մեծերից մեկը՝ Տիգրան Չուխաճյանը։ Նա առաջին հայ և առհասարակ արեելցի կոմպոզիտորն է, որ մասնագիտական բարձրագույն կրթություն է ստացել Եվ– րոպայում, և, լծվելով արմ․ ու արլ․ (մաս– նավորապես հայկ․) երաժշտարվեստների «Քնար հայկա– կան» հանդեսի անվանա թերթը տարրերի համադրության հեռանկարա– յին գործին, հասել փայլուն հաջողություն– ների։ Հասարակական հայրենանվեր, բազմաբեղուն գործունեությամբ Չուխաճ– յանը ծավալել է լուսավորչական, կազմա– կերպչական (նվագավարի), կատարողա– կան ու ստեղծագործական վիթխարի աշ– խատանք։ Հորինել է վոկալ, դաշնամուրա– յին, նվագախմբային ու թատեր․ երաժըշ– տություն, այդ թվում՝ օպերային դարա– գլուխ կազմող գործեր։ 1868-ին, Կ․ Պոլ– սում, սուլթանական Թուրքիայի հետա– մնաց միջավայրում, հեռու հայրենիքից, բռնության ու ձուլման դեմ, հանուն ազգ․ արժանապատվության և մշակութ․ զար– գացման իրավունքի արիաբար պայքա– րող հայկ․ գաղթավայրի պայմաններում, Չուխաճյանը ավարտեց «Արշակ Բ> օպե– րան, որով նշանավորվում է հայկ․ օպե– րային արվեստի զարգացման սկիզբն ու եվրոպ․ պրոֆեսիոնալ արվեստի ավան– դույթների մուարը հայէ․ և ողջ Մերձավոր Արևելքի երաժշտության մեջ։ 1870-ական թթ․ Չուխաճյանը դիմեց երաժշտ․ կատա– կերգության ժանրին։ Մեկը մյուսի ետեից հրապարակ են գալիս <Արիֆի խարդա– խությունը», <Քյոսե Քեհյա»-ն և «Լեբլեբի– ջի Հոր–հոր աղա»-ն, որոնք հաջողություն, լայն ճանաչում, համբավ ու հսկայական ժողովրդականություն են բերում հեղի– նակին ինչպես Թուրքիայում, այնպես էլ Անդրկովկասում, Եգիպտոսում, Բալկան– ներում, արմ․ ուրիշ երկրներում։ Վառ ան– հատականությամբ կնքված իր հիշյալ և մյուս ստեղծագործություններում Չուխաճ– յանը հմտորեն մեկտեղել ու վարպետ ձեռքով միաձուլել է անցած դարակեսի եվրոպ․ երաժշտարվեստի արտահայտչա– միջոցները՝ հայ քաղաքային բնակչության շրջաններում տարածված և հայոց հոգեոր երգարվեստից, նոր շրջանի հայ քաղաքա– յին–ժող․ և ազգ․–հայրենասիրական եր– գերից ու նաև ընդհանուր արլ․ երաժշտու– թյունից եկեղ ելեէջների հետ։ Ազգ․ երա– ժըշտության վառ ինքնատիպ գծերն առա– վել անաղարտ վիճակում պահպանած հայ գեղջուկ երգին հատուկ բնորոշ ելևէջումը ներառնված չէ Չուխաճյանի արվեստի մեջ լոկ այն պատճառով, որ 1860–70- ական թթ․ դեռևս չէր սկսվել երաժիշտ մտավորականությունը դեպի գեղջուկ–ժող․ բանահյուսությունը տանող շարժումը, ո՝չ հայրենիքում, ո՝չ արլ․, ո՝չ էլ արմ․ հայկ․ գաղթավայրերում։ Այդ շարժումը հայ ողջ իրականության մեջ նկատելի է 1880- ական թթ․։ Անցած դարի վերջին ք՜սանամ– յակում, ստեղծագործող հայ երաժիշտ– ների շրջանում խորապես գիտակցվել էր ազգ․ հոգևոր ու աշխարհիկ հնավանդ միաձայնությունը ներքուստ հաղթահա– րելով, այն պրոֆեսիոնալ բազմաձայն արվեստի զարգացման ուղու վրա տեղա– գրելու անհրաժեշտությունը։ Հայկ․ հո– գևոր մեղեդիների մի մեծ ու կարևոր խումբ գրառված ու հրապարակված էր արդեն։ Հին ու միջնադարյան մեղեդիա– կան տոհմիկ գեղեցկությունների ավելի ևս հին, առաջնային և խոշոր պահեստա– րանը ներկայացնում էին հայ գեղջուկ երգերը, որոնց հավաքումը և ուսումնա– սիրությունը օրակարգի հարց էր դարձել։ Դեղագիտական–ստեղծագործական բուն խնդիրն էր՝ հայկ․ հոգևոր ու աշխարհիկ միաձայնային երգերը հնչեցնել բազմա– ձայնի վերածված ձևի մեջ։ Սկզբունքային բացառիկ նշանակություն ունեցող գոր– ծին լծվում են Ք․ Կարա–Մուրզան, Մ․ Եկ– մալյանն ու Կոմիտասը։ Կարա–Մուրզան հայաբնակ շատ վայրերում երգչախմբեր ստեղծելով և համերգներ կազմակերպե– լով, ազգ․ միաձայնային երգերը քառա– ձայն մատչելի մշակմամբ կատարելու, լսելու, ընկալելու և գնահաւոելու ընդու– նակ բազմահարյուր երաժշտասերներ դաստիարակեց։ Բազմաձայնության պար– զագույն միջոցները, որոնք նա կիրառել է հայ գեղջուկ, հոգևոր ու եվրոպ․ երաժըշ– տամտածողությանն այս կամ այն չափով մոտ քաղաքային ու ազգ․–հայրհնասիրա– կան երգերը մշակելիս, առավել օրգանա– կան կերպով մերվել են վերջիններին։ Կոմպոզիտոր և խմբավար Եկմալյանը, խսաագույն ընտրությամբ որոշելով դա– սականորեն պարզ արտահայտչամիջոց– ներին՝ հայկ․ միաձայնային կոթողների մշակման համար ոճական տեսակետից առավել պատշաճող մի ամբողջություն, նախ իր <Պատարագ»-ով հանդես եկավ որպես լայն կտավի ստեղծագործություն– ների ճարտարակերտական յուրահատկու– թյուններին գիտակ, եվրոպ․ ներդաշնա– կության և հատկապես հոմոֆոնիկ բազ– մաձայնության սկզբունքները ազգ․ երա– ժըշտության շրջանակներում կիրառելու ընդունակ, ինչպես նաև մարդկային ձայնի կատարողական հնարավորությունների և երգչախմբային գրության ձևի խոշոր վար– պետ։ Եկմալյանը նաև արդյունավետ աշ– խատանք կատարեց հայկ․ ազգ․ ռոմանսի ու դաշնամուրային ոճի ստեղծման ուղ– ղությամբ ։Օժտված մի ամբողջ շարք արտակարգ ընդունակություններով, Կոմիտասը ծա– վալեց հիրավի բազմակողմանի գործու– նեություն։ Դյութիչ, հազվագյուտ ձայնի տեր երգիչը, զինված եվրոպ․ երգեցողա– կան արվեստի իմացությամբ, բացահայ– տեց հայ գեղջուկ ու հոգևոր երգերի կա– տարողական առանձնահատկությունների ազգ․ խորքերը։ Մեծահմուտ խմբավարը գագաթնակետի հասցրեց նախասովետա– Կոմիտասի մշա– կած «Պատա– րագ» –ի առաշին էշը կան ․շրջանի հայկ․ աշխարհիկ ու հոգևոր բազմաձայն երգեցողության արվեստը, միաժամանակ հանդես բերելով մանկա– վարժի և կազմակերպչի բացառիկ շնորհք։ Նա լույս ընծայեց «Հայն ունի ինքնուրույն երաժշտություն» հոդվածը, որը բացա– հայտում էր իր ազգագրագիտական, գի– տատեսական ու կոմպոզիտորական գոր– ծունեության ուղղվածությունն ու բուն նպատակը։ Կոմիտասը հանդիսացավ հայկ․ երաժշտ․ ազգագրության հիմնա– դիրն ու առայսօր չգերազանցված ներկա– յացուցիչը։ Կոմպոզիտոր–երաժշտագետի ժող, երգերի գրառումները ներկայաց– նում են հայ գեղջուկ երգաստեղծության հարստագույն ու հիմնարար հատընտիրը։ Իր գիտատեսական աշխատություններով Կոմիտասը բացահայտեց հայ ժող․ ու հոգևոր երգերի կազմությունը, ապացու– ցելով, որ դրանք «քույր–եղբայր» են, նաև պարզաբանեց այ,դ երգերի մեղեդիական կառուցվածքի բնորոշ կողմերը՝ ձայների ժամանակային և բարձրության հարաբե– րությունների առումներով։ Կոմիտասի կոմպոզիտորական գործունեությունը որո– շակիորեն կրում է հանճարի կնիքը։ Նրա ստեղծագործությունը հիմնականում նը– վիրված է հայ ժողովրդի հավաքական ար– ժեքների՝ աշխարհիկ ու հոգևոր միաձայ– նային երգերի արդիականացմանը, վար– պետ ձեռքով հղկված այնպիսի արտա– հայտչամիջոցներով (ավանդ, եղանակ– ների կառուցվածքից բխեցված դիպուկ ներդաշնակություն ու մեղեդիակերտ ուրույն բազմաձայնություն), որոնք երա– ժըշտ․ մշակման արվեստը բարձրացնում են ինքնաստեղծ հորինումների աստիճա– նին։ Որպես ստեղծագործող Կոմիտասը համոզումով հայտնվեց XX դարասկզբի հետռոմանտիկական ուղղություններից արդի բանահյուսականության հունի մեջ։ Սեփական ժողովրդի արվեստն ընկալելով ողջ խորությամբ, հին ու հնագույն շերտե– րով ու ենթաշերտերով, նա ստեղծեց ոչ միայն միջազգային չափանիշներով իսկ բարձրարվեստ գործեր, այլև ազգ․ ոճ, հիմ– նադրեց հայկ․ կոմպոզիտորական ազգ․ դպրոցն ու եղավ նրա դասական ներկա– յացուցիչը։ Կոմիտասի ժառանգությունը (մեներգեր, խմբերգեր, դաշնամուրային երկեր և բազմաձայն «Պատարագ») ներ– կայացնում է նախասովետական շրջանի հայկ․ երաժշտարվեստի գագաթը։ XIX դ․ վերջում և XX դ․ սկզբում ստեղծագործա– կան ասպարեզ դուրս եկան նաև ուրիշ հայ կոմպոզիտորներ, որոնք, իրենց գոր– ծունեությունը շարունակելով Հայաստա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/578
Այս էջը սրբագրված չէ