Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/591

Այս էջը սրբագրված չէ

բատով), «Կարմիր կակաչ» (1951, բալետմ․ Գ․ Ցազվինսկի), Մինկուսի «Դոն Կիխոտ» (1954, բալեամ․ Զ․ Մուրադյան), Չայկովս– կու «Կարապի լիճը» (1955, բալեամ․ Վ․ վարկովիցկի) են։ 1953–55-ին գլխ․ բալետմայաոերն էր Վ․ Վարկովիցկին, որի գործունեությունը նպաստել է ազգ․ բալետի երիտասարդ ուժերի հայտնա– բերմանը։ Բալետի թատերախմբում 1940- ական թթ․ կազմակերպչական և ստեղծա– գործական կարևոր աշխատանք է տարել Զ․ Մուրադյանը։ 1940–50-ական թթ․ հայկ․ բեմում շարունակել են ստեղծագոր– ծել Լ․ Վոյնովա–Շիկանյանը, Ռ․ Թավրիզ– յանը, Ե․ Արարատովան, Պ․ Բուռնազյանը, Ս․ Սարգսյանը, Զ․ Մուրադյանը, Դ․ Դեոր– գիյանը, երիտասարդ պարող–պարուհի– ներ՝ Թ․ Գրիգորյանը, Ս․ Մինասյանը, Վ․ Խանամիրյանը, Ֆ․ Ելանյանը, Ա․ Ղա– րիբյանը, որոնք մեծապես նպաստել են ազգ․ կատարողական ոճի ձևավորմանը։ 1947-ին Լենինգրադից հրավիրված, այժմ ՀՍՍՀ ժող․ արտիստուհի Լ․ Սեմանովան, ՀՍՍՀ վաստ․ արտիստուհի Ի․ Ուշակովան, Վ․ Բորիսովը իրենց գործունեությամբ հայկ․ բալետը հարստացրել են լենին– գրադյան դպրոցի կատարողական ավան– դույթներով։ Այդ շրջանում թատրոնում են աշխատել այժմ ՌՍՖՍՀ ժող․ արտիստ Մ․ Մարտիրոսյանր, ՀՍՍՀ վաստ․ ար– տիստներ Դ․ Ալեքսանյանը, Մ․ Մուրադ– յանը, Ա․ Թոքմաջյանը, Ս․ Պետրոսյանը, Խ․ Մարգարյանը, արտիստ Ն․ Շխյանը։ 1960–70-ական թթ․ հայ կոմպոզիտորնե– րը ստեղծել են մի շարք բալետային պար– տիտուրներ, որոնք արտացոլել են սիմ– ֆոնիկ երաժշտության և երաժշտ․ թատ– րոնի ձևերի ու արտահայտչամիջոցների սերտ կապը (Արիստակեսյանի «Պրոմե– թևս», Օրբելյանի «Անմահություն» բալետ– ները, Երկանյանի «Օրեստես» և «էդիպ արքա» խորեոգրաֆիկ սիմֆոնիաները, Հովհաննիսյանի «Անտունի» բալետը՝ խմբերգային դրվագներով, «Աասունցի Դավիթ» օպերա–բալետը)։ Ընդլայնվել է նաև բալետի թեմատիկ դիապազոնը (Հով– հաննիսյանի «Հավերժական կուռք», Եղիազարյանի «Արա գեղեցիկ և Շամի– րամ», Հախինյանի «Ախթամար», «Ուռե– նի», «Լոռեցի Սաքոն», Խաչատրյանի «Դի– մակահանդես», Շաքարյանի «Ֆիզիկոս– ներ», Սակկիլարիի «Չոփչոփիկը», Մելիք– Մուրադյանի «Կարմիր գլխարկ» ևն)։ 1961–67-ին բալետի թատերախումբը ղե– կավարել է Ե․ Չանգան․ բեմադրություն– ներից են՝ Խաչատրյանի «Սպարտակ» (1961), Պրոկոֆևի «Մոխրոտը» (1963), Մինկուսի «Դոն Կիխոտ» (1965), Արիստա– կեսյանի «Պրոմեթևս» (1967) մեծածավալ բալետները, ինչպես և մեկ գործողու– թյամբ բալետների շարք։ Մի քանի բեմա– դրություններ է իրականացրել նաև Ա․ Ղա– րիբյանը (Հախինյանի «Ախթամար», «Ուռենի», «Լոռեցի Սաքոն» մեկ գործո– ղությամբ բալետները, 1966, Սակկիլարիի «Չոփչուիիկը», 1962, Մեյիք–Մուրադյանի «Կարմիր գլխարկ», 1964)։ 1967–71-ին թատերախումբը ղեկավարել է Մ․ Մարտի– րոսյանը․ բեմադրություններից են՝ Եղիա– զարյանի «Անուրջների լիճը» (1968), Հով– հաննիսյանի «Անտունի», Օրբելյանի «Ան– մահություն» (1969), Խաչատրյանի «Գա– րսնե» (1971) բալետները։ Նա իր բեմա– դրություններով ազգ․ պարարվեստը հա– րըստացրել է նոր գեղարվեստական ար– տահայտչամիջոցներով, որոնք դասական, ժամանակակից և հայկ․ ժող․ պարի տար– րերի յուրօրինակ հարաբերակցության, կից արվեստների (հատկապես հայկ․ զարդանկարի և մանրանկարի) և կինե– մատոգրաֆիական ոճաձևերի պարային վերարտադրման արդյունք էին։ 1950-ա– կան թթ․ թատերախումբը լրացվել է նոր կատարողներով4 ՀՍՍՀ ժող․ արտ–ներ՝ Բ․ Հովնանյան, Վ․ Գալստյան, ՀՍՍՀ վաստ․ արտ․ Ա․ Մարիկյան, Ջ․ Քալան– թարյան, Ե․ Մեհրաբրսն։ 1960-ական թթ–հց խմբում առաջատար տեղ են գրա– վել ՀՍՍՀ ժող․ արտ․ է․ Մնացականյանը, Հ․ Դիվանյանը, ՀՍՍՀ վաստ․ արտ․ Ռ․ Խա– ռատյանը, Ս․ Ավնիկյանը, Ս․ Պետրոսյա– նը, Թ․ Այդինյանը, Ն․ Դավթյանը, ար– տիստներ Բ․ Խուդինյանը, Ե․ Պավլիդին, Ն․ Խառատյանը։ 1974-ից բաւետի թատե– րախումբը ղեկավարեք է Վ․ Գալստյանը, բեմադրություններից են՝ է․ Հովհաննիս– յանի «Աասունցի Դավիթ» օպերա–բալետը (1976), Խաչատրյանի «Գայանե» (1974), «Սպարտակ» (1978)։ 1973-ից թատրոնում է աշխատում բալետմայստեր Ա․ Ասատըր– յանը․ բեմադրություններից են՝ Բալա– սանյանի «Լեյլի և Մեջնուն» (1973), Օր– բելյանի «Անմահություն» (1975), Միրզո– յանի «Լույսի սիմֆոնիա» (1977), Ռավելի «Դավւնիս և Քլոյե» (1980), Եղիազարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ» (1982) ևն։ Բալետմայստեր Մ, Մնացականյանը մի քանի բալետներ է բեմադրել Սպենդիար– յանի անվ․ օպերայի և բալետի թատրո– նում4 Հովհաննիսյանի «Հավերժական կուռք» բալետը (1966, ՀՍՍՀ պետ․ մրցա– նակ, 1967), «Համլետ»(Շոստակովիչի երա– Ժըշտությամբ), «Սպերաբիլիս» (Բարտոկի երաժշտությամբ), «Լորկիանա» (իսպ․ ժող․ երաժշտությամբ) մեկ գործողությամբ բա– լետները։ 1960–80-ական թթ․ Սպենդիար– յանի անվ․ թատրոնում բալետներ են բե– մադրել Մոսկվայի, Լենինգրադի, Թբի– լիսիի, Օդեսայի օպերայի և բալետի թատ– րոնների բալետմայստերները՝ ՍՍՀՄ ժող․ արտիստներ Ս․ Սերգեևը, Ն․ Դուդինսկա– յան, ՌՍՖՍՀ ժող․ արտիսներ Ցու․ ժդանո– վը, Օ․ Վինոգրադովը, ՌՍՖՍՀ արվեստի վաստ․ գործիչ Տ․ Նիկիտինան, Վրաց․ ՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ Գ․ Ալեք– սիձեն, ՌՍՖՍՀ վաստ․ արտիստ Ն․ Ռի– ժենկոն, Վ․ Սմիռնով–Գոլովանովը։ Տար– բեր տարիներ բալետային ներկայացում– ները ղեկավարել են դիրիժորներ, ՀՍՍՀ ժող․ արտիստներ Կ․ Սարաջևը, Գ․ Բու– դաղյանը, Հ, Ոսկանյանը, Ա․ Քաթան– յանը, Դ․ Շիկանյանը, ՀՍՍՀ արվեստի վաստ, գործիչներ Ռ․ ՍտեՓանյանը, ինչ– պես և Գ․ Տերտերյանը, Գ․ Թորիկյանը, Մ․ Մկրտչյանը։ Ներկայացումները ձևա– վորել են՝ Ս․ Ալաջայովը, Մ․ Արոլտչյա– նը, Սև Միրզոյանը, Կ․ Մինասյանը, Մ․ Ավետիսյանը, Ա․ Շաքարյանը, Ռ․ Նալ– բանդյանը, Ա․ Բայանդուրը, Ա․ Շահնա– զարյանը, Բ․ Մեսերերը և ուրիշներ։ 1970–80-ական թթ․ խմբում աշխատում են նաև երիտասարդ կատարողներ՝ ՀՍՍՀ վաստ․ արտիստներ Ս․ Աբրահամյանը, Ս․ Բարանովը, արտիստներ Գ, Գալըստ– յանը, Գ․ Շաքարյանը, Լ․ Գյուրջյանը, Ե․ Հայրապետյանը և ուրիշներ։ Դասա– տու–Փորձավարներն են՝ Ե․ Արարատո– վան, ի․ Ուշակովան, Բ․ Հովնանյանը, Դ․ Ալեքսանյանը, Մ․ Մուրադյանը։ Թա– տերախումբը հյուրախաղերով հանդես է եկել ՍՍՀՄ տարբեր քաղաքներում և ար– տասահմանում (Արգենտինա, Մեքսիկա, 1978, Ալժիր, Թունիս, 1980, Սիրիա, 1980, Ֆրանսիա, 1983)։ Հայ բալետմայստեր– ներ Ի, Արբատովը, Զ, Մուրադյանը, Ա․ Ղարիբյանը, Մ․ Մարտիրոսյանը, Վ․ Գալստյանը, Ա․ Ասատրյանը բեմա– դրություններ են իրականացրել ՍՍՀՄ և արտասահմանյան թատրոններում։ Պատկերազարդումը տես 609-րդ էջից առաջ և 416–417-րդ էջերի միչև, աղյու– սակ XXXII, ներդիրներում։ Գբկ, Շ ա ր ա ա ա ն, Թրքահայ բեմը և իր գործիչները (1850–1908), ԿՊ․, 1915։ Ս ա ե– փանյանԳ․, Ուրվագիծ արեմտահայ թատ– րոնի պատմության, հ․ 1–2, Ե․, 1962–1969։ Խաչաարյանժ․, Ջավախքի հայ ժողովըր– դակւսն պարերը, Ե*, 1975 (Հայ ազգագրու– թյուն և բանահյուսություն, N° 7)։ Тигра– нов Г․ Г․, Армянский музыкальный театр, т․ 1, Е-․ 1956; Лисиц ян С․, Старинные пляски и театральные представления армян– ского народа, т- 1–6, Е․, 1958–1972; С п е н- диарова М․, Летопись жизни и твор– чества А․ А․ Спендиарова, Е․, 1975; Пет– росян Э․Дачатрян Ж-, Армянский народный танец, М․, 1980․ Ն․ Սարգսրսև

ԹԱՏՐՈՆ Հայ հնագույն դրաման։ Թատերար– վեստի հնագույն և ժող․ տիպը պարեր– գական (խորային) դրաման է, որի հետ– քերը պարզ նկատելի են առաջավոր– ասիական, բալկտնյան և ապենինյան ժողովուրդների բանահյուսության մեջ։ Մշակութային առնչությունների այս մի– ջավայրում է կազմավորվել նաև հայ ժող․ և խորհրդապաշտական դրաման իր պարերգային տիպով։ Թատերական այս հին համակարգը չի պահպանվել, բայց թողել է իր լեզվական հետքերը։ Այդ հետ– քը երգք ցցոց և պարուց անվանումն է՝ բերված Մովսես Խորենացու «Հայոց պատ– մության» Ա գրքի զ գլխում ազգերի և տե– ղանունների առաջացման մասին Ոլիմ– պիադորաս Փիլիսոփայի հաղորդած ան– գիր զրույցների և իր իսկ լսած երգային– վիպական ավանդությունների առիթով, «․․․հինքն Արամազնեայց ի նուագս վւան– դռան և յերգս ցցոց և պարուց զայսոսիկ ասեն յիշատակաւ»։ Բանագետները (Մ․ էմին, Հ․ Գաթըրճյան, Ա․ Վեսելովսկի, Ս․ Մալխասյանց և ուրիշներ) բանահյու– սական այս ֆենոմենը պատկերացրել են թատրոնի կամ դրամատիկական խաղի տեսքով։ Հետագա ուսումնասիրությունը