Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/586

Այս էջը սրբագրված չէ

(1983), Ռ․ Սարգսյանի <Զութակի երկ– րորդ կոնցերտը» (1983), Հ․ Մելիքյանի «Դաշնամուրի կոնցերտը» (1984)։ ճանա– չում են գտել նաև Ս․ Աղաջանյանի «Պո– լիմոնոդիաները» (1975, 1977, 1978)։ Թեմայի նշանակալիությամբ, ժանրային և ոճական բազմազանությամբ են առանձ– նանում օպերային և բալետային երկերը։ Արդիականությանն են նվիրված Հ․ Ստե– փանյանի «Հերոսուհին» (1950, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1951), Ա․ Բաբանի «Արծ– վաբերդ» (բեմ․ 1957, նաև Սվերդլովսկում՝ 1964, Դոնեցկում՝ 1965, Մոսկվայում՝ Կենտր․ հեռուստատեսությամբ՝ 1966, Կա– Տեսարան Ա․ Խաչա– տրյանի «Դիմակա– հանդես» բալետից (երաժշտ․ կոմպոզի– ցիան՝ է․ Հովհան– նիսյանի, Սպենդիար– յանի անվ․ օպերայի և բալետի թատրոն, 1982) զանում՝ 1973), 6ու․ Ղազարյանի «էռ– նըստ Հեմինգուեյ» (1983) օպերաները, Դ․ Եդիազարյանի «Անուրջների լիճը» (բեմ․ 1968, ՀՍՍՀ պետական մրցանակ), Կ․ Օրբելյանի «Անմահություն» (բեմ․ 1969) բաւետները։ Պատմահեղափոխա– կան թեման արտացոլվել է Գ․ Արմեն– յանի «Խորտակում» (բեմ․ 1968, նաև Պերմում4^ 1972), Դ, Հախինյանի «Լե– գենդի մարդը» (բեմ․ 1971) օպերանե– րում։ Հայ, ռուս և արտասահմանյան դա– սականների ստեղծագործությունների հի– ման վրա են գրված Ա․ Տիգրանյանի «Դա– վիթ Բեկ» (բեմ․ 1950), Վ․ Տիգրանյանի «Սոս և Վարդիթեր» (բեմ․ 1957), Ա․ Այ– վազյանի «Պարոն Մինթոևը Փարիզում» (բեմ․ 1963), է․ Հարությունյանի «Հեքիաթ մեծերի համար» (բեմ․ 1970, նաև Դոնեց– կում՝ 1972), 6ու․ Գևորգյանի «վերք Հա– յաստանի» (1976), Վ․ Աճեմյանի «Կիկոսի մահը» (բեմ․ 1980), Ա․ Տերտեր յանի «Երկ– րաշարժ» (1984) օպերաները, Դ, Հախին– յանի «Ախթամար», «Ուռենի», «Լոռեցի Սաքոն» (մեկ գործողությամբ բալետներ, բեմ․ 1966), է․ Արիստակեսյանի «Պրոմե– թևս» [բեմ․ 1967, նաև Խարկովում՝ 1970, Ֆրունզեում4 1971, Կատովիցեում (Լեհաս– տան4 1968)], Ա․ Խաչատրյանի «Դիմակա– հանդես» (երաժշտ․ կոմպոզիցիան է․ Հով– հաննիսյանի, բեմ․ 1982), Վ․ Բաբայանի «Պիգմալիոն» (1973), Ե․ Երկանյանի «Օ– րեստես» (1974) և «էդիպ արքա» (1975), Ա․ Տերտերյանի «Ռիչարդ III» (1979) բա– լետները։ Ստեղծվել են մանկական երաժշտու– թյան շատ գործեր․ Ա․ Խաչատրյանի, է․ Միրզոյանի, Տ․ Մանսուրյանի, Ռ․ Ամիր– խանյտնի, Լ․ Սաֆարյանի, Ս․ Սամվելյա– նի, Գ․ Չթչյանի, Ա․ Օհանյանի, Ա․ Լուսին– յանի, Ռ․ Պետրոսյանի, է․ Միհրանյանի գործիքային պիեսները, երգերն ու խըմ– բերգերը, ինչպես և Մ․ Մազմանյանի «ճու– տիկ» (1974, վերջին խմբ․), Ա․ Տեր–Ղևոնդ– յանի «Արեգակի ցոլքերում» (բեմ․ 1949), 6ու․ Դևորգյանի «Խարույկ» (բեմ․ 1959), Ս․ Ջրբաշյանի «Դիքոր» (բեմ․ 1974) օպե– րաները, Հ․ Մելիք–Մուրադյանի «Կարմիր գլխարկը» (բեմ․ 1962), Բ․ Սակկիլարիի «Չոփչոփիկը» (բեմ․ 1962, 2-րդ խմբ․ բեմ․ 1981)։ 9*․ Գյոդակյան Երաժշտական փոխառնություններ։ Հայ երաժշտությունը զարգացել է տար– բեր ժողովուրդների երաժշտ․ մշակույթ– ների հետ փոխառնությունների հու– նով։ Դեռևս V դ․ պատմիչների կողմից հի– շատակվում են որոշ երաժշտ․ գործիքներ, որոնք ունեին արլ․ և արմ․ ծագում (հնդ․ վինայի տարբերակը4 վինը, եգիպտ․ տա– վիղը, հուն, քնարը)։ Անտիկ հուն, գեղա– գիտական մտքի ստեղծագործական յու– րացման արդյունավետության վկայու– թյունն են հայ քերականների աշխատու– թյունները, որոնցում շոշափվում են և երաժշտության հարցեր։ Պրոֆեսիոնալ մոնոդիկ երաժշտության որոշակի առըն– չումները ունեին առավելապես արմ․ (բյուզ․) ուղղվածություն։ Երկարատև օտար տիրապետության շրջանում, իրենց Հանրապետական մանկական երգի տոն Երևանում (1986) ևրկրից հեռացած հայերը, բնակություն հաստատելով աշխարհի տարբեր երկըր– ներում, շփման ու կապերի մեջ են մտել տվյալ երկրի հիմն ․բնակչության հետ նաև երաժշտ․ արվեստի ասպարեզում, ներազ– դել և յուրացրել տեղական ավանդույթ– ներ։ Երաժշտ․ կապերի բարենպաստ պայ– մաններ են ստեղծվել Կիլիկիայի պետա– կանության պայմաններում (իտալ․ և ֆրանս․ հետ)։ Մեծ և ծանրակշիռ էր հայ երաժիշտների գործունեությունը Մերձա– վոր Արևելքի տարբեր երկրներում։ ճա– նաչված երաժիշտ–տեսաբաններից էր Թամբուրի Հարութինը (XVIII դ․), որի գըր– չին է պատկանում «Արևելյան երաժշտու– թյան ձեռնարկ» աշխատությունը (հայա– տառ թուրք․)։ Մերձավոր Արևելքի ժողո– վուրդների երաժշտ․ մշակույթների փոխա– դարձ կապերի արտահայտություններից է մուղամների արվեստը, որի ինքնատիպ մեկնաբաններից են եղել նաև հայ երա– ժիշտները։ Աշուղների արվեստում տեղ գտած ազգայինի և այլազգայինի փոխազ– դեցության գեղ․ ընդհանրացման փայլուն օրինակ է Սայաթ–Նովայի ստեղծագործու– թյունը։ Արլ․ Հայաստանը Ռուսաստանին միա– վորվելու շնորհիվ հասարակական կյան– քի ակտիվացման, ազգ, իՆքնահաստատ– ման, ողջ մշակույթի վերելքի պայմաննե– րում փոխվել է հայերի երաժշտ․ կենցաղը։ Եվրոպ․ նվագարանների տարածումը, բազմաձայն ժանրերի ստեղծման փորձե– րը որակական Փոփոխությունների խոր– հըրդանիշն էին։ Հայ շնորհալի երիտա– սարդների ուսումնառությունը Ռուսաս– տանի, Արմ․ Եվրոպայի կոնսերվատորիա– ներում, Թիֆլիսի երաժշտ․ ուսումնարա– նում, հուսալի հիւքք դարձան պրոֆեսիո– նալ երաժշտության սկզբնավորման և զարգացման համար։ Մերձավոր Արևելքի երաժիշտներից առաջինը Տ․ Չուխաճյանը յուրովի խաչաձևեց արլ․ և եվրոպ․ արվես– տի նվաճումները։ Եվրոպ․ երաժշտության ավանդույթները յուրացրին Ֆ․ Շոպենի հայազգի աշակերտ, իսկ այնուհետև և նրա գործերի խմբագիր Կարլ Միկուլին, Ֆ․ Լիստի աշակերտ, դաշնակահար և կոմպոզիտոր Ստեփան էլմասը։ ժող․ երաժշտության օրինաչափություն– ների իմաստավորման, դրանց հետ ռուս, և եվրոպ․ պրոֆեսիոնալ երաժշտության սկզբունքների միահյուսման ճանապար– հին, պատմականորեն առաջադիմական էր Ք․ Կարա–Մուրզայի, Մ․ Եկմալյանի, Ն․ Տիգրանյանի գործունեությունը։ Ազգ․ երաժշտության հեռանկարային ուղին ստեղծագործության բնագավառում հայտ– նաբերեց Կոմիտասը։ Նա նաև առաջինը լայն ունկնդրին (Անդրկովկաս, Թուրքիա, Եգիպտոս, Արմ․ Եվրոպա) ծանոթացրեց հայ երաժշտությանը։tXXtդ․ առաջին տասնամյակներում ռուս, արվեստի ավան– դույթները ազգ․ երաժշտության մեջ զար– գացնելու նոր ուղի բացեց Ա․ Սպենդիար– յանը։ XIX դ․ 90-ական թթ․ Թիֆլիսի, Խարկո– վի, Պետերբուրգի, Մոսկվա յի, Հռոմի, Մի– լանի, Փարիզի, Լոնդոնի, Մանչեստրի օպերային թատրոններում և համերգա– սրահներում բարձր գնահատվեց հայ կա– տարողների՝ երգիչներ Ն․ Պապայանի,