նում սովետական կարգերի հաստատու– մից հետո, հասան սեփական ծրագրերի իրագործմանը։ Նիկողայոս Տիգրանյանը որոշակի բնագծեր նվաճեց հայկ․ ժող, գործիքային մեղեդիների, մասնավորա– պես, խմբական ու միայնակ պարերի եղա– նակների բազմաձայն մշակման բնագա– վառում, դաշնամուրի համար։ Ռոմանոս Մելիքյանը լուրջ ավանդ մուծեց հայկ․ ռոմանսի բյուրեղացման գործին, ազգ․ դասական երաժշտությունը հարստացնե– լով «Աշնան տողեր» U «Զմրուխտի» մնա– յուն երգաշարերով։ Արմեն Տիգրանյանն ստեղծեց հայկ․ դասական երգ–օպերան՝ «Անուշ»-ը։ Ալեքսանդր Ապենդիարյանը, որը եվրոպ․, ռուս, ու ընդհանուր արլ․ արվեստների բավիղներով հասել էր հայկ․ ազգայինին, աշխատում էր «Ալմաստ» օպերայի վրա, ստեղծում հայկ․ սիմֆո– նիկ երաժշտության անդրանիկ նմուշնե– րը («Ղրիմի էսքիզներ»)։ Ն․ ԹահԱիզյաԱ Ժողովրդական երաժշտություն։ Հայ ժողովրդի հոգեոր մշակույթի նշանակա– լից բաժիններից է ժող․ երաժշտությու– նը։ «Հայ ժողովրդական երաժշտու– թյուն» հասկացության մեջ, գյուղական և քաղաքային միջավայրում ո չ–մ ա ս ն ա– գ և տ հորինողների ստեղծած երաժշտու– թյունից բացի, սովորաբար ներառնում են նաև ժող․ մասնագիտացած երգահանների՝ գուսանների ու աշուղնե– րի արվեստը։ Հայկ․ բուն ժող․ երաժշտու– թյունը կոլեկտիվ հորինողության տիպա– կան արգասիք է, սերնդից սերունդ Փո– խանցվել է բացառապես բանավոր հա– ղորդմամբ ե, բոլոր ժամանակներում, ազգ․ երգարվեստի բոլոր մյուս տեսակ– ների ու ճյուղերի համար ծառայել է որ– պես ոճական հիմք և սնուցող աղբյուր։ Գ յ ուղա կան ե ր ա ժ շ տ ու– թ յ ու ն ն առանձնանում է երաժշտա– տեխ, (մասնավորապես՝ մեղեդիակերտ– ման) նշանակալից վարպետությամբ, գա– ղափարա–հուգական խոր բովանդակու– թյամբ և ցայտուն ազգ․ նկարագրով։ Կազմավորվել է հազարամյակների խոր– քերում, ազգ․ խոսակցական լեզվի հետ միաժամանակ և դրան զուգահեռ, նրա– նում, զարգացման բազմադարյա ճանա– պարհին, անդրադարձել են ազգ․ ընդհա– նուր մշակույթի զարգացման պատմու– թյան բոլոր նշանակալից Փուլերը։ Պատմ․ Հայաստանի ընդարձակ տարածքի վրա, խոսակցական լեզվի ճյուղավորումների նման, գոյացել են հայ գյուղական երա– ժըշտության մեղեդիական «բարբառներ» ինչպես գավառական բարբառները (ըստ Կոմիտասի՝ Ապարանի, Շիրակի, Ալաշ– կերտի, Վանի, Մոկքի, Մուշի, Ակնա են), այնպես էլ գավառականի վրա իշխող, երգահանության առումով առանձնապես նշանավոր վայրերի ոճերը։ Այս ամենը հայ գյուղական երաժշտության միասնա– կան ազգ․-ժող․ ոճը հարստացրել են դրա հետաքրքրական տարբերակներով։ Հայ ժող․ երաժշտությունը իր ընդհա– նուր կերտվածքով միաձայնային է։ Բաղկացած է երգային (մեներգ, զու– գերգ, խմբերգ), նվագարանային (մենա– կատարում և անսամբլ) և նվագերգային տեսակներից։ Տարածված են նաև մենա– պարին ու խմբապարին ուղեկցող երգե– ցողության ու նվագի տարբեր տեսակներ։ Գլխ․ տեղը պատկանում է երգեցողու– թյանը։ Հայ ժող․ երգերի բանաստեղծական մի շարք բնագրեր տեղ են գտել դեռես միջնադարյան ձեռագիր տաղարաննե– րում, որտեղ դրանք երբեմն կրում են նաե խազագրության հետքեր։ Բնագրերի կա– նոնավոր հավաքումը սկիզբ է առել XIX դ․ 2-րդ կեսից (Ղ․ Ալիշան, Ռ․ Պատկանյան, Մ․ Միանսարյանց, Գ․ Արվանձտյան, Ա․ Սեդրակյան, Գ․ Շերենց, Գ․ Հովսեփ– յան, Ե․ Լա լա յան, Ա․ Մխիթարյան, Կոմի– տաս, Մ․ Աբեղյան և շատ ուրիշներ)։ Եղանակների նոտագրումը մինչե XIX ղ․ 3-րդ քառորդը, իրականացված նաև ռուս երաժիշտների ձեռքով, պատահական բը– նույթ է կրել։ XIX դ․ 2-րդ կեսից տարած– վել են հայկ․ նոտաներով ժող․ երգեր պարունակող ձեռագիր երգարաններ։ Եղանակների կանոնավոր հավաքումն ու գրառումը սկիզբ է առել 1870-ական №՜Ի9 (Ս․ Ամատունի, Ք, Կարա–Մուրզա, Ն․ Տիգրանյան, Կոմիտաս, Ա․ Բրուտյան, Մ․ Դեմուրյան, Հ․ Հարությունյան, Մ․ Մե– լիքյան, Մ․ Թումաճան, Ա․ Քոչարյան և ուրիշներ), նախ կատարողից՝ անմիջա– կանորեն լսողությամբ, ապա, 1913-ից՝ նաե ձայնագրող սարքերով։ Այս բնագա– վառում ամենամեծ երախտիքը Կոմիտա– սինն է, որ հայ գեղջկական երաժշտու– թյունը երեան բերեց ողջ բազմատեսակու– թյամբ ու գաղափարական–գեղարվեստա– կան լիակատար խորությամբ։ Հավաքված երգերը (տպագրված է 2000-ից ավելի նմուշ) չնայած տարբեր ժամանակների ու տեղավայրերի արգասիք են, բայց ներ– կայացնում են հայ գեղջկական երգի ոճա– կան ամբողջականությունը։ Հայ գեղջկական երգային երաժշտու– թյունը բազմաժանր է․ աշխատանքային՝ երբ երգը դառնում է դաշտային կամ առտնին աշխատանքը կազմակերպող էա– կան գործոն, ծիսային՝ երգը կազմում է ավանդական ծեսի որոշակի մասնիկը, վի– պական և վիպա–քնարական (այս ժանրե– րի երգերը դիտվում են նաև որպես ժող․- պրոֆեսիոնալ ստեղծագործություններ), պատմ․, քնարական (սիրո, բնության, հայրենիքի կարոտի, սոցիալ․ կեցության և բողոքի, զինվորագրության են), հումո– րի ու ծաղրի երգեր, պարերգեր, մանկա– կան խաղերգեր են։ ժանրային հատկա– նիշները երեան են գալիս ոչ միայն բա– նաստեղծական բնագրերում, այլե երւս– ժըշտության մեջ՝ լադա–ելեէջային ու ռիթ– մային միջոցներով, համապատասխան երգային ձեերում։ Առանձին տեղ են գրա– վում որոշ տեսակի հոգևոր երգերի տար– բերակները, հոգեոր բնույթի բանաստեղ– ծություններով ժողովրդի մեջ ստեղծված երգերը և տարբեր բովանդակության աշ– խարհիկ տաղերը։ Այս բոլոր ժանրերից հայտնի են բազմաթիվ բնորոշ նմուշներ, որոնց թվում կան երաժշտ․ ֆոլկլորի հա– մաշխարհային չափանիշներով բացառիկ արժեքավոր ստեղծագործություններ, դրանցից են՝ Կոմիտասի գրառած Լոռու, Ղարաբաղի, Ապարանի հորովելները, Մանահինի, Լոռու կալերգերը, Իգդիրի, Վայոց ձորի, Ղազախի սայլերգերը, սո– ցիալ․ թեմայով՝ «Ծիրանի ծառ, բար մի տա», «Կանչե, կռունկ», «Միրտս նման է էն փլած տներ», բնությանը նվիրված՝ «Լուսնակն անուշ», «Բինգյոլ», սիրո քնա– րական՝ «Գարուն ա», «Չինար ես՝ կե– ռանալ մի», «Քելեր, ցոլեր իմ յարը», «Կուժն առա ելա սարը» և «Գնա, գնա, հեաիդ եմ», հարսանեկան ծեսին ուղեկ– ցող երգերի ամբողջական շարը, Ակնա բազմաժանր երգերի շարը, «Ալագյազ», «Խնկի ծառ» պար երգը են։ Հայ գյուղական նվագարանա– յին երաժշտությունը իր ընդ– հանուր բնույթով ազգակից է երգայինին։ Առավել գործածականը Փողային նվագա– րաններն են, որոնցով կատարվում են հովվական՝ աշխատանքային կամ վի– պա–պատմողական բնույթի «ծրագրային» հատվածներ (բլուլ, թութակ կամ շվի), հանդարտ–երգային եղանակներ՝ պարա– յին բնույթի աշխույժ կրկնակով (երկու դուդուկ, երկրորդը՝ ձայնառություն), ավանդական ծիսային՝ հարսանեկան, հուղարկավորության, ուխտագնացու– թյան, արևածագը դիմավորող և այլ ըն– դարձակ նվագներ (առավելապես երկու կամ երեք զուռնա կամ պարկապզուկ՝ դհոլի նվագակցությամբ), նաև զանազան երգեր ու ամեն տեսակի, մեծ մասամբ նույնպես ավանդական պարեղանակներ՝ «Երանգի», «Մարալի», «Ունաբի», «Ետ ու առաջ», «Շորոր» (Կարնո, Մշո են)։ Լա– րային նվագարաններից ընդունված է եղել սազը, ներկայումս, քաղաքային մշա– կույթի ազդեցության տակ, գյուղ են մտել նաե այլ նվագարաններ։ Նվագերգ ա– կան երաժշտ ու թյ ու նը ընդգըր– կում է սագի, բլուլի և դուդուկի նվագակ– ցությամբ կատարվող երգեր։ Հայ գյուղական երաժշտությունը, պատ– մականորեն զերծ մնալով կողմնակի շը– Փումներից ու ազդեցություններից, պահ– պանել է բացառապես սեփական ավան– դույթներ՝ դարերով կայունացած տեսակ– ներ, ժանրեր ու ձևեր և կոմպոզիցիոն մեթոդներ։ Այդ երաժշտության ձևակերտ– ման հիմքը մոնոդիան է4* զուտ․ մե– ղեդիական նախասկիզբը։ Բազմաթիվ դա– րերի ընթացքում մշակվել ու հաստատվել է նրա հիմնական դիատոնիկ հըն– չյունաշարը՝ բաղկացած մաժոր քառալարերի միակցումից։ Տեմպերա– ցիան հավասարաչափ չէ, ինչի շնորհիվ հնչյունաշարում առկա է ինտերվալների արտակարգ բազմատեսակություն։ Զ ա յ– նակարգերը (լադերը) միատոնի– կային են, հիմնական՝ միքսոլիդիական, էոլական, լոկրիական և ածանցյալ՝ հի– պոհոնիական, հիպոդորիական և հիպո– Փռյուգիական հնչյունաշարերով, որոնք հանդես են գալիս ոչ միայն բնական, այլև ալտերացված (գերազանցապես կիսատո– նով իջեցված) աստիճաններով և դրա շնորհիվ լադերում գոյանում են նոր, մաս– նավորապես մեծացված սեկունդա ին– տերվալներ։ Առանձին տեղ է գրավում էոլական քառալարից կրկնակի ալտե– րացիայով (2-րդ աստիճանի իջեցումով ե 3-րդի՝ բարձրացումով) գոյացած «հարմո– նիկ» քառալար պարունակող լադը, որ հնագույն ժամանակներից բնական լա– դերի հետ կիրառվել է հավասարապես։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/579
Այս էջը սրբագրված չէ