Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/589

Այս էջը հաստատված է

ոաումնասիրություններ, Ե․, 1941։ Աթայան Ռ․, Հայկական խազային նոտագրությունը, Ե․, 1959։ Աղայան Մ․, Հայ գուսանները և գուսանա–աշուղական արվեստը, Ե․,1959։ Շահվերդյան Ա․, Հայ երաժշտության պատմության ակնարկներ, XIX–XX դդ․ (մինչսովետական շրջան), Ե․, 1959։ Ակնարկ հայ երաժշտության պատմության, Ե․, 1963 (Ակնարկներ հայ արվեստի պատմության)։ Թադևոսյան Ա․, Սպիրիդոն Մելիքյանը և հայ ժողովրդական երգը, Ե․, 1964։ Նույնի, էջեր հայ–ռուսական երաժշտական կապերի պատմությունից, Ե․, 1977։ Բարսամյան Ա․, Հարությունյան Մ․, Հայ երաժշտության պատմություն, Ե․, 1968։ Բրուտյան Ց․, Սփյուռքի հայ երաժիշտները, Ե․, 1968։ Նույնի, Սփյուռքահայ երաժշտական մշակույթը, Ե․, 1982։ Մուրադյան Մ․, Հայ երաժշտությունը XIX դարում և XX դարասկզբում, Ե․, 1970։ Սովետական Հայաստանի երաժշտությունը (հոդվածների ժող․), Ե․, 1973։ Սարյան–Հարությունյան Ա․, Հայ քաղաքային ժող․ երգարվեստը, «Հայ ազգագրություն և բանահյուսություն», №4, Ե․, 1973։ Բրուտյան Մ․, Հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործություն, մ․ 1, գեղջկական երգ, Ե․, 1983։ Թահմիզյան Ն․, Գրիգոր Նարեկացին և հայ երաժշտությունը, V–XV դդ․, Ե․, 1985։ Музыка Советской Армении, Сб․ ст․, М․, 1960; Шавердян А․, Комитас и армянская музыкальная культура, Е., 1956; Армянские композиторы, сост Атаян Р․, Мурадян М․, Татевосян А․, Е․, 1956; Тигранов Г․, Армянский музыкальный театр, 1–3, Е․, 1956–75; Кушнарев X․, Вопросы истории и теории армянской монодической музыки, Л․, 1958; Асафьев Б․. Очерки об Армении, М., 1958; Атаян Р․, Армянская народная песня, М., 1965; Апоян Ш․, фортепианная музыка Советской Армении, Е․, 1968; Геодакян Г․, Комитас, Е․, 1969; Григорян К․, Из истории армяно-русских музыкальных связей (1827–1917), Е., 1971; Тер-Симонян М., Камерно-инструментальная ансамблевая музыка Армении, Е., 1974; Xудабашян К․, Армянская музыка на пути от монодии к многоголосию, Е․, 1977; Тагмизян Н․, Теория музыки в Древней Армении, Е․, 1977; Рухкян М., Армянская симфония, Е․, 1980; Григорян А․, Армянская камерно-вокальная музыка, Е․, 1982; Гамкрелидзе Т․, Иванов В․, Индоевропейский язык и индоевропейцы, т․ 1–2, Тб․, 1984; Музыкальная культура Армянской ССР (сб․ статей), М․, 1985; Fеtis F․, Histoire generale de la musigue, t․ IV, P․, 1874; Коmitas (Keworkian), Die armenische Kirchenmusik, in «Sammelbande der internationalen Musikgesellschaft»․ H․ I,Lpz․, 1899; Komitas, La musique rustique arménienne, dane «Mercure musical», № 5, P․, 1907; Wellesz E․, Die armenische Messe und jhre Musik, in «Jahrbuch des Muikbibliothek Peters», I, Lpz․, 1920; Poladian S․, Armenian Folksongs, Los Angeles, 1942; Ataian R․, Les chants des maltres armeniens du moyen âge, dans «Musica Antiqua», 2, Polska, 1962; Essays on armenian music (contain the assays of R․ Ataian, S․ Poladian, N․ Tahmisian and others), Լ․, 1978.

ՊԱՐԱՐՎԵՍՏ

Ժողովրդական պարարվեստ Հայկ․ ժող․ պարային, երաժշտ․ և բա– նավոր տեքստերից մեզ հասած բազմա– թիվ հասկացություններ և հայերենում պահպանված ու լայնորեն օգտագործվող պարային և թատեր․ մի շարք տերմիններ վկայում են հայկ․ ժող․ պարերի հնագույն ծագման մասին։ Աշխատանքային պրոցեսները և կենցաղային բազմաթիվ տարրեր, վերածվելով շարժումների, կատարվել են խիստ որոշակի ռիթմով և ուղեկցվել երաժշտությամբ։ Նախնադարյան շրջանում երաժշտ․ գործիքները հիմնականում հարվածային էին և ձայնակցվելով երգեցողությամբ ունեցել են աշխատանքի կազմակերպման, հոգեկանի ու ֆիզիկական շարժումների ներդաշնակման դեր և նշանակություն։ Աշխատանքային զանազան պրոցեսներ ուղի են հարթել նմանողական շարժումների ձևավորման համար, որոնք, նախապատրաստելով պարային շարժումների ստեղծման պայմանները, աստիճանաբար կտրվելով կենցաղային նշանակությունից, ընդհանրացվել են։ Ավելի ուշ այս ամենը դարձել է կախարդական արարողություններ, որոնց նպատակն էր օգնել կենդանական ու բուսական աշխարհի բազմացմանը, նպաստել նյութականի առատությանը։ Ի սկզբանե պարերը եղել են ծիսական արարողությունների հիմնական պայմանը, կազմել ծեսի որոշակի ու անբաժան մասը, որոնք աստիճանաբար կորցրել են նախկին նշանակությունը։ Այդ պարային սրբազան գործողություններից շատերը դարձել են երիտասարդության ֆիզ․ դաստիարակության միջոց, որով էլ ձեռք են բերել աշխարհիկ իմաստ։ Պարերի հնագույն նշանակությունը պահպանվել է միայն հարսանեկան և տոնական արարողություններում։ Հայկ․ ժող․ պարերն ըստ բովանդակության, կատարողների քանակի, սեռի, տարիքի, նպատակադրման, մշակույթում ունեցած դերի ու նշանակության, ունեն համապատասխան իմաստներ։ Նրանց օրինաչափությունները, առանձնահատկությունները, կառուցվածքի ու բովանդակության փոխհարաբերությունները բացահայտվում են պարաձևերով ու պարատեսակներով, որոնք, հնուց մշակվելով, ունեն իրենց սահմանումներն ու անվանումները։ Հայտնի են՝ գովնդ, շորոր, վերվերի, ետ ու առաջ, ծափ պար, օձաձև,ոտ զարկելով ու թռիչքներով, քոչարի և այլ պարաձևեր, որոնք ըստ բովանդակության դասակարգվում են՝ էպիկական, քնարական, կատակային, կենցաղային, աշխատանքային, որսորդական, սգո, թաղման, հարսանեկան, ռազմական, ճանապարհի, մանկական, ծիսական ու պաշտամունքի հետ կապված հմայական պարատեսակների։ Յուրաքանչյուր պարատեսակ ունի պարեղանակ, կատարողների կազմ, սեռ, տարիք, կատարման ձև, տեղ ու ժամանակ, երգվող ու շարժական տեքստ, անհատական երանգավորում (իմպրովիզացիա)։ Պարաձևերն ու պարատեսակները, ըստ ավանդության, կատարվել են հերթականությամբ՝ հաշվի առնելով նախ պարաքայլի կատարման բարդությունը, ապա նպատակադրումը։ Թե պարատներում, թե հարսանիքներին հասարակական պարերն սկսվել են սգո, նախնիների հիշատակության պարերով, ապա անցել այլ պարաձևերի, որոնք համարվել են հաջողություն և երջանկություն բերող։ Այնուհետև կատարվել են, հատկապես արագ տեմպով, թռիչքներով ու ծափերով պարատեսակները։ Քնարական, կենցաղային, աշխատանքային պարերում նմանողական շարժումներով պատկերվել են խմոր հունցելը, թել մանելը, հյուսելը, լվացք անելը, սխտոր ծեծելը, խաղող տրորելը ևն։ Նմանողական են նաև որսորդական ու ռազմ. պարերի շարժումները։ Ճանապարհի պարերը համարվել են «չար ոգիներից» խուսափելու, չարագործություններից ազատվելու պահպանակներ։ Սրբատեղեր, ամառանոց, աշխատանքի, հարսանեկան օրերին ճանապարհ գնալն ուղեկցվել է ճանապարհի պարերով։ Բացի թարս (այսինքն՝ ձախ գնացող) ու թաղման, հատուկ տոներին ու արարողություններին կատարվող խիստ ծիսական պարերից («Մախոխապրի պարը», «Աստվածածնա պարը» ևն), մնացած բոլորը կատարվել են հարսանիքներին։ Բազմաթիվ պարաձևեր և պարատեսակներ ունեն ոգեպաշտական և տոտեմական ծագում («Խնկի ծառ», «Ծիրանի ծառ», «Ղազ–ղազի», «Կռնգոցի», «Հավկու պար» ևն)։ Հարսանիքին և տարբեր արարողություններին կատարվել են պարեր՝ կենդանիների ու երևակայական կերպարների դիմակներով։ Կենցաղային պարերի հիմնական մասը ձևավորվել է ավելի ուշ։ Ժ․ Խաչատրյան

Բալետ

Հայ բեմական պարի և բալետի ասպարեզում առաջին քայլերն արվել են XIX դ․ կեսին։ Առաջին կայուն բալետային խումբը գործել է «Արամյան թատրոն»-ում։ Պարողներից հայտնի էր Գևորգ Չիլինկիրյանը (Զեննե Գևորգ), պարուհիներից՝ Թագուհին, Անտիկը, Մառին, իտալացի և ֆրանսիացի պարուհիներ։ Հայկ․ օպերետային թատրոնի ձևավորումը մեծապես նպաստել է հայկ․ բեմ․ պարի զարգացմանը։ Օպերետային ներկայացումներում պարերի կատարումով աչքի են ընկել Հ․ Վարդովյանի և Ս․ Պենկլյանի թատերախմբերի դերասանուհիներ Աննիկ Չուխաճյանը, Գոհարիկ Շիրինյանը, Վերգինե Գարագաշյանը, Աստղիկը։ Պարերը բեմադրել է Երանոս Չափրաստը։ Նա հիմնադրել է նաև կենցաղային–պարահանդեսային պարի դպրոցներ Կ․ Պոլսում (1868), ապա Զմյուռնիայում և Ադանայում։ XIX դ․ 60-70-ական թթ․ պարերի ստեղծմանը ձեռնամուխ են եղել հաս. գործիչ Գ․ Կոստանդյանը, դերասաններ Գ․ Ռշտունին և Ա․ Պենկլյանը, ինչպես և կոմպոզիտոր Տ․ Չուխաճյանը, որի գրչին են պատկանում բազմաթիվ կենցաղային պարեր, պարային տեսարաններ «Արիֆ», «Քյոսե Քեհյա», «Լեբլեբիջի Հոր–հոր աղա» օպերետներում, բալետային ինտերմեդիաներ «Արշակ Բ» և «Զեմիրե» օպերա–