որի առաջին խաղաշրջանը բացել է Մոսկ– վայի Փոքր թատրոնը, ներկայացրել է հատվածներ իր լավագույն ներկայացում– ներից՝ Դրիբոյեդովի «Խելքից պատու– հաս», Ա․ Օաորովսկու «Գայլեր և ոչխար– ներ», Լերմոնտովի «Դիմակահանդես», «Հերկած խոպան» (ըստ Շոլոխովի) են։ Նույն խաղաշրջանում հանդես է եկել նաե «Սովրեմեննիկ» թատրոնը։ Հյուրախաղե– րը եզրափակել է Թբիլիսիի Ռուսթավելու անվ․ թատրոնը՝ Շեքսպիրի «Լիր ար– քա»-ով ։ Վերջին 20 տարվա ընթացքում հայ բեմում իրենց լավագույն ներկայա– ցումներն են ցուցադրել Մոսկվայի Վախ– թանգովիանվ․, Մոսսովետի անվ․, Դոգո– լի անվ․, Մայակովսկու անվ․, Լենինգրա– դի Պուշկինի անվ․, դրամատիկական մեծ, ինչպես և վրաց․, ադրբ․, բելոռուս, և այլ թատրոններ։ Երևանում հանդես են եկել նաև Բրատիսլավայի Սլովակյան ազգ․, Վարշավայի «Ստուդիո» և այլ թատրոն– ներ։ Սունդուկյանի անվ․ թատրոնը հյու– րախաղերով ելույթներ է ունեցել Սոսկվա– յում, Լենինգրադում, Բաքվում, Թբիլի– սիում, ինչպես և Բուլղարիայում, Չեխոս– լովակիայում, Լիբանանում, ԴԴՀ–ում, Երեանի դրամատիկական թատրոնը՝ Ֆրանսիայում, ԴԴՀ–ում և այլուր։ Հայ բեմում իրենց ազգ․ պիեսներն են բեմա– դրել ռուս, վրացի, ադրբեջանցի, բուլղա– րացի, չեխ, ռումինացի և հունգարացի ռեժիսորներ։ ՍՍՀՄ ժող․ արտիստ Հ․ Ղափլանյանը Փոքր թատրոնում բեմա– դրել է Դանգուլովի «ճանաչումն, Ռոստա– նի «Սիրանո դը Բերժրրակ», Լ․ Ուկրաին– կայի «Քարե տիրակալը», Քիշնեի Պուշկի– նի անվ․ թատրոնում՝ Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ» են։ ՀՍՍՀ ժող․ արտիստ Ա․ Դրիգորյանը բեմադրություններ է արել Բուլղարիայի (Զ․ Խալափյանի «Տար– բեր նվագներ»), Ռումինիայի (Վրուբլևս– կու «Ամբիոն»), Հունգարիայի (Դ․ Հարու– թյունյանի «Խաչմերուկ»), Չեխոսլովակիա– յի, Լեհաստանի (Դելմանի «Զինուլյա») թատրոններում։ Երևանում անց են կաց– վում ռուս և սովետ, դրամատուրգիայի, շեքսպիրյան և այլ փառատոներ, Մոսկ– վայում՝ հայ գրականության և արվեստի տասնօրյակներ։ Վերջին 20 տարում հայ բեմում հյուրընկալվել են սովետ, շուրջ 70 լավագույն թատրոններ։ ]Ն․ Կագրամւսնրսև| Ասմունք և էստրադա Հայկ․ ասմունքը սկզբնավորվել է վաղ ժամանակներից։ Մովսես Խորենացին իր «Հայոց պատմության» մեջ մեր նախնի– ների քաջագործությունների ու ազգ․ սո– վորությունների մասին խոսելիս, Դողթան երգիչներից բերած մեջբերումներում օգ– տագործել է «առասպելաբանել» բառը, որը հենց ասմունքի հնագույն ձեն է։ Դարերի ընթացքում առասպելաբանվելով՝ Իարենացուն են հասել Արտաշես թագա– վորի քաջագործությունները, Սաթենիկի հ՛ետ նրա ամուսնությունը, Արտաշեսի անեծքը Արտավագդին ևն։ Ասմունքը ծաղկման է հասել Տիգրանակերտի և Ար– տաշատի արքունական թատրոններին (մ․ թ․ ա․ I դ․ 60–50-ական թթ․) զուգահեռ զարգացող ժող․ թատրոնում։ Թատեր․ կյանքի որոշ հիշատակու– թյունների հետ միջնադարյան պատմիչ– ները ուշագրավ տվյալներ են թողել նաև ասմունքի մասին։ XIV դ․ պատմիչ Տեր– տեր Դրիչ Երևանցին խաղողի և գինու մա– սին իր չափածո դրամայում գործ է ածել «կարդէք ի մարդամիջի» և «պատմել ի մէջ հրապարակի» (Երեանի Սեսրոպ Սաշտոցի անվ․ Մատենադարան, JSP 8029) արտա– հայտությունները, որոնք վկայում են հրա– պարակներում, հանդիսատեսին կարդալ– պատմելու սովորությունը հին Հայաստա– նում։ Ասմունքի զարգացումը արևմտահայ և արևելահայ թատրոններում կապված էր պրոֆեսիոնալ թատրոնի կազմավորման հետ։ Ասմունքով հանդես են եկելՊ․ Ադամ– յանը, Աստղիկը, Վ․ Դարագաշյանը, Սի– րանույշը, Ц․ Հրաչյան, Դ․ Չմշկյանը, Ս․ Սաֆրազյանը, Հ․ Աբելյանը, Դ․Պետրոս– յանը, Վ․ Փափազյանը, Ա․ Արմենյանը և ուրիշներ։ Շատ են կարդացվել Ռ․ Պատ– կանյանի, Պ․ Դուրյանի, Մ․ Պեշիկթաշլյա– նի, Մ․ Նալբանդյանի և այլոց երկերը։ XX դ․ սկզբին ծնունդ է առել նաև աս– մունքի տեսությունը։ Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության դերասա– նական խմբի ռեժիսոր Ս․ Քափանակյանը, լինելով նաև ասմունքող, գեղարվեստա– կան ընթերցանություն է դասավանդել Ն․ Դոլուխանյանի դրամատիկական դաս– ընթացներում, ասմունքի արվեստի մա– սին հոդվածներ տպագրել պարբերական մամուլում։ Նա բեմ․ խոսք է դասավանդել նաե Մոսկվայի հայկ․ (1922) և Թիֆլիսի Հայարտան (1923–24) դրամատիկական ստուդիաներում։ 1920-ական թթ․ Թիֆլիսի հայկ․ թատրոնում նա արմատավորել է խմբակային արտասանությունը (Հ․ Թու– մանյանի «Անուշը», «Թմկաբերդի առու– մը», «Մի կաթիլ մեղրը» ևն)։ Բեմ․ խոսքը թատեր․ հաստատություն– ներում (Երևանի թատեր․ տեխնիկում, ուսումնարան, ինստ․, Երևանի, Լենինա– կանի, Բաքվի ստուդիաներ) դասավանդ– վող հիմնական առարկաներից է։ Բեմ․ խոսք են դասավանդել Ա․ Ռսկանյանը, Ռ․ Վարդանյանը, Հ․ Դարագաշը, ժիրայր Կ․ Ավետիսյանը, ապա Հ․ Ջինանյանը, Մ․ Սիմոնյանը, Հ․ Հովհաննիսյանը, Ա․ Ադամյանը և ուրիշներ։ 1930-ական թթ․ կեսից ասմունքի նշա– նավոր վարպետներից էր Ս․ Քոչարյանը, 1939-ից՝ Սոսկվայի ֆիլհարմոնիայի մե– նակատար։ Ինքնատիպ ու մեծ վարպետու– թյամբ է կարդացել գեղ․ երկերի սեփա–․ կան մշակումները՝ «Սասունցի Դավիթ», «Շեհերազադա», Լ․ Տոլստոյի «Կրեյցեր– յան սոնատ», Ա․ Ֆադեևի «Երիտասարդ գվարդիա», Բ․ Պոլևոյի «Ոսկի», Հոմերոսի «Ոդիսական» ևն։ Ս․ Քոչարյանի արվես– տի առանձնահատկություններն առավե– լապես դրսևորվել են հայկ․ խաղացան– կում (Ի»․ Աբովյանի «Վերք Հայաստանի», Բակունցի «Մուրոյի զրույցը», Չարենցի «Խմբապետ Շավարշը» ևն)։ Ե․ Քալանթա– րը մշակել Կ կարդացել է Վ․ Անանյանի «Սևանի աւքփն», Նիզամու «Խամսա» (Հըն– գամատյան), Շ․ Ռուսթավելու «Ընձենա– վորը» են։ Իր գրական կոմպոզիցիանե– րով (Դեմիրճյանի «Վարդանանք», Պ․ Սե– վակի «Անլռելի զանգակատուն» են) հան– դես է եկել Հայֆիլհարմոնիայի մենակա– տարուհի Թ․ Դեմուրյանը։ ճանաչված ասմունքողներից են՝ ՀՍՍՀ ժող․ ար– տիստներ ժ․ էլոյանը, Հ․ Զինանյանը, Վ․ Աբաջյանը, Ա․ Ադամյանը, ինչ– պես և Ս․ Սեսրոպյանը, Ս․ Դաբրիելյանը, ժ․ Դեորգյանը և ուրիշներ։ Նախասովե– տական տարիներին մեծ մասսայականու– թյուն են ունեցել երգիծական քառյակ– ները՝ հաճախ ասերգով (Ս․ Ամրիկյան, Ա․ Հակոբյան, Դ․ Միրաղյան, Ա․ Մանդին– յան, Պ․ Արաքսյան, Ա․ Վրույր, Դ․ Փիրում– յան, Դ․ Դուլազյան)։ Երգիծական երկե– րով հանդես են եկել նաև սովետական դերասաններ Թ․ Սարյանը, Թ․ Դիլաքյա– նը, ժ․ էլոյանը, Մ․ Սկրտչյանը, Ա․ Ւ«ոս– տիկյանը, Ռ․ Քոթանջյանը և ուրիշներ։ Ասմունքի ասպարեզում ռուս, իրակա– նության մեջ նշանակալից հետք են թո– ղել Ռ․ Չինարովը (Մսերյան), Մ․ Մագդես– յանը, այժմ՝ Եվգ․ Պետրոսյանը և ուրիշ– ներ։ Բ․ Հովակիմյան Սփյուռքահայ թատրոն 1920-ական թթ․ սկզբներից բազմաթիվ թատերախմբեր են գործել արտասահման– յան հայկ․ տարբեր գաղթավայրերում։ Մայրենի լեզվով ներկայացումներ են տրվել այն բոլոր վայրերում, ուր մշակու– թային կյանքով ապրող հայ գաղութներ են եղել։ Արտասահմանում գործող հայկ․ թատերախմբերի մեծ մասը չի ունեցել մասնագիտական դիմագիծ, ծրագրված կայուն գործունեություն, ստեղծագործա– կան և տեխ․ նախապայմաններ։ Դրանք եղել են պարզ սիրողական խմբեր, որոնք, սակայն, կատարել են նկատելի դեր՝ գաղ– թական հայերին մայրենի լեզվի, ավան– դույթների հետ կապելու ուղղությամբ։ Մի քանի տասնյակ թատերախմբեր գոր– ծել են կայուն ծրագրերով, հասել պրոֆե– սիոնալ և կիսապրոֆեսիոնալ մակար– դակի, ունեցել այնպիսի գործունեություն, որ, իրավամբ, կազմել է բազմադարյան հայ թատրոնի ուշագրավ հատվածներից մեկը։ 1920-ական թթ․ սկզբների քաղ․ իրադրությունների հետևանքով իսպառ կասեցվել էր հայկ․ թատեր․ կյանքը Թուր– քիայում։ «Պոլսո հայ դրամատիկ» թատե– րախմբի ուժերից ոմանք (Վ, Փափազյան, Հ․ Ներսիսյան, Մ․ Ջանան) եկել էին Սո– վետական Հայաստան, ուրիշներն անցել Ֆրանսիա, Եգիպտոս, Ամերիկա։ Ամերի– կա էին անցել նաև այդ տարիներին հյու– րախաղերով Թուրքիայում գտնվող կով– կասահայ արվեստագետներից Հ․ Աբել– յանը, Հ․ Զարիֆյանը, Սուրաբյան ամու– սինները, «Անդրանիկ» թատերախմբի անդամները և ուրիշներ։ «Պոլսո հայ դրամատիկ»-ի դերասան Տ․ Նշանյանը կնոջ՝ դերասանուհի Ս․ Նը– շանյանի և մի քանի այլ արվեստագետ– ների հետ (Ա․ Դմբեթյան, Դրիգոր–Վա– հան և Սարիմ Մաքսուտյան եղբայրներ, Ս․ Ալեքսանյան, Ա Կոթիկ յան, Վ․ Սվաճ– յան, Դ․ Տեովլեթյան և ուրիշներ) 1923-ին, Փարիզում ստեղծել է «Փարիզահայ դրա– մատիկ թատերախումբը», որը կայուն ծրագրով գործել է երկար տարիներ։ Խում– բը բեմադրել Լ ինքնուրույն և թարգմանա– կան մի քանի տասնյակ պիես, մեծ մա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/605
Այս էջը սրբագրված չէ