Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/584

Այս էջը սրբագրված չէ

՝՝Հնագույն երաժշտության «Տաղարան* անսամբլը լեկաիվներից առանձնակի նշանակու– թյուն ունեցավ Հայաստանի պարի պետ․ անսամբլը (1958, գեղ․ ղեկավար՝ է․ Մա– նուկյան, 1968-ից՝ Վ․ Խանամիրյան)։ ժող․ երաժշտության ճանաչված կատարողնե– րից են երգիչ–երգչուհիներ Ա․ Գյուլզադ– յանը, Շ․ Մկրտչյանը, 0․ Համբարձում– յանը, Ա․ Բաղդասարյանը, Ա․ Տեր–Աբրա– եամյանը, Հ․ Բադալյանը, H*․ Մաթևոսյա– նը, ինչպես նաև դուդուկահարներ Մ․ Մար– գարյանը, Լ․ Մադոյանը, Վ․ Հովսեփյանը, Ջ․ Գասպարյանը, թառահար Մ․ Սեյրան– յանը, քամանչահարներ Լ․ Կարախանը, Դ․ ՄերգոյանԱ, քանոնահարներ 1ս․ Ավե– տիսյանը, Ա․ Աթաբեկյանը, որոնք շա– րունակեցին վարպեա–կատարողներ Ս․ Օգանեզաշվիլու (Օհանյան), Բալա Մելիքյանի ավանդույթները։ Սովետական իշխանության տարիներին հաջողությամբ զարգացել է գուսանների արվեստը։ Լայն տարածում են գտել Շերամի, Հավասու, Շահենի, Աշոտի և այլոց երգերը։ Նշանա– կալի առաջընթաց է ապրել էստրադային երաժշտությունը։ Հայաստանի էստրադա– յին նվագախմբում (1956-ից՝ գեղ․ ղեկա– վար Կ․ Օրբելյան) շարունակվում են ժամանակակից ջազի, էստրադային երա– ժըշտության և ազգ․ երաժշտ․ նյութի օր– գանական միաձուլման որոնումները։ Կազմակերպվել է նաև Հեռուստատեսու– թյան և ռադիոյի էստրադային նվագա– խումբը (1966, գեղ․ ղեկավար Մ․ Վարդա– զարյան, 1972-ից՝ էստրադային–սիմֆո– նիկ, գեղարվեստական ղեկավար Մ․ Մավիսակալյան, 1986-Ից՝ Ե․ Երզնկյան)։ Հայկ․ էստրադային երաժշտության նոր ոճի հաստատման մեջ վճռական նշանա– կություն են ունեցել Ա․ Բաբաջանյանի, Կ․ Օրբելյանի, Ռ․ Ամիրխանյանի, է․ Բաղ– դասարյանի, Ա․ Աճեմյանի, Մ․ Վարդա– զարյանի, Մ․ Մավիսակալյանի, Մ․ Շա– քար յանի, Արամ Աաթյանի, Ռ․ Գալըստ– յանի և այլոց երգերն ու գործիքային պիես– ները։ Միջազգային և համամիութենական երաժշտ․ մրցույթներում մեծ հաջողու– թյունների են հասել հայ մենակատարնե– րը։ Դրանց թվում են․ դաշնակահարներ Ցու․ Հայրապետյանը, Մ․ Նավասարդյա– նը, ջութակահար Ռ․ Ահարոնյանը, թավ– ջութակահարներ Մ․ Աբրահամյանը, Վ․ Սարաջյանը և ուրիշներ։ Կամերային երգեցողության բնագավառում լայն ճա– նաչման է արժանացել լենինյան մրցանա– կի դափնեկիր Զ․ Դոլուխանյանի համեր– գային գործունեությունը, աչքի են ընկել նաև Լ․ Զաքարյանը, Մ․ Աբովյանը։ Կա– տարողական և մանկավարժական գոր– ծունեությունը համատեղել են Կ․ Մալ– խասյանը, Ա․ Ամբակումյանը, Հ․ Բոգ– դանյանը, Դ․ Ադամյանը, Հ․ Վարդանյա– նը, Վ․ Մտամբոլցյանը։ Երիտասարդ կադ– րերի պատրաստման գործում մեծ է Ն․ Կարդյանի, Թ․ Շահնազարյանի, Կ․ Դոմբաևի, Ռ․ Անդրիասյանի, Դ․ Մա– րաջևի, Լ․ Գրիգորյանի, Ա․ Չաուշյանի և ուրիշների դերը։ Հետպատերազմյան շրջանում օպերայի և բալետի թատրոնի խաղացանկը հարըս– տացել է հետաքրքիր բեմադրություննե– րով։ Հատուկ տեղ են գրավել ազգ․ օպե– րային և բալետային նոր ներկայացումնե– րը, ժամանակակից երաժշտ․ ստեղծագոր– ծությունները։ Թատրոնի բեմում,ՍՍՀՄ–ում առաջին անգամ ցուցադրվեցին Ի․ Ստրա– վինսկու «էդիպ արքա», Զ․ Մենոտտիի «Հյուպատոսը», Լ․ Բեռնստայնի «Վեստ– սայդյան պատմություն», Վ․ Բելլինիի «Նորմա» օպերաները։ Բարձր նվաճումնե– րով է նշանավորվել ՍՍՀՄ ժող․ արտիստ– ներ Դ․ Դասպարյանի (սոցիալիստական աշխատանքի հերոս), Տ․ Սազանդարյանի, Պ․ Լիսիցյանի, Ն․ Հովհաննիսյանի, Մ․ Եր– Տեսարան Վ․ Բելլինիի «Նորմա» օպերայից (Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոն, 1975) կաթի ստեղծագործական ուղին։ Օպերա– յին թատրոնում առաջատար տեղ են գրա– վել երգիչներ Ա․ Պետրոսյանը, Դ․ Պողոս– յանը, Ե․ Խաչիկյանը, Դ․ Գալաչյանը, Ա․ Հարությունյանը, է․£1ւզունյանը, Ա․ Կա– րապետյանը, Դ, Գրիգորյանը, բալետի մենակատարներ Վ․ Գալստյանը, Լ․ Սե– մանովան, Թ․ Գրիգորյանը, է․ Մնացա– կանյանը, Վ․ Խանամիրյանը, դիրիժոր– ներ Ա․ Քաթանյանը (1964–70-ին և 1974– 1982-ին՝ գլխ․ դիրիժոր), Հ․ Ոսկանյանը, 6ու․ Դավթյանը, ռեժիսորներ Ա․ Գուլակ– յանը, Վ․ Աճեմյանը, Հ․ Ղաֆլանյանը, Վ․ Բագրատունին, Տ․ Լևոնյանը, բալետ– մայստերներ Ե․ Չանգան, Մ․ Մարտիրոս– յանը, Վ․ Գալստյանը, Ա․ Ասատրյանը, խմբավար Ռ․ Այվազյանը։ Բարձրացել է մասնագետների պատ– րաստման մակարդակը երաժշտ․ ուս․ հաստատություններում։ Երևանի Կոմի– տասի անվ․ կոնսերվատորիայի շրջանա– վարտները բազմիցս մրցանակներ են նվաճել միջազգային, համամիութենական և անդրկովկասյան մրցույթներում։ Կոն– սերվատորիայում ստեղծվել է թավջութա– կահարների անսամբլ (ղեկավար Գ․ Թա– լալյան)։ Կոնսերվատորիայում սովորում և ստաժավորվում են երիտասարդ երա– ժիշտներ աիյուռքից, արտասահմանյան երկրներից։ 1985-ին Հայաստանում գործել է 102 երաժշտ․ դպրոց։ Ընդլայնվել են ստեղծա– գործական կապերը ՍՍՀՄ եղբայրական ժողովուրդների և սոցիալիստ, երկրների երաժշտ․ մշակույթների հետ։ Հայաստա– նի տարբեր քաղաքներում (Կիրովական, Լենինական, Սաեփանավան) կազմա– կերպվել են երգի մասսայական տոներ, ստեղծվել ժող․ ֆիլհարմոնիաներ, ժող․ կոնսերվատորիա, «դպրոցականի ֆիլհար– մոնիա»։ Գեղարվեստական ինքնագոր– ծունեության ստուգատեսներին մասնակ– ցել են հազարավոր կատարողներ։ Ստեղծ– վել են սիրողական կամերային նվագա– խմբեր, կվարտետներ, էստրադային ան– սամբլներ, ազգագրական խմբեր։ Գործա– րանային և ուսանողական լավագույն կոլեկտիվները հյուրախաղերով հանդես են գալիս ՍՍՀՄ–ում և նրա սահմաններից դուրս։ Ինքնագործունեության հաջողու– թյուններին նպաստել է նաև Հայաստանի երգչախմբային ընկերության ստեղծումը (1958)։ Նշանակալից իրադարձություններ էին Հայ արվեստի և գրականության տասնօրյակները Մոսկվայում (1939, 1956), «Անդրկովկասյան գարուն» Փառա– տոները (1958, 1965, 1975), Հայաստանի և այլ հանրապետությունների (ՌՍՖՍՀ, Ուկրաինա, էստոնիա, Ղազախս տան, Մոլ– դավիա, Թուրքմենիա ևն) միջև փոխա– դարձ տասնօրյակները, արվեստի և երա– ժըշտության շաբաթները։ 1960–70-ական թթ․ սովետահայ երաժշտ․ կոլեկտիվները (դրանց թվում՝ Սպենդիարյանի անվ․ օպե– րայի և բալետի թատրոնը, Կոմիտասի անվ․ կվարտետը, Հայաստանի պետ․ երգ– չախումբը, երգի–պարի, պարի անսամբլ– ները, էստրադային և կամերային նվագա– խմբերը ևն) համերգներով հանդես են եկել աշխարհի ավելի քան 80 երկրներում։ Ետպատերազմյան տարիներին մեծ տե– ղաշարժեր են եղել երաժշտ․ ստեղծագոր– ծության բնագավառում։ Բազմակողմա– նիորեն է ներկայացվել կոմպոզիտորա– կան ստեղծագործությունը։ Սովետական երաժշտության մեջ խոշորագույն ներ– դրում էր Ա․ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը (1954, լենինյան մրցանակ, 1959), որում խորը կերպով մարմնավորվել է ազատության համար հերոսական պայ– քարի թեման։ Հայրենական մեծ պատե– րազմի հաղթական ավարտին է նվիրված Ա․ Խաչատրյանի Երրորդ սիմֆոնիան