686,6 Up, նվազագույնը հունվարին՝ 942,3–680,3, իսկ առավելագույնը հու– լիսին՝ 936,2–691,3 սահմաններում։ Քամիներ։ SULK աշխարհագրական լայ– նություններում տիրապետող արմ․ օդա– յին հոսանքները լեռնային ռելիեֆի ազ– դեցությամբ աղճատվում U պայմանա– վորում են քամիների ուղղությունների բազմազանությունը։ Տարվա ցուրտ կեսին գերակշռում են արմ․ և հս․, ամռանը՝ արլ․ U հվ․ քամիները։ Քամիների ուղղությունը համընկնում է ձորերի և հովիտների ուղ– ղությանը։ Իջևանում Աղստե գետի հու– նին համապատասխան տիրապետում են հս․ և հվ․ քամիները։ Լեռնանցքներում քամիների ուղղությունը ավելի ցայտուն է արտահայտված։ Սպիտակի լեռնանցքում ձմռանը տիրապետում են արմ․, ամռանը՝ արլ․ քամիները։ Քամու միջին տարեկան արագություն– ները հանրապետությունում տատանվում են 1 tZ/ /–ից (Ղափան) մինչև 7,7 մ/վ (Սի– սիանի լեռնանցք) սահմաններում։ Սա– ներում քամու արագությունը ըստ բարձ– րության ավելանում Է։ Մեծ արագություն– ներ դիտվում են նաև լեռնանցքների շըր– ջանում։ Քամիների առավելագույն արագություն– ները բարձր լեռնային գոտում դիտվում են ձմռանը, ցածրադիր և նախալեռնային գոտում՝ ամռանը։ Քամիների արագու– թյունը մեծանում է կեսօրից հետո, նվա– զագույնը՝ առավոտյան ժամերին։ Քա– միների պարզ արտահայտված օրական ընթացքը դիտվում է նաև Սևանի ավազա– նում՝ լճային բրիզների ձևով, որոնք հատ– կապես լավ են արտահայտված լճի հվ․ ափին։ Լեռնային շրջաններին բնորոշ են ֆյոն– ներն (լեռներից իջնող տաք օդային հո– սանքներ), որոնք ուղեկցվում են օդի ջերմաստիճանի բարձրացմամբ, խոնա– վության իջեցմամբ, ձնհալքով։ Օդի ջերմաստիճանը։ Հանրապետու– թյան բարդ ռելիեֆը, ծովի մակարդա– կից ունեցած բարձրությունների տատա– նումները» լանջերի դիրքադրաթյունը և թեքությունը զգալի ազդեցություն են թող– նում օդի և հողի ջերմաստիճանների բաշխ– ման վրա։ Օդի միջին տարեկան ջերմաս– տիճանները տատանվում են –2,7°Շ–ից (Արագած բարձրլեռնային օդերևութաբա– նական կայան) մինչև 13,8°C (Մեղրի)։ Ամենացուրտ ամիսը հունվարն է (1,2°Շ–ից մինչև – 12,8°C), ամենատաքը՝ հուլիս–օգոստոսը (25,8–8,7°C)։ Օդի նվազագույն ջերմաստիճանը –46°C Է, առավելագույնը՝ 42°C, օդի ջերմաստի– ճանի բացարձակ տատանումները՝ 88°C։ Ջերմային ռեսուրսների մասին գաղա– փար է տալիս 0°-ից բարձր ջերմաստիճան– ների գումարը, որը տատանվում է 828°– 4900°, իսկ 10°-ից բարձր՝ 40°–3800° սահ– մաններում։ Անսառնամանիք ժամանա– կաշրջանի տևողությունը ըստ բարձրու– թյան նվազում Է, ցածրադիր գոտու 253-ից բարձրադիրում՝ 60 օր։ Հողի մակերևույթի տարեկան միջին ջերմաստիճանները տատանվում են –2°Շ–ից մինչև 15°C, նվազագույնը մին– չև –47°C։ Ամառային միջինները համա– պատասխանաբար 12–32°C, ծայրահեղ մեծությունները՝ –44°Շ–ից մինչև 70°Շ–ի սահմաններում։ Օդի խոնավությունը։ Բնութագրվում է բացարձակ ու հարաբերական խոնավու– թյամբ և խոնավության պակասորդով։ Բացարձակ խոնավության բարձր ար– ժեքները տարվա ընթացքում դիտվում են ամռանը, հանրապետության հս–արլ–ում՝ հուլիսին հասնելով 16–17 tip, իսկ նվա– զագույնը՝ հունվարին, բարձրլեռնային գոտում՝ մոտ 2 tip։ Հարաբերական խոնավությունը տար– վա տաք կեսին նվազում Է, օգոստոս– սեպտեմբեր ամիսներին հասնելով նվա– զագույնի (32–45%)։ Առավելագույն ար– ժեքները դիտվում են ձմռա!։ը բարձր լեռնային գոտում (80–90%)։ 1սոնավության պակասորդի նվազագույ– նը լինում է ձմռանը՝ 1,5 Up, առավելա– գույնը՝ ամռանը՝ 22,6 tip։ Ամպամածությունը գնահատ– վում է երկնակամարի ծածկվածության աստիճանով (10 բալանոց սանդղակով) և ունի իր ցայտուն արտահայտված օրական ու տարեկան ընթացքը։ Ամպամածությու– նը բնութագրվում է երկնքի պարզ (0–3 բալ), կիսապարգ (4–7 բալ) և ամպամած (8–10 բալ) վիճակով։ Առանձին հաշվառ– վում է ընդհանուր և ցածր ամպամածու– թյունը։ Ամպամածությունը հանրապետու– թյան տարածքում բաշխվում է անհավա– սարաչափ։ Ամպամածության վրա մեծ ազդեցություն է թողնում ռելիեֆը, ինչ– պես նաև վայրի բարձրությունը ծովի մա– կարդակից։ Կիսապարգ և ամպամած վի– ճակները գերակշռում են ձմռանը, պար– զը՝ ամռանը։ Առավելագույն ամպամած վիճակ հանրապետությունում դիտվում է ձմռանը հս․ շրջաններում, իսկ երկնքի պարզ վիճակը՝ ամռանը, Արարատյան գոգհովտում և Սևանի ավազանում։ Մթնոլորտային տեղումները։ Լինում են հեղուկ և պինդ։ Նրանց տեղաբաշխու– մը մեծապես կախված է տարածքի ֆի– զիկաաշխարհագրական առանձնահատ– կություններից, հիմնականում համընկ– նում է լեռնագրությանը։ ՀՍՍՀ ոչ մեծ տա– րածքում տարեկան տեղումների գումարը տատանվում է 220–900 t/ /–ի սահմաննե– րում։ Տեղումների առավելագույնը թափ– վում է մայիս–հունիսին, նվազագույնը՝ ձմռանը։ Հունվարին ամսական միջին տեղումները տատանվում են 10–80 t/ /–ի, հուլիսին՝ 10–90 t/ /–ի սահմաններում։ Տեղումներով օրերի թիվը հանրապե– տության տարածքում, ըստ բարձրության, աճում Է։ Արագած բարձրլեռնային կայա– նում, միջին տվյալներով, այն կազմում է մոտ 180, Արարատյան գոգհովտում՝ 80 օր։ Մթնոլորտի շրջանառությունից կախված տարեցտարի տեղումների քա– նակը և տեղումներով օրերի թիվը մեծա– պես տատանվում Է։ Օրինակ, 1946-ի հոկ– տեմբերին ամենուրեք նկատվել է տեղում– ների կտրուկ ավելացում, Երևանում այն հասել է 133 t/ /–ի, որը կազմում է այդ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/61
Այս էջը սրբագրված չէ