարանների (երգարանների) զարգաց– մանը լուրջ մասնակցություն են բերում եվդոկիացի երգիչներ Վրթանես Սռնկե– ցին, Մինաս դպիր Թոխաթեցին և ուրիշ– ներ։ Տաղարաններում հանդիպում են եր– գիչ–բանաստեղծներ Հովհաննես Թլկու– րանցու, Մկրտիչ Նաղաշի ու Գրիգորիս Աղթամարցու երգերից նաև խավավոր– ված նմուշներ։ Հիշատակելի են հայ անանուն երգիչ– ները՝ ժող․ ստեղծագործությունների, մասնավորապես պանդուխտի երգերի տա– ղանդավոր մշակողները, որոնք շնորհա– կալ և իրենց ժամանակը հատկանշող մեծ աշխատանք են կատարել։ Հայ պանդուխ– տի ինքնատիպ ու բովանդակությամբ հա– րուստ երգը, որ գեղարվեստ, գրականու– թյան տեսակներից մեկն է դառնում Մկըր– տիչ Նաղաշի ստեղծագործության մեջ, շնորհիվ անանուն մշակների հավաքա– կան ջանքերի, ինչպես գրական, այնպես էլ երաժշտ․ առումներով կոթողային կեր– Հատված Ս այաթ–Ն ri- վայի «Դուն էն գըլխեն իմաստուն իս» երգից (գրառումը՝ Շ․ Տալյայ նի) պարանք է ստացել, օրինակ, «Կռունկ, ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ» ժող․ երգում։ Այս ստեղծագործությունն աչքի է ընկնում ոչ միայն գաղափարական բարձր ուղղվածությամբ ու գեղարվեստ, մակար– դակով, այլև ճանաչողական մեծ արժե– քով։ Հայ տաղերգությունը զարգացման մի նոր աստիճանի է բարձրանում XVII– XVIII դդ․։ Հեղինակներից հիշատակելի են Նաղաշ Հովնաթանը, Պաղտասար Դպիրն ու Պետրոս Ղափանցին։ Նաղաշ Հովնաթանը իր սիրո և խնջույքի երգերով ըստ էության զարգացնում է նախորդ շրջանի արվեստի (XV–XVI դդ․ քնարեր– գության) ավանդույթները, և, միաժամա– նակ, ընկալում աշուղական ստեղծագոր– ծությունից եկող որոշակի հովեր։ Արլ․ ձայնեղանակների և աշուղական արվես– տի հանդեպ ցուցաբերվող վերաբերմուն– քով Նաղաշ Հովնաթանին այս կամ այն չափով մոտենում է Պաղտասար Դպիրը, որը հաղորդակից է թուրքահայ աշուղա– կան արվեստին։ Իր աշխարհիկ (հատկա– պես սիրային) տաղերի համար եղանակ– ներ ընտրելիս, նույնպես օգտագործելով ինչպես հայկ, (նաև ինքնաստեղծ), այն– պես էլ ընդհանուր արլ․ մեղեդիներ, նա դիմում է օսմանյան (Կ․ Պոլսի) երաժշտ․ փորձին (որի զարգացմանը մասնակցու– թյուն են բերել նաև հայերը), և որ կարե– վորն է, նույն աշխարհիկ տաղերի գրա– կան տեքստերում, որպես հայկաբան, վերարծարծում է բառ ու բանի և դարձ– վածքների գրաբարյան ձևերը։ Նրա «Ի նընջմանէդ արքայական» սիրային տաղը բարձրարվեստ գործ է, ճշմարտապես ապրված, խորապես հուզական, պաթե– տիկ շեշտերով լի եղանակով, ուր իրար հանդիպում են հայ նոր աշուղական ու հին եկեղեց․ երաժշտության մի քանի գծերը։ Պետրոս Ղափանցին, մեր տաղեր– գության մեջ հայկաբան ոճի վերանորոգ– ման տեսակետից, մի քար առաջ է գնում։ Նրա «Գրքոյկ կոչեցեալ երգարան»-ում չեն հանդիպում թուրք, կամ առհասարակ արլ․ երգերի եղանակների հիշատակու– թյուններ։ Ըստ բոլոր տվյալների, Ղափան– ցու «Երգարան»-ի երգվելիք համարները զուգորդված են եղել կամ ընդհանրապես հայկ․, կամ հայկ․ ոճով ինքնաստեղծ եղանակների հետ։ Այդ են վկայում Ղա– փանցուց մեզ հասած «Փութա առ մեզ Նաղշուն կաքաւ» և «Առաւօտեան քաղցր և անոյշ հովերըն» տաղերը, որոնց երաժշտ․ բաղադրիչները որոշակիորեն առնչվում են զարգացած ավատատիրության շրջա– նի հայ երգարվեստի կենսունակ ավան– դույթներին։ Շատանում է աշխարհիկ տա– ղերի երգիչ–երաժիշտների թիվը, սակայն նրանց անունները, դժբախտաբար, հայտ– նի չեն (հայտնի է Հակոբ Արծկեացին)։ XVII–XVIII դդ․ հայ գիտնականները աշ– խատում են հավաքել միջնադարյան ինք– նուրույն ու թարգմանական մատենագրու– թյան մեջ սփռված երաժշտա–տեսական հատվածները և նույնիսկ բանաքաղելու միջոցով ամբողջական հոդվածներ են ստեղծում։ Բացի այդ, նրանք իրենց գի– տելիքները նորովի համալրելու նպատա– կով դիմում են և* արլ․ երաժշտագիտ․ արբյուրներիե, և՝ բյուզ․ ձայնագրագի–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/576
Այս էջը սրբագրված չէ