Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/606

Այս էջը սրբագրված չէ

սամբ դասական գործեր, այդ թվում՝ Շիր– վանգադեի, Պարոնյանի, Շանթի և հայ այլ հեղինակների լավագույն երկերը։ Տ․ Նշանյանի թատերախմբի հիման վրա տարբեր ժամանակներում Փարիզում ըս– տեղծվել են մի քանի խմբեր՝ Ա․ Բուդաղ– յանի «Մայրենի բեմ», Ա․ Կոթիկյանի «Հայ ժող․ թատրոն», ետպատերազմյան տարիներին կազմակերպված «Փարիզա– հայ ազգ․ թատերախումբ» են։ Այդ խմբի ուժերով են ներկայացումներ տվել Փա– րիզ այցելած բոլոր հայ ականավոր ար– վեստագետները՝ Հ․ Աբելյտն, Հ․ Զարիֆ– յան, Վ․ Փափազյան և ուրիշներ։ Այդ թատերախմբերին զուգընթաց Փարիզում գործել են նաև Մ․ Ազնավուրյանի, Ս․ և Մ․ Սուրաբյան ամուսինների օպերետային թատերախմբերը, որոնք հիմնականում բեմադրել են կովկասյան կյանքը պատկե– րող օպերետներ («Ուշ լինի, նուշ լինի», «Աշուղ Ղարիբ», «ՊըլըՊուղի», «Արշին մալ ալան» են)։ Թատեր․ եռուն կյանքով են ապրել նաև արաբ, երկրների՝ մասնավորապես Եգիպ– տոսի, Լիբանանի, Սիրիայի հայ գաղութ– ները։ 1920-ական թթ․ սկզբներին պոլսա– հայ դերասան Օ․ Վոլտերի (Գալֆայանի) ջանքերով Կահիրեում հիմնադրվել է «Եգիպտահայ դրամատիկը», իսկ Ալեք– սանդրիայում՝ Ա․ Վարդյանի ղեկավարու– թյամբ՝ «Եգիպտահայ կոմեդի» թատերա– խումբը, ուր կատակերգակ դերասանի ակնհայտ տաղանդով աչքի է ընկել խմբի ղեկավար Վարդյանը։ «Եգիպտահայ դրա– մատիկում» գլխ․ դերերը կատարել են Օ․ և Պ․ Վոլտեր ամուսինները և արժանա– ցել բարձր գնահատականի։ 1930-ական թթ․ վերջերից Բեյրութում թատեր․ նկա– տելի գործունեություն է ծավալել Գ․ Իփեկ– յանը։ Նա մինչ այդ գործող սիրողական թատերախմբերի ուժերով 1941-ին հիմ– նադրել է «Համազգային» թատերախում– բը, որը նրա մահից հետո կոչվել է «Դաս– սյաբ Իփեկյան թատերախումբ* U նկաւոե– 1ի հաջողությունների հասել մասնավո– րապես 1960-ական թթ․՝ ժ․ Սարգսյանի ռեժիսորության և ղեկավարության շրջա– T սմ, ներկայացումներ տալով ոչ միայն Լիբանանի, Սիրիայի, Իրաքի և Իրանի հայաշատ կենտրոններում, այլև ԱՄՆ–ում և Կանադայում (Շանթի «Կայսր», Րաֆֆու «Ոսկի աքաղաղ»)։ Այս խմբի խաղացան– կում մեծ տեղ են գրավել Շանթի պիես– ները, որոնցից «Հին աստվածները» հա– մարվել է նրա լավագույն բեմադրությունը։ Նույն թվականներից Բեյրութում ասպա– րեզ են եկել հայկ․ 4–5 թատերախմբեր, որոնցից բացառիկ հաջողություն է ունե– ցել 1959-ին հիմնադրված «Փափազյան թատերախումբը»։ 1959–72-ին խմբի բե– մադրիչը եղել է Պ․ Ֆազլյանը, 1972– 1976-ին՝ Գ․ Սաթամյանը։ Թատերախում– բը 1959-ին բեմադրել է 26 պիես՝ Շեքս– պիրի «Ամառային գիշերվա երազը», «Ոչնչից մեծ աղմուկ», Զոնսոնի «Վոլպո– նե», Մոլիերի «ժորժ Դանդեն», «Սկապենի արարքները», «Տարտյուֆ» («Խաչագողը» անվամբ), Գոլդոնիի «Ստախոսը», Ա․ Օստ– րովսկու, Չեխովի մի քանի գործերը, Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկան– ներ», Շանթի «Հին աստվածներ», Դ․ Տեր– Դրիգորյանի «Դարնան անձրև» ևն։ 1972-ին խումբը Սաթամյանի գծավորու– թյամբ ելույթներ է ունեցել Երևանում, Լենինականում, Կիրովականում, Արւոա– շաաում, էջմիածնում։ 1920-ական թթ․ կեսերին սիրողական թատերախմբեր են ստեղծվել Սիրիայի Հալեպ, Դամասկոս և այլ քաղաքներում։ Դրանցից տևական գործունեություն են ունեցել Հ․ Առաքել– յանի «Անդրանիկ» և Վ․ Պարիկյանի «Դրամատիկ» թատերախմբերը։ Պարիկ– յանը հայերեև ներկայացումներ է տվել ավելի քան 20 տարի, նախ «Անդրանիկ» թատերախմբում, ապա «Դրամատիկ»-ում։ 1947–51-ին Հալեպում գործել է Մ․ Մա– րությանը։ Իր «Դրամատիկ ստուդիայի» ուժերով բեմադրել է հայ և արտասահ– մանյան դասական հեղինակների երկեր, այդ թվում՝ Շանթի «Հին աստվածներ», «Կայսր», «Օշին Պայլ», Շիրվանգադեի հինգից ավելի դրամաները, Պարոնյանի «Պաղտասար աղբար», «Մեծապատիվ մու– րացկաններ», Շեքսպիրի «Համլետ», «Օ– թելլո», «Լիր արքա», «Մակբեթ», Շիլլերի «Ավազակներ», «Սեր և խարդավանք», Ցուժին–Սումբատովի «Դավաճանություն» ևն։ 1950–60-ական թթ․ Հալեպում գործել են մի քանի հայկ․ սիրողական թատերա– խումբ, որոնցից ամենանշանավորը եղել է Դ․ Քելեշյանի, Վ․ և Հ․ Սամվելյան եղ– բայրների, Հ․ Միքայելյանի ջանքերով 1961-ին հիմնված «Ադամյան թատերա– խումբ»-^ որն արդեն 25 տարի կանոնա– վոր ներկայացումներ է տալիս, աստիճա– նաբար դառնալով ոչ միայն տվյալ գա– ղութի, այլև սիրիական թատրոնի կենսու– նակ հատվածներից։ Խումբը սերտ կապի մեջ է հայրենի թատեր․ հաստատություն– ների հետ։ Թատերախմբի ռեժիսոր Դ․ Քե– լեշյանը 1970-ին ավարտել է Երևանի գե– ղարվեստաթատերական ինստ–ը։ Վերա– դառնալով Հալեպ՝ ստանձնել է «Աղամ– յան թատերախմբի» ռեժիսորությունը։ Թատերախմբի նկարիչ–ձևավորող Ն․ Դրաճյանը նույնպես Երևանի գեղար– վեստաթատերական ինստ–ի շրջանա– վարտներից է։ «Ադամյան թատերախմբի» լավագույն բեմադրություններից են Մո– լիերի «Երևակայական հիվանդը», «Ագա– հը», Զակոմետտիի «Ոճրագործի ընտանի– քը», Ա․ Տիգրանյանի «Անուշ» ևն։ Իրաքի հայկ․ գաղութում գործել են սիրողական խմբեր, որոնցից «Թաւոերասիրաց միու– թյունը» (հիմն․ 1924-ին) բեմադրել է Շիրվանգադեի «Պատվի համար», «Չար ոգի», Շանթի «Ինկած բերդի իշխանու– հին» ևն։ Ավելի երկարատև գործունեու– թյուն է ունեցել 1926-ին հիմնադրված «Բաղդատի հայ երկսեռ երիտասարդաց միության» սիրողական խումբը, որն ընդ– միջումներով գործել է մինչև 1960-ական թթ․, Մ․ Մարությանը Իրաքում հյուրա– խաղերի ընթացքում (1937, 1945) տեղի ուժերի աջակցությամբ բեմադրել է Դեի «Տրիլբի», Դյումա հոր «Դերասան Քին», Զակոմետտիի «Կորրադո», Շեքսպիրի «Օթելլո» պիեսները։ Իրտնահւսյ թատրոնն անցել է ավելի քան մեկ դար ճանապարհ։ Մեզ զբաղեց– նող շրջանի վաթսուն տարիների պատ– մության հետ սերտորեն կապված անուն– ներից են Մ․ Թաշճյանը, Մ․ Մարությանը, Մ․ Կոստանյանը, Ա․ Մկրտումյանը ե ուրիշներ, չհաշված հյուրախաղերով այն– տեղ այցելած բազմաթիվ դերասան–դն– բասանուհիներին, թատերական գործիչ– ներին՝ Հ․ Աբելյան, Ա․ Արմենյան, Սի– րանույշ, Վ․ Փափազյան և ուրիշներ։ Մ․ Թաշճյանը որպես դերասան և ռեժի– սոր 1917-ից գործել է Իրանում, մինչև 1940-ական թթ․՝ Թավրիզում, ապա՝ Թեհ– րանում։ ժամանակի մամուլը նրա մի քանի դերակատարումները (Կորրադո, Զակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը», Վուրմ, Շիլլերի «Սեր և խարդավանք», Ցագո, Շեքսպիրի «Օթելլո») համեմատել է ականավոր հայ ողբերգակների խաղի հետ։ Տարբեր տարիների նրա ղեկավա– րած խմբերում խաղացել են Վ․ Փափազ– յանը, Վ․ Վաղարշյանը, Դ․ Ջանիբեկյանը և ուրիշներ, որոնք բարձր են գնահատել Թաշճյանի թե դերասանական, թե* ռեժի– սորական կարողությունները։ ժամանակի առումով Մ․ Մարությանի գործունեությու– նը ավելի փոքր է եղել այդ գաղթավայրում։ Նա Իրան է մեկնել 1921-ին, մեկ տարի խաղացել է Թաշճյանի խմբում, ապա ստեղծել իր խումբը, ներկայացումներ տվել Զանջան, Ղազվին, Համադան, Թեհ– րան, Քիրմանշահ և այլ քաղաքներում։ Մի քանի տարի արտասահմանում գոր– ծելուց հետո, 1932-ին կրկին վերադարձել է Իրան, հիմնել «Թեհրանի դրամատիկ ստուդիան», պատրաստել կարող ուժեր բեմի համար, տվել բազմաթիվ ներկայա– ցումներ, մինչև 1936 թվականը՝ հայերեն ներկայացումների արգելքը այդ երկրում։ Իրանահայ բեմում աճել են մեկ տասնյա– կից ավելի դերասան–դերասանուհիներ, որոնցից հիշատակության արժանի են Լ․ Աթայանը, Ա․ Մկրտումյանը և ուրիշ– ներ; Սրանցից առաջինը խաղացել է ավե– լի քան 25 տարի, երկրորդը՝ 40, լինելով նաև ռեժիսոր։ Սփյուռքահայ գաղթավայրերից ոչ մեկում հայ թատրոնի զարգացման համար պայ– մաններն այնքան աննպաստ չեն եղել, որքան Կ․ Պոլսում; Թուրքական հանրա– պետության հռչակման հենց առաջին ա– միսներին (1923) քայքայվել է «Պոլսո հայ դրամատիկը»։ 1925-ին Կ․ Պոլսում պաշ– տոնապես արգելվել են հայերեն ներկա– յացումները։ Թուրքիայում մնացած հայ արվեստագետներից Ա․ Մադաթյանը «Պոլսո հայ դրամատիկ»-ում 1925–28-ին, ապա՝ 1931-ից տվել է թուրքերեն ներկա– յացումներ՝ ցուցադրելով գերազանցա– պես հայ հեղինակների գործերի թարգ– մանությունները՝ Շիրվանգադեի «Պատ– վի համար», «Նամուս», «Եվգինե», Պա– րոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», «Պաղտասար աղբար», Սունդուկյանի «Պեպո», Օտյանի և Մ․ Կյուրճյանի «Չար– շըլը Արթին աղա» ևն։ Նա 1939-ին ստեղծել է «Թատերական ստուդիա», ներկայացում– ները դարձնելով ավելի կանոնավոր։ 1950-ական թթ․ սկզբներից Կ․ Պոլսում քիչ թե շատ կայուն որևէ հայկ․ թատերա– խումբ չի գործել։ Հունաստանի, Բուլղարիայի, Ռումինիա– յի հայ գաղթավայրերում հիմնականում գործել են սիրողական թատերախմբեր, հազվադեպ՝ քիչ թե շատ կայուն դիմագիծ ունեցող, մասնագիտացված ուժերով ապահովված խմբեր․ Վ․ Շահինյանի թա–